Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28        
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Հանրություն
Երեքշաբթի, 23 Փետրվար 2016 15:57

 

«ՀՀ-ՈՒՄ ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐԵՐԻՑ ԾՆՎԵԼ Է ՇՈՒՐՋ 800 ԵՐԵԽԱ»

Ինչպես հայտնի է՝ Հայաստանում փոխնակ ¥սուրոգատ¤ մայրությունն օրենքով թույլատրելի է դարձել 2002 թվականից: ՀՀ առողջապահության նախարարության Մայրության եւ վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանում 4 բժշկական կենտրոններ են մատուցում փոխնակ մոր բժշկական ծառայություններ: Իսկ թե ի՞նչպես է կարգավորվում փոխնակ մայրերի իրավունքներն ու պարտականությունները, եւ առհասարակ՝ դիմելիության առումով ի՞նչ միտում է նկատվում մեզ մոտ, մեր զրուցակիցը պարզաբանեց.-Դիմելիության առումով կարող եմ նշել, որ վերջին տարիներին փոխնակ մայրերի ծառայություններից օգտվողների թիվը բավական աճել է, բայց կոնկրետ թվերով կդժվարանամ ասել:

 

Ընթերցել...
 
Հանրություն
Չորեքշաբթի, 17 Փետրվար 2016 18:01

ԵՐԲ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎՃԱՐԵԼ ԱՐԴԵՆ ՎՃԱՐՎԱԾԸ

Այն, որ համատիրություններ կոչվածը հասարակության կողմից ընկալվում է որպես անիմաստ տեղը փող հավաքող կառույց, նոր բան չէ: Հայտնի փաստ է, որ մարդիկ հիմնականում այդպես էլ չեն հասկանում, թե` ի վերջո, ո՞ւր են գնում իրենց վճարած գումարները, քանի որ առավելագույնը, որ ստանում են իրենց վճարումների դիմաց, մեկ-երկու դուռ-պատուհան ներկելն է:

 

Ընթերցել...
 
Հանրություն
Ուրբաթ, 12 Փետրվար 2016 15:32

ԱՆԴՐԾՈՎՅԱՆ ՆԱՐԻՆՋՆ ԱՎԵԼԻ ՄԱՏՉԵԼԻ Է, ՔԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԽՆՁՈՐԸ

Տեղական շուկայում առկա գյուղմթերքների, մասնավորապես` տանձի ու խնձորի, լոլիկի ու վարունգի գներն Ամանորի նախաշեմին հասան ֆանտաստիկ չափերի: Հետո այդ ռեկորդները մի փոքր խամրեցին ¥օրինակ՝ 2,5-3 հազարանոց լոլիկն արդեն 1000-1200 դրամ է¤, բայց խոստովանենք, որ առնվազն տխուր է, երբ մեր տեղական խնձորը վաճառվում է 400-500 դրամով եւ ավել այնքան, որքան չգիտես որ հեռուներից Հայաստան հասած նարինջը: Թե ինչո՞վ է պայմանավորված գյուղատնտեսական մթերքների գների աճը, ովքե՞ր պետք է վերահսկեն գյուղմթերքի շուկան, եւ մի շարք այլ հարցերի շուրջ պարզաբանումներ խնդրեցինք  ՀՀ գյուղատնտեսության փոխնախար ԳԱՌՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ, ով նախ նշեց.

 

Ընթերցել...
 

ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԿԵՐԿԱՐՁԳՎԵ՞Ն. ՀՍՏԱԿ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ ԱՅՍՕՐ

Վերջին օրերին նորից ակտիվ շրջանառության մեջ է դպրոցական արձակուրդների հարցը: Ըստ մի շարք խոսակցությունների` արձակուրդները կարող են եւս մեկ շաբաթով երկարաձգվել: Քիչ չեն նաեւ դա հերքող խոսակցությունները, թե՝ վերջ, այլեւս ոչ մի երկարաձգում չի լինելու: Դպրոցներում դասերը հետաձգելու որոշում չի եղել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարարի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը. «Կրթական հաստատություններում Առողջապահության նախարարությունն է մոնիտորինգ իրականացնում, եւ եթե իրավիճակը բավարար չի գնահատվում, մեր նախարարությանն առաջարկում են երկարաձգել արձակուրդը: Հիմա մեզ նման առաջարկ չի եղել, եւ արձակուրդը երկարաձգելու որոշում չկա»,- պարզաբանեց Զոհրապ Եգանյանը:

 

Ընթերցել...
 
Հանրություն
Շաբաթ, 30 Հունվար 2016 14:01

«ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ՎՏԱՆԳԸ ԿԱՐՈՂ Է  ՎԱՅՐԿՅԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՍՈՒՆԱՆԱԼ»

Տարաբնույթ միջազգային հիշատակման օրերի շարքում կա բավականին անսովոր մի «տոն»` «Առանց ինտերնետի միջազգային օրը»: Այն, որ նշվում է հունվարի վերջին կիրակի օրը ¥այս տարի` հունվարի 31-ին¤, ենթադրաբար, ավելի շատ ուղղված է համաշխարհային ինտերնետամոլներին կամ առնվազն նրանց, ովքեր ժամերով համակարգչի առաջ են:

 

Ընթերցել...
 

«ՄԵՌՆԵ՞ՆՔ, ԻՆՉ Է՝ ՓՈՂ ՉՈՒՆԵՆՔ»

Ինչպես հայտնի է՝ պետությունն այլեւս իր վրա չի վերցնում սուր շնչառական հիվանդություններով, այդ թվում` «խոզի գրիպով», թոքաբորբով այն հիվանդների բուժման ծախսերը, ովքեր հիվանդանոց են դիմել հունվարի 20-ից հետո: Աողջապահության նախարարությունն այդ որոշումը հիմնավորել է նրանով, որ հունվարի 20-ից հետո արձանագրվել է սեզոնային գրիպի եւ սուր շնչառական վարակների դեպքերի նվազման միտում. պաշտոնական տեղեկատվության համաձայն` վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացությունը նվազել է շուրջ 15 տոկոսով: «Տարօրինակն» այն է, որ հունվարի 20-ից բուժումը վճարովի դարձնելով ¥մի կողմ թողնենք «պատի տակի» այն խոսակցությունները, որ մինչ այդ էլ հիվանդատերերը քիչ «լեւի» փողեր չէին վճարում հիվանդանոցներում¤, ԱՆ-ն երկու-երեք օր անց առաջարկեց էլի մեկ շաբաթով հետաձգել դպրոցական արձակուրդները. չէ՞ որ այդ հետաձգումն արդեն իսկ հուշում էր, որ հիվանդության ծավալման վտանգը պահպանվում է: Առավել եւս, որ հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը եւս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում չի բացառել, որ հիվանդացության նոր փուլ կարող է սկսվել: Գլխավոր ինֆեկցիոնիստն իր խոսքում մասնավորապես նշել է. «Հիվանդությունը սկսում է աճել Ռուսաստանում, իսկ ամենամեծ շփումը մեզ մոտ Ռուսաստանի հետ է, եւ չի բացառվում, որ էնտեղից հիվանդներ կգան, նոր ալիք լինի»:

 

Ընթերցել...
 

 

«ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ԱՅՍ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՈՄԱԼ ՀԱՄԱՐԵԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ»

Եղանակային առումով այս ձմեռն առավել քան տարօրինակ տեսք ունի: Ողջ դեկտեմբերին զարմանում էինք տաք եղանակներից: Ապա մեկ օրում այնքան ձյուն եկավ, որ չգիտես երբվանից չէինք տեսել: Դրան էլի հաջորդեց տաք եղանակը, ապա՝ այս վերջին ձյունն ու ցրտերը, եւ դրան, կարծես, նորից հաջորդելու է հերթական կտրուկ փոփոխությունը՝ տաքության ուղղությամբ:
Այս ի՞նչ է կատարվում, այս ամենը պե՞տք է կապել կլիմայի գլոբալ փոփոխությունների հետ՝ հաշվի առնելով, որ իր այս փոփոխական եղանակով Հայաստանն ամենեւին էլ աչքի չի ընկնում: Որո՞նք են այս փոփոխությունների պատճառները, ի՞նչ եղանակ կարող ենք ակնկալել առաջիկա փետրվար ամսին: Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության Օդերեւութաբանության կենտրոնի պետ ԶԱՐՈՒՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ:-Կխնդրեինք մեկնաբանել, թե ինչով են պայմանավորված այս զարմանահրաշ եղանակային կտրուկ փոփոխությունները:

 

Ընթերցել...
 

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՏԵՂՈՒՄ ՆՈՐ ՇԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԿԱ

Վերջին օրերին հին շենք-շինությունների քանդելու թեման նորից թեժ օրակարգում է: Ավելին՝ «Զվարթնոց» օդանավակայանի օրինակով՝ օրակարգ եկավ նաեւ երկրի դեմք հանդիսացող շինությունները քանդելու թեման:
Սա առիթ էր, որ եւս մեկ անգամ հիշենք արդեն քանդված այդ կարգի «դիմագծային» շենքերի մասին, որոնց ցանկում իր ուրույն տեղն ունի Երիտասարդական պալատը: Հիշեցնենք՝ տարիներ առաջ այն քանդվեց՝ տեղում նորը կառուցելու հստակ խոստումով: Այդ ընթացքում, թեեւ այդ խոստումը պարբերաբար թարմացվում է, սակայն այդպես էլ նոր Երիտասարդական պալատ չկա: Թե ե՞րբ ի վերջո կսկսվեն Երիտասարդական պալատի տեղում նոր շինություն կառուցելու աշխատանքները` մեր հերթական հարցադրմանը Երեւանի քաղաքապետարանից ստացանք նման պատասխան.
- Մինչ այսօր կառուցապատողի կողմից քաղաքապետարան համաձայնեցման որեւէ նախագիծ չի ներկայացվել, հետեւաբար շինարարական աշխատանքներ սկսելու եւ դրանց ժամկետների մասին տեղեկատվություն չենք կարող տրամադրել:
Իսկ որ կառուցապատողը նման նախագիծ կներկայացնի, արդեն հազիվ թե որեւէ մեկը հավատա:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ընթերցել...
 

 

«2015Թ.-ԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԱՐՏԱԳԱՂԹԻ ՏԵՄՊԵՐԻ ՄԻ ՓՈՔՐ ԱՃ»

«Իրավունքի» զրուցակիցն է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԸ, ում հետ փորձեցինք զրուցել  2015 թվականի միգրացիոն տեղաշարժի, ՌԴ մուտքի արգելանքի վերացմանն ուղղված աշխատանքների եւ ներկայիս իրավիճակի վերաբերյալ:-Հասցրե՞լ եք ամփոփել տարին, ինչպիսին է իրավիճակը միգրացիոն տեղաշարժի առումով:
- Պետք է ասեմ, որ  համեմատած նախորդ տարվա, 2015 թվականին արձանագրվել է արտագաղթի տեմպերի մի փոքր աճ, բայց թե ինչով է պայմանավորված` դեռ վերջնական ասել չենք կարող: Պետք է սպասենք մինչեւ ամսվա վերջ, երբ ԱՎԾ-ն էլ կհրապարակի իր տվյալները: Սա ընդամենը` սահմանահատումների թվի վրա հիմնված նման եզրահանգում է, եւ այս պահին խոսել արտագաղթի տեմպերի ավելացման պատճառների մասին, այդքան էլ ճիշտ չէ:  Ինչպես գիտեք՝ ՌԴ-ի կիրառած մուտքի արգելանքներից հետո, 2014թ.-ին բավական թվով մարդիկ չէին կարողանում լքել երկիրը: Այսինքն՝ այս գործոնն ինչ-որ տեղ պետք է դանդաղեցներ արտահոսքի տեմպը, բայց, փաստորեն դա էլ չի խանգարել: Եթե արտահոսքը պակասեր, կարող էինք ասել, որ դա է պատճառը, բայց հիմա դժվարանում եմ ասել:

 

Ընթերցել...
 

ՀԻՄԱ ԴԱԲԱՂ ԿԱ՞, ԹԵ՝ ՈՉ

Ինչպես հայտնի է՝ հունվարի 20-ից ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը ժամանակավոր արգելել է դաբաղ հիվանդությանն ընկալունակ կենդանիների` խոզերի, խոշոր եւ մանր կենդանիների, դրանց գենետիկ նյութի եւ մսի, վերամշակում չանցած ենթամթերքի, ինչպես նաեւ ջերմային մշակում չանցած` կաթ-կաթնամթերքի եւ դաբաղի հնարավոր վարակակիր այլ ապրանքների Հայաստանից՝ Ռուսաստան ներմուծումը: Այն, որ Հայաստանում դաբաղ կա, հաճախակի է խոսվել, եւ նման արգելքն անսպասելի չէր: Բայց ահա ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հանդես եկավ առնվազն տարօրինակ հայտարարությամբ. «սպառողներն անհանգստանալու կարիք չունեն... Բացի դա` հանրապետությունում այսօր չկա դաբաղով հիվանդ կենդանի»: Ուզում են ասել, որ ՌԴ-ն, մեղմ ասած, ստո՞ւմ է. հարցի պատասխանը փորձեցինք ստանալ նշված ծառայության անասնաբուժության տեսչության պետ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉՅԱՆԻՑ, ով այսպես պատասխանեց.-Հարցը ստել-չստելը չէ ¥բա էլ ի՞նչն է, երբ նրանք ասում են՝ դաբաղ կա, մերոնք էլ, թե՝ չկա- Հեղ¤: Մենք ասում ենք, որ մեզ մոտ նոր դեպք չկա, ՌԴ մեր գործընկերների համար հիմք է հանդիսացել նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին Արմավիրի մարզի` Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում գրանցված կենդանիների դաբաղ հիվանդության մեկ դեպքը, որի մասին էլ Հայաստանը, որպես կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անդամ, տեղյակ է պահել կառույցին, ինչպես նաեւ ԵՏՄ գործընկերներին, ինչն էլ հանգեցրել է ՌԴ-ին նման արգելքներ սահմանել:

Իսկ այս մեկը դեպքը, այո, կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի ժամանակավորապես արգելվի որոշ տեսակների արտահանումը, մինչեւ հասկանալի լինի երկրորդ կամ երրորդ դեպք ունենո՞ւմ ենք, թե ոչ ¥եթե դեռ չենք հասկացել, ապա ինչո՞ւ է ասվում, թե՝ դաբաղ չկա- Հեղ¤: Այսինքն՝ ընթացակարգ կա, հիվանդության գրանցումից որոշակի ժամանակ պետք է անցնի: Այսօր ՌԴ փորձագետները կժամանեն Հայաստան, տեղում կծանոթանան կատարված աշխատանքներին, իրավիճակին, որն էլ, ըստ մեզ, հիմք կդառնա, որպեսզի վերանայեն ժամանակավոր սահմանափակման որոշումը:

 

Ընթերցել...
 

ՅՈՒՎԵՑԻ ԿԱՐՈՅԻ ՓԵՍԱՆ ԵՎՍ «ԽՈԶԻ ԳՐԻՊԻՈՎ» ՉԻ ՏԱՌԱՊՈՒՄ

Եվ տեղին կլինի հիշեցնել, որ «խոզի գրիպ» կիսապաշտոնական բացատրությամբ օրեր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել «Վերնիսաժի» հայտնի գործով դատապարտված, Յուվեցի Կարոյի փեսա Գոռ Առաքելյանը: Թեեւ հիմա էլ ասում են, որ նա նույնքան «անսպասելի» էլ ապաքինվել է եւ հունվարի 21-ին կրկին տեղափոխվել է ՔԿՀ ¥համենայնդեպս՝ մեզ հետ զրույցում դա է պնդում ՀՀ ԱՆ ՔԿՀՎ լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանը¤, բայց հարց է, թե այս դեպքում այդքան շուտ «կնահանջե՞ր» «խոզի գրիպը», եթե այս պատմության շուրջ նման աղմուկ չառաջանար:
Մի խոսքով՝ սկսում է տպավորություն առաջանալ, որ «խոզի գրիպի կասկած» «ախտորոշումը» սկսել է բուռն ծաղկում ապրել ավարտված եւ ընթացքի մեջ գտնվող քրեական գործերի առնչությամբ: «Կասկածում» են, մի քանի օր ժամանակ շահում, հետո պարզվում է, որ «խոզի գրիպ» չի էլ եղել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ընթերցել...
 

«ԽՈԶԻ ԳՐԻ՞Պ», ԹԵ՝ ՆԱԽՕՐՈՔ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄ

Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելիս` իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու եւ դրա հետեւանքով անզգուշությամբ հղի Մերի Մարգարյանին եւ նրա երեխային մահ պատճառելու կասկածանքով հունվարի 22-ին ձերբակալված՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին հաջորդ օրն իսկ դատարանի որոշմամբ ազատ արձակելու պատմությունը հանրային մեծ աղմուկ առաջ բերեց: Առավել եւս, որ դատարանում ազատ արձակված բժշկուհուն միանգամից տեղափոխեցին հիվանդանոց՝ «մոդայիկ» բացատրությամբ՝ կասկածվում է «խոզի գրիպ»:«Բաոր «խոզի գրիպ» էր, ինչպե՞ս էր իր ոտքով հասել հիվանդանոց»: Այս հարցն է, որ դժգոհողներն առաջ են քաշում՝ միանգամից հայտնելով կարծիք՝ «Սարքած բան էր»: Եվ բացատրությունը, որ մեզ հետ զրույցում տվեց բժշկուհու պաշտպան ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ, թե իր պաշտպանյալի մոտ առկա է թոքաբորբ, իսկ «խոզի գրիպը» դեռ չի հաստատվել, էլի բան չի ասում. թոքաբորբով ինչպե՞ս էր հասել դատարան: Ուրեմն՝ ինչպես է ստացվել, որ հենց դատարանում` դատական նիստի ավարտին միայն պարզվեց, որ Բախշյանը ջերմություն ունի: Փաստաբանը դա բացատրում է այսպես. «Դե գիտեք, դրա մեջ զարմանալի բան չկա, որ հենց դատարանում է նրա ջերմությունը բարձրացել: Հավանաբար, պաշտպանյալս մրսել է կամ քննչական վարչության մոտ, կամ՝ ձերբակալվածների պահպանման վայրում (ՁՊՎ-ում), եւ միայն դատարանում է տաքությունը բարձրացել»:

 

Ընթերցել...
 

 

ՍԱՌՈՒՅՑԻ ՎՐԱ ՔԱՅԼԵՔ ԴԱՆԴԱՂ...


- Հարգելի բժիշկ, ի՞նչ անել, երբ անզգուշությամբ սայթաքել ես սառույցի վրա: Կարելի է արդյո՞ք ինքնուրույն տեղաշարժվել` վայր ընկնելուց հետո: Լսել եմ, որ պետք է անշարժ մնալ: Ասում են` ծեծած սոխը արդյունավետ է բոլոր տեսակի վնասվածքների համար:

Հարցին պատասխանել է վնասվածքաբան-օրթոպեդ ԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆԸ.
- Ձյան օրերին հասկանալի պատճառներով շատանում են վնասվածքները: Որպես մասնագետ` խորհուրդ եմ տալիս հիվանդներին, եթե դեպքն արդեն տեղի է ունեցել. վայր են ընկել ու ստացել են վնասվածք, զերծ մնան ինքնաբուժությունից:Համար առաջին խնդիրն է, որ հիվանդը տան պայմաններում` չհասկանալով բուն վիճակը, փորձում է կարգավորել խնդիրը` աջից-ձախից տված խորհուրդներով. սոխ, օղի…

Ընթերցել...
 

ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԴԵՌ ՇԱՏ ՀԵՌՈՒ Է ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼՈՒՑ

Շուտով կլրանա 2009 թվականին իր բնակարանի դիմաց դարանակալած մարդասպանի կրակոցներից ոստիկանության գնդապետ, փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության 7-րդ տարին: Իսկ գործը դեռ բացահայտված չէ, թեեւ քանիցս բացահայտման մասին հուսադրական հայտարարություններ եղել են: Փոխոստիկանապետի հայրը՝ ՊԵՏՐՈՍ ՄՀԵՐՅԱՆԸ, այս տարիներին ակտիվորեն փորձում էր հասնել բացահայտմանը: Մինչդեռ՝ առ այսօր նրա մոտ դեռ մի շարք հարցերի պատասխաններ այդպես էլ մութ են մնում: Հարցեր, որոնք, ինչպես պարոն Մհերյանն է ասում. «Ինքնին խոսում են գործն ի սկզբանե սխալ ուղղով տանելու, շեղելու մասին»: Փոխոստիկանապետի հայրը մեզ հետ զրույցում բազում անպատասխան հարցերից անդրադարձավ մի քանիսին: Մասնավորապես, թե ինչպե՞ս է ստացվել, որ իր որդուն վարչապետի նվիրած զենքը, որը սպանության օրը եղել է Գեւորգի մոտ, հետագայում դարձել է ոստիկանության տաբելային զենք.

 

Ընթերցել...
 

ԵՐԿԱՐԱՏԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՆԴԻՐ ՉԻ՞ ԴԱՌՆԱ

Ձմեռային արձակուրդի երկարաձգումն ուրախացրեց հայ դպրոցականներին, սակայն Կրթության եւ գիտության նախարարը հայտարարեց, որ դրա հետեւանքով երեխաները կզրկվեն գարնանային արձակուրդից: Իսկ ինչպես են դպրոցականները հասցնելու իրար վրա կուտակված դասերը սերտել եւ նորմալ գնահատականներով, առավել եւս՝ նորմալ գիտելիքներով ամփոփել տարին, փորձեցինք պարզել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ, ով նկատեց.-Դախնդիր չէ, բաց թողնված դասերը լրացնելու մի շարք հնարավորություններ կան` կա՛մ շաբաթ օրերին կա՛մ ավել ժամեր պարապելով, ի վերջո՝ գարնանային արձակուրդի հաշվին: Բոլոր ձեւերը կան, դա մեզ մոտ փորձված բան է, միշտ էլ եղել են նման դեպքեր, մենք հաճախ ենք հետաձգել դասերն օրինակ՝ սաստիկ ձմռան կամ այլ պատճառներով: Ու այդ ամենով հանդերձ՝ միշտ էլ տեղավորվել ենք ուսումնական պլանի մեջ: Այնպես որ, ոչ մի խնդիր չկա:

 

Ընթերցել...
 

ԺԱՄԱՆԱԿԻՆ ԱՐՎԱԾ ՃԻՇՏ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ ԹԵՐԵՎՍ ԿՓՐԿԵՐ 26-ԱՄՅԱ ԿՆՈՋԸ

Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հունվարի 13-ին մահացած ծննդկանի ամուսինը ոստիկանություն հայց է ներկայացրել «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկ-թերապեւտ Անդրանիկ Պապոյանի դեմ: Նշենք, որ մահացած կնոջ հարազատները նրա մահվան մեջ մեղադրում են վերոնշյալ բժշկին`  մասնավորապես ասելով, որ Անդրանիկ Պապոյանը մի քանի օր շարունակ ստուգել է կնոջ թոքերը ու հավատացրել, որ ամեն ինչ կարգին է: Մինչդեռ 3 օր անց, երբ իրենց պահանջով հղի կինը ռենտգեն հետազոտության է ենթարկվել, թոքաբորբ է ախտորոշել: Դրանից հետո էլ՝ «Արմավիր» ԲԿ-ից Երեւան հղի կնոջը հարազատները իրենց մեքենայով են հասցրել, քանի որ «Արմավիր» ԲԿ-ի «Շտապօգնության» ավտոմեքենայի մեջ վառելիք չի եղել:

Թեինչն է պատճառը, «Արմավիր» ԲԿ-ում իրո՞ք նման, մեղմ ասած, անփույթ բարքեր են տիրում (նաեւ նկատի ունենք, որ նույն հիվանդանոցի բժիշկներից մեկն էլ այժմ նստած է ամբաստանյալի աթոռին` 5-ամյա երեխայի մահվան մեջ մեղադրանքով): Այս անգամ իրականում ի՞նչ է եղել՝ փորձեցինք պարզել 26-ամյա կնոջ մահվան մեջ մեղադրվող բժիշկ-թերապեւտ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՊՈՅԱՆԻՑ, ով նշեց.

 

Ընթերցել...
 

 

ՆՈՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ` «ՏԻՊԻԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈԶԻ ԳՐԻՊ» ՆՈՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ`«ՏԻՊԻԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈԶԻ ԳՐԻՊ»

Մեր աղբյուրը չի բացառում, որ Գոռը, իրոք, վարակված լինի H1N1 վիրուսով, քանի որ, ըստ աղբյուրի, նույն վիրուսով վարակված են նաեւ Գոռի երեք խցակիցները: Սակայն նույն աղբյուրը նաեւ չի բացառում, որ Գոռին հիվանդանոց տեղափոխելու պատճառը կարող է եւ մտացածին լինել: Այն առումով, որ դատավճիռը առաջիկա օրերին մտնելու է օրինական ուժի մեջ, Գոռին դրանից հետո կարող են այլ կալանավայր տեղափոխել, եւ հիմա կարող է եւ պատրվակով փորձում են նրան պահել հիվանդանոցում՝ մինչեւ տեսնեն ինչ կլինի:
Ամեն դեպքում՝ վերոհիշյալ տեղեկատվությունը փորձեցինք ճշտել պատգամավոր Կարո Կարապետյանից: Մեր զանգին պատասխանեց նրա վարորդ ներկայացած Սաքոն, ով սկզբում հետաքրքրվեց, թե ինչ հարցով ենք զանգահարում, ապա խնդրեց մի քանի րոպե հետո զանգահարենք պատգամավորին: Իսկ մի քանի րոպե հետո կրկին հեռախոսին պատասխանեց վարորդը եւ ասաց, որ ինքը կպատասխանի մեր հարցին, մասնավորապես` նշելով.

 

Ընթերցել...
 

H1N1-ԻՑ ԱՅԼԵՎՍ ՉԵ՞ՆՔ ԱԶԱՏՎԻ

Հանրապետությունում արդեն արձանագրվել են H1N1 հիվանդությունից մեկուկես տասնյակ մահվան դեպքեր, սակայն պատկան մարմիններն այդպես էլ համաճարակ տերմինը չօգտագործեցին: Այսինքն՝ ի՞նչ պետք է լինի, ինչպիսի ցուցանիշներ են պետք, որ հայտարարվի համաճարակ, իրավիճակը ներկա պահին ինչքանո՞վ է մոտ կամ հեռու դրանից:այս ամենի հետ մեկտեղ՝ ավելի երկարաժամկետ հեռանկարին վերաբերող այլ հարցեր եւս օրակարգում են: Համաճարակ կա, թե ոչ՝ հարցի մի կողմն է: Մյուս կողմն էլ այն է, որ «խոզի գրիպ» ասվածը արդեն Հայաստանում է: Իսկ դա նշանակո՞ւմ է, որ հետայսու գրիպի ամեն սեզոնային բռնկումների ժամանակ պետք է նորից լսենք H1N1՝ դրա հասցրած մահվան դեպքերով հանդերձ: Այսինքն՝ որքանո՞վ են արդյունավետ սուր շնչառական վարակների դեմ կատարվող պատվաստումները: ՀՀ առողջապահության նախարարությունից խոստանում են, որ հիշատակվածի շուրջ պարզաբանումներ կտան միայն գրավոր հարցադրումների դեպքում, եւ հուսանք, որ առաջիկայում նախարարության պաշտոնական տեսակետը կստանանք: Իսկ մինչ այդ՝ այս ամենի շուրջ զրուցեցինք Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի համաճարակաբանության պրոֆեսոր ՀԱՍՄԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

 

Ընթերցել...
 

