Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ԱՅՍ ՀԱՐՑՈՒՄ ՍԽԱԼՎԵԼՈՒ, ՇՓՈԹՎԵԼՈՒ Ո՛Չ ՏԵՂ ՈՒՆԵՆՔ, Ո՛Չ ԻՐԱՎՈՒՆՔ»

 

Երեկ վրացական ընտրական փորձն ուսումնասիրած ԱԺ ՀԱԿ խմբակցությունը խորհրդարանական ընդդիմադիր ուժերին է ներկայացրել Ընտրական օրենսգրքի փոփոխության 4 կետից բաղկացած առաջարկ: Սույնով նախատեսվում է մաքրել ուռճացված ընտրացուցակները, ընտրություններին մասնակցած անձնանց կողմից ստորագրված ցուցակները հրապարակել, ընտրատեղամասերին հարող տարածքներում` մինչեւ 50 մ շառավիղով, տեսախցիկներ տեղադրել ու օնլայն կապ ապահովել, ինչպես նաեւ անցում կատարել մատնահետքով էլեկտրոնային գրանցման եւ քվեարկության համակարգին: Թե ինչպիսի՞ն է այս հարցում ԱԺ ԲՀԿ խմբակցության տեսակետը, «Իրավունքը» հետաքրքրվեց խմբակցության քարտուղար ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻՑ.

Ընթերցել...
 
Քաղաքական
Ուրբաթ, 26 Փետրվար 2016 15:45

 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿ ՔԱՅԼ Է

Եվ այսպես, հանդիսավոր ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը: Բաղրամյան 26-ում սույն արարողությունը վերապահվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին եւ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին: Մի տեսակ ճակատագրի հեգնանքի պահ էլ կար, որ ՀՀԿ-ի կողմից դա վերապահվեց նախարարի պաշտոնը լքող Արմեն Աշոտյանին, իսկ ՀՅԴ-ի կողմից ժամանակին նախարար եղած, բայց այժմ այդպես էլ պորտֆել չստացած Աղվան Վարդանյանին: Սակայն առավել կարեւոր են ոչ թե այդ դետալները, այլ այն, թե ինչ շարունակություն դա կունենա: Եվ այդտեղ հնարավոր են քաղաքական շարունակության ամենատարբեր սցենարներ: ՍՑԵՆԱՐ 1.

 

Ընթերցել...
 
Քաղաքական
Չորեքշաբթի, 24 Փետրվար 2016 16:51

ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԹՈՒՐՔԻԱ-ՎՐԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԱՌԱՆՑՔԻՑ

Օրերս Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Միխայիլ Ջանելիձեի, Մեւլութ Չավուշօղլու եւ Էլմար Մամեդյարովի եռակողմ հանդիպումը: Այն, որ այս հանդիպման ընթացքում Թուրքիան փորձելու էր իր համար բավականին ծանր իրավիճակում ստուգել, թե որքանով է կենսունակ Թբիլիսի-Բաքու առանցքը, ի սկզբանե էլ ենթադրելի էր: Այլ հարց է, թե փաստացի ի՞նչ ազդեցություն կարող է թողնել վերոհիշյալ հանդիպումը Հայաստանի վրա: Հաշվի առնելով նաեւ, որ վերջերս վրացագետները մտահոգություններ են հայտնում, թե Թուրքիան եւ Ադրբեջանը Վրաստանում ակտիվացրել են հակահայկական քարոզչությունը:

 

Ընթերցել...
 

ԶՈՒՐԱԲՅԱՆՆ ԷԼԻ ԴԱՇՆԱԿԻ՞Ց Է ՓՆՏՐՈՒՄ

Եթե խորհրդարանական միջանցքներում շատ պատգամավորներ փնտրում են լրագրողների աչքից հեռու դեպի իրենց աշխատասենյակ տանող ուղին, ապա ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ փնտրում է ԲՀԿ-ի հետ հարաբերությունները լավացնելու ճանապարհը: Վերջին օրերին Լ. Զուրաբյանը կարճառոտ փսփսոցներ է սկսել ԲՀԿ-ական որոշ պատգամավորների հետ: Բայց, իհարկե, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ աչքից ու ականջից հեռու: Չէ որ, ոչ վաղ անցյալում նույն Լ. Զուրաբյանը տարբեր դեսպանների մոտ չարախնդում էր, թե ինչ է կատարվել նախորդ փետրվարին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, ինչին մի քանի անգամ անդրադարձել են ԲՀԿ-ականներն ու տվել Լ. Զուրաբյանին արժանի պատասխանը: Եվ, իհարկե, այս օրերին, երբ ԲՀԿ-ում ներկուսակցական խնդիրներ են փորձում հրահրել, կրկին հայտնվել է Լ. Զուրաբյանն ու համախոհներ է փնտրում իր նախկին հովանավոր խմբակցությունում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Ընթերցել...
 
Քաղաքական
Չորեքշաբթի, 24 Փետրվար 2016 16:39

 

96/7 ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Եվ այսպես, ունենք նորաթուխ օմբուդսմեն: Արման Թաթոյանը 96 կողմ, 7 դեմ եւ 4 անվավեր քվեաթերթիկներով ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան եւ հանդես եկավ օրենքով նախատեսված երդումով: Կանխավ ՀՀԿ ներկայացուցիչները հայտարարում էին, որ ձգտում են օմբուդսմենի ընտրությունները անցկացնել համերաշխության մթնոլորտում, որպեսզի օմբուդսմենը լինի ոչ միայն իշխող կուսակցության, այլ բոլորի հավանությանն արժանացած օմբուդսմեն: Քաղաքական այդ խնդիրը լուծված է, սակայն կարեւոր է դիտարկել եւ մյուս քաղաքական ուժերի դրդապատճառներն ու միտումները: ՊՐԱԳՄԱՏԻԶՄ
ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ՞

 

Ընթերցել...
 

Նաիրա Զոհրաբյան. «ԼԻՆԵՆՔ ԱՆԿԵՂԾ...»


Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն ի գիտություն լրագրողների` հայտարարել էր, որ այսուհետ չի իրականացնելու ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները: Թե ինչո՞վ է պայմանավորված Վ. Բաբայանի հրաժարականը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության եւ համանուն կուսակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՑ, ով նախեւառաջ նշեց.

Ընթերցել...
 

 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀՅԴ ՇԱՐՔԵՐԸ ԿՀԱՄԱԼՐՎԻ ԲԻԶՆԵՍՄԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՎ

Արդեն իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ի հետ Դաշնակցության կոալիցիայի ձեւավորման վերջնական արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը կստանձնի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ: Իսկ սա նշանակում է, որ խորհրդարանում թափուր տեղ է ազատվում եւս մի դաշնակցական պատգամավորի համար: Ուսումնասիրելով ՀՅԴ համամասնական ցուցակը` «Իրավունքը» պարզեց, որ հաջորդը, ով կվերցնի պատգամավորական մանդատը, ցուցակում 10-րդ հորիզոնականը զբաղեցնող «Կարկոմավտո» ընկերության գլխավոր սեփականատեր ԿԱՐԵՆ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆՆ է:

 

Ընթերցել...
 
Երեքշաբթի, 23 Փետրվար 2016 15:36

ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՎԵՐԸՆՏՐՎԱԾ

Երեկ ԱԺ-ում պատգամավորներն իրենց հարցերն էին ուղղում ՄԻՊ միակ թեկնածու Արման Թաթոյանին, ով պատրաստակամ պատասխանում էր բոլորի հարցերին: Բայց պարզվում է պատգամավորների շրջանակում` մասնավորապես ընդդիմադիր, տեղյակ չեն, որ նախ` Ա. Թաթոյանը առաջին անգամ է ներկայացված որպես ՄԻՊ, եւ որ նա չի կարող վերընտրվել, քանի որ նախկինում որեւէ առնչություն չի ունեցել այս կառույցի վերին օղակի հետ:

 

Ընթերցել...
 
Քաղաքական
Երեքշաբթի, 23 Փետրվար 2016 15:34

«ԹՈՒՐՔԵՐԸ ԿԱՄԱՎՈՐ ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ ՀԵՏ ՉԵՆ ՏԱ»


Վերջերս ՌԴ Պետդումայի կոմունիստական խմբակցության պատգամավորները դիմել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովին` առաջարկելով չեղարկել Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական եղբայրության եւ բարեկամության ընդգծված հակահայկական պայմանագիրը: Սակայն, այս ամենն անհասկանալի պատճառներով որեւէ արձագանք չունեցավ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից, ինչի պատճառը «Իրավունքը» պարզեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ: Ըստ պատմագիտական հարցերից քաջատեղյակ պատգամավորի` այս նախաձեռնության առթիվ բոլորովին կարիք չկա ոգեւորվելու.


Ընթերցել...
 
Քաղաքական
Երեքշաբթի, 23 Փետրվար 2016 15:24

 

ԱՆՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՎ` ՀԱՄԲԱՎԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ

Եվ այսպես, ՕԵԿ-ը մեծ շուքով` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացրեց «Հայկական վերածնունդի» համագումարը: Ե՛վ ինքը` ՕԵԿ-ը, ե՛ւ մի շարք կուսակցություններ ու ՀԿ-ներ ինքնալուծարվեցին եւ վերակազմակերպման ձեւով հիմնադրեցին «նոր» կուսակցություն: Առաջին հայացքից թվում է, որ հսկայական, սուպերմիավորում է տեղի ունեցել, բայց... «ՌԵԲՐԵՆԴԻՆԳ» Է ԱՐՎԵԼ

 

Ընթերցել...
 
Քաղաքական
Շաբաթ, 20 Փետրվար 2016 13:33

ՌՈԲԵՐՏ ՍԵԴՐԱԿԻՉԸ ՓՈԽՈ՞ՒՄ Է ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Եվ այսպես, «Ազատություն» ռադիոկայանը, որը հիշեցնենք` ԱՄՆ-ի իշխանությունների կողմից պաշտոնապես ֆինանսավորվող ռադիոկայան է, երեկ հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի` դեռեւս 2015-ի աշնանը տված հարցազրույցի ամբողջական տարբերակը: Մինչ այդ, տարբեր առիթներով ամերիկյան այդ ռադիոկայանը առանձին-առանձին կտորներ էր տալիս, որոնք «պատահականորեն» համահունչ էին լինում ընթացիկ քաղաքական գործընթացներին:

 

Ընթերցել...
 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԱՂՈ՞ՒՄ Է

 

Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների ներկայությունը խորհրդարանում այսօր ավելի քան պարտադիր է, քանի որ թե՛ ՀՀ Ազգային ժողովում, թե ՌԴ Պետդումայում ընթացող քննարկումների ժամանակ այսօր կան հարցեր, որոնց մեկնաբանությունը միայն Կոմկուսը կարող է տալ: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ` վկայակոչելով 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի չեղարկման խնդիրը, որը վերջին օրերին լայն արձագանք է գտել Ռուսաստանում.

Ընթերցել...
 

 

ԻՆՉ ՊԱՏՎԵՐՆԵՐ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

«Իրավունքն» արդեն գրել էր, որ նախագահի նախկին թեկնածու, հացադուլ հայտարարած եւ ընտրություններում ամենաքիչ ձայն հավաքած «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանը վարում է արծաթագույն «պռադո», 09OL169 համարներով, որի արժեքն է մոտ 50 հազար դոլար:Այնուհետ գլամուրային տեսքով նախագահի նախկին թեկնածուն մեր թղթակցի հետ զրույցում պարզաբանել էր. «2007-ին վարկ եմ վերցրել ու գնել այն»: Իսկ թե ինչ միջոցներով եւ ինչ աշխատանքի շնորհիվ` նա չի մանրամասնել եւ միայն ասել է, որ իր եկամուտների մասին հաշվետվությունը ներկայացրել է ԿԸՀ 2013-ին, երբ առաջադրվել էր նախագահի թեկնածու եւ հավելել, որ եկամուտների չափը բավարարում է նման ճոխ մեքենա գնելու համար:

 

Ընթերցել...
 
Քաղաքական
Չորեքշաբթի, 17 Փետրվար 2016 17:52

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ «ՆՅԱՐԴԱՆՈ՞ՒՄ» Է

Դատելով տեղեկատվական դաշտի վարքագծի որոշ նրբերանգներից, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի ճամբարից որոշ արտահոսքերից, ՀՀ երկրորդ նախագահին անհանգստացրել են որոշ իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել վերջերս: Դրանք երեքն են` ԱԱԾ նոր պետի նշանակման ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած հակակոռուպցիոն շեշտադրումները, Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հիմնարար ելույթում պետական չինովնիկներին առաջադրված չափանիշները, ինչպես նաեւ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ստեղծումը:

 

Ընթերցել...
 
Քաղաքական
Չորեքշաբթի, 17 Փետրվար 2016 16:49

 

ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ՈՎՔԵՐ ԵՆ «ԱՐԽԻՎ» ՀԱՆՁՆՎԵԼՈՒ

Իզուր չէ, որ Սերժ Սարգսյանը գլխավորում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան: Քաղաքական շախմատի տեսակետից նա հաճախ անում է քայլեր, որոնք մյուս խաղացողները չեն հասցնում նախօրոք հաշվարկել: Այդպիսի քայլեր են ե՛ւ ԱԱԾ տնօրենի նշանակումը, ե՛ւ փետրվարի 12-ի ելույթը: Այն, որ իշխանության ճյուղերի ներկայացուցիչների համար էլ ՀՀ նախագահի ելույթը անակնկալներ էր պարունակում, անուղղակիորեն երեւում է նրանից, որ այդ մարդիկ Բաղրամյան 26-ից դուրս գալու պահին խուսափում էին լրագրողների հետ շփումից: Այսինքն` դեռ պետք է մարսեին այն, ինչ լսել էին մի քիչ առաջ:

 

Ընթերցել...
 

ԻՆՉՈՒ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀՅԴ-Ն ՀՐԱԺԱՐՎԵՑ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ ԵՎ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻՑ


Իշխանության «անառակ որդին»` ՀՅԴ-ն, կրկին կոալիցիա է կազմում քաղաքական մեծամասնության` ՀՀԿ-ի հետ: Մինչդեռ նախկինում բացառում էր դա, ավելին` ազատվում էին այն ՀՅԴ-ականներից, ովքեր կոալիցիոն կառավարման մեջ էին տեսնում ինչպես երկրի, այնպես էլ Դաշնակցության ապագան: Նրանց թվում էր նաեւ անվանի բանաստեղծ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ, ով այս հարցում տարբերվող կարծիք արտահայտեց ու չներվեց հարազատ կուսակցության կողմից: Իսկ թե ինչ էր եղել իրականում, «Իրավունքը», հետաքրքրվեց հենց նախկին դաշնակցական Ռ. Դավոյանից.

Ընթերցել...
 
Քաղաքական
Երեքշաբթի, 16 Փետրվար 2016 16:45

 

«ԵԹԵ ՊԵՏԴՈՒՄԱՆ ԱՅԴՊԻՍԻ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԼԻՆԵՐ, ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՉԷԻՆ ԴԻՄԻ ՌԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ նամակ է հղել ՌԴԿԿ առաջնորդ Գենադի Զյուգանովին` մասնավորապես ողջունելով ՌԴ Պետդումայի Կոմունիստական կուսակցության խմբակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինի ու Սերգեյ Օբուխովի նախաձեռնությունը, որոնք առաջարկել են ՌԴ նախագահին ու արտգործնախարարին չեղարկել Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը:

 

Ընթերցել...
 
Քաղաքական
Երեքշաբթի, 16 Փետրվար 2016 16:24

«ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆԱԼՈՒ Է ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ»

Այս բանաձեւը հնչեցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` իր նստավայրում հյուրընկալելով  օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: Երկրի ղեկավարը պնդել է, որ դա տեղի է ունենալու «կարճ ժամկետում»: Սահմանադրական փոփոխությունների կենսագործմանը նվիրված իր ելույթում ՀՀ նախագահը անդրադարձել է բոլոր ոլորտներին, շատ դեպքերում` բավականին կտրուկ: Ուշագրավ է եւ ելույթի օրը` փետրվարի 12, այսինքն` ուղիղ մեկ տարի այն օրվանից, երբ երկրի ղեկավարի կտրուկ սաստող խոսքը բավարար եղավ, որպեսզի դադարեցվեն երկիրը դեպի ապակայունացման անդունդ տանող վտանգավոր խաղերը:


Ընթերցել...
 

ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆՆ ԷԼԻ ՄԻ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ԳՏԱՎ


ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ թեպետ պնդում է, որ բենզինի շուկան գտնվում է իրենց մշտական ուշադրության կենտրոնում, բայց բոլորովին անտրամաբանական բենզինի գինը շարունակում է երկու անգամ ավելի թանկ մնալ Հայաստանում` ի տարբերություն Ռուսաստանի եւ ԵՄ-ին ասոցացված Վրաստանի:

Ընթերցել...
 

ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՀՀԿ-ՀՅԴ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ. «ՊԵՏՔ Է ՈՐ ԼԱՎ ԼԻՆԻ»


Գրեթե հաստատված են այն լուրերը, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը չորրորդ անգամ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնության արդյունքում կստանձնի ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանը: Թե որքանով արդյունավետ կլինի ՀՀԿ-ՀՅԴ կառավարումը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԳԱԱ նախագահ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ, ով կրկին գիտության ոլորտում պետք է աշխատի դաշնակ նախարարի հետ. «Դե, այդպիսի ձեւաչափ եղել է: Այնպես որ, այսպես ասած, իրենց գնահատականներով դրական է:Երեւի թե, փորձ կա, պետք է որ լավ լինի»:

Ընթերցել...
 
Քաղաքական
Ուրբաթ, 12 Փետրվար 2016 14:38

«ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ, ՈՐ ԼԻՆԻ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՔՆՆԱՐԿՈՒՄ, ԵՎ ԲՈՅԿՈՏԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ՉԼԻՆԵՆ»


«Եթե չեմ սխալվում, ՀՀ նախագահի կարգադրությունն արդեն պետք է ուժի մեջ մտած լինի, որով առաջին պատասխանատու նշվում է հենց Արդարադատության նախարարությունը, որը կառավարության կողմից նշված ժամանակահատվածում կներկայացնի «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները: Դեռ ժամանակ կա, մենք ունենք մոտավորապես 20 օր, եւ այդ ժամանակահատվածը, կարծում եմ, բավարար կլինի` որոշակի քննարկումներ անցկացնելու համար»,- երեկ կառավարության նիստից հետո այս մասին նշեց, ապա մանրամասնեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ.

Ընթերցել...
 
Քաղաքական
Ուրբաթ, 12 Փետրվար 2016 14:16

 

ԶԿՈԱԼԻՑԻԱ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐ ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ...


Եվ այսպես, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձեւավորման իրողությունը արդեն կայացած փաստ է: Ճիշտ է, այդ երկու կուսակցությունները պաշտոնապես դեռեւս մանրամասներ չեն հայտնում, եւ Էդուարդ Շարմազանովի խոսքով` վերջնական ճշտելու որոշակի հարցեր կան մինչեւ այս շաբաթվա վերջ, բայց, կարելի է ասել, որ Տրնդեզը դառնում է այն սահմանագիծը, որից մեկնարկում են փոփոխությունները:

 

Ընթերցել...
 
Քաղաքական

 

ԿՈԱԼԻՑԻԱՆԵՐԻ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԸ

Այսօր, թերեւս ժամեր անց, մենք հավանաբար ականատես կլինենք ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հռչակմանը: Դրան հետեւելու են նաեւ գործադիրում բավականին ընդարձակ փոփոխություններ, սակայն նրանց մի մասն է միայն պայմանավորված լինելու կոալիցիայի ստեղծման հանգամանքով:
Միաժամանակ շտապ կերպով փորձում է բոլոր «նարնջագույն» ուժերի կոալիցիա ձեւավորել Հրանտ Բագրատյանը:

 

Ընթերցել...
 
Քաղաքական
Չորեքշաբթի, 10 Փետրվար 2016 15:58

1921Թ. ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼԸ ՌԴ-ԻՆ ԷԼ Է ՁԵՌՆՏՈՒ

Երկուշաբթի օրը ՌԴ Հարավային ռազմական օկրուգում ¥որի ղեկավարությամբ է գործում նաեւ հայաստանյան 102-րդ ռազմաբազան¤ սկսված անակնկալ ստուգումներն ու այդ համատեքստում՝ ծավալուն զորավարժությունները ¥այդ թվում՝ Սեւ ու Կասպից ծովերում¤ ոչ միայն արեւմտյան առաջատար լրատվամիջոցների, այլ նաեւ՝ ռազմական եւ քաղաքական փորձագետների խոսակցության հիմնական թեմաներից մեկն է: Դա կարելի է հասկանալ. այս ռազմական օկրուգը գործում է մասամբ՝ ուկրաինական, մասամբ էլ՝ Մերձավոր Արեւելքի ռազմավարական ուղղությամբ, եւ մկանների ցուցադրման նկատվող այդ զորավարժությունները չէին կարող պատահական լինել:

 

Ընթերցել...
 

 

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՈՐՊԵՍ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱ

Եվ այսպես, խորհրդարանի եւ վերջինիս Պետաիրավական հանձնաժողովի դատին ներկայացվելու են օմբուդսմենի երեք թեկնածու` ՀՀԿ-ի կողմից փոխնախարար Արման Թաթոյան, ընդդիմության կողմից` Զարուհի Փոստանջյան, ԲՀԿ-ի կողմից` Մակար Եղիազարյան: Թեեւ առաջադրման վերջին ժամկետն այսօր է, դժվար թե, ասենք, դաշնակները դրան ավելացնեն չորրորդ թեկնածուին:

 

Ընթերցել...
 
Քաղաքական
Երկուշաբաթի, 08 Փետրվար 2016 15:54

ՈՐ ՋՐԵՐՈՒՄ Է ԼՈՂՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԱՎԱԿԸ

 

ԱԺ այս քառօրյան ցույց տվեց հետեւյալ իրողությունը` ընդդիմադիր պատգամավորները հերոսական կեցվածք ընդունելով` ամբիոնից հնչեցնում էին իրենց երազանքները` իշխանությանը ու մասնավորապես կառավարող ՀՀԿ-ին կտոր-կտոր անելու վերաբերյալ: Սակայն ելույթներում որոշակի տարբերություն կար` անցյալ տարվա համեմատ, եւ այժմ ոչ թե հենց այնպես էին աքլորանում, այլ ակնհայտորեն ձգտում էին շահել բողոքավոր ընտրազանգվածի համակրանքը: Դե պարզ է, մի տարուց մի քիչ ավելին է մնացել մինչեւ ԱԺ ընտրությունները, եւ ընտրողի սիրտը շահելու համար բոլոր միջոցներն էլ պիտանի են:

 

Ընթերցել...
 

«ԽԱԼԻ՛ ԵՆՔ ԳՈՂԱՑԵ՜Լ, ԽԱԼԻ՛ ԵՆՔ ԳՈՂԱՑԵ՜Լ, ԽԱԼԻ՛ ԵՆՔ ԳՈՂԱՑԵ՜Լ...»

«Ադրբեջանը գիրք է հրատարակել, որտեղ իրանական ձեռագործ գորգը ներկայացվում է որպես ադրբեջանական»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Թավրիզի արվեստի համալսարանի գորգի ֆակուլտետի գիտխորհրդի անդամ Ալի Վենդ Շայարին:Իրանցի արվեստագետն Արեւելյան Ատրպատականի գորգագործության արվեստի աջակցման շտաբում տեղի ունեցած նիստում, անդրադառնալով իրանական արվեստի նմուշներն օտարների կողմից յուրացնելու փորձերին, նշել է, որ երկրի ներսում եւս որոշ գրքեր են հրատարակվում, որտեղ, օրինակ, Թավրիզի գորգը ներկայացվում է որպես Սպահանի կամ Քաշանի գորգ:

 

Ընթերցել...
 

Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՎԻՐԱՀԱՏԱԾ ԲԺԻՇԿԸ

 

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը աչքալուսանք է տվել ու նշել. «Ս.թ. հունվարի 26-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը Գլենդեյլի Մեմորիալ հիվանդանոցում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի եւ Գալուստ Յուքարի կողմից: Վերջիններս գոհունակություն են հայտնել Տեր-Պետրոսյանի ապաքինման ընթացքի վերաբերյալ»:Ավելին` վերջիններս հավաստիացրել են, որ առաջիկա 20 տարիների ընթացքում 71-ամյա Տեր-Պետրոսյանի կյանքին եւ աշխատունակությանը որեւէ վտանգ չի սպառնում:

Ընթերցել...
 

