Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Հունվար 2017 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի` կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը լրիվ ձանձրացել է Րաֆֆի Հովհաննիսյանի անհասկանալի պահվածքից եւ Զարուհի Փոստանջյանի մշտական «իշխանափոխիչ» լաչառություններից եւ իր համար ավելի հարմար ասպարեզ է փնտրում: Մեր աղբյուրի վկայությամբ` նա մտերմացել է Ստյոպիկ Սաֆարյանի հետ, եւ ցանկություն ունի կա՛մ վերջինիս հետ դասավորվել որեւէ հանգիստ քաղաքական միջավայրում (ասենք` Նիկոլ Փաշինյանի կամ Էդմոն Մարուքյանի կուսակցությունում), կա՛մ որպես փորձագետ աշխատանքի անցնել Ստյոպիկ Սաֆարյանի ինստիտուտում, կա՛մ համատեղել երկուսն իրար հետ:

 

Ըստ վստահելի դիվանագիտական աղբյուրների` ԱՄՆ դեսպանատունը փորձում է կուլիսային խաղերով եւ տարբեր ԶԼՄ-ներում հնչեցրած ակնարկներով միջամտություն կատարել հաջորդ օմբուդսմենի նշանակման հարցում: Ասում են, թե ամերիկացիները փորձում են առաջ տանել այն գաղափարը, որ հաջորդ օմբուդսմենը պետք է լինի, այսպես կոչված, «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչ, ու համապատասխան քարոզչամիջոցները փորձում են շրջանառության մեջ դնել Ավետիք Իշխանյանի անունը: Մեր աղբյուրի վկայությամբ` ամերիկացի դիվանագետները դատում են այսպես` եթե հաջողվեց Սաքունցի պես կերպարին խցկել ոստիկանությանը վերահսկող հանրային կառույց` գերատեսչական հանրային խորհուրդ, ապա ինչու չպետք է ձգտեն որեւէ գրանտակեր իրավապաշտպանի խցկել օմբուդսմենի գրասենյակ:

 

ԲԱՄԲԱՍԱՆՔ

Ըստ վստահելի աղբյուրի` այժմ քոչարյանական եւ գրանտալափ քարոզչական մեքենաները հրահանգ են ստացել կենտրոնանալ ՀՅԴ-ի վարկաբեկման վրա, սակայն դա իրականացնել առավելապես ոչ թե լրատվական կայքերում, այլ` սոցցանցերում: Մեր աղբյուրի վկայությամբ, այդ «կիբերմարտիկների» համակարգումը եւ ուղղորդումը իրականացվում է օսկանյանական «Սիվիլիթասի» կողմից: Թե ինչու հանկարծ ՀՅԴ-ն դարձավ ավելի մեծ «աչքի գրող», քան ՀՀԿ-ն` ենթադրվում է, որ դա տեղավորվում է 2017-ի ընտրություններին պատրաստվելու տրամաբանության մեջ:

 

Ըստ վստահելի աղբյուրի` նախկին «ժառանգական», այժմ ինքն իրեն քաղաքագետ կոչող Ստյոպիկ Սաֆարյանը ակտիվ փնտրտուքների մեջ է, թե ընդդիմադիր որ կուսակցությունում ապաստան գտնի: Քանի որ ժամանակին նա ճաշակել է պատգամավորական մանդատի քաղցրությունը, ապա, բնական է նրա ցանկությունը` վերադառնալ խորհրդարան: Մեր աղբյուրի վկայությամբ` որպես ապագա «քաղաքական ապաստան», Ս. Սաֆարյանը դիտարկում է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» եւ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը», եւ երկուստեք էլ ստվերային բանակցություններ է վարում` ձգտելով 2017-ին «յուղոտ» տեղ գրավել համամասնական ցուցակում: