Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2017 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԿԵՐԿԱՐՁԳՎԵ՞Ն. ՀՍՏԱԿ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ ԱՅՍՕՐ

Վերջին օրերին նորից ակտիվ շրջանառության մեջ է դպրոցական արձակուրդների հարցը: Ըստ մի շարք խոսակցությունների` արձակուրդները կարող են եւս մեկ շաբաթով երկարաձգվել: Քիչ չեն նաեւ դա հերքող խոսակցությունները, թե՝ վերջ, այլեւս ոչ մի երկարաձգում չի լինելու: Դպրոցներում դասերը հետաձգելու որոշում չի եղել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարարի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը. «Կրթական հաստատություններում Առողջապահության նախարարությունն է մոնիտորինգ իրականացնում, եւ եթե իրավիճակը բավարար չի գնահատվում, մեր նախարարությանն առաջարկում են երկարաձգել արձակուրդը: Հիմա մեզ նման առաջարկ չի եղել, եւ արձակուրդը երկարաձգելու որոշում չկա»,- պարզաբանեց Զոհրապ Եգանյանը:

 

Ընթերցել...
 

«ՄԵՌՆԵ՞ՆՔ, ԻՆՉ Է՝ ՓՈՂ ՉՈՒՆԵՆՔ»

Ինչպես հայտնի է՝ պետությունն այլեւս իր վրա չի վերցնում սուր շնչառական հիվանդություններով, այդ թվում` «խոզի գրիպով», թոքաբորբով այն հիվանդների բուժման ծախսերը, ովքեր հիվանդանոց են դիմել հունվարի 20-ից հետո: Աողջապահության նախարարությունն այդ որոշումը հիմնավորել է նրանով, որ հունվարի 20-ից հետո արձանագրվել է սեզոնային գրիպի եւ սուր շնչառական վարակների դեպքերի նվազման միտում. պաշտոնական տեղեկատվության համաձայն` վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացությունը նվազել է շուրջ 15 տոկոսով: «Տարօրինակն» այն է, որ հունվարի 20-ից բուժումը վճարովի դարձնելով ¥մի կողմ թողնենք «պատի տակի» այն խոսակցությունները, որ մինչ այդ էլ հիվանդատերերը քիչ «լեւի» փողեր չէին վճարում հիվանդանոցներում¤, ԱՆ-ն երկու-երեք օր անց առաջարկեց էլի մեկ շաբաթով հետաձգել դպրոցական արձակուրդները. չէ՞ որ այդ հետաձգումն արդեն իսկ հուշում էր, որ հիվանդության ծավալման վտանգը պահպանվում է: Առավել եւս, որ հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը եւս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում չի բացառել, որ հիվանդացության նոր փուլ կարող է սկսվել: Գլխավոր ինֆեկցիոնիստն իր խոսքում մասնավորապես նշել է. «Հիվանդությունը սկսում է աճել Ռուսաստանում, իսկ ամենամեծ շփումը մեզ մոտ Ռուսաստանի հետ է, եւ չի բացառվում, որ էնտեղից հիվանդներ կգան, նոր ալիք լինի»:

 

Ընթերցել...
 

 

«ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ԱՅՍ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՈՄԱԼ ՀԱՄԱՐԵԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ»

Եղանակային առումով այս ձմեռն առավել քան տարօրինակ տեսք ունի: Ողջ դեկտեմբերին զարմանում էինք տաք եղանակներից: Ապա մեկ օրում այնքան ձյուն եկավ, որ չգիտես երբվանից չէինք տեսել: Դրան էլի հաջորդեց տաք եղանակը, ապա՝ այս վերջին ձյունն ու ցրտերը, եւ դրան, կարծես, նորից հաջորդելու է հերթական կտրուկ փոփոխությունը՝ տաքության ուղղությամբ:
Այս ի՞նչ է կատարվում, այս ամենը պե՞տք է կապել կլիմայի գլոբալ փոփոխությունների հետ՝ հաշվի առնելով, որ իր այս փոփոխական եղանակով Հայաստանն ամենեւին էլ աչքի չի ընկնում: Որո՞նք են այս փոփոխությունների պատճառները, ի՞նչ եղանակ կարող ենք ակնկալել առաջիկա փետրվար ամսին: Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության Օդերեւութաբանության կենտրոնի պետ ԶԱՐՈՒՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ:-Կխնդրեինք մեկնաբանել, թե ինչով են պայմանավորված այս զարմանահրաշ եղանակային կտրուկ փոփոխությունները:

 

Ընթերցել...
 