«ՊԵՏՔ Է ՄԵԶ ԿԱՊԵՆՔ ԻՐԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՏ»

Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելուց հետո, Հայաստանի փորձագետները կարծիքներ հայտնեցին, որ դա միայն դրական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա: Նրանց կարծիքով՝ այդպիսով  բացվում են մեծ հնարավորություններ: Սրան զուգահեռ՝ վերջին ժամանակներս նկատելիորեն ակտիվացել են հայ-իրանական շփումները: Եվ, վերջապես, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ` Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ունեցած վերջին հեռախոսազրույցից հետո՝ Թեհրանը հերթական անգամ հայտարարեց, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման գործում պատրաստ է հանդես գալ միջնորդի դերում: Պատժամիջոցների չեղյալ համարելուց հետո` Իրանի կողմից դեպի Հայաստան կատարվող փոքր, բայց տեսանելի քայլերը հաշվի առնելով՝ կարելի՞ է արդեն ռեալ հնարավորություններից ու փոփոխություններից խոսել: Այս հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

 

Ընթերցել...
 

ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ «ՁԵՌՔՆԵՐԸ ՔՇՏԱԾ» ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ

 

Հունվարի 29-ին ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովում կայանալիք նիստի օրակարգում մի շարք հարցերի կողքին կքննարկվի նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար խորհրդարանին թեկնածու առաջարկելու կարգի մասին հարցը: Պարզվում է` այս հարցը դժգոհության ալիք է բարձրացրել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում: Թիվ մեկ դժգոհողները, իհարկե, ԱԺ ՀՀՇ-ական պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էր եւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ինչի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

Ընթերցել...
 

Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի` ամառվանից կալանքի տակ գտնվող երբեմնի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը գլխացավանք է դարձել ՀԱԿ-ի երեւելի դեմքերի համար: Բանն այն է, որ շանտաժի միջոցով դրամաշորթության փորձ նա կատարել է ոչ միայն իշխող կուսակցության պատգամավորների, այլեւ ՀԱԿ-ի գործիչների նկատմամբ, եւ վերջիններս լավ գիտեն, թե ինչպիսի կոմպրոմատներ անձամբ իրենց վերաբերյալ Տիգրան Առաքելյանի հետ միասին դարձել են ԱԱԾ-ի քննիչների «ավար»: Ըստ մեր աղբյուրի` հատկապես Գագիկ Ջհանգիրյանի մոտ անհանգստություն կա, որ դրանք մի գեղեցիկ օր կարող են հայտնվել բաց շրջանառության մեջ եւ զրոյի վերածել իր շանսերը` այս կամ այն ստվերային խաղի արդյունքում լուծելու սեփական քաղաքական կարիերայի հարցը:

Ընթերցել...
 

ԶԻՆՎԱԾ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԱՂՋԻԿՆԵՐԸ ԴԵՌ ԼՌՈՒՄ ԵՆ

Ինչպես հայտնի է՝ Նորք-Մարաշում 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի գործով ազատ են արձակվել հինգ մեղադրյալներ` Լիլիթ Թորոսյանը, Հայկ եւ Հրանտ Վարդանյանները, Սրբուհի Այվազյանն ու Նելլի Մինասյանը: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Մենք փորձեցինք զրուցել ստորագրությամբ ազատ արձակված աղջիկների հետ, սակայն նրանցից եւ ոչ ոք դեռ չի ցանկանում խոսել: Նելլի Մինասյանը պատճառաբանեց, որ չի ցանկանում թե՛ քրեական գործի, թե՛ առհասարակ անազատության մեջ անցկացրած օրերի մասին խոսել: Համենայնդեպս, ինչպես ինքն է ասում՝ առաջիկա օրերին:
Իսկ «Մարիամ» ռադիոկայանի լրագրող Լիլիթ Թորոսյանի հարազատները մեզ փոխանցեցին, որ Լիլիթը կտրականապես արգելել է, որ իրեն տան նրա որեւէ կոնտակտային համար կամ խոսեն իրեն վերաբերող թեմայով: Հարազատները նշեցին, որ Լիլիթն ինքը «չի կարողանում հասկանալ, թե ինչ կատարվեց»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ընթերցել...
 

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՓՈԽԵՑ ԵՎՐՈԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ


Մինչ Ազատության հրապարակում դեռ կան մարդիկ, որոնք սպասում են, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ կգա, էլի կբարեւի ու կխոստանա քաղաքական օրակարգ մշակել, պարզվում է` վերջինիս ծրագրերը բոլորովին այլ են: Այլեւս Ազատության հրապարակը Ր. Հովհաննիսյանի համար խիստ նեղ է կամ ցուրտ, ու վերջինս փորձում է այս օրերին «խաղալ» Սփյուռքի ջերմ սրտի լարերի հետ:

Ընթերցել...
 

ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ  ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երեկ մեկնարկել է ԵԽԽՎ-ի հերթական նստաշրջանը, որտեղ այդ բավականին ոչ հեղինակավոր կազմակերպության պատգամավորները պատրաստվում են քննարկել երկու հակահայկական բանաձեւ, որոնք անթաքույց պատվիրված են եվրոպացիների թուրք-ադրբեջանական  գործընկերների կողմից:Թուրքերի եւ ադրբեջանցիների դիրիժորության տակ  երգելու պատրաստ եվրոպական երգչախումբն այնքան խայտառակ վիճակում է, որ չի էլ նկատում, որ ամբողջ աշխարհը տեսնում է, թե ինչպես է աշխատում այն հայտնի բանաձեւը, որ, ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը: Ասել, որ թուրք-ադրբեջանցիների կողմից ԵԽԽՎ օրակարգ խցկած հարցերն այսօր աշխարհի ամենահրատապ խնդիրներն են, կնշանակի` չտեսնել աշխարհով մեկ տասնյակ միլիոնավոր մարդկանց  հենց այսօր ծայրահեղության հասցրած վիճակը: Եվ փոխանակ ԵԽՎՎ-ն քննարկի Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից մեկ միլիոնից ավել փախստականների սարսափելի վիճակը, որոնք այս խստաշունչ ձմռանը սոված եւ անօթեւան սառչում են եվրոպական քաղաքների փողոցներում, փոխանակ քննարկի Ադրբեջանում եւ Թուրքիայում  միլիոնավոր մարդկանց իրավունքների ամենօրյա ոտնահարումը, որոշել է զբաղվել Սարսանգի ջրամբարի ջրօգտագործման հարցերով եւ ազատագրված տարածքներում իրավիճակն ուսումնասիրելով: Ավելին, այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտով տասնամյակներ շարունակ  մանրակրկիտ զբաղվում է հատուկ դրա համար ստեղծված Մինսկի խումբը,  եվրոպացի պատգամավորները որոշեցին քթները խոթել իրենց բացարձակապես չվերաբերող հարցի մեջ եւ ավելին` ընդունել դատավորի կեցվածք մի հարցի շուրջ, որից բացարձակապես գլուխ չեն հանում: Եվրոպացիները վաղուց մոռացել են` ինչ է նշանակում ազգերի ինքնորոշման իրավունքը եւ դրա մասին հիշում են միայն այն դեպքերում, երբ անհրաժեշտ է սպասարկել սեփական (ավելի ճիշտ ԱՄՆ-ի) աշխարհաքաղաքական շահերը, օրինակ` Կոսովոյում: Իսկ այն, որ Հայաստանը բազմիցս առաջարկել է ե՛ւ Թուրքիային, ե՛ւ Ադրբեջանին` դադարեցնել շրջափակումը եւ ճանապարհների բացումը, տնտեսական հարաբերությունները չպայմանավորել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմամբ, ԵԽԽՎ-ին կարծես թե հասու չէ:

 

Ընթերցել...
 

«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ՈՒՄ ՀԱՇՎԻՆ Է ՀԱՐՍՏԱՑԵԼ

Հայաստանում քաղաքական մշակույթի «դեֆիցիտ» կա, ոմանք «ամաչում» են հարցնել, թե այս կամ այն «ազգափրկիչը»` ինչպես եւ ում հաշվին է այսպես տռզել, որ, օրինակ, կարող է մի ինքնաթիռ մարդ տանել Դուբայ ու մի  շաբաթ այնտեղ տժժալ: Սակայն, եթե հանկարծ որեւէ հարցադրում է հնչում այս մասին, թե՛ քաղաքական գործիչները, եւ թե՛ նրանց սպասարկող տուզիկները սկսում են այնպես վնգստալ ու գալարվել, որ շան թուլեն ու անձրեւավորդը կարգին պարկեշտ իմիջ են ձեռք բերում: Ռուսերեն ասացվածք կա`«не тронь говно-воняет»:Հասարակության մեջ դեռեւս իշխում է այն կարծրատիպը, որ չարժե փողոտի հետ գլուխ դնել` «փողոտի մոտ միշտ էլ աղքատն է մեղավոր», քանի որ դրա համար իրական հիմքեր կան: Բայց երբ ժողովրդի հաշվին աստղաբաշխական ունեցվածք թալանածները անմեղ կույսի կերպարանքով ամեն րոպե իրենց աղքատ ժողովրդի պաշտպանի տեղ են ուզում «նաղդել», այդ ժամանակ մարդկանց համբերությունը հատում է: Թե որքանով են «աղքատ» որոշ «ընդդիմադիր» կուսակցությունների առաջնորդները, երեւում է ԿԸՀ ներկայացրած նրանց գույքի եւ եկամուտների հայտարարագրից: Ազնիվ լինելու համար նշենք, որ այնքան էլ արժանահավատ չէ որոշ առաջնորդների ներկայացրած հայտարարագրերը: Նրանք սովորույթի համաձայն իրենց ունեցվածքը գրանցում են զոքանչների կամ քենիների անուններով, որոնք հայտարարագիր ներկայացնող սուբյեկտներ չեն հանդիսանում:

Այս տեսակետից ամենահետաքրքիրն է Արթուր Բաղդասարյանի տեսակը: ՕԵԿ ղեկավարն անցնող 10 տարում կտրուկ բարելավել է իր գույքային վիճակը, սակայն եղել է գրեթե բացառապես պետական աշխատավարձով վարձատրվող պաշտոնյա: Եթե 2007թ. Արթուր Բաղդասարյանը որպես սեփականություն բնակելի տուն չուներ, ապա արդեն 2012-ին հայտարարագրել է ոչ միայն տուն, այլեւ ավտոտնակ: Համատեղ սեփականության իրավունքով Արթուր Բաղդասարյանը Երեւանի փոքր կենտրոնում` Բայրոնի փողոցում ունի 215.3 քմ մակերեսով բնակարան եւ 34,8 քմ ավտոտնակ:

 

Ընթերցել...
 

«ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ՄԻՊ ԹԵԿՆԱԾՈՒ ԿԼԻՆԻ ԱՅՆՊԻՍԻ ՄԱՐԴ, ՈՐՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԿԼԻՆԻ ԲՈԼՈՐԻՍ ԿՈՂՄԻՑ»


Ստրասբուրգում երեկ մեկնարկել էր Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում կար երկու հակահայկական բանաձեւերի նախագիծ: Թե որքանով ականջալուր եղան եվրապատգամավորները ԵԽԽՎ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության հորդորներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերին պարզ դարձավ այսօր տեղի ունեցած քվեարկությամբ, ինչի արդյունքում հնարավոր եղավ ժամանակավորապես չեզոքացնել միայն մեկ հակահայկական բանաձեւը: Իսկ մինչ այդ, «Իրավունքը» ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻՑ հետաքրքրվել էր, թե որպես Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ի՞նչ ջանքեր է գործադրել, որպեսզի վերոնշյալ նախագծերն իրականություն չդառնան:

 

Ընթերցել...
 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ Հ/Կ-ՆԵՐԸ ԴԵՄ ՉԵՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆԸ

Հայտնի է, որ վերջերս G7-ի անդամ պետությունները համատեղ կոչ են արել` այսուհետ վերահսկել հիմնադրամների կողմից տարբեր երկրներին տրամադրվող բոլոր դրամաշնորհների հոսքերը: G7-ի անդամ պետությունները մտավախություն ունեն, որ որոշ դեպքերում` որպես դրամաշնորհներ փոխանցվող այդ գումարները կարող են ծառայել ահաբեկչության հովանավորությանը, այլ կերպ ասած` դրամաշնորհային ծրագրերը նաեւ ահաբեկչական տարբեր կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուր կարող են հանդիսանալ:

 

Ընթերցել...
 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ «ՍՊԱՌՆՈՒՄ Է» ՎԱՐԱԿԵԼ ԽՈԶԻ ԳՐԻՊՈՎ


Երեկ խորհրդարանում «Իրավունքը» փորձեց ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԱԺ ՀՀՇ-ական պատգամավոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՑ հետաքրքրվել, թե ինչ տեսլական ունի` այսօր ԵԽԽՎ օրակարգում քվեարկության դրված երկու հակահայկական բանաձեւերի նախագծերի վերաբերյալ: Սակայն, պարոն Արզումանյանը նախ փորձեց խուսանավել հարցից` պատճառաբանելով, որ հիվանդ է.