 

ՆՎԱԶՈՂ ԱՌԵՎՏՐԻ ՏԽՈՒՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Օրերս խմբագրություն էին դիմել «Երեւան Մոլում» տարածքներ վարձակալած մի շարք առեւտրականներ, ովքեր դժգոհում էին առեւտրի կենտրոնի առաջարկած վարձակալման պայմաններից: Մասնավորապես, մեզ դիմած քաղաքացիների խոսքով, «Մոլում» տարած վարձակալելու համար կնքվող պայմանագրում կա կետ, ըստ որի, եթե ժամանակից շուտ վարձակալողը ցանկանա խզի պայմանագիրը, ապա նա պետք է որպես տուգանք վճարի չորս ամսվա վարձակալման վճարի չափով: Համապատասխանո՞ւմ է ներկայացված բողոքն իրականությանը, եթե այո, ինչի՞ հիման վրա է «Երեւան Մոլը» նման պայմաններ պարտադրում առեւտրականներին: Այս հարցերի պատասխանները փորձեցինք պարզել «Երեւան Մոլի» պատասխանատուներից` Գարիկ Մկրտչյանից, ով միայն ասաց.

 

Ընթերցել...
 

 

ՀՀ-ԻՑ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՌԴ ԵՆ ԳՆՈՒՄ-ԳԱԼԻՍ

Մեզ հետ զրույցում  2015թ.-ի միգրացիոն իրավիճակն այս կերպ բնութագրեց ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն պետական ծառայության ղեկավար ԳԱԳԻկ ԵԳԱՆՅԱՆԸ.

 

Ընթերցել...
 

«ԻՍԿ Ո՞Վ ԱՍԱՑ, ՈՐ ԴԱ ԻՐ ԶԵՆՔՆ Է ԵՂԵԼ»

Անցյալ տարի նոյեմբերի 16-ին Հանքավանում տեղի ունեցած երեք երիտասարդների սպանության հետ կապված կրքերը վերջին օրերին նոր թափ ստացան: Հատկապես այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում սկսեց շրջանառվել սպանված եղբայրների հոր` Ֆրունզիկ Գալստյանի մտահոգությունը, ըստ որի՝ իր որդիների սպանության նախապատրաստմանը մասնակցել են առնվազն «տաս-տասնհինգ հոգի»:

Որդեկորույս հայրը միաժամանակ այս ողբերգության հետ կապված օրակարգ բերեց նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանի եւ ԱԺ պատգամավոր Դավիթ Քոչարյանի անունները: Մասնավորապես, թե սպանության մեջ մեղադրվող Հայրապետ Սեփոյանն իր այդ քայլից ընդամենը րոպեներ առաջ հեռախոսզանգեր է ունեցել վերոհիշյալ անձնաց հետ, որոնցից մեկը՝ Մխիթար Հարությունյանը մեղադրյալի մորեղբայրն է: Թե, իրականում ինչպես է եղել սպանությունը, ովքեր են աջակցել, հարցերի պատասխանը կտա թերեւս քննությունը: Բայց այս պատմությունը եւս մեկ անգամ առանցքային է դարձնում այն հարցը, որն առաջ էինք քաշել դեռ սպանությունից հաշված օրեր անց:

 

Ընթերցել...
 
ՊԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է ՆՈՐ ԱԴՐԵՆԱԼԻՆ` ՀԱՃՈՒՅՔԻ ՖԵՐՄԵՆՏ

- Արդյո՞ք պարային շարժումները կարող են պատմել մարդու բնավորության մասին, բացահայտել, թե ո՞վ է նա:

Հարցին պատասխանել է հոգեբան
ՆԱՏԱԼԻ ԳՈՆՉԱՐ-ԽԱՆՋՅԱՆԸ.

-Որոշ չափով` այո:  Երբեմն պարում անկաշկանդ շարժումներ դրսեւորող մարդուն բնորոշում են որպես ինքնավստահ անձնավորություն: Բայց եւ այնպես, այս բնորոշումը հնարավոր է լինի խաբուսիկ: Կան մարդիկ, որոնք կյանքում բարդույթավորված են, իսկ պարում համարձակ են եւ անկաշկանդ: Պատահում են նաեւ մարդիկ, որոնք հրաժարվում են պարելուց: Սրա հիմքում հնարավոր է մի քանի պատճառ լինի: Առաջինը` մարդու մոտ բացակայում է ռիթմի եւ լսողության զգացողությունը: Երկրորդը` դուր չի գալիս միջավայրը: Երրորդը` պարզապես չի ցանկանում բացվել ուրիշների մոտ: Այնպես որ, պետք չէ շտապել այդ կարգի մարդկանց պիտակավորել բարդույթավորված անձ: Ընդհակառակը, ինձ ամենեւին վստահություն չի ներշնչի այն անձը, որ անկախ միջավայրից` ծանոթ-անծանոթ, լինի այն կորպորատիվ հավաքույթ, ակումբ, թե հարսանիք` միշտ պատրաստ է պարի: Կասկածի տեղիք է տալիս:
Ընթերցել...
 

ԼԱՎ ՊԱՏՃԱՌ ԳՏԱՆ՝ ՁՄՌԱՆԸ ՁՅՈՒՆ Է ԵԿԵԼ

Ամանորի թոհուբոհից հետո բազմաթիվ շենքերում եւ շքամուտքերի մոտ տիրում է գարշահոտություն: Իրավիճակն այն աստիճան սարսափելի է, որ անգամ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մի ծավալուն քննադատական հեղեղ հղեց մաքրման աշխատանքների համար պատասխանատու «Սանիթեք» ընկերության հասցեին:

 

Ընթերցել...
 

 

ԻՆՉՈ՞Ւ ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԸ` ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՉԳՏԱՆ

Ուղիղ մեկ տարի է անցել Գյումրիում Ավետիսյանների յոթհոգանոց ընտանիքի, այդ թվում՝ երկու մանկահասակ երեխաների դաժան սպանդից: Չնայած մի ողջ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ոճրագործ Վալերի Պերմյակովն արդեն Հայաստանի դատարանի առաջ է կանգնած, սակայն Ավետիսյանների հարազատները, մասնավորապես Ավետիսյանների փեսան` Արթուրը, դեռ անցած տարի տեղի ունեցած առաջին դատական նիստը շոու է համարում.

 

 

 

Ընթերցել...
 

ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՀԱՄԵՍՏ ԲՅՈՒՋԵՆ

 

Եվ այսպես՝ նախօրեին խորհրդարանը 97 կողմ ձայնով հաստատեց Հայաստանի գալիք տարվա թիվ մեկ ֆինանսական փաստաթուղթը՝ 2016թ. պետական բյուջեն: Նկատենք, որ այս անգամ չկար անցած տարիների բուռն կռիվ-ղալմաղալը, թեեւ ասել, թե պատճառն այն է, որ բյուջեում ներառված ցուցանիշները բոլորին էլ բավարարում էին, միամտություն կլինի: Ավելին՝ կարելի է ասել, որ մինչեւիսկ հեղինակը՝ կառավարությունը ոգեւորված չէր նախագծով:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 20:12

ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ. ՄԻՖԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Վերջերս Հայաստանի որոշ ԶԼՄ-ներում ՀԿԵ-ի հասցեին քննադատական հրապարակումների ալիք բարձրացավ. ՀԿԵ-ն մեղադրվում էր անարդյունավետ կառավարման, հսկայական պարտքեր կուտակելու, աշխատանքից մարդկանց զանգվածաբար ազատելու մեջ, եւ որ ընկերության վնասները ծածկվում է պետբյուջեի, այսինքն Հայաստանի հարկատուների հաշվին։ Բնական է, նման իրավիճակում ցանկություն առաջացավ բացատրություն ստանալու եւ բոլոր այդ մեղադրանքների հիմնավորումը ստուգելու համար ուղղակիորեն դիմել ՀԿԵ-ի ղեկավարությանը։
ՄԵնք մեր մյուս գործընկերների հետ որոշ ԶԼՄ-ներում հաճախ հնչող սուր հարցերը կետ առ կետ հասցեագրեցինք ՀԿԵ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար ՎԱՐԴԱՆ ԱԼՈՅԱՆԻՆ` խնդրելով պատասխանը հիմնավորել միայն կոնկրետ թվերով եւ փաստերով։ Թե ով է իրավացի մի շարք հայկական լրատվամիջոցների եւ ՀԿԵ ՓԲԸ հեռակա բանավեճում, թողնում ենք ընթերցողի դատին։

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 16:50

«ՄԵՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐՆ ԵՆ»

 

Օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեղերի թանկացման մասին լուրերը անհիմն են: Ավելին` նախարարի խոսքով` առավել մեծ օգտագործում եւ, բնականաբար, ներմուծում ունեցող դեղերի 60 տոկոսի գները չեն փոխվել, իսկ 34 տոկոսի գներն էլ նկատելիորեն` էժանացել են 30 տոկոսով: Եվ միայն մի փոքր մասի դեպքում է, որ կա թանկացում, այն էլ՝ չնչին չափով՝ մինչեւ 3 տոկոսով:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 17:21

«ԱՆՁԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՍԱԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՆՊԱՍՏԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻՆ»

 

Թեեւ հանրաքվերի հետ կապված նույնականացման քարտերի խնդիրը գործնականում լուծված է, սակայն դեռ քիչ չեն խոսակցությունները, որ դա կրկնակի քվեարկությունների համար դուռ է բացում, քանի որ հնարավոր չէ կնիք դնել նույնականացման քարտի վրա: Վերոհիշյալ խնդրի շուրջ զրուցեցինք ՀՀ Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ ՄՆԱՑԱԿԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆԻ հետ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 18:04

