Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2017 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Զարմանք
Ուրբաթ, 26 Փետրվար 2016 16:12

 

ԶԱՐՄԱՆՔ

Հաճախ է ասվում, թե թուրքը շատ ճարպիկ է ու խորամանկ: Բայց նման է, որ հարեւան մազութային սուլթանատի բռնապետ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ խորամանկ աղվեսի պես երկու թաթով է ուզում թակարդն ընկնել: Զարմանալի է, բայց փաստ` Ռուսաստանի կողմից 200 մլն վարկի դիմաց Հայաստանին սպառազինություն վաճառելու համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարությունը նոտա է հղել Ռուսաստանին. «Հայաստանին զենքի եւ ռազմամթերքի փոխանցումը, հատկապես` հարձակողական բնույթի, ծառայում է օկուպացման շարունակմանը եւ լարվածության աճին: Ադրբեջանը երաշխիքներ է պահանջում, որ զինտեխնիկան Հայաստանի կողմից չի տեղակայվելու ադրբեջանական օկուպացված տարածքներում եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով»: Իհարկե, մեր որոշ ծակ պրոֆեսոր «փորձագետներ» կասեն, թե տեսեք  ինչքան համարձակ է վարվում Ադրբեջանի իշխանությունը:

 

Ընթերցել...
 

 

Ինչ ուզում եք ասեք, սակայն կյանքը մեզանում ուրախ է: Եվ դրանում զարմանալիորեն որոշեց իր ներդրումն անել ՀՀ ոստիկանապետ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ: Նա պետավտոտեսուչների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ եթե կաշառք վերցնեն, ապա «ձեռքները կկտրի»: Եթե, ասենք, նա դա հնչեցներ դռնփակ նիստի ընթացքում, դեռ հասկանալի կլիներ, սակայն հրապարակավ, տեսախցիկների առաջ... Ինչեւէ, զարմանալի է, թե ինչպիսի դարձվածքներ են իրենց թույլ տալիս որոշ պետական այրեր: Մեկը ձեռք է կտրում, երկրորդը խոստանում է բռնաբարել, երրորդը չան է պոկում... Լավ, ինչքան կարելի է, գոնե համապատասխան էթիկայի հանձնաժողովը աշխատանքով ծանրաբեռնեին այլ հարցերով, այլ ոչ թե Շարիաթ կան ինկվիզիցիա հիշեցնող թեւավոր խոսքերով:

 

Ընթերցել...
 

 

Աչքներս լույս, արդեն վաղուց չէինք տեսել եւ նույնիսկ հասցրել էինք կարոտել ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԻՆ: Ու, բնականաբար, մեծագույն հաճույք ստացանք նրա զարմանալի, բայց խորիմաստ քաղաքական մտքից: Բայց անշուշտ, Կարապետիչի հայտնությամբ պետք է աչքալուսանք տալ «Նոր Հայաստանին». «Ես հավատում եմ Ժիրայր Սէֆիլյանին, ինքը մաքուր անձնավորություն ա: Իսկ «Ժառանգությանը», մյուս իշխանական, թե ոչ իշխանական ուժերին չեմ հավատում»: Բայց միաժամանակ Կարապետիչը հայտարարեց մի զարմանալի բան, ըստ որի ստացվում է, որ անցյալ տարի Բաղրամյան պողոտա դուրս եկած հազարավոր երիտասարդներ զբաղված էին մանր-մունր բաներով. «Դե գիտեք ինչ, առանձին խնդիրների դեմ չպետք է պայքարել, մարդիկ պետք է պայքարեն անարդարությունների դեմ, անարդար է մեր իշխանությունը: Թե չէ` գազի սակագին, էլեկտրաէներգիայի սակագին... Պետք է կանգնել ասպետական ձեւով եւ պայքարել իշխանության դեմ»: Դե ինչ ասես սրան, կարծում եմ, որ ավելի ճշգրիտ գնահատական կտան օրեր շարունակ Բաղրամյան պողոտայում մնացած երիտասարդները` ճշգրտորեն բացատրելով այդ նախկին կայարանցուն, թե որն է էական ժողովրդի համար, որը` երկրորդական:

 

Ընթերցել...
 