Ընթերցել...
 

ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓԱՍՏԱԲԱՆ Է ՃԱՆԱՉՎԵԼ «ԼԵՎ ԳՐՈՒՊ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

«Ազդակ» լրագրողական ակումբում «Լեվ գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ Լեւոն Բաղդասարյանն «Իրավունք» թերթի կողմից արժանացավ պատվոգրի` տարիներ շարունակ դատարաններում եւ արտադատարանական միջոցներով հայ ազգի արժեհամակարգի իրավական հիմքերով ԶԼՄ-ների, լրագրողների ու քաղաքացիներին դրականը քարոզելու, իրավունքները պաշտպանելու համար: Պատվոգիրը հանձնեց «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը:«Եթե որեւէ հարթության վրա փորձում են ցնցել լրատվամիջոցները, կամ ինչ-որ ծրագրերից ելնելով` փորձում են սեպ խրել հասարակության մեջ, ապա պետք է պայքարել միասնաբար: Տվյալ դեպքում լրատվությունն իր գործն է անում, իսկ լրատվության կողքին էլ պետք է կանգնի իրավապաշտպանը, որպեսզի չփորձեն ցնցել լրատվությանը: Ինչ խոսք, հեշտ չէ այդ աշխատանքը, սակայն այդպես ասելով` հարցին լուծում չի տրվի»,- ներկայացրեց իր կարծիքը 2015 թվականի տարվա լավագույն փաստաբանը այն հարցի շուրջ, թե արդյոք դժվար չէ պաշտպանել լրատվամիջոցներին այն դեպքում, երբ երկիրը գտնվում է տարատեսակ արտաքին տոտալիտար ճնշումների կիզակետում:

 

Ընթերցել...
 

ԿՈԱԼԻՑԻՈՆ ԿՐՔԵՐՆ ՈՒ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Եվ այսպես, մեր երկրի` քաղաքականությամբ հետաքրքրվող քաղաքացիների մոտ տպավորություն է, թե ՀՅԴ-ի` ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը համարյա թե լուծված-պրծած է: Սակայն դա բավականին հեռու է քաղաքական իրականությունից, ինչը փաստել են ինչպես ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, այնպես էլ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Բայց... ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԱՆԻՄԱՍՏ ԼԵԶՎԱՇԱՐԺՈՒԹՅՈՒՆ
Այնուամենայնիվ, գրեթե յուրաքանչյուր դաշնակ պատգամավոր ասուլիսից ասուլիս շարունակում են կոալիցիայի թեման` չտեսնելու տալով հանրապետականների պարզ խոսքը, որ կոալիցիայի մասին խոսակցություններ չեն եղել որպես այդպիսին: Ի դեպ, այդ հողի վրա արդեն ներկուսակցական կոնֆլիկտ էլ է առաջացել` համացանցում շրջանառվել է տեղեկատվություն, որ Սփյուռքի դաշնակները պահանջել են Հրանտ Մարգարյանի հրաժարականը` սպառնալով հակառակ դեպքում նվազագույնի հասցնել ՀՅԴ հայաստանյան կառույցի հետ շփումները:

 

Ընթերցել...
 

ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՔԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 21-ին ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանատանը տեղի ունեցավ հանդիպում ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ եւ Իրաքի լիազոր նախարար, ժամանակավոր գործերի հավատարմատար տիկին ԱՀԼԱՄ ԱԼԳԱՅԼԱՆԻԻ միջեւ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-իրաքյան փոխհարաբերությունները, իրադրությունը տարածաշրջանում: Կողմերը անհանգստություն հայտնեցին Թուրքիայի կողմից Իրաքի ինքնիշխանության խախտումով այդ երկրի տարածք զորախումբ մտցնելու խնդրի առթիվ եւ դատապարտեցին Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը: Քննարկվեց նաեւ Մերձավոր Արեւելքում ահաբեկչությանը հակազդելու խնդիրը եւ ահաբեկիչների կողմից գրավված տարածքներում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հանդեպ կատարած հանցագործությունները: Տիկին Ալգայլանին բարձր գնահատեց Իրաքի հայ համայնքի դերակատարությունը իր երկրի սոցիալ-տնտեսական եւ մշակութային զարգացման մեջ:
ՍԻՄ լրատվական ծառայություն

Ընթերցել...
 

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ

«Հանուն օրենքի» հասարակական շարժումը Բրիտանիայի դեսպանատան առջեւ հունվարի 25-ին, ժամը` 14:00-ին պատրաստվում է բողոքի ակցիա անցկացնել` դատապարտելով Մեծ Բրիտանիայի, ինչպես նաեւ Բոսնիա եւ Հերցեգովինայի քաղաքականությունը` ղարաբաղյան հակամարտութունը կարգավորելու հարցում: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց ակցիայի կազմակերպիչներից «Միջազգային հումանիտար զարգացման հասարակական  կազմակեպության» ղեկավար ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ եւ հավելեց.

 

Ընթերցել...
 

ՄԱՐԶՊԵՏ ԼԻՆԵԼԸ ՀԱԶԱՐ ԲԻԶՆԵՍ ԱՐԺԻ՞

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Տավուշի մարզպետ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ տնից գողություն կատարելու դեպքի առթիվ: Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության` գողությունը տեղի էր ունեցել հունվարի 13-ին` ժամը 22:30-ից մինչեւ հունվարի 14-ի` ժամը 03:30-ն ընկած ժամանակահատվածում: Առերեւույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 2-րդ հարկի բաց պատշգամբի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Հ. Աբովյանին պատկանող տուն` հափշտակելով զարդեր, 2 բջջային հեռախոս եւ կանխիկ գումար` պատճառելով գույքային վնաս:

 

Ընթերցել...
 

ԳԱԶԻ ԷԺԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԵՌ ՎԱՂ Է ԽՈՍԵԼ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարությունը  դիմել է ՌԴ-ին՝ գազի գնի վերանայման հարցով, ինչը այս օրերին հանրության շրջանում լուրջ հույսեր է ներշնչել, որ հնարավոր է գազի գինը նվազի: Թե ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանը գազի գնի էժանացման առումով, եւ որքանո՞վ է դա հնարավոր, փորձեցինք պարզել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության լրատվական ծառայությունից, որտեղից մեզ ասացին, որ դեռ վաղ է խոսել ակնկալիքների մասին, բայց.
- Գազի գնի էժանացման շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են, գնի վերանայման հետ կապված բանակցությունների փուլում ենք, վերջնական որոշում դեռ չկա:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Ընթերցել...
 

«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐ ԽԱՉԱԿԻՐՆԵՐՈՎ` ԱՆՄԱՀ Է»


Այլեւս գաղտնիք չէ, որ ՀԱԿԿ առաջնորդ, ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն, ստիպված է հոգալ սեփական առողջության մասին, ինչի համար էլ այս պահին գտնվում է ԱՄՆ-ում: Իսկ թե ի՞նչ է սպասվում «Հայ Ազգային կոնգրես» կուսակցությանը` առանց Լեւոն Տեր-Պետրոսյանի, «Իրավունքը» հետաքրքրվեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻՑ.
–Նախ ասեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական, գաղափարական հոսանք է, որը հայ ժողովրդի մեջ կա, երեւի, հարյուրավոր տարիներով: Դա հայ աշխարհաքաղաքացին է` կոսմոպոլիտը, որն ունի համակիրների կայուն բանակ: Այդ իմաստով նա քաղաքականությամբ կզբաղվի, նույնիսկ եթե, Աստված չանի, ինքն այլեւս չլինի:
Ընթերցել...
 

 

ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ ԲԼԵՖՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

ՔԱՆԻ ՔԱՎՈՐԸ ՍԱՂ Ա` ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԴՈՒԲԱՅՈՒՄ ՊԻՏԻ ՇԱՄՊԱՅՆ ԽՄԻ
Եվ այսպես, պայքարը 2017-ի խորհրդարանական ընտրությունների համար կարելի է համարել մեկնարկած: Եվ այդ պայքարում յուրաքանչյուրը ձգտում է առավելագույն ռեսուրսներ ներգրավել, բայց միաժամանակ «պուպուշ» երեւալ ընտրողների աչքերին: Ուստի առաջին իսկ խորհրդարանական նիստին պոպուլիստական ելույթների պակաս չի լինի, առավել եւս, որ պիտի քննարկվի նոր Ընտրական օրենսգիրքը, որն արդեն համապատասխանում է նոր Սահմանադրությանը: Եվ կարելի է պատկերացնել, թե ինչքան ճառեր են լինելու «ընտրակեղծիքները բացառելու» թեմայով, եւ ինչպես են աշխարհիս բոլոր մեղքերի մեջ մեղադրելու ՀՀԿ-ին:

 

Ընթերցել...
 

ԳՆԴԱՊԵՏ ՀԱՅՐԻԿԸ ԻՐԵՆ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ  ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԵՌ ԴԻՔՈՐՈՇՈՒՄ ՉԻ ՀԱՅՏՆՈՒՄ

ՀՀՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի նյութերով հարուցված եւս երկու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Դրանք ուղարկվել են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

 

Ընթերցել...
 

«ԻՄ ՀՈՒՅՍԸ ԴՐԵԼ ԵՄ ԵԽԽՎ-Ի ԻՍԿԱՊԵՍ ՍԹԱՓ ՄՏԱԾՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՎՐԱ»


Ռուսական պատգամավորական պատվիրակությունը բաց կթողնի ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանը: Ավելին` Պետդումայի ու Դաշնային խորհրդի ռուս խորհրդարանականները շեշտել են, որ Ռուսաստանը Ստրասբուրգ կվերադառնա միայն «հավասար պայմանների դեպքում», եթե երաշխիքներ կլինեն ռուսական պատվիրակության բոլոր լիազորությունները վերադարձնելու վերաբերյալ, որոնցից վերջիններս զրկվել էին 2014-ի գարնանը` Ռուսաստանին Ղրիմի վերամիավորումից հետո: Մինչդեռ հունվարի 26-ին ԵԽԽՎ հայաստանյան պատգամավորական պատվիրակությունը կմասնակցի ստրասբուրգյան նիստին եւ կպայքարի, որպեսզի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ ներառված երկու հակահայկական բանաձեւերի նախագծերը կյանքի չկոչվեն: Հենց այս մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատգամավորական պատվիրակության անդամ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ:
Ընթերցել...
 

ԿՈԱԼԻՑԻԱ. ԼԻՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԼԻՆԵԼ

Երկար ժամանակ է, ինչ քննարկվում է կոալիցիա ստեղծելու հարցը` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջեւ: Հարցը քննարկվում է շատ լուրջ մակարդակներում: Երեք կուսակցությունում էլ կան կոալիցիա ստեղծելու կողմնակիցներ եւ անհամաձայնություն հայտնողներ: ՀՀԿ-ում կոալիցիա ստեղծելու միջոցով ցանկանում են ընդլայնել քաղաքական մեծամասնության ճակատը եւ որոշ չափով կիսել պատասխանատվությունը այլ քաղաքական ուժերի հետ: Մյուս կողմից` ՀՀԿ-ական որոշ պաշտոնյաներ չեն ցանկանում կիսվել ԲՀԿ-ականների ու դաշնակների հետ:Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա նրանք ավելի շատ հակված են առանց պաշտոնապես հայտարարելու կոալիցիայի մասին, ստանալ ծանրակշիռ պորտֆելներ` միջինից բարձր օղակներում, ինչպես դա տեղի է ունենում վերջին շրջանում: Ձեւական ընդդիմություն  խաղալով եւ կոալիցիա չհայտարարելով` դաշնակներն ակնկալում են ավելի շատ ձայն ստանալ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում:

 

Ընթերցել...
 

