Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2017 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Տնտեսություն
Ուրբաթ, 26 Փետրվար 2016 17:05

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻՑ ԱԱՀ ԳԱՆՁԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ՞

Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակի, ինչպես նաեւ վերջին շրջանում քննարկվող՝ ՌԴ-ից ներկրվող մեքենաների համար Ավելացած արժեքի հարկ ¥ԱԱՀ¤ գանձելու հայտնի հայտարարության մասին զրուցեցինք ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ հետ: Մեր զրուցակիցը նախ` անդրադառնալով վերջին շրջանում տնտեսության վերաբերյալ, ինչպես ինքն է ասում, հոռետեսական գնահատականներ հնչեցնողներին, մասնավորապես, նկատեց.-Եսկարող եմ ֆիքսել մեկ բան: Եթե նայեք միջազգային կազմակերպությունների գնահատականներին, ապա նրանք փաստում են հետեւյալը, որ ի հեճուկս արտաքին ոչ բարենպաստ միջավայրի, Հայաստանի տնտեսությունը 2015 թվականին ունեցավ  ավելի լավ արդյունքներ, քան կանխատեսվում էր:

Ինչ վերաբերում է արտաքին տնտեսական ազդակներին, ապա դրանք շարունակելու են մնալ նույն ոչ բարենպաստ տիրույթում, եւ էական բարելավումներ այդ ուղղությամբ առայժմ  չի ենթադրվում: Բացառությամբ՝ մեր հարավային  բարեկամ Իրանի հետ տնտեսական կապերի ենթադրվող ակտիվացմանը: Այսինքն՝ հիմնականում մնալու ենք նույն վիճակում, ունենալով մեկ դրական գործոն: Արդյունքում` կարծում եմ, որ այս տարի ձեռնարկված քայլերի շնորհիվ մենք կարող ենք ունենալ նույնպիսի տնտեսական աճ, որն ունեցել ենք 2015 թվականի վերջերին:
- Պարոն Գաբրիելյան, ՌԴ Ձեր գործընկերոջ կատարած հայտարարությունը, ըստ որի ՌԴ-ից ներկրվող մեքենաների ԱԱՀ չպետք է գանձվի, մեծ աժիոտաժ առաջացրեց: Կխնդրեինք դրա վերաբերյալ Ձեր մեկնաբանությունը:

 

Ընթերցել...
 

ՌԵԱ՞Լ Է ՀՈՍԱՆՔԻ ԵՎ ԳԱԶԻ ԷԺԱՆԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ

Վերջերս նախ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ապա՝ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը պաշտոնապես խոսեցին Հայաստանին` Ռուսաստանի կողմից մատակարարվող բնական գազի սակագների հնարավոր նվազեցման մասին: Ինչքանո՞վ է դա ռեալ եւ նվազեցման դեպքում ներհայաստանյան էներգետիկ շուկայում ի՞նչ էֆեկտ կարող ենք ունենալ:ԶԱԽԱՐՅԱՆԱԿԱՆ

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այն, որ միանգամից երկու նախարարներ պաշտոնապես խոսեցին գազի գների մասին, դա, անշուշտ, առնվազն գների նվազեցման հավանականության մասին ակնարկող գործոն է: Անգամ այս պարագայում, երբ Ե.Զախարյանը փորձեց զերծ մնալ ավելորդ լավատեսությունից. «Դժվար է ասել, թե ինչ սպասենք: Կտեսնենք: Աշխատում ենք»: Մյուս կողմից էլ՝ պարոն Զախարյանի այդ «աշխատում ենք» արտահայտությունն այնքան էլ հուսադրող տեսք չունի: Նկատի ունենք, որ դեռ հասկանալ է պետք, թե այդ ի՞նչ է նախարարն անում այդ ուղղությամբ: Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը ռուս գործընկերներին է դիմել այդ գնի վերանայման հարցով: Դրանից միայն այն տպավորությունն է առաջանում, որ ի դեմս կառավարության՝ Էներգետիկայի նախարարությունը, ասենք, պաշտոնական նամակով դիմել է ՌԴ էներգետիկայի նախարարությանը, միգուցե նաեւ՝ միաժամանակ «Գազպրոմին», թե՝ խնդրում ենք գազի գինը վերանայել: Ինչպե՞ս է հիմնավորված այդ առաջարկը: Ենթադրաբար, քանի որ այդ մասին խոսում է նաեւ էկոնոմիկայի նախարարը, հայկական կողմը հիմնականում շեշտը պետք է, որ դրած լինի այն բանի վրա, թե՝ ներկայիս գազի գներով հայաստանյան տնտեսության մրցունակությունը թույլ է:

 

Ընթերցել...
 