 


Ինչպես հայտնի է, հարեւան մազութային սուլթանատում մոլեգնում է ճգնաժամը, եւ կրճատվել են անգամ ասկյարների աշխատավարձները, ովքեր իբր թե պետք է «Գարաբաղ բիզիմդիր» ապահովեն: Եվ ահա այդ նեղ օրով Ռուսաստանում ինչքան թափթփուկ կա որոշել են գոնե բարոյապես աջակցել Կովկասի թուրքերին: Դե, տխրահռչակ Ալեքսնդր Նեւզորովը առաջին անգամ չէ, որ գովաբանում է Ադրբեջանի սեւ եւ սպիտակ կոյունլուներին: Սակայն մեզ բավականին զարմացրեց եւ զվարճացրեց Ռուսաստանի մասսոնական ժողովարանի մեծն մագիստրոս ԱՆԴՐԵՅ ԲՈԳԴԱՆՈՎԸ: Նա նամակով դիմել է Ադրբեջանի ԱԳՆ ու խնդրել իր անունը հանել սեւ ցուցակից: Սույն շանորդին գրել է, որ զղջում է Արցախ այցելելու համար ու ներողություն է խնդրել, Բաքվում էլ նրա դիմումը քննվել է եւ որոշվել է ներել նրան եւ անունը հանել սեւ ցուցակից: Դե ինչ, մի անարժան թափթփուկի դիմումն էլ թող Ալիեւի վատ սրտին մխիթարանք լինի, սակայն այս պատմության մեջ մի դրական բան կա:

 

Ընթերցել...
 

 

Անշուշտ, ինքնաքննադատությունը լավ բան է, սակայն այն, ինչ հնչել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ շուրթերից, զարմանալիորեն հիշեցնում է ոչ թե ինքնաքննադատություն, այլ ավելի շուտ մի տեսակ ինքնախարազանում. «Միշտ հարց են տվել ընդդիմությանը` ո՞վ է ձեր պաշտպանության նախարարի թեկնածուն, սակայն պատասխան չի եղել: Մեր առաջարկները  պետք է գրավիչ լինեն քաղաքացիների համար:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Երեքշաբթի, 22 Դեկտեմբեր 2015 00:00

 

Անշուշտ, արմատական ընդդիմադիրների ամենասիրելի թեման միասնական ձեւաչափեր ստեղծելն է, միասին հանդես գալը: Սակայն այդ գեղեցիկ հեքիաթները զարմանալի դաժանությամբ քանդում է ՀՀՇ-ական պատգամավոր ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ.  «Ցավոք սրտի, հասարակության աջակցությունը չունի այսօր հրապարակում հավաքված ընդդիմությունը: Հիմա ավելի շատ պայքար է գնում ընդդիմության ներսում: Մարդիկ, որոնք խոսում են բյուրեղացման մասին, փորձում են ցեխ շպրտել մյուսների վրա, իրենց հռչակել ընդդիմություն, դրանով իսկ ապահովել իրենց տեղերը հետագա խորհրդարանում»: Բայց, այնուամենայնիվ, հրապարակներում աղմկողներին պետք է փոքր-ինչ մխիթարենք` խորհրդարանում հայտնվելու նրանց շանսերը բացարձակապես կախված չեն այն հանգամանքից, թե արդյո՞ք նրանք կմիավորվեն, թե շարունակաբար իրար կեղտոտելու են ու գզելու: Երկու դեպքում էլ այդ շանսերը հավասար են զրոյի, իսկ ինչպես հայտնի է, զրոների հետ թվաբանական գործողությունները էլի արդյունքում զրո են տալիս:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Զարմանք
Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 19:13

 

 

Հայաստանի ընդդիմադիր կյանքը կլիներ բավականին միապաղաղ` իր անվերջ կրկնություններով հանդերձ, եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանի խոսնակ ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ: Արտահայտելով իր շեֆի մտածողությունը` սույն նախկին երիտասարդը զարմանալի կարծիք հայտնեց` փորձելով իբր հակադարձել ՀՀԿ-ականների մեկնաբանություններին` Ռոբերտ Քոչարյանի վերջին ինքնահարցազրույցի առնչությամբ. «Մեկնաբանելու նյութ առանձնապես չկա: Եթե այդ ընկերները փորձեն անկեղծ խոսակցության բռնվել գոնե իրենց հարեւանների հետ, ապա կհասկանան, թե ինչպես են մարդիկ վերաբերվում հանրաքվեին ու արդյունքներին: Եթե, իհարկե, նրանց հայտարարությունները միամիտ մոլորության հետեւանք չեն, ինչը գրեթե անհնար եմ համարում: Ի դեպ, այդպիսի զրույցների ընթացքում կարող են բազմաթիվ հետաքրքիր բաներ պարզել մարդկանց այսօրվա ապրելակերպի մասին»: Դե ինչ, ստացվում է, որ Սողոմոնյանը նոր-նոր է ծանոթանում մարդկանց ներկայիս ապրելակերպին, իսկ ինչ վերաբերում է «հարեւանների կարծիքին», ապա դա ցուցանիշ դարձնելը առնվազն զարմանալի է: Օրինակ, եթե վաղը հարեւաններն ասեն, որ պարոն Սողոմոնյանին քառատել է պետք, արդյո՞ք դա կարելի է ճիշտ համարել:

Ընթերցել...