 

ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻ ՈՒ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՎԵՃԸ ԿԱՐՈՂ Է ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ

Նախորդ տարվա վերջին Էջմիածնում գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը կարող է ունենալ իր հետեւանքներն ու շարունակությունը: Համենայնդեպս, դրանից վախենալով` մի շարք միջնորդներ են հայտնվել, որոնք փորձում են կողմերին «բարիշացնել»:

 

Ընթերցել...
 

«ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՉԴԱԴԱՐԻ ԵՎ ՉՊԵՏՔ Է

ԴԱԴԱՐԻ` ՄԻՆՉԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՎԱՅՐԿՅԱՆԸ»


Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում կանցկացվեն լսումներ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ ներառված երկու հակահայկական զեկույցների շուրջ: Հիշեցնենք, որ դեռեւս 2015-ի նոյեմբերին ԵԽԽՎ քաղաքական եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովը հավանություն էր տվել «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում», իսկ ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովը` «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումներով բանաձեւերի նախագծերին: Ընդ որում` երկու փաստաթղթերն էլ աչքի են ընկնում աննախադեպ միակողմանի եզրաբանությամբ եւ ակնհայտորեն հակասում են թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, թե՛ ԵՄ գործադիր մարմնի քաղաքականությանը: Վերոգրյալ զեկույցների դեմ արդեն մի քանի շաբաթ է, ինչ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ` լայնածավալ էլեկտրոնային ստորագրահավաք է սկսել, ինչի մասին «Իրավունքը» կապ հաստատեց եւ զրուցեց հանձնախմբի մամլո եւ հաղորդակցության պատասխանատու ՊԵՏՈ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ հետ:

Ընթերցել...
 

«ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԷԱՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՎԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»


Թեպետ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նշել էր, որ իր հրաժարականի հետ կապված այլ մեկնաբանություններ չեն լինի, բայց երեկ, այնուամենայնիվ, կրկին հայտարարությամբ հանդես եկավ, մասնավորապես նշելով, որ քիչ անց կլինի իր երկրորդ հրաժարականի դիմումը, ինչը պահանջում է համապատասխան ընթացակարգը: Ի դեպ, Կ. Անդրեասյանն իր հերթական հայտարարության մեջ, որպես իրավաբան, շեշտել է. «Ակնկալում եմ, որ բոլոր այն օրենքները, որ կընդունվեն այս տարի` որպես նոր Սահմանադրության հետեւանք, կլինեն իրապես մարդակենտրոն եւ հօգուտ մարդու իրավունքների կլուծեն այն հարցերը, որոնց կարգավորումը ներկայիս Սահմանադրությունը բաց է թողել»:
Ընթերցել...
 

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿՄՆԱՆ ԱՆՊԱՇՏՊԱՆ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ տեղեկացրել է, որ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը վերջնական հրաժարական է ներկայացրել, հետեւաբար կդադարեն Հայաստանի Մարդու իրավունքների երրորդ պաշտպանի լիազորությունները, ինչի պատճառով այսօրվանից ՀՀ քաղաքացիներն օմբուդսմենի գրասենյակում կարող են ստանալ միայն իրավական խորհրդատվություն. «Քանի որ ըստ օրենքի` առանց գործող Պաշտպանի առկայության որեւէ այլ անձի հնարավորություն չի տրվում դիմումներ վարույթ ընդունել կամ շարունակել ընթացիկ վարույթները: Իրենց իրավունքներն օմբուդսմենի միջոցով պաշտպանել ցանկացող անձինք կարող են դիմել միայն նոր Պաշտպանի ընտրվելուց հետո»:

 

Ընթերցել...
 

«ՍՏԵՂԾՎԵԼ Է ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆԿՐԿՆԵԼԻ ՊԱՀ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՍՐԸՆԹԱՑ ԹՈՒԼԱՆԱԼ»

Ադրբեջանում ազգային արժույթի` մանաթի արժեզրկման պատճառով, աննախադեպ թանկացել են բոլոր ապրանքները, այդ թվում` սննդամթերքը: Սրա հետ կապված` երկրի ամբողջ տարածքում սկսված զանգվածային բողոքի ակցիաները, որոնք պահանջում են ադրբեջանական իշխանության հրաժարականը, հասել է անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանակից շրջաններ: Այս մասին «Իրավունքը» մանրամասներ պարզեց «Ադրեբեջանահայերի ասամբելայի միության» նախագահ, ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻՑ.«ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ԷԼ ԱՎԵԼԻ ԿԸՆԿՆԻ»

 

Ընթերցել...
 

ՓԱՍՏԱՑԻ ԸՆՏՐԱՐՇԱՎԸ ՍԿԱՆԴԱԼՆԵՐՈ՞Վ Է ՍԿՍՎՈՒՄ


Սահմանադրության հանրաքվեի «ահավոր կեղծիքների» մասին քաղաքական ուժերն ու քաղաքացիական ակտիվիստները գործնականում մոռացել են, քվեարկություն կեղծելու դրվագներով միակ զբաղվողներն այժմ միայն  իրավապահներն են: Դե, իսկ Ազատության հրապարակում շուրջօրյա գտնվող մի քանի հեղափոխական տնազների մասին անգամ լրագրողներն են մոռացել: Հասկանալի է, որ բոլորը ռեալ մտածում են արդեն 2017-ի ԱԺ ընտրությունների մասին, առավել եւս, որ պատգամավորի կշիռը նոր Սահմանադրության շնորհիվ էապես աճում է:

 

Ընթերցել...
 

ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ


 

Ա) ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՐԱԾ ՀԱՐՑԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Իր ելույթներում, ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում եւ պատգամավորական հարցումներում Հ. Բաբուխանյանը բարձրացրել է հետեւյալ հարցերը.
1. Հայաստանում գենային մոդիֆիկացված գյուղապրանքների արգելման վերահսկողության եւ բնիկ հայկական սորտերի պահպանման հարցը:
2. Դատավորների էթիկայի եւ արդարադատության մակարդակի բարձրացման հարցը:

 

Ընթերցել...
 

 

«ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ» ԸՍՏ ԱԱԾ-Ի  ԵՎ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ

Ընդհանրապես, պետությունում ունենալ անկախ մի հաստատություն, որը կզբաղվի քաղաքացիների իրավունքներով, ունենալով իր անկախության եւ բարձր հեղինակության սահմանադրական երաշխիքներ, ճիշտ բան է: Սակայն շատ ու շատ երկրներում օմբուդսմենի ինստիտուտը, որպես այդպիսին, արգասիք է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային եւ հենվում է այդ կոնվենցիայի գաղափարախոսության վրա, համաձայն որի` մարդու իրավունքները գերագույն արժեք են: Հաճախ այդ «գերագույն արժեքի» գաղափարական դրույթները որեւէ կապ չունեն իրական մարդկանց իրական իրավունքների եւ խնդիրների հետ եւ անգամ էապես հակասում են դրանց, իսկ այդ դրույթների անառարկելիությունը հասցված է մի տեսակ կրոնական դոգմաների անսասանության աստիճանի:

 

Ընթերցել...
 

 

ԶԱՐՄԱՆՔ


Թե ինչ է ներկայացնում թուրքը եւ Թուրքիայի նախագահ ԷՐԴՈՂԱՆԸ, բոլորս շատ լավ գիտենք: Պարզվում է, որ նա մաֆիոզ ընկեր ունի` Սեդաթ Փեքեր անունով, ով ի ցույց հանեց այն, ինչը Էրդողանը մի փոքր քողարկում է: Թուրքիայի քրեական հեղինակություն Սեդաթ Փեքերը հայտարարել է, թե կոտորելու է Էրդողանին խաղաղության կոչ անող բոլոր գիտնականներին ու մտավորականներին: Նա ասել է. «Այսպես ասած գիտնականներ, զանգերը ձեր համար են ղողանջում: Ձեզ արյունաքամ ենք անելու ու ձեր արյունով ցնցուղ ենք ընդունելու»: Դե ինչ, զարմանալով հանդերձ, հարկ է նշել, որ այդ վիժվածքի խոսքը նաեւ օգտակար է` միգուցե սթափեցնի նրանց, ովքեր բարբաջում են տարատեսակ հայ-թուրքական պլատֆորմներից եւ զառանցում իբր այսօրվա թուրքը 1915-ի յաթաղանով թուրքը չէ: Չնայած այդ բարբաջողների մի մասը դա անում են միանգամայն վճարովի հիմքերով, եւ դրանց բան հասկացնելը կլինի գելի գլխին ավետարան կարդալ:

 

Ընթերցել...
 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Հայաստանում սպասվում են սկսված գործընթացներն ավարտին հասցնելու, նոր կյանք սկսելու հիմքերի հաստատումը: Արտաքին հարաբերություններում սպասվում է կտրուկ խզում աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի հետ, ինչը կպահանջի երկրի ղեկավարության հաստատակամություն եւ սեփական ուժերի նկատմամբ վստահություն: Միաժամանակ շատ կարեւոր է լինելու երկրի կյանքի բոլոր ստվերային կողմերի բացահայտումը եւ հոռի երեւույթների հաղթահարումը, սակայն այդտեղ շատ է կարեւորվում համբերատարությունը, զգուշավորությունը, շրջահայացությունը, հակացուցված է ավելորդ շտապողականությունը` որոշումներ ընդունելիս:

 

Ընթերցել...
 

ՄԻՊ-Ի ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԲԱՐԱԹԸ ԵՐԵԿՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՉԿԱՐ
Տարվա սկիզբը խոստումնալից չէր Մարդու իրավունքների պաշտպան ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ համար: Նա, ով բազմիցս հայտարարում էր, որ հանձնվող եւ պարտվող տեսակ չէ, հրաժարականի դիմում է ներկայացրել: Եվ այս մասին հանրությանը շտապել է տեղեկացնել նախեւառաջ Օմբուդսմենի ֆեյսբուքյան էջով. ,Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար եւ հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության եւ հասարակության առաջնահերթությունը: Այս կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու:

 

Ընթերցել...
 

Այնուամենայնիվ, թե ո՞ւր է Կ. Անդրեասյանի հրաժարականի «բարաթը» կպարզվի այսօր, իսկ թե ինչո՞ւ վերջինս որոշեց հրաժարվել այն պաշտոնից, հանուն որի «հալածվել» ու շարունակել էր աշխատել, փորձեցինք պարզել հենց նրանից, բայց ապարդյուն, լռության գինը թանկ է պարոն օմբուդսմենի համար:Տարվա սկիզբը խոստումնալից չէր Մարդու իրավունքների պաշտպան ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ համար: Նա, ով բազմիցս հայտարարում էր, որ հանձնվող եւ պարտվող տեսակ չէ, հրաժարականի դիմում է ներկայացրել: Եվ այս մասին հանրությանը շտապել է տեղեկացնել նախեւառաջ Օմբուդսմենի ֆեյսբուքյան էջով. «Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար եւ հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության եւ հասարակության առաջնահերթությունը: Այս կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու»: Բայց, արի ու տես, որ հանրության լայն շրջանակներին հուզելու հարցում վարպետացած Ա. Անդրեասյանն այս անգամ ճիշտ հաշվարկ չէր կատարել, քանի որ ՄԻՊ-ի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը: Եվ հրաժարականը կրկնելու դեպքում` ՀՀ Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին: Սակայն, ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ հաղորդմամբ. «2016թ-ի հունվարի 12-ի, ժամը` 18:00-ի դրությամբ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից հրաժարական չի ստացվել»: Մինչդեռ ՄԻՊ խոսնակ ՇՈՒՇԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ պնդում է. «Տեղեկացնում եմ, որ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հրաժարականի դիմումը այսօր ժամը 18:00-ին մուտք է արվել ԱԺ ընդհանուր բաժին»:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Չորեքշաբթի, 23 Դեկտեմբեր 2015 19:13

ՉԱՐՔԵՐԻ ԽՐԱԽՃԱՆՔԸ ՆԱԽԱՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

 

ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը արդեն արձանագրել է, որ հակառակորդը հասցրել է կիրառել  առաջնագծում եղած իր` գործնականում բոլոր զինատեսակները, եւ դա արդեն սոսկ զինադադարի խախտումներ չեն, այլ ռազմական իրավիճակ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ Մոսկվայում աննախադեպ կոշտությամբ կշտամբել է ՀԱՊԿ իր գործընկերներին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների նկատմամբ դրսեւորած անթույլատրելի պասսիվ դիրքորոշման համար... Կարճ ասած, արտաքին մարտահրավերների այդպիսի խտացում Ամանորի հենց շեմին մենք դեռեւս չենք ունեցել, եւ թվում է, թե բացի համախմբումից եւ բանակին ու գլխավոր գերագույն հրամանատարին թիկունք լինելուց, այլ մոտեցումները պետք է բացակայեն: Բայց...