ԴԱՀԿ-Ի ՄԵԴԱԼԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

 

Գաղտնիք չէ, որ մեզ մոտ վատ սովորություն է դարձել տեսնել այսբերգի միայն բարձունքը ու հենց այն դարձնել օրվա բամբասանքի ու տարբեր խոսակցությունների թեման: Սա իսկ եւ իսկ ասված է ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարման ծառայության մասին, որին հարմար առիթի դեպքում մեղադրում են չաշխատելու ու պետական բյուջեից գումար ծախսելու մեջ, կամ առնվազն անարգանքի սյունին գամում, թե անարդար են: Չէ, հենց այստեղ է, որ պետք է «ծուռ նստենք, շիտակ դատենք»:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 00:00

ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

 

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գործադիրի որոշմամբ` կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը կհատկացվի 50 մլն դրամ` նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի ունեցած Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած անձանց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կտրամադրվի 1,5 մլն դրամ, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին` 700 հազարական դրամ, ավտոբուսի մյուս բոլոր ուղեւորներին` 500 հազարական դրամ, անհրաժեշտության դեպքում հուղարկավորության համար կտրամադրվեն սգո պարագաներ եւ տրանսպորտային միջոցներ: Ըստ պահանջի` կապահովվի ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող անձանց վերադարձը ՀՀ` հոգալով տեղափոխման ծախսերը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ կառավարության ղեկավարին, տրանսպորտի նախարարին, Տուլայի նահանգապետին եւ առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին: Վարչապետը գոհունակությամբ է փաստել ստեղծված հանձնաժողովի կատարած աշխատանքը եւ նշել, որ դժբախտ պատահարի ընթացքում աշխատել են օպերատիվ եւ աջակցել մեր քաղաքացիներին:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Չորեքշաբթի, 11 Նոյեմբեր 2015 00:00

ԳՈՆԵ ՀԻՄԱ ԱՊՕՐԻՆԻ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ՞

 

Տուլայի մարզում 9 մարդու կյանք խլած տրանսպորտային աղետի պատմությունը վերջին օրերին սկսել է անսպասելի զարգացումներ ստանալ: Խոսքը դեպի Երեւան ուղեւորվող այլ ավտոբուսների գործունեության կասեցման եւ նույնիսկ՝ հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխելու մասին է, ինչի հետ կապված ՌԴ «Փոխադրումների կազմակերպիչ» պետական կառույցը, մասնավորապես «Վագտրանս» ՓԲԸ-ին պատկանող ավտոբուսի կասեցման հետ կապված, տվել է մեկնաբանություն, թե՝ տվյալ ընկերությունը «ներառված չէ ՌԴ տրանսպորտի նախարարության միջազգային ավտոբուսային երթուղիների ռեեստրում եւ Ռուսաստանում  ուղեւորափոխադրում իրականացնելու իրավունք չունի»: Ավելին՝ «Փոխադրումների կազմակերպիչը» ընդգծում է նաեւ, որ գործնականում դեպի Երեւան ուղեւորներ տեղափոխող մյուս ավտոբուսները եւս ¥միգուցե՝ չնչին բացառություններով», ապօրինի գործունեություն են ծավալել:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 16:55

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՋԱԿՑԻ ՎԹԱՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ` ՀՀ կառավարության երեկվա նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի վթարի հետեւանքով զոհված մեր հայրենակիցների հիշատակը: «Երեկ մենք ՀՀ նախագահի հետ քննարկել ենք եւ որոշում ենք կայացրել, որ բոլոր ծախսերը` ե՛ւ բուժման, ե՛ւ հուղարկավորության, կառավարությունն իր վրա է վերցնելու»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 16:48

«ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ»

 

Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի ողբերգությունը դեռ երկար կմնա հանրության ուշադրության կենտրոնում: Եվ եթե այս դեպքի հետ կապված` մնում է միայն ցավակցություններ հայտնել զոհվածների հարազատներին եւ վիրավորներին առողջություն մաղթել, ապա պատկան մարմինները մեկ այլ կարեւորագույն խնդիր էլ ունեն՝ ի՞նչ անել, որ ողբերգությունը չկրկնվի: Այսինքն՝ ո՞րն էր այս դեպքի պատճառը եւ ի՞նչ պետք է շտկել: Այս թեմայի շուրջ էլ զրուցեցինք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչության պետ ԱՐՄԱՆ ՄԻՐԻՋԱՆՅԱՆԻ հետ:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Ուրբաթ, 30 Հոկտեմբեր 2015 15:45

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԲՈՂՈՔՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

 

Թեեւ ձմեռը կամաց-կամաց մոտենում է, բայց դեռ այս գյուղատնտեսական տարին չի ավարտվել: Իսկ դա նշանակում է, որ մթերումների բազմաչարչար թեման շարունակում է մնալ օրակարգում: Համենայնդեպս՝ այս օրերին արմավիրցիները շարունակում են դժգոհել խաղողի մթերման գործընթացից, եւ ինչպես նրանցից մեկն ասաց. «Նախարարն ու մարզպետը շարունակ պնդում են, թե բերքը կմթերվի, բայց այգիներում տոննաներով խաղող է մնացել, արդեն փչանում է»: Եվ քանի որ դժգոհության հասցեատերերից մեկը ՀՀ գյուղատնտեսության նախարար ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ էր, նրանից էլ փորձեցինք պատասխանն ստանալ: Սակայն նախարարը ապատեղեկատվություն համարեց այդ դժգոհությունները.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Ուրբաթ, 23 Հոկտեմբեր 2015 16:05

ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԵԼԻՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՈՉ ՄԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ»

 

Խոսակցություններ են պտտվում այն մասին, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ քաղաքականություն մտնելու հայտ է ներկայացնում: Համենայնդեպս՝ նման տպավորություն էր առաջացել օրերս, երբ տեղի ունեցած Արա Աբրահամյանի հայտնի ասուլիսի ժամանակ նրա կողքին էր նաեւ պարոն Մարտիրոսյանը: Բայց մինչ պարզելը, թե դա ինչ նպատակ էր հետապնդում, Ռ. Մարտիրոսյանի հետ նախ զրուցեցինք հայաստանյան գիտության ներկայիս վիճակի շուրջ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2015 17:27

«ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ» ԽԱԲԵԲԱ՞ Է

 

Օրերս խմբագրություն էր դիմել Երեւան քաղաքի բնակչուհի 80-ամյա Ն. Վարդանյանը, ով վրդովված ու հուզված էր, քանի որ ստորաբար խաբվել է, ինչպես ինքն է ասում` «Լիվաման» միջազգային իրավաբանական գրասենյակի ղեկավար, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի փորձագետ Լիլիթ Մանասերյանի կողմից: Տիկին Նվարդն անդրադառնալով իր պատմությանը` մասանավորապես նշեց.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Չորեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2015 17:23

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹՈՇԱԿԻ ՎՐԱ ԷԼ ԵՆ ԱՉՔ ՏՆԿՈՒՄ

 

Այն, որ մեր օրերում ողջ Հայաստանը ճռռում է վարկերի տակ, նոր բան չէ: Գաղտնիք չէ նաեւ, որ հանուն այդ գերթանկարժեք վարկերի` բանկերում գրավ է դրվում ամեն ինչ՝ սկսած տուն-տեղից, վերջացրած բիզնեսներով: Եվ ահա պարզվում է, որ վարկառուները բացի այդ ամենը կորցնելու միանգամայն ռեալ հեռանկարից, վարկի պատճառով կարող են զրկվել նաեւ թոշակից, այն էլ՝ հաշմանդամության: Իսկ թե տուբերկուլոզով տառապող հաշմանդամի մեղմ ասած՝ ոչ բարեկեցիկ կյանքով ապրող ընտանիքի համար ինչ է այդ թոշակը... Բայց այս ամենի մասին հերթով:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Երեքշաբթի, 20 Հոկտեմբեր 2015 17:51

Ո՞Ր ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ԱՆՎՃԱՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Մեր վերջին համարներից մեկում անդրադարձել էինք քաղաքացիներից մեկի դիմումին: Նախ խնդրել էր պարզաբանել, թե ինչ բժշկական արտոնություններից կարող են օգտվել պարտադիր ժամկետային զինծառայողների  ծնողներն ու հարազատները: Առողջապահության նախարարությունից պարզաբանել էին՝ «Ժամկետային զինծառայողների հարազատները, ընտանիքի անդամները կարող են օգտվել ուղղակի հիվանդանոցային բուժօգնությունից: Որը ներառում է առանց դժվարամատչելի, առանց նորագույն ու թանկարժեք տեխնոլոգիանների կիրառվող բժշկական օգնություն»:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Երեքշաբթի, 20 Հոկտեմբեր 2015 17:43

«ԲԱՆԿԵՐԻ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է 921 ԲՈՂՈՔ»

 

Վերջերս Ազգային ժողովում Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը անդրադառնալով բանկային համակարգի վերաբերյալ քաղաքացիների բողոքներին` մասնավորապես նշել է. «Կա նաեւ ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտ, որն անվճար է մեր քաղաքացիների համար: Այն ֆինանսավորվում է բանկային համակարգի կողմից եւ անվճար ծառայություն է մատուցում քաղաքացիներին: Այդ առումով ունենք բավականին տպավորիչ արդյունքներ: Կան մոտ 70-80 հազար բողոքներ, որոնք հօգուտ քաղաքացիների են լուծվել: Գնալով ծավալներն ավելանում են»:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Ուրբաթ, 16 Հոկտեմբեր 2015 00:00