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՏԵՂՈՒՄ ՆՈՐ ՇԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԿԱ

Վերջին օրերին հին շենք-շինությունների քանդելու թեման նորից թեժ օրակարգում է: Ավելին՝ «Զվարթնոց» օդանավակայանի օրինակով՝ օրակարգ եկավ նաեւ երկրի դեմք հանդիսացող շինությունները քանդելու թեման:
Սա առիթ էր, որ եւս մեկ անգամ հիշենք արդեն քանդված այդ կարգի «դիմագծային» շենքերի մասին, որոնց ցանկում իր ուրույն տեղն ունի Երիտասարդական պալատը: Հիշեցնենք՝ տարիներ առաջ այն քանդվեց՝ տեղում նորը կառուցելու հստակ խոստումով: Այդ ընթացքում, թեեւ այդ խոստումը պարբերաբար թարմացվում է, սակայն այդպես էլ նոր Երիտասարդական պալատ չկա: Թե ե՞րբ ի վերջո կսկսվեն Երիտասարդական պալատի տեղում նոր շինություն կառուցելու աշխատանքները` մեր հերթական հարցադրմանը Երեւանի քաղաքապետարանից ստացանք նման պատասխան.
- Մինչ այսօր կառուցապատողի կողմից քաղաքապետարան համաձայնեցման որեւէ նախագիծ չի ներկայացվել, հետեւաբար շինարարական աշխատանքներ սկսելու եւ դրանց ժամկետների մասին տեղեկատվություն չենք կարող տրամադրել:
Իսկ որ կառուցապատողը նման նախագիծ կներկայացնի, արդեն հազիվ թե որեւէ մեկը հավատա:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

 

«2015Թ.-ԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԱՐՏԱԳԱՂԹԻ ՏԵՄՊԵՐԻ ՄԻ ՓՈՔՐ ԱՃ»

«Իրավունքի» զրուցակիցն է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԸ, ում հետ փորձեցինք զրուցել  2015 թվականի միգրացիոն տեղաշարժի, ՌԴ մուտքի արգելանքի վերացմանն ուղղված աշխատանքների եւ ներկայիս իրավիճակի վերաբերյալ:-Հասցրե՞լ եք ամփոփել տարին, ինչպիսին է իրավիճակը միգրացիոն տեղաշարժի առումով:
- Պետք է ասեմ, որ  համեմատած նախորդ տարվա, 2015 թվականին արձանագրվել է արտագաղթի տեմպերի մի փոքր աճ, բայց թե ինչով է պայմանավորված` դեռ վերջնական ասել չենք կարող: Պետք է սպասենք մինչեւ ամսվա վերջ, երբ ԱՎԾ-ն էլ կհրապարակի իր տվյալները: Սա ընդամենը` սահմանահատումների թվի վրա հիմնված նման եզրահանգում է, եւ այս պահին խոսել արտագաղթի տեմպերի ավելացման պատճառների մասին, այդքան էլ ճիշտ չէ:  Ինչպես գիտեք՝ ՌԴ-ի կիրառած մուտքի արգելանքներից հետո, 2014թ.-ին բավական թվով մարդիկ չէին կարողանում լքել երկիրը: Այսինքն՝ այս գործոնն ինչ-որ տեղ պետք է դանդաղեցներ արտահոսքի տեմպը, բայց, փաստորեն դա էլ չի խանգարել: Եթե արտահոսքը պակասեր, կարող էինք ասել, որ դա է պատճառը, բայց հիմա դժվարանում եմ ասել:

 

Ընթերցել...
 

ՀԻՄԱ ԴԱԲԱՂ ԿԱ՞, ԹԵ՝ ՈՉ

Ինչպես հայտնի է՝ հունվարի 20-ից ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը ժամանակավոր արգելել է դաբաղ հիվանդությանն ընկալունակ կենդանիների` խոզերի, խոշոր եւ մանր կենդանիների, դրանց գենետիկ նյութի եւ մսի, վերամշակում չանցած ենթամթերքի, ինչպես նաեւ ջերմային մշակում չանցած` կաթ-կաթնամթերքի եւ դաբաղի հնարավոր վարակակիր այլ ապրանքների Հայաստանից՝ Ռուսաստան ներմուծումը: Այն, որ Հայաստանում դաբաղ կա, հաճախակի է խոսվել, եւ նման արգելքն անսպասելի չէր: Բայց ահա ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հանդես եկավ առնվազն տարօրինակ հայտարարությամբ. «սպառողներն անհանգստանալու կարիք չունեն... Բացի դա` հանրապետությունում այսօր չկա դաբաղով հիվանդ կենդանի»: Ուզում են ասել, որ ՌԴ-ն, մեղմ ասած, ստո՞ւմ է. հարցի պատասխանը փորձեցինք ստանալ նշված ծառայության անասնաբուժության տեսչության պետ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉՅԱՆԻՑ, ով այսպես պատասխանեց.-Հարցը ստել-չստելը չէ ¥բա էլ ի՞նչն է, երբ նրանք ասում են՝ դաբաղ կա, մերոնք էլ, թե՝ չկա- Հեղ¤: Մենք ասում ենք, որ մեզ մոտ նոր դեպք չկա, ՌԴ մեր գործընկերների համար հիմք է հանդիսացել նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին Արմավիրի մարզի` Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում գրանցված կենդանիների դաբաղ հիվանդության մեկ դեպքը, որի մասին էլ Հայաստանը, որպես կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անդամ, տեղյակ է պահել կառույցին, ինչպես նաեւ ԵՏՄ գործընկերներին, ինչն էլ հանգեցրել է ՌԴ-ին նման արգելքներ սահմանել:

Իսկ այս մեկը դեպքը, այո, կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի ժամանակավորապես արգելվի որոշ տեսակների արտահանումը, մինչեւ հասկանալի լինի երկրորդ կամ երրորդ դեպք ունենո՞ւմ ենք, թե ոչ ¥եթե դեռ չենք հասկացել, ապա ինչո՞ւ է ասվում, թե՝ դաբաղ չկա- Հեղ¤: Այսինքն՝ ընթացակարգ կա, հիվանդության գրանցումից որոշակի ժամանակ պետք է անցնի: Այսօր ՌԴ փորձագետները կժամանեն Հայաստան, տեղում կծանոթանան կատարված աշխատանքներին, իրավիճակին, որն էլ, ըստ մեզ, հիմք կդառնա, որպեսզի վերանայեն ժամանակավոր սահմանափակման որոշումը:

 

Ընթերցել...
 

ՅՈՒՎԵՑԻ ԿԱՐՈՅԻ ՓԵՍԱՆ ԵՎՍ «ԽՈԶԻ ԳՐԻՊԻՈՎ» ՉԻ ՏԱՌԱՊՈՒՄ

Եվ տեղին կլինի հիշեցնել, որ «խոզի գրիպ» կիսապաշտոնական բացատրությամբ օրեր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել «Վերնիսաժի» հայտնի գործով դատապարտված, Յուվեցի Կարոյի փեսա Գոռ Առաքելյանը: Թեեւ հիմա էլ ասում են, որ նա նույնքան «անսպասելի» էլ ապաքինվել է եւ հունվարի 21-ին կրկին տեղափոխվել է ՔԿՀ ¥համենայնդեպս՝ մեզ հետ զրույցում դա է պնդում ՀՀ ԱՆ ՔԿՀՎ լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանը¤, բայց հարց է, թե այս դեպքում այդքան շուտ «կնահանջե՞ր» «խոզի գրիպը», եթե այս պատմության շուրջ նման աղմուկ չառաջանար:
Մի խոսքով՝ սկսում է տպավորություն առաջանալ, որ «խոզի գրիպի կասկած» «ախտորոշումը» սկսել է բուռն ծաղկում ապրել ավարտված եւ ընթացքի մեջ գտնվող քրեական գործերի առնչությամբ: «Կասկածում» են, մի քանի օր ժամանակ շահում, հետո պարզվում է, որ «խոզի գրիպ» չի էլ եղել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

«ԽՈԶԻ ԳՐԻ՞Պ», ԹԵ՝ ՆԱԽՕՐՈՔ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄ

Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելիս` իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու եւ դրա հետեւանքով անզգուշությամբ հղի Մերի Մարգարյանին եւ նրա երեխային մահ պատճառելու կասկածանքով հունվարի 22-ին ձերբակալված՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին հաջորդ օրն իսկ դատարանի որոշմամբ ազատ արձակելու պատմությունը հանրային մեծ աղմուկ առաջ բերեց: Առավել եւս, որ դատարանում ազատ արձակված բժշկուհուն միանգամից տեղափոխեցին հիվանդանոց՝ «մոդայիկ» բացատրությամբ՝ կասկածվում է «խոզի գրիպ»:«Բաոր «խոզի գրիպ» էր, ինչպե՞ս էր իր ոտքով հասել հիվանդանոց»: Այս հարցն է, որ դժգոհողներն առաջ են քաշում՝ միանգամից հայտնելով կարծիք՝ «Սարքած բան էր»: Եվ բացատրությունը, որ մեզ հետ զրույցում տվեց բժշկուհու պաշտպան ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ, թե իր պաշտպանյալի մոտ առկա է թոքաբորբ, իսկ «խոզի գրիպը» դեռ չի հաստատվել, էլի բան չի ասում. թոքաբորբով ինչպե՞ս էր հասել դատարան: Ուրեմն՝ ինչպես է ստացվել, որ հենց դատարանում` դատական նիստի ավարտին միայն պարզվեց, որ Բախշյանը ջերմություն ունի: Փաստաբանը դա բացատրում է այսպես. «Դե գիտեք, դրա մեջ զարմանալի բան չկա, որ հենց դատարանում է նրա ջերմությունը բարձրացել: Հավանաբար, պաշտպանյալս մրսել է կամ քննչական վարչության մոտ, կամ՝ ձերբակալվածների պահպանման վայրում (ՁՊՎ-ում), եւ միայն դատարանում է տաքությունը բարձրացել»:

 

Ընթերցել...
 