2016Թ.-Ը ԵՎՍ ԾԱՆՐ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ


Այն, որ նավթի համաշխարհային գներն Ադրբեջանից զատ ազդում են նաեւ հայաստանյան տնտեսության վրա, հայտնի փաստ է: Մեխանիզմն էլ նույնքան հայտնի է. նավթի գների անկումը հարվածում է ռուսական ռուբլուն եւ տնտեսությանը, ինչն էլ արդեն դեպի մեր երկիր եկող տրանսֆերների, ՌԴ-ում մեր հայրենակիցների գործունեության եւ այնտեղ Հայաստանից արտահանվող ապրանքների գների տեսքով անդրադառնում է հայաստանյան տնտեսության վրա:յսպիսով՝ ի՞նչ սպասենք այս տարի: 2016թ.-ի համար Համաշխարհային բանկը ¥ՀԲ¤ Հայաստանի համար կանխատեսել է 2,2 տոկոս տնտեսական աճ, մոտավորապես այնքան, որը սահմանված է նաեւ ՀՀ պետբյուջեով: Յոլա գնալու ցուցանիշ, հաշվի առնելով նաեւ, որ ՀԲ-ն այլ երկրների հետ կապված հիմնականում կանխատեսել է անկումային կամ զրոյական թվեր:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Տնտեսություն
Չորեքշաբթի, 23 Դեկտեմբեր 2015 00:00

ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՇԱՏԵՐԸ ԿԴԱԴԱՐԵՆ ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂ ԼԻՆԵԼ

 

Հունվարի 1-ից գործելու է  հեռուստատեսային հեռարձակման  թվային  համակարգը:  Չնայած այս մասին վաղուց է հայտնի, բայց ակնհայտ է, որ հայաստանյան շարքային հեռուստադիտողների մեծ մասը դեռ դրան պատրաստ չէ: Ստեղծված վիճակի հետ կապված` փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության «Հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ ընկերության գլխավոր տնօրեն ԳՐԻԳՈՐ ԱՄԱԼՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Տնտեսություն
Երեքշաբթի, 22 Դեկտեմբեր 2015 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՈՐՊԵՍ ԵՏՄ ԱՆԴԱՄ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ԻՐ ՀԵՐԹԻՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐ ԿԻՐԱՌԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ»

 

«2015 թվականը գյուղատնտեսության համար դրական ձեռքբերումների տարի էր»,- ամփոփելով արդեն անցնող գյուղատնտեսական տարվա ձեռքբերումները` մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ Գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ նկատելով.

Ընթերցել...
 

«ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ԵՎՍ ԷԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ ԼԻՆԵՆ»

 

2015 թվականը մոտենում է ավարտին: Թե ինչպես ենք ամփոփում այն, փորձեցինք պարզել ԱԺ Ֆինանսաբյուջետային եւ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ: Բայց մեր զրուցակիցն այն մտքին է, որ դեռ վաղ է տարին ամփոփել.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Տնտեսություն
Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 00:00

ՌՈՒԲԼՈՒ ՓՈԽԱՐԺԵՔՆ ԷԼ ՉԻ՞ ԱԶԴՈՒՄ ԴՐԱՄԻ ՎՐԱ

 

Վերջին օրերին աշխարհի ուշադրությունը կենտրոնացել էր ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակարգի ¥ՖՌՀ¤ վրա, որը հերթական անգամ քննության էր առել վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել-չբարձրացնելու բազմաչարչար հարցի վրա: Այս համառ ուշադրության պատճառն էլ է պարզ. 2009թ. ճգնաժամի նախօրեից ի վեր ԱՄՆ Կենտրոնական բանկի ֆունկցիան կատարող, սակայն փաստացի մասնավոր կառույց հանդիսացող ՖՌՀ-ն Միացյալ նահանգներում վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահում էր զրոյական մակարդակի վրա ¥0,25¤ տոկոս, եւ այն մինչեւ 0,5 տոկոս հասցնելն այն քննարկումների ալիքն էր առաջ բերել, թե այդ քայլն ինչ կերպ կազդի համաշխարհային տնտեսության եւ ամեն մի երկրի վրա:

Ընթերցել...