«ՈՉ ՇԵՆՔ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ, ՈՉ ԷԼ՝ ԲՆԱԿԱՐԱՆ»

 

«Իրավունք» թերթի խմբագրություն էր դիմել թերթի մշտական ընթերցող, Կապան քաղաքի բնակչուհի, զինվորի մայր ՍՈՒՍԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Տիկին Սուսաննան վրդովված եւ միաժամանակ՝ անհույս վիճակում է, քանի որ ինչպես ինքն է ասում. «Գլենդել Հիլզի» ղեկավարության անպատասխանատու գործողությունների պատճառով ես զրկվել եմ սեփական բնակարան ստանալուց (որի արժեքի կեսից ավելին արդեն մուծված է) եւ արդեն երեք տարի է` ապրում եմ վարձով: Իսկ «Գլենդել Հիլզի» սեփականատերերն իմ ու իմ նմանների վճարած գումարների հաշվին օր օրի հարստանում են, իսկ մեզ` քաղաքացիներիս, վարպետորեն յոթ տարի էսօր-էգուց անելով` խաբում են»: Ապա՝ տիկին Սուսաննան պատմեց, թե ինչից է դժգոհ.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2015 16:59

ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՎԵԼՑՈՒԿԸ ՀԿԵ-Ն ԿՈՒՂՂԻ ՇՐՋԱՆԻ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ

 

Երեկ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Փամբակ» կայարանում վերակառուցումից հետո շահագործման հանձնվեց քարշային ենթակայանը:
Պաշտոնական արարողությունից հետո «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր նորանշանակ տնօրեն ՍԵՐԳԵՅ ՎԱԼԿՈՆ լրագրողներիս հետ զրույցում խոսեց այս ենթակայանի շահագործման կարեւորության մասին.
«Վերակառուցված ենթակայանը կդառնա այս համայնքում մեր ենթակառուցվածքի էներգետիկ անվտանգության երաշխավորը: Այն չէր աշխատում` սկսած 1989 թվականից, եւ մենք 26 տարի անց այն կարողացանք վերագործարկել` կատարելով այստեղ 30 միլիոն դրամի ներդրում: Ի դեպ, բոլոր աշխատանքներն իրականացվել են մեր աշխատակիցների ձեռքերով` կառուցվել է 2 կմ էլեկտրագիծ, վերականգնվել են ուժային եւ քարշային տրանսֆորմատորների տեխնիկական չափանիշները, տեղադրվել են անհրաժեշտ սարքավորումները:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2015 16:51

«ԱՄԵՆ ՕՐ ՀԱՐՑՆՈՒՄ Է` ԱՐԵՎԻ ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԵ՞Մ»

 

Հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում ցմահ ազատազրկման դատապարտված մարդկանց թիվը հասնում 101-ի: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱՆ ՔԿՀՎ լրատվության վարչության պետ Գոռ Ղլեչյանից: Ցմահ դատապարտվածներին անդրադառնալու պատճառ հանդիսացավ 20 տարի բանտում գտնվող ու գրեթե ողջ ընտանիքը կորցրած նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանի առողջական վիճակը, որը օր օրի էլ ավելի է վատանում: Ս. Քոչարյանը, ինչպես հայտնի դարձավ, կարող է մոտ ժամանակներս հայտնվել ազատության մեջ, ինչը կարծես թե իր նախադեպը չունի:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2015 16:40

«ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ»

 

Սահմանադրական բարեփոխումներին ոչ ասելու, միգուցե՝ հեռվից նաեւ խորհրդարանական ընտրությունների մասին մտածելով՝ «Ժառանգությունը», «Հիմնադիր Խորհրդարանը» եւ «Ժողովրդավարական հայրենիքը» որոշ շարժումների հետ միասին «վերափոխվելով»՝ դարձան «Նոր Հայաստան»: Եվ սա առաջին դեպքը չէ, երբ տարբեր ուժեր, փոխելով իրենց հին անունները, «նորովի» են մտնում քաղաքական դաշտ: Այդ գործելաոճը նախ որդեգրեց ՀԱԿ վերանվանված ՀՀՇ-ն, ՕԵԿ-ը դարձավ «Հայկական վերածնունդ», եւ պնդում են, որ ոչ թե մենակ, այլ՝ մի 140-140 այլ կազմակերպությունների հետ: Թե որն է նման «եվրառեմոնտի» իմաստը, դժվար չէ կռահել: Բայց արդյոք հին ուժերն իրենց անունները փոխելով՝ կարո՞ղ են հաջողություններ գրանցել: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց քաղաքական որոշ գործիչների հետ:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Երեքշաբթի, 13 Հոկտեմբեր 2015 15:29

ԿՈՒՐՍԱՆՏԻՆ ԱՆԿՈՂՆՈ՞ՒՄ ԵՆ ԽԵՂԴԱՄԱՀ ԱՐԵԼ

 

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության նախաքննությունը, ինչպես հայտնի է, ավարտվել է, եւ գործը մտնում է դատական փուլ: Թե ինչ է պարզվել նախաքննությամբ՝ տուժող կողմի եւ մեղադրյալների փաստաբանները համառորեն լռում են` նշելով, որ չեն ցականում բացել փակագծերը, քանի որ դա կխանգարի  դատարանում իրենց մարտավարությանը: Բայց ահա շրջանառվում են լուրեր, թե նախաքննությամբ բավականին ուշագրավ հանգամանքներ են ի հայտ եկել: Մասնավորապես պարզվել է, որ կուրսանտ Հայկազ Բարսեղյանը էմոյական հակումներ ունեցող երիտասարդ էր, եւ դա է ըստ երեւույթին պատճառը, որ մեղադրյալների փաստաբաններն անընդհատ առաջ են տանում ինքնասպանության վարկածը:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Երեքշաբթի, 13 Հոկտեմբեր 2015 15:24

ԹՇՆԱՄԻՆ ԿՐԿԻՆ ՀԻԱՍԹԱՓՎԵՑ

 

Հոկտեմբերի 10-ի  գիշերը սահմանային  դիվերսիոն գործողությունների վերաբերյալ փորձեցինք մանրամասներ պարզել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հանձնաժողովի փոխնախագահ ԼԵՌՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015 17:46

«ԲԱՔՎՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՖԻԱՍԿՈՆ ԱՊՐԵՑԻՆ»

 

ԼՂՀ Պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ վերջին օրերին սահմանին նկատվել է հրադադարի խախտման ռեժիմի դեպքերի նվազում: Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայիս վիճակը ներկայացրեց այս կերպ. «Սահմանային իրավիճակն այսօր շարունակում է մնալ կայուն-լարված: Բայց եթե համեմատում ենք նախորդ օրերի հետ, մի քիչ ավելի հանգիստ է եղել իրավիճակը, խոշոր տրամաչափի զենքերից, ականանետերից չեն կրակել: Իրավիճակը մեր զորքերի կողմից վերահսկվում է: Մեր ժողովուրդը կարող է հանգիստ լինել, առաջին գծում կանգնած զինվորը իր պարտականությունները կատարում է պատշաճ մակարդակի»:
Այս ամենի՝ սահմանին տիրող իրավիճակի մեղմացման պատճառների, հակառակորդի հետ շպրտվելու, ինչպես նաեւ Հայաստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժությունների վերաբերյալ զրուցեցինք ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ հետ:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Ուրբաթ, 09 Հոկտեմբեր 2015 00:00

«ՏԱՐԵՑՏԱՐԻ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ»

 

Շատերի հիշողության մեջ դեռ թարմ է այն մեծ սկանդալը, որը տարիներ առաջ պայթեց կենսաթոշակային համակարգի շուրջ եւ հանգեցրեց համակարգի ղեկավարի՝ Խաչիկյանի ու մի շարք այլ անձանց ազատազրկման: Այդ խոշոր ճգնաժամն ինչ ազդեցություն ունեցավ համակարգի վրա, ինչքանով է հաջողվել վերականգնել տասնյակ միլիարդների հասնող պետական կորուստները, եւ ինչ ակնկալիքներ կարող են ունենալ հայաստանյան հարյուր հազարավոր կենսաթոշակառուները: Այս հարցերի շրջանակներում էլ ծավալվեց մեր զրույցը Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ ԱՐՄԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Չորեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2015 17:47

Ուղիղ կապ. «ԹՈՒՐՔԸ ՄԻ ԼԵԶՈՒ Է ՀԱՍԿԱՆՈՒՄ` ՃԻՊՈՏԻ ԼԵԶՈՒՆ»

 

Ադրբեջանական սադրանքները սահմանին չեն մարում, թեպետ ամեն անգամ արժանանում են հայ զինվորի հուժկու ապտակին: Սակայն սահմանից այս կողմ էլ օր օրի ավելանում են սոցցանցերի դիմաց նստած «հրապարակախոսները», ովքեր կա՛մ մեր բանակին են փորձում նսեմացնել, կա՛մ էլ՝ բանակի կողքին կանգնած հայրենասերներին: Սահմանային իրավիճակի ու բանակի թիկունքի ամրությանն էլ մեծամասամբ վերաբերում էին մեր ընթերցողների հարցերն ուղղված «Հայոց ազգային գվարդիա» քաղաքացիական նախաձեռնության հեղինակ, կինոռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Երեքշաբթի, 06 Հոկտեմբեր 2015 17:39

«ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆ ՄՂՈՒՄ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՄԻ ՔԱՆԻ ՊԱՏՃԱՌՆԵՐ»

 

Վերջին ժամանակներս գրեթե ամեն օր լսում ենք ինքնասպանության դեպքերի կամ ինքնասպանության փորձ կատարած անձանց մասին: Տպավորությունն այն է, որ նման քայլի դիմում են անկախ տարիքային կամ սեռային պատկանելիությունից, ամենատարբեր պատճառներով: Այսինքն՝ չկա որեւէ կոնկրետ գործոն, որով հնարավոր կլիներ բացատրել ինքնասպանությունների նման աճը: Ուրեմն՝ ո՞րն է պատճառը, ինչ գործոններ են այդպես սրվել, որ առանց ինքնասպանության կամ դրա փորձի մասին լսելու՝ երկու-երեք օր անգամ չենք անցկացնում: Պարզաբանում փորձեցինք ստանալ հայտնի քրեական հոգեբան ԷԼԴԱ ԳՐԻՆԻՑ:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Երեքշաբթի, 06 Հոկտեմբեր 2015 17:36

«ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ «ԲԵՆԶԻՆԻՍՏՆԵՐԻ» ԱՃ Է ՆԿԱՏՎԵԼ»

 

Այն, որ թմրամոլությունը մեր երկրում ունի մտահոգիչ ծավալներ, եւ այդ պատկերը թուլանալու նշաններ չի ցուցաբերում, հայտնի բան է: Դա դեռ քիչ էր՝ վերջին ժամանակներս էլ «մոդայի» մեջ մտավ այսպես ասած՝ սփայսը՝ սկսելով արագորեն դիրքեր զբաղեցնել մեզ մոտ եւս: Մինչդեռ այդ վտանգավոր թմրամիջոցի հետ կապված մեզ մոտ էլ կա այն խնդիրը, որ սփայսը պաշտոնապես թմրամիջոցներ շարքում դասելու հարցում կան բավականին լուրջ խնդիրներ: Թե Հայաստանում որտե՞ղ եւ ո՞ր թմրամիջոցներն են առավել տարածված, թմրամոլների տարիքային ի՞նչ միտում է նկատվում, ի՞նչ թիվ են կազմում Հայաստանում կին թմրամոլները, փորձեցինք պարզել  ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետ, Ոստիկանության փոխգնդապետ ՎԱՉԵ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՑ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Ուրբաթ, 02 Հոկտեմբեր 2015 16:33

«ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՐ ԱՌՋԵՎ ՈՒՆԵՆԱԼՈՎ 1990-ԱԿԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ԱՅՍՊԵՍ ԱՍԱԾ, ԴԱՍԸ...»

 

Սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմբերի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: Վերոնշված զինատեսակներից բացի, հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաեւ TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք (6 արկ):
Թե ինչով է պայմանավորված սահմանային լարվածությունը, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ  խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆԻ հետ, ով նախ ցանկացավ անդրադառնալ մամուլում հնչող այն տեսակետներին, թե  ամեն անգամ սահմանային լարվածությունից հետո հանրության մեջ իբր խուճապ է առաջանում` նշելով.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբեր 2015 17:33

ԲԻԲԻՆ. «ՀԷՑ-Ի ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼՆ ԱՅՆՔԱՆ Է ԲԵՌՆՎԱԾ, ՈՐ ՀԵՏԱԳԱ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄԸ ԴԱՐՁԵԼ  Է  ԱՆՀՆԱՐԻՆ»

 

Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀԷՑ-ի նոր սեփականատիրոջ անունը գաղտնի պահելուն, մասնավորապես նշել էր. «Սեպտեմբերի 30-ին հայտնի կլինի, կհրապարակվի ՀԷՑ-ը գնած ընկերության անունը»: Իսկ մինչ այդ, թե ի վերջո էլեկտրաէներգիայի թանկացման հիմքում ինչ ծախսեր են ընկած, ինչ սպասելիքներ ունի ՀԷՑ-ը հայտնի աուդիտից եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ մենք գրավոր հարցմամբ դիմել էինք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն ԵՎԳԵՆԻ ԲԻԲԻՆԻՆ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Երեքշաբթի, 29 Սեպտեմբեր 2015 00:00

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԹԱՆԿԱՆՈՒՄ ԴԵՂԵՐԸ

 

Վերջին մեկ ամսվա ընթացքում հայաստանյան դեղատներում առաջին անհրաժեշտության դեղերը հերթական անգամ  թանկացել են: Մասնավորապես սրտի հաբերը` եթե նախկինում 200 դրամ էին, ապա այսօր 220 դրամ են, ճնշման որոշ դեղերի գներ էլ բարձրացել են 30-40 դրամով: Մարզերում, ինչպես մեր խմբագրություն դիմած մշտական ընթերցողներից մեկն ասաց` «ավելի խայտառակ թանկություններ են, բինտը, «սանտավիկը» ինչ է, որ էդ էլ են թանկացրել: Դեղատան աշխատողներին որ հարցնում ենք՝ ինչի՞ է թանկացել, ասում են` ի՞նչ իմանանք, գիտեք, մեզ համար լա՞վ է, բայց ուրիշ ճար չունենք, թանկով առնում ենք, հո էժանով չե՞նք ծախելու»:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Երեքշաբթի, 29 Սեպտեմբեր 2015 00:00

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ» ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ

 

Փաստաբան Հայկ Հովհաննիսյանը օրերս հյուրընկալվելով «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդմանը` պատմել է «Ամերիաբանկի» հետ իր եւ իր ընտանիքի դատական վեճի մասին: Ըստ Հովհաննիսյանի` հաղորդումը նույն օրը պետք է եթեր հեռարձակվեր, սակայն դա տեղի չի ունեցել: Մինչդեռ այն, ինչ տեղի է ունեցել փաստաբանի եւ բանկի միջեւ ¥համենայնդեպս՝ Հ. Հովհաննիսյանի ներկայացրած պատմությունից ելնելով¤, բավականին ուշագրավ պատմություն է: Նաեւ այն տեսանկյունից, որ նման պատմության մեջ կարող է հայտնվել կամ արդեն հայտնվել է Հայաստանի ամեն մի քաղաքացի:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբեր 2015 16:18

ԻՆՉՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐՈՒՆԳՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՉԻ ԱՐՏԱՀԱՆՎՈՒՄ

 

Շարունակում է պարբերաբար հնչել հողագործների բողոքները՝ կապված մթերումների հետ: Դեռ միայն օրերս էր, որ դժգոհում էին խաղողագործները, թե բերքի մի մասը կարող է գնորդ չունենալ: Եվ ահա հիմա էլ տարբեր համայնքներից դժգոհություններ են հնչում, որ վարունգը եւս մթերումների լուրջ խնդիր ունի, ու մշակողները կանգնած են բավականին լուրջ կորուստների հեռանկարի առաջ: Թե ինչ է կատարվում, փորձեցինք մանրամասներ ստանալ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար ՌՈԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆԻՑ, ով հաստատեց լուրերի իսկությունը.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբեր 2015 16:07

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ԻՄ ԹԻԿՆԱԶՈՐՈՒՄ ՏԻԳՐԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՉԿԱ»

 

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանն իրեն ծեծողների մեջ ճանաչել է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներից` Տիգրանին՝ հավելելով, թե վստահ չէ, թե նա այժմ ՀՖՖ նախագահի թիկնազորում է, բայց գիտի, որ ժամանակին Ռուբեն Հայրապետյանի համար է աշխատել: Ս. Հակոբյանը նաեւ ասում է, որ առանձնահատուկ կոնֆլիկտ Հայրապետյանի հետ չի ունեցել: Բայց անկախ նրանից՝ այդ Տիգրան կոչեցյալը հիմա թիկնապահ է, թե՝ ոչ, նման ծեծուջարդերի կազմակերպման մեծ մասնագետի համարում ունեցող Հայրապետյանի անունն առաջին պլանում է:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Երեքշաբթի, 22 Սեպտեմբեր 2015 17:02

ՀԷՑ-Ի ԱՊԱԳԱ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՀԱՐՑԸ ԴԵՌ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է

 

Շարունակում է օրակարգային մնալ, թե ի վերջո ո՞ւմ է պատկանում Կիպրոսում՝ օֆշորային գոտում 2010 թվականի նոյեմբերից գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը, որին «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը պատրաստվում է վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը: Այս հարցի հետ կապված` մեր նախորդ հրապարակումներից մեկում նշել էինք, որ առաջին պլանում է Սամվել Կարապետյանի անունը, ում հնարավոր է միանան մոսկվաբնակ այլ գործարարներ եւս:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Ուրբաթ, 18 Սեպտեմբեր 2015 17:35

«ՉԷԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ, ՈՐ ՀԱՅԸ ԿԱՐՈՂ Է ԻՐ ՁԵՌՔՈՎ ԻՐ ԱԶԳԱԿՑԻՆ ՀԱՆՁՆԵԼ ԹՈՒՐՔԻՆ»

 

 

Մեր վերջին համարում անդրադարձել էինք 18-ամյա Նարիների պատմությանը, ում իր իսկ հարեւանուհին խաբեությամբ տեղափոխել էր Թուրքիա՝ սեռական շահագործման ենթարկելու նպատակով: Նարինեի բախտը բերել էր. կարողացել էր համեմատաբար շուտ հայրենիք վերադառնալու ճար գտնել: Ասում ենք՝ բախտը բերեց, քանի որ շատ ավելի ծանր էր նույն Թուրքիա տեղափոխված Նելիի վիճակը.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբեր 2015 00:00