 

ՍԱՌՈՒՅՑԻ ՎՐԱ ՔԱՅԼԵՔ ԴԱՆԴԱՂ...


- Հարգելի բժիշկ, ի՞նչ անել, երբ անզգուշությամբ սայթաքել ես սառույցի վրա: Կարելի է արդյո՞ք ինքնուրույն տեղաշարժվել` վայր ընկնելուց հետո: Լսել եմ, որ պետք է անշարժ մնալ: Ասում են` ծեծած սոխը արդյունավետ է բոլոր տեսակի վնասվածքների համար:

Հարցին պատասխանել է վնասվածքաբան-օրթոպեդ ԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆԸ.
- Ձյան օրերին հասկանալի պատճառներով շատանում են վնասվածքները: Որպես մասնագետ` խորհուրդ եմ տալիս հիվանդներին, եթե դեպքն արդեն տեղի է ունեցել. վայր են ընկել ու ստացել են վնասվածք, զերծ մնան ինքնաբուժությունից:Համար առաջին խնդիրն է, որ հիվանդը տան պայմաններում` չհասկանալով բուն վիճակը, փորձում է կարգավորել խնդիրը` աջից-ձախից տված խորհուրդներով. սոխ, օղի…

Ընթերցել...
 

ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԴԵՌ ՇԱՏ ՀԵՌՈՒ Է ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼՈՒՑ

Շուտով կլրանա 2009 թվականին իր բնակարանի դիմաց դարանակալած մարդասպանի կրակոցներից ոստիկանության գնդապետ, փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության 7-րդ տարին: Իսկ գործը դեռ բացահայտված չէ, թեեւ քանիցս բացահայտման մասին հուսադրական հայտարարություններ եղել են: Փոխոստիկանապետի հայրը՝ ՊԵՏՐՈՍ ՄՀԵՐՅԱՆԸ, այս տարիներին ակտիվորեն փորձում էր հասնել բացահայտմանը: Մինչդեռ՝ առ այսօր նրա մոտ դեռ մի շարք հարցերի պատասխաններ այդպես էլ մութ են մնում: Հարցեր, որոնք, ինչպես պարոն Մհերյանն է ասում. «Ինքնին խոսում են գործն ի սկզբանե սխալ ուղղով տանելու, շեղելու մասին»: Փոխոստիկանապետի հայրը մեզ հետ զրույցում բազում անպատասխան հարցերից անդրադարձավ մի քանիսին: Մասնավորապես, թե ինչպե՞ս է ստացվել, որ իր որդուն վարչապետի նվիրած զենքը, որը սպանության օրը եղել է Գեւորգի մոտ, հետագայում դարձել է ոստիկանության տաբելային զենք.

 

Ընթերցել...
 

ԵՐԿԱՐԱՏԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՆԴԻՐ ՉԻ՞ ԴԱՌՆԱ

Ձմեռային արձակուրդի երկարաձգումն ուրախացրեց հայ դպրոցականներին, սակայն Կրթության եւ գիտության նախարարը հայտարարեց, որ դրա հետեւանքով երեխաները կզրկվեն գարնանային արձակուրդից: Իսկ ինչպես են դպրոցականները հասցնելու իրար վրա կուտակված դասերը սերտել եւ նորմալ գնահատականներով, առավել եւս՝ նորմալ գիտելիքներով ամփոփել տարին, փորձեցինք պարզել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ, ով նկատեց.-Դախնդիր չէ, բաց թողնված դասերը լրացնելու մի շարք հնարավորություններ կան` կա՛մ շաբաթ օրերին կա՛մ ավել ժամեր պարապելով, ի վերջո՝ գարնանային արձակուրդի հաշվին: Բոլոր ձեւերը կան, դա մեզ մոտ փորձված բան է, միշտ էլ եղել են նման դեպքեր, մենք հաճախ ենք հետաձգել դասերն օրինակ՝ սաստիկ ձմռան կամ այլ պատճառներով: Ու այդ ամենով հանդերձ՝ միշտ էլ տեղավորվել ենք ուսումնական պլանի մեջ: Այնպես որ, ոչ մի խնդիր չկա:

 

Ընթերցել...