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Երեքշաբթի, 22 Դեկտեմբեր 2015 18:42

2016-Ի ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Այսօր ամենակարճ օրն է, եւ հաշված օրերից կավարտվի 2015-ը: Ամբողջ հանրությունը նախապատրաստվում է Նոր տարվան, սակայն քաղաքական դասի մոտ, բնականաբար, հոգսերը չեն սահմանափակվում զուտ Ամանորով: Ավելի ճիշտ, Ամանորը նրանց հիմնական հոգսը չէ: 2016-ին նրանց սպասվում են նոր մարտահրավերներ, առավել եւս, որ տարածաշրջանում հակամարտությունը գլոբալանում է եւ արդեն իսկ ունի ՀԱՊԿ-իսլամական տեռորիզմ բնույթ ու բացառված չէ վերաճումը ՀԱՊԿ-ՆԱՏՕ հակամարտության:
Բնականաբար, նման պայմաններում առաջին պլան է մղվում հանրային համերաշխության եւ համախմբվածության հրամայականը, մինչդեռ առկա են գործոններ, որ դեռեւս կոնսերվացնում են անվստահությունը, ատելությունը, գաղջը:

 

Ընթերցել...
 

«ՔԱՂԱՔԱՑԻ ԴԻՏՈ՞ՐԴ», ԹԵ՞ «ՔԱՂԱՔԱՑԻ» ԽԱՌՆԱԿԻՉ, ԿԱՄ ԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

 

Իրավիճակը սահմանագոտում բավականին տագնապալի է: Արցախյան ուղղությամբ այլ զինատեսակներին թշնամին հավելել է եւ տանկերից կրակ արձակելը, գումարած դրան` Բաքուն ակնարկել է, թե շուտով մտադիր է հարվածներ հասցնել Տավուշի ուղղությամբ, մոգոնելով ստեր, իբր այդտեղից մերոնք խփել են իրենց քաղաքացիական բնակչությանը: Պարզ է, որ նման իրավիճակում երկրի ներսում պահանջվում է մեկ բան` համախմբում, համախմբում եւ կրկին համախմբում, ու քաղաքական կրքերը պետք է մղվեն երկրորդ պլան: Բայց արի ու տես, բավականին ակտիվ է այն կոնտինգենտը, որին կարելի է կոչել «քաղաքացի» խառնակիչ:

 

Ընթերցել...
 

2017-Ի ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՓԱՍՏԱՑԻ ԱՌԿԱ Է

 

Ընդունված է ասել, որ ցանկացած հերթական ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո անմիջապես մեկնարկում է հաջորդ ընտրությունների ընտրարշավը: Դա առավել եւս վերաբերում է այժմյան ներքաղաքական իրավիճակին` քաղաքական ուժերը դեռեւս սահմանադրական հանրաքվեի քարոզչության ընթացքն էին ծառայեցնում 2017-ի ԱԺ ընտրություններին, իսկ հանրաքվեի արդյունքների ամփոփումից հետո այդ գործընթացն էլ ավելի թափ առավ: Առավել եւս, որ 2017-ին ԱԺ պատգամավորի կարգավիճակը լինելու է ավելի բարձր, քան հիմա:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Չորեքշաբթի, 02 Դեկտեմբեր 2015 12:26

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՆՄԱՆ ԱՐԿԱԾԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ԻՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՎԱՂՈՒՑ Է ՏՎԵԼ»

 

Սահմանադրական հանրաքվեին «ոչ» ասողները «Նոր Հայաստան» ճակատի գլխավոր դերակատարների մասնակցությամբ` երեկ Ազատության հրապարակում անցկացրեցին հանրահավաք: Սակայն «ոչ»-ի քարոզարշավը վերածվեց մեղադրանքներ հնչեցնելու թատերաբեմի, որի թիրախում հայտնվեցին նաեւ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Մասնավորապես ՀԱԿԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը, որն ի դեպ հանրահավաքին մասնակցող միակ ՀԱԿ-իստն էր, սկսեց անարգանքի սյունին գամել «այո» ասող ընդդիմադիր խմբակցություններին: Թե ինչպես են ԲՀԿ-ում վերաբերում նրան, որ ՀԱԿԿ անդամները, որոնք ոչ վաղ անցյալում ԲՀԿ-ի շողքի տակ էին ապրում, իսկ այսօր երախտամոռի պես քննադատում են իրենց, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻՑ.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Երեքշաբթի, 01 Դեկտեմբեր 2015 15:10

5 ՕՐ ՄԻՆՉԵՎ ՀԱՆՐԱՔՎԵ

 

Եվ այսպես, ԱԱԾ-ն վնասազերծեց 21 հոգանոց լավ սպառազինված խումբ, ու դրանով իսկ մեր երկիրը մի մեծ փորձանքից պրծավ: ԱԱԾ-ի տվյալներով, եթե 3 օր էլ հապաղեին, ապա գրոհայինները սկսելու էին գործել, եւ շատ ծանր հետեւանքներ կլինեին, քանզի, ըստ ԱԱԾ քննչական վարչության  պետի` ծրագրված էին հանցագործություններ` պետական եւ քաղաքական դեմքերի, քաղաքացիների նկատմամբ: Անշուշտ, թե ինչ էր նախապատրաստվում` ահաբեկչություննե՞ր, զինված հեղաշրջո՞ւմ, թե՞ այլ սցենար, վերջնական պատասխան կտա նախաքննությունը: Բայց որոշ բաներ արդեն պարզ է:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 14:15

ՔԱՐՈԶԱՐՇԱՎԱՅԻՆ ԽԱՂԵՐ` ՊՏՏԱՀՈՂՄԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

 

Մեր տարածաշրջանում առավել քան լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, որոնց շարունակությունն ու հետեւանքները կանխատեսելը առայժմ բավականին խրթին խնդիր է: Այն, ինչ տեղի ունեցավ Սիրիայի օդային տարածքում` թուրքերի կողմից ռուսական օդանավի ոչնչացումը, որոշ մեկնաբաններ, առանց այլեւայլության արդեն կոչում են ռուս-թուրքական պատերազմի սկիզբ: Եվ այդ պատերազմն արդեն իր առաջին նահատակն ունի` ռազմական օդաչու, մայոր Ռումյանցեւ, ում գնդակահարության տեսանյութը ահաբեկիչներն արդեն տարածել են համացանցում:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015 15:22

ՈՎՔԵՐ ԵՎ ԻՆՉՈՒ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

imԱյն, ինչ տեղի է ունենում աշխարհաքաղաքական հակամարտւթյան հետեւանքով, մասնավորապես` փարիզյան ողբերգության եւ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարության եւ կտրուկ քայլերի համատեքստում, բնականաբար, որոշակի ազդեցություն թողնում է եւ մեր երկրի ներքաղաքական զարգացումների վրա: Այսպես, պետության երկրորդ դեմքի` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից ԱՄՆ դեսպանին ուղղված խիստ քննադատությունը անիջապես ուշադրության է արժանացել ռուս քաղաքագետների կողմից, ովքեր ոչ միայն շեշտում են, որ այն կտրուկ էր, այլեւ ենթադրում են, որ «քեռի Սեմը» փորձելու է ՀՀ իշխանությունների  վրա ճնշում գործադրել ձեռնասուն ընդդիմադիրների միջոցով:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Չորեքշաբթի, 04 Նոյեմբեր 2015 16:10

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՐԿԵՍԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԸ

 

 

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ ձեւավորվել եւ գործում են «այո»-ի եւ «ոչ»-ի շտաբները: «Այո»-ի շտաբները պատրաստվում են թափով քարոզարշավ ծավալել նոյեմբերի 6-ից, իսկ «ոչ»-ի կողմնակիցները հասցրել են մի քանի, մեղմ ասած, համեստ փողոցային ակցիաներ իրականացնել: Սակայն դատելով այդ ակցիաների մասշտաբից` սահմանադրական փոփոխությունների դեմ տրամադրված քաղաքացիների մեծ մասը պարզապես ընտրատեղամասեր չեն ներկայանալու: Չի աշխատում նաեւ «ոչ»-ի կողմնակիցների իդեա ֆիքսը` յուրաքանչյուր ընտրատեղամասում ունենալ երկուական դիտորդ` թեեւ ամերիկյան հարկատուների հաշվին ուսուցումն ապահովված է, սակայն դիտորդ դառնալու ցանկություն ունեցողները քիչ են:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Ուրբաթ, 30 Հոկտեմբեր 2015 15:29

20 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՉԷԻՆ ԽՈՍՈՒՄ ՄԱՆՐ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՑ,ԱՅԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՋԱՐԴԱԾ ԳԼՈՒԽՆԵՐԻՑ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

 

Հինգշաբթի Ազգային ժողովում շարունակվում էր նույնականացման քարտերի վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելու մասին պատգամավորների ելույթները: ՍԻՄ նախագահ,  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ նախ շնորհակալություն հայտնեց այս նախաձեռնության հեղինակային խմբին,  նաեւ Տիգրան Ուրիխանյանին, որպես գաղափարի համահեղինակ: Շնրոհակալություն հայտնեց նաեւ այն ընդդիմադիր գործիչներին, ովքեր եւս սրտացավ քննարկում եւ հետաքրքիր առաջարկություններ են ներկայացրել: <Միարժամանակ ցավ եմ ապրում, որ քննարկումը երբեմն շեղվում էր բուն խնդրից, որը բավականին հստակ է, այն է`անձնագիր չունեցող մեր համաքաղաքացիների սահմանադրական իրավունքի ապահովումը՝ քվեարկության մասնակցելու առումով: Քննարկումը շեղվում հասնում էր վերոնշյալ հարցին որեւէ առնչություն չունեցող խնդիրներին: Մասնավորապես արդարության եւ ազնվության մասին խոսելիս որոշ մարդիկ այնպիսի անազնիվ ու անարդար մեթոդներ էին կիրառում,  եւ դա ցավալի պրակտիկա է մեր խորհրդարանում, որ կարեւոր խնդիրը դրվում է մի կողմ եւ առաջ է բերվում քաղաքական նպատակների իրագործումը ցանկացած մեթոդներով>:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 00:00

ԻՆՉՈՒ ԵՆ «ՆՅԱՐԴԱՆՈՒՄ» ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ

 

Նախորդ համարում մենք հրապարակել էինք լուր, որ Արա Աբրահամյանի` Հայաստանում առաջին անգամ «քաղաքական դեբյուտ» տալու կապակցությամբ նրա գլխավորած «Հայերի համաշխարհային համաժողով» կառույցը անվանվեց «Հայերի համաշխարհային կոնգրես» անունով, եւ տարածված հաղորդագրության մեջն հատուկ շեշտվեց դրա հապավումը` ՀՀԿ: Մենք հարցադրում հնչեցրինք` արդյոք դա պատահականություն է, թե` միտումնավոր շրջանառության մեջ դրվում է «կոոպերատիվ ՀՀԿ-ի» տարբերակը: Ճիշտն ասած, հակված էինք նրան, որ տակը լուրջ ոչինչ չկա, քանզի ծիծաղելի է կարծել, որ կառավարող կուսակցության պարագայում հնարավոր է կիրառել «դուբլիկատ» կառույցի որքան հին, նույնքան էլ կեղտոտ քաղաքական տեխնոլոգիան:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 16:47

«ԲԱՎԱԿԱՆԻՆ ՇՈՒՏ Է ՆՈՐ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՑ ԽՈՍԵԼԸ»

 

Նախօրեին ԱԺ քառօրյա նիստում 104 կողմ, 10 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով ընդունվեց որոշում` Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ: Այս քվեարկությունը շատերը համարում են նաեւ ներհայաստանյան քաղաքական ապագա պատկերի նախնական արտացոլում: Այսինքն՝ հանրաքվեի շուրջ քվեարկության միջոցով դիրքորոշումների վերջնական հստակեցումը կարող է էլ ավելի զարգանալ՝ մինչեւ իսկ դառնալով 2017թ.  խորհրդարանական ընտրությունների ուղղությամբ դաշինքների ձեւավորման նախնական փուլ: Այս թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Երեքշաբթի, 06 Հոկտեմբեր 2015 16:13

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌԱՎ, ԿԵՑՑԵ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

 

«Ոչ»-ի ճակատի փողոցային գործողությունները ցույց տվեցին իրենց կատարյալ սնանկությունը: Արդեն մարդու լեզուն էլ չի պտտում դրանք հանրահավաք անվանել, եւ ինչպես դիպուկ արտահայտվել էր ֆեյսբուքյան մի օգտատեր. «Լավագույնը, ինչ սրանք կարող են անել ի նպաստ իշխանափոխության գործի` դա ընդհանրապես ոչինչ չանել»: Ինչեւէ, նույն «Ոչ»-ի կողմնակիցների գործունեությունը նաեւ համացանցային տիրույթում, թեեւ շատ աղմկարար է, ճղճղան ու առաջին հայացքից զանգվածայնության տպավորություն է թողնում, սակայն ավելի շուտ դա քաղաքական օնանիզմ է, քան` քաղաքական գործունեություն:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Ուրբաթ, 25 Սեպտեմբեր 2015 16:39

ՄԻ ՈՏՔՈՎ` «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ»-ՈՒՄ, ՄՅՈՒՍՈՎ` ՀԱԿ-ՈՒՄ

 

Այս տարի հունիսին ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» շարժմանը միացել է «Հայոց Հայրենիք» կուսակցությունը, որի ղեկավարն է ԱՆԱՀԻՏ ԵՂՈՅԱՆԸ: Սա այն կուսակցությունն է, որը մինչ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փետրվարյան հայտարարությունը` քաղաքականությունից դուրս գալու եւ «Եռյակի» հանրահավաքը չեղյալ հայտարարելու մասին, սատարում էր ԲՀԿ-ին եւ, այսպես կոչված, Համազգային շարժմանը: Փետրվարի 14-ին անդրադառնալով Սերժ Սարգսյանի` Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ելույթին, «Հայոց Հայրենիքը» այն համարել էր տխրահռչակ եւ` ոչ միայն: «Հայաստանցին մեկ անգամ եւս համոզվեց, որ չունի ընտրված ղեկավար ու իշխանություն, այլ կա իշխանությունը զավթած ու ուզուրպացրած խունտա, որից օր առաջ, ժամ առաջ ազատվելը կենսական անհրաժեշտություն է»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Հինգշաբթի, 17 Սեպտեմբեր 2015 16:22

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ԱՇՆԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

Այսօր Լեւոն Զուրաբյանի եւ Զարուհի Փոստանջյանի աստեղային ժամն է լինելու: Գալուստ Սահակյանի թեթեւ եւ մեծահոգի ձեռքով ԱԺ սահմանադրական քննարկումները հեռարձակվելու են Հանրային հեռուստատեսությամբ, ինչի վերաբերյալ Հ1-ի ղեկավար Ռուբեն Ջաղինյանը հայտնել է, որ թիվ 1 հեռուստաալիքը այդ եթերի ծախսերն անելու է սեփական ռեսուրսների հաշվին: Դե ինչ, Լյովիկ Զուրաբյանը կհասցնի հեռուստադիտողի թմբկաթաղանթների վրա կոշտուկ գոյացնել «ռեժիմը խուճապի մեջ է» բանաձեւով, իսկ Փոստանջյանը իր ճղճղան ձայնով շարունակելու է երեկվա թատերական ներկայացումը, որում Սերժ Սարգսյանը հեռակա «ամբաստանյալն» է, Զարուհին` «դատախազը», իսկ ՀՀԿ-ականները` «փաստաբանները»:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբեր 2015 00:00

ՆԱԽԿԻՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ՉԷ ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՄԲ

 

Երեկ խորհրդարանում «Իրավունքը» փորձեց ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ հետ խոսել սեպտեմբերի 15-ին Դուշանբեում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի մասին, մասնավորապես անդրադառնալով ՀՀ անվտանգության երաշխիքներին: Սակայն, վերակազմյալ ՀՀՇ-ական Ա. Արզումանյանի քիմքին բոլորովին էլ դուր չեկավ հարցը, եւ կարճ ու կոնկրետ նշեց. «Ես չեմ հետաքրքվում»:
Ապշել կարելի է, երբ ժամանակին բարձր պաշտոն ստանձնած դիվանագետը, ով ամեն հարմար առիթի դեպքում հիշեցնում է իր նախկին արտգործնախարար լինելու հանգամանքը, այսօր որեւէ մեկնաբանություն չունի ՀԱՊԿ-ում բարձրացված հայաստանյան կողմի տեսակետների մասին: Չէ, սա ընդդիմադիր խաղալ չէ, այլ պարզապես ազգային չուզողություն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբեր 2015 00:00

ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՄԻԱՎՈՐՎԵ՞Լ ԱԺ-ՈՒՄ

Դեռ մեկ տարի առաջ սահմանադրության բարեփոխումների կարիք չտեսնող եւ այսօր նախագահականում նոր նախագիծը քննարկող ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ՄԱԿ նախագահ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ շարունակում է չշփվել լրագրողների հետ: Այնուամենայնիվ, երեկ փորձեցինք նրա հետ զրուցել սահմանադրական բարեփոխումների նախագծի մի քանի դրույթների շուրջ, բայց էլի ապարդյուն. «Ոչ մի հարցազրույց»: Մինչդեռ Գ. Արսենյանը հարցազրույցի փոխարեն խորհրդարանում առանձնազրույց ունեցավ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ, ով համարվում է նույն խմբակցության պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ նրա ապագա կուսակցության ոչ պաշտոնական, բայց արտակարգ եւ լիազոր ներկայացուցիչը: Ի դեպ, ըստ շրջանառվող շշուկների, Վ. Հովհաննիսյանը խնամախոս էր գնացել Գ. Արսենյանի խորհրդարանական սենյակ` պարզելու, թե որքանով է հավանական, որ վերջինս էլ միանա նրանց` միավորվելով քոչարյանական ուժերին: Ինչ կլինի ապագայում, ցույց կտա ժամանակը, բայց չմոռանանք, որ Գ. Արսենյանի կարիերայում ՀՀ երկրորդ նախագահի ձեռագիրը բոլորովին էլ նորություն չէ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Ուրբաթ, 04 Սեպտեմբեր 2015 15:12

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ» ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՊԱՏԻ ՏԱԿԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր

 

Ամենաընդդիմադիրի կեցվածք ընդունած ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ զարմանալիորեն չի շտապում իր իսկ կողմից ստեղծված նորաթուխ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից պաշտոնական հայտարարություն տարածել, թե, ի վերջո, պատրաստվո՞ւմ են սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մտնել բովանդակային քննարկման մեջ կամ արդյոք կհամալրե՞ն «Ոչ»-ի ճամբարը: Մինչդեռ այս ընթացքում Ն. Փաշինյանն ու յուր կուսակցությունն ակտիվորեն աշխատում են արտաքին ուժերի հետ, մասնավորապես` Գլենդելում սեպտեմբերի վերջին նա հավաք է կազմակերպել, ըստ մամուլում տարածված տեղեկությունների, նոր կուսակցության համար ֆինանսական հանգանակություն կազմակերպելու հույսով: Ի դեպ, նրա օգնական ՀԱԿՈԲ ՍԻՄԻԴՅԱՆԻՑ մեզ հաջողվեց պարզել, որ Ն. Փաշինյանը ԱՄՆ կմեկնի սեպտեմբերի 23-ին, այսինքն` այնպես չէ, որ երկրում չլինելն է պատճառը` սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կուսակցական դիրքորոշում արտահայտելու համար: Ուշագրավ էր նաեւ «Իրավունքի» բարձրացրած հարցի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամլո պատասխանատու ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ մեկնաբանությունը.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Երեքշաբթի, 25 Օգոստոս 2015 15:27

ԳՆԱԼՈՒ ԵՄ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ, ԻՍԿ ՄՐՑԱԿՑԻՍ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՄ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԼՈՒՐՋ ՄՐՑԱՊԱՅՔԱՐԻ

 

Ինչպես հայտնի է` ՀՀ մի շարք համայնքներում սեպտեմբերի 13-ին տեղի կունենա ՏԻՄ ընտրություններ, մասնավորապես ըստ մամուլում շրջանառվող լուրերի, թեժ պայքար է սպասվում Մարալիկում եւ Իջեւանում: Իջեւանում ընտրապայքարի են դուրս եկել երկու ՀՀԿ-ականներ: Ինքնառաջադրված թեկնածու, նախկին քաղաքապետ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՑ փորձեցինք պարզել ընտրողներին հետաքրքրող որոշ հարցեր.

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Գրել է Administrator   
Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 14:56

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԺԱՆՈՑԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Օդերեւութաբանները խոստանում են օդի շատ բարձր ջերմաստիճան` 40 եւ նույնիսկ 41 աստիճան: Այդպիսի պայմաններում բոլոր նորմալ մարդիկ հանգստանում են, եթե իհարկե չկա անհետաձգելի աշխատանք: Այդպես էին վարվում եւ մեր սիրասուն ինչպես ընդդիմադիրները, այնպես էլ իշխանավորները, սակայն այս ամառը բացառություն է դառնում: Եվ երկու կողմերին էլ անհետաձգելի աշխատանքով են ապահովել նոր Սահմանադրության նախագիծը:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Երեքշաբթի, 28 Հուլիս 2015 15:42

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԱՐՁԱԿՈՒՐԴ ԿԱՄ ԱԿԱՄԱ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ

 

32 տարի առաջ` 1983-ի հուլիսի 27-ին 5 խիզախ հայ երիտասարդներ ցնցեցին աշխարհը` ինքնազոհության գնով օդ բարձրացնելով Լիսաբոնի թուրքական դեսպանատունը, որպեսզի խուլ ու կույր ձեւացող աշխարհին հիշեցնեն Հայոց ցեղասպանության մասին: 32 տարի անց` 2015-ի հուլիսի 27-ին կալանավորվեց մեկ այլ երիտասարդ` Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը, եւ մարդիկ թերահավատորեն քննարկում են, թե երբ հերթական անգամ կջրեն նրա հերթական քրեական գործը:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Չորեքշաբթի, 08 Հուլիս 2015 00:00

ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՄԱՏՐԻՑԱՆ» «ՌԵՍՏԱՐՏԻ՞», ԹԵ՞ «ՖՈՐՄԱՏԻ» ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

 

Եվ այսպես, արեւադարձի օրը մեկնարկած եւ Հայաստանը ցնցած զանգվածային շարժումն ավարտվել է: Այսինքն` ավելի շուտ անցել է մեկ այլ, ոչ փողոցային փուլի` փողոցը թողնելով խղճուկ տպավորություն գործող մարգինալներին: Միաժամանակ արդեն Վենետիկից տեղ են հասել սահմանադրական բարեփոխումների մասին եզրակացությունները, ու սկզբունքորեն ամեն ինչ պատրաստ է սեպտեմբերին լայնածավալ հրապարակային քննարկումների փուլի համար:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Երեքշաբթի, 16 Հունիս 2015 16:33

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՏՎԱՅՏԱՆՔՆԵՐԸ

 

Բնականաբար, սպասելի էր, որ ԱԺ արտահերթ նստաշրջանին ընդդիմադիրները պետք է ամեն ինչին չեմուչում ասեին: Մանավանդ ոգեւորվել էին արեւմտամետները, քանզի քննարկվում էր Ղրղըզստանի` ԵՏՄ-ին միանալու արձանագրության վավերացումը: Ալիկ Արզումանյան, Զարուհի Փոստանջյան, Թեւան Պողոսյան, Խաչատուր Քոքոբելյան` կարճ ասած բոլոր արեւմտամետ «վերջին մոհիկանները» անցան գործի: Դե, նրանց գործ ասածն էլ խոսելն է:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Չորեքշաբթի, 10 Հունիս 2015 17:54

«ԱՄԵՆ ՄԵԿԸ ՎԵՐՄԱԿՆ ԻՐ ՎՐԱ Է ՔԱՇՈՒՄ»


Քաղաքական դաշտում կամաց-կամաց նշմարվում են նոր վերադասավորումներ, ու օր օրի ակտիվանում են հաջորդ խորհրդարանական ընտրություններին պատրաստվող ուժերը: Ոմանք իրենց մանդատը պահպանելու համար նոր կուսակցություններ են հիմնում, ոմանք էլ փորձում են այդ նոր ուժերում ապաստան գտնել: Այս առումով, թե ինչպիսի քաղաքական աշնան պատկեր կունենանք, որոնք վաղը կմրցեն խորհրդարան անցնելու համար, «Իրավունքը» փորձեց պարզել «Կլոր սեղան» ձեւաչափով:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Երեքշաբթի, 09 Հունիս 2015 15:30

«ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՍԽԱԼ». ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՆՈՒՅՆ ՓՈՑԽՆ ԵՆ ՏՐՈՐՈՒՄ

Համակարգչից օգտվող ցանկացած ոք լավ կհիշի, թե ինչպես էր մի փոքր խուճապի մատնվում իր անփորձության շրջանում այն պահին, երբ հանկարծ տհաճ ձայնով հայտնվում էր «համակարգային սխալ» պատուհանը: Նույնը, կարծես թե, կարելի է ասել եւ մեր ընդդիմադիրների մասին: Տարիներ եւ անգամ տասնամյակներ շարունակ հանրությունից ստանալով «համակարգային սխալ» ազդանշանը, փոխանակ վերլուծեն, թե սեփական մարտավարությունում եւ ռազմավարությունում ինչն է սխալ, շարունակում են անել այն, ինչին սովոր են:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Ուրբաթ, 05 Հունիս 2015 14:31

ԲՈԼՈՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ «ԱՇՆԱՆԱՅԻՆ ՃԵՂՔՄԱՆԸ»

 

Քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը հիմնականում տեղափոխվել է ստվեր: Հին տիտղոսային ընդդիմության քաղաքական մահը, որպես փաստ ընդունել են բոլորը, եւ բոլորը պատրաստվում են նոր ընդդիմադիր ձեւաչափեր ձեւավորելուն: Ու յուրաքանչյուրը «Ընդդիմությունը մեռավ, կեցցե ընդդիմությունը» բանաձեւը փորձում է հնարավորինս իր հագով անել եւ շահած դուրս գալ, երբ աշնանը բանակցություններից, սակարկություններից, ճշգրտումներից հետո կգա ակտիվ գործելու շրջան:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Չորեքշաբթի, 03 Հունիս 2015 16:40

ԱԼԻԵՎԻ ՆՈՐ, ԲԱՅՑ ՍՊԱՍՎԱԾ ԽԱՂԸ

Օրերս բավականին հետաքրքիր խոստովանությամբ հանդես եկավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Խոստովանություն, որն անգամ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ գնահատեցին միանգամայն անսպասելի, եւ որը կարող է էական ճշգրտումներ մտցնել Բաքվի արտաքին եւ, մասնավորապես, տարածաշրջանային քաղաքականության մեջ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Չորեքշաբթի, 03 Հունիս 2015 15:53

ՆԱՀԱՆՋ ԱՌԱՆՑ ԵՐԳԻ

Վերլուծաբանները հակված էին այն կարծիքին, որ ներքաղաքական կյանքը վերաաշխուժանալու է աշնանը: Սակայն ինչպես ցույց է տալիս ընդդիմադիր դաշտի բավականին թույլիկ արձագաքը` էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված, նրանք այն աստիճան են մտել քնած դշխուհու դերի մեջ, որ միգուցե աշնանն էլ չզարթնեն: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը միայն 2 գործոն է տեսնում, որ միգուցե կվերաաշխուժացնեն ներքաղաքական կյանքը: Մեկը` սահմանադրական բարեփոխումների սպասվելիք աշնանային քննարկումները, մյուսը` այն փաստի  զորությունը, որ ԱԺ ընտրությունները յոթ սարի ետեւում չեն:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Երեքշաբթի, 02 Հունիս 2015 16:42

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՐԱԺՆԵՐԸ

 

Ինչպես հայտնի է,քաղաքական առումով ամառային սեզոնը մեզանում համեմատաբար հանդարտ է:Դե, շոգերը չեն տրամադրում բուռն հրապարակային գործունեության, իսկ մեր սիրասուն ընդդիմադիրներն իրենց կենտրոնացնում են գարնանային եւ աշնանային սեզոններին,քանզի վախենում են ե՛ւ ցրտից,ե՛ւ շոգից:Մի առիթով Ռոբերտ Քոչարյանը ասել էր, թեվատ պարողին ինքն է խանգարում,սակայն ներկայիս վիճակում այդ նույն խոսքը կարող է բումերանգով եւ իրեն վերադառնալ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Երեքշաբթի, 02 Հունիս 2015 00:00

ԻՆՉ ԿՏԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԻՐԱՆԻ, ՀՆԴԿԱՍՏԱՆԻ, ԵԳԻՊՏՈՍԻ ՀԵՏ ԵՏՄ-Ի ԿԱՊԵՐԸ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հերթական անգամ տապալվեց, բայց արդեն՝ բառիս բուն իմաստով ու շատ ցավոտ: Այսպես՝ Ժնեւում հեծանվով զբոսնող 71-ամյա պետքարտուղարն այնքան անհաջող ընկավ դրա վրայից, որ կոտրեց ոտքը՝ աջ ազդրոսկրը: Արդյունքում՝ չեղյալ համարելով Մադրիդ ու Փարիզ նախատեսված այցերը՝ Քերին ստիպված էր վերադառնալ տուն:

 

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Ուրբաթ, 29 Մայիս 2015 17:05

ՀԱԿ-Ի ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐԸ
"ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ" ԵՆ ՁԵՎԱՆՈՒՄ


Ինչպես հայտնի է, մի քանի ակտիվիստներ մայիսի 27-ի երեկոյան նախաձեռնել էին հանրահավաք Ազատության հրապարակում` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման: Հաշվի առնելով, որ այդ ակտիվիստները որեւէ կուսակցության չեն պատկանում եւ հանրահավաքն էլ նախաձեռնում են զուտ որպես անհատ քաղաքացիներ, նման միջոցառումը միանշանակ դրական է գնահատվում շատ-շատերի կողմից, որովհետեւ այն արտահայտում է ժողովրդի շահերը, եւ իհարկե, դժվար թե, երկրում գտնվի մի ողջամիտ մարդ, ով կողմ կլինի էլեկտրաէներգիայի թանկացմանը:
Եթե ամեն ինչ իսկապես շարժվեր այս սցենարով`

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Ուրբաթ, 29 Մայիս 2015 17:00

ՄԻԱՅՆ ՆԻԿՈԼԻ ՀԵ՞Տ, ԹԵ՞ ՀԱԿ-Ն ԷԼ ՎՐԱԴԻՐ. ՀԽ-Ն ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ

"Հիմնադիր խորհրդարան" նախաձեռնության անդամ "100-ամյակն առանց ռեժիմի" շարժման ղեկավար, ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանն օրեր առաջ   հայտարարել էր, թե  չեն համագործակցելու մարտի 1-ի մեղսակից ուժերի հետ: "Համագործակցություն կլինի միայն Նիկոլ Փաշինյանի հետ",- մանրամասնել էր ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԸ:
Համագործակցությունը պետք է լինի Հայաստանում գործող ռեժիմի հեռացման համար: Սակայն, Ժիրայր Սէֆիլյանի հայտարարությունից առաջ, "Հիմնադիր խորհրդարան" նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանը հայտարարել էր, որ  պետք է սկսել է շփումներ հաստատել այլ քաղաքական ուժերի հետ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Ուրբաթ, 29 Մայիս 2015 16:55

ԱՅՍՊԵՍ ԷԼ ԵՆ ԽՈՒՍԱՓՈՒՄ ՀԱՐԿԵՐԻՑ

Մեր հույժ քաջատեղյակ աղբյուրը հարկային պարտավորություններից խուսափելու մեկ բավականին հետաքրքիր մեխանիզմի մասին օրերս պատմեց: Կոնկրետ օրինակի հետ կապված` դեռ ճշտելու հարցեր կան, ու առաջիկայում դրան հաստատ անդրադառնալու առիթ կունենանք: Բայց բուն երեւույթը թերեւս բավականին հետաքրքիր է:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Ուրբաթ, 29 Մայիս 2015 16:50

"ՑԱՆԿԱՑԱԾ ԼՈՒԾՈՒՄ ՊԵՏՔ Է
ՑԱՎՈՏ ՉԼԻՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ"


Մայիսի 27-ին Ազատության հրապարակում կայացավ բողոքի մեծ ակցիա` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման, որին հաջորդեց բողոքի երթը դեպի կառավարության շենք: Երթին, ի զարմանս մեզ, անձամբ հետեւում էր նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ում հետ էլ "Իրավունքը" զրուցեց բողոքի ակցիայի մասին:
–Պարոն Հարությունյան, ինչպե՞ս կգնահատեք տեղի ունեցած բողոքի ակցիան:
– Ակցիայի մասին ոչինչ չունեմ ասելու, բայց էլեկտրաէներգիայի թանկացման մասին իմ վերաբերմունքն արդեն հայտնել եմ մամուլում: Իմ կարծիքով` ցանկացած լուծում չպետք է ցավոտ չլինի բնակչության համար:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Ուրբաթ, 29 Մայիս 2015 16:45

ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀՅԴ-Ն ԳՆՈՒՄ Է
ՀՈՍԱՆՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ


ՀՅԴ-ն շարունակելով իրեն ընդդիմադիր համարել, այնուամենայնիվ, վարում է այլընտրանքային քաղաքականություն: Այն ժամանակ, երբ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը իրենց մասնակցությամբ կամ կոչերով սատարում էին մայիսի 27-ին կայանալիք էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիային, համակ լռություն էր ՀՅԴ-ում:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Ուրբաթ, 29 Մայիս 2015 16:40

ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵԿԵԼ ԷՐ ԵՐԹԻ ՉԱՐԱԽՆԴԱԼՈ՞Ւ

Ի տարբերություն մյուս ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների` ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ անձամբ էր որոշել մասնակցել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպված բողոքի երթին:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Ուրբաթ, 29 Մայիս 2015 16:35

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎՈ՞ՒՄ Է, ԹԵ՞ "ՊԵՐԵՍՏՐՈՅԿԱՅԻ" ԵՆԹԱՐԿՎՈՒՄ


Վերջերս համաշխարհային լրահոսում սկսել է հաճախ երեւալ մի չարագուշակ ստվեր` ԽՍՀՄ առաջին, միակ եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը: Դժոխային նշանը ճակատին կրող այդ կերպարանքին վաղուց արդեն սպասում են դժոխքում, սակայն նա առայժմ չի շտապում եւ մի բան էլ եռանդով է լցվել: Ամեն ինչ ուզում է "պերեստրոյկայի" ենթարկել: ԽՍՀՄ-ը գերեզմանած եւ բնակչությանը փլատակների տակ թողած այդ հին քյառթու գործակալը փորձում է ակտիվություն դրսեւորել նաեւ Ռուսաստանում: Եվ դա դեռ քիչ է` մի բան էլ ԱՄՆ նախագահ Օբամային է խորհուրդ տալիս իրականացնել "ամերիկյան պերեստրոյկա":

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Ուրբաթ, 29 Մայիս 2015 16:35

ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ.
"ԱԴՐԲԵՋԱՆԻ` ԵՏՄ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ՉԿԱ"


Փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին եւ հայերին այնտեղից տարհանելուն` ասաց, որ զանգվածային տարհանման մասին խոսք ու քննարկում չկա:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Չորեքշաբթի, 27 Մայիս 2015 17:55

"ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ՞ ԿՐՃԱՏԵԼ ՃԱՇԵՐԸ, ԸՆԹՐԻՔՆԵՐԸ, ՖՈՒՐՇԵՏՆԵՐԸ"

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց արտակարգ ռեժիմի տնտեսման տարբերակով աշխատելու մասին: Տիգրան Ուրիխանյանը դեմ է պետական ապարատը բեռնաթափելուն` բացի բարձրաստիճան պաշտոնյաներին աշխատանքից ազատելուն:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Քաղաքական
Չորեքշաբթի, 27 Մայիս 2015 17:50

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԱՆ ՎՊ-Ի ԽՆԴԻՐԸ ՉԷ

"Վերահսկիչ պալատը անում է իր աշխատանքը: Այսինքնª անում է բացահայտումներ: Բայց դրանց հետագան ՎՊ-ի խնդիրը չէ: Մնացածը մեր ֆունկցիաներից դուրս է": Երեկ 2014թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումից հետո, պատասխանելով մեր հարցին, թե ինչով է պայմանավորված, որ ՎՊ-ի կատարած մի շարք բացահայտումներից շատ քիչ մասն է իրավապահներին հասնում, ասաց Վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար Արտավազդ Ներսիսյանը:

Մանրամասն...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>