«ԾԵԾՈՒՄ ԷԻՆ ՆՐԱ ՀԱՄԱՐ, ՈՐ ՉԷԻ ՈՒԶՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ»

 

Թրաֆիքինգի զոհ դարձած անձանց պատմությունների շարքում այս հերթական դեպքը առանձնահատուկ ողբերգական երանգներ ունի: Չնայած, միգուցե սխալվում ենք. քիչ չեն հայաստանյան մարմնավաճառներն ու կավատները, ովքեր առանց որեւէ մտահոգության, իրենց «բիզնեսը» ծավալում են Թուրքիայում: Բայց ահա մեր զրուցակիցը` Նարինեն, այլ կերպ է նայում դրան:
Նարինեն, ինչպես ինքն է պատմում, ոչ թե սեփական կամքով, այլ որպես թրաֆիկինգի զոհ շահագործման է ենթարկվել Թուրքիայում, եւ թրաֆիքյորներն էլ ներկայումս կրում են իրենց պատիժը: Բայց մինչ օրս, ինչպես ինքն է ասում, նրան առավելապես տանջում է հենց Թուրքիայում շահագործվելու փաստը: Առավել եւս, որ.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբեր 2015 00:00

Ո՞ՐՆ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

Վերջերս համացանցում ակտիվորեն տեղեկություններ են տարածում այն մասին, թե հայաստանյան տարբեր մարզերում եւ նույնիսկ՝ մայրաքաղաքում տեղի են ունենում երեխաների առեւանգումներ` օրգանները գողանալու նպատակով: Թե ինչ հիմքեր ունեն այդ լուրերը՝ դժվար է միանգամից ասել, հաշվի առնելով, որ դրանք հիմնականում հայտնվում են համացանցային կեղծ էջերում եւ անմիջապես էլ անհետանում, երբ սկանդալային այդ լուրն սկսում է շատ արագ եւ օպերատիվ կերպով ողողել ողջ համացանցը:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Երեքշաբթի, 15 Սեպտեմբեր 2015 18:18

ՊԱՎԵԼ ՊԵՐՄՅԱԿՈՎ. «ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՈՐԴՈՒՍ ԿԴԱՏԵՆ ԽՍՏԱԳՈՒՅՆՍ»

 

Հունվարի 13-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատները երեկ` Մեռելոցի օրը, այցելել են զոհ գնացած ընտանիքի գերեզմանատուն: Չնայած անցել է բավական ժամանակ, բայց ինչպես մեզ հետ զրույցում ասաց սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը` տիկին Ռիտան. «Մենք դեռ չենք կարողանում հաշտվել այդ կորուստների հետ, մենք մինչեւ օրս էլ Ավետիսյանների տուն չենք կարողանում մտնել, ամեն մի մանրուք մեզ հիշեցնում է նրանց: Մեր ցավը անընդհատ թարմ է մնում եւ մնալու է, քանի էդ հանցագործը չասի, թե ինչը նրան տարավ այդ ոճրագործությանը, ինչով էր քրոջս ընտանիքը մեղավոր իր առաջ, որ այդ կերպ վարվեց նրանց հետ: Մենակ էդ մի հարցին պատասխանի...»:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Երեքշաբթի, 15 Սեպտեմբեր 2015 17:43

«ԹԱՑ ՁՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՖԱՆՏԱՍՏԻԿԱՅԻ ԺԱՆՐԻՑ Է»

 

 

- Երկու օր է` համացանցը ողողված է տեղեկատվությամբ, թե ամսվա վերջին Հայաստանում եղանակը կտրուկ ցրտելու է եւ թաց ձյուն է տեղալու: Ինչքանո՞վ է դա հնարավոր, երբ դեռ ամառային շոգ է:

Հարցին պատասխանում է  Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ ԳԱԳԻԿ ՍՈՒՐԵՆՅԱՆԸ.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Ուրբաթ, 11 Սեպտեմբեր 2015 15:56

«ԴԱ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՈՉ ԹԵ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ Է ԵՂԵԼ, ԱՅԼ` «ԶՈՆ»»

 

Հունվարի 29-ին ռազմական ակադեմիայում դաժանաբար սպանված 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով նախաքննությունը երեկ ավարտվել է, նյութերը հանձնվել են կողմերին` ծանոթանալու համար: Նախաքննությամբ ի հայտ են եկել բազմաթիվ ապացույցներ, որոնք փաստում են, որ հանցագործները իրոք այն չորս անձինք են, ովքեր այս պահին կալանավորված են: Ավելին՝ մեղադրանքերը խստացվել են: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց սպանված կուրսանտի հայրը` ԱՐԿԱԴԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Երեքշաբթի, 08 Սեպտեմբեր 2015 00:00

«ԱՄԵՆԱՊՍՏԻԿ ԵՐԵԽԱՆ ԻՐ ԽՈՑՎԱԾ ՄԵՔԵՆԱՅՈՎ ԿԱՆԳՆԱԾ Է ՍԱՀՄԱՆԻ ԵԶՐԻՆ...ՈՒ ԵՐԲԵՔ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ»


Կիրակի օրը Տավուշի մարզկենտրոնը` Իջեւանը, հյուրաշատ էր: Առիթը ոչ թե սահմանային լարվածությունն էր, այլ այն, որ Տավուշի թեմի առաջնորդությունը ստանձնեց Գերաշնորհ Տ. ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ` ընդունելով Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանից հովվական գավազանը: Իջեւանի Սուրբ Ներսես Շնորհալի առաջնորդանիստ եկեղեցում կայացած Ս. Պատարագից հետո Տավուշի թեմի նոր առաջնորդը խոսեց ինչպես իր ստանձնած մեծ պարտավորությունների, այնպես էլ սահմանային իրավիճակի ու տավուշեցների մասին:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Ուրբաթ, 04 Սեպտեմբեր 2015 15:36

«ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ ՑԱՎՈՏ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՀԱՍՑՆՈՒՄ ԹՇՆԱՄՈՒՆ»

 

Օգոստոսի 31-ից սկսած` լարվածությունը հայ-ադրբեջանական սահմաններին կրկին աճել է: Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական կողմից գնդակոծության հետեւանքով Տավուշի մի շարք գյուղերում ընդհատվել էին դպրոցական առաջին զանգի միջոցառումները: Նույն օրը երեկոյան Բերդի տարածաշրջանում ադրբեջանական կողմի գնդակոծության հետեւանքով վիրավորվել էր պայմանագրային երկու զինծառայող: Հակառակորդը էլ ավելի է ակտիվացել սեպտեմբերի 2-ի ուշ երեկոյան` տարբեր տրամաչափի զենքերից գնդակոծելով Տավուշի մարզի գյուղերը:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Ուրբաթ, 04 Սեպտեմբեր 2015 15:19

ՀՀ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՄԵԴԱԼԻՆ

 

«Պատերազմը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ հողին չի հանձնվել վերջին զինվորը»:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Ուրբաթ, 04 Սեպտեմբեր 2015 15:07

ԱՄՌԱՆ 24 ԱԿՆԹԱՐԹ, ՈՐ ԳՈՒԺՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԷԼԻՏԱՅԻ ՆԱՎԻ ՄՈՏԱԼՈՒՏ ԽՈՐՏԱԿՈՒՄԸ

 

Այս դեպքերի շքերթի վկայությունն, ըստ իս, համաշխարհային տրանսկոնտինենտալ էլիտայի մեջ հակամարտության մասին է, Լոնդոնի եւ Վաշինգթոնի ներքին ֆինանսական հակամարտության մասին է, որից լուրջ պատերազմի հոտ է գալիս, ու դրանից որեւէ երկրի ժողովուրդ չի շահելու, այլ` հակառակը: Եվ այս թաքուն պատերազմը գնում է ԱՄՆ-ի ներսում` համաշխարհային հեգեմոնիայի համար: Ոմանք թող փորձեն հասկանալ, որ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրոպական երկրների ղեկավարությունները` բոլորը, խամաճիկներ են, եւ հատկապես ԱՄՆ-ում, ինչպես նաեւ Ռուսաստանում կամ Մեծ Բրիտանիայում, չկա երկրի եւ ժողվրդի շահերի իրական ներկայացուցչություն: Եվ վերջում, մեջբերում անեմ համաշխարհային էլիտան ներկայացնող մեծ պատմաբան Քարոլ Քուիգլիին, ով իր «ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈՒՅՍ» գրքում գրում է. «Բոլոր ժամանակներում եղել են մարդիկ, ովքեր ասել են` դեպի ո՞ւր ենք մենք այսպես գնում, բայց, ցավոք, նրանք միշտ էլ քիչ են եղել»:
Եվրոպական արքայական ընտանիքների եւ բանկային կայսրություն կլանների այդ մեգալոմանյակ հիվանդներին թվում է, թե իրենք էկրանի առջեւ նստած ուղղակի համակարգչային խաղ են խաղում` աշխարհի ժողովուրդների ճակատագրերը որոշելիս:
Եվ այսպես` անցնենք ամռան 25 ակնթարթների, որոնք գուժում են համաշխարհային էլիտայի նավի մոտալուտ խորտակումը.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Հինգշաբթի, 03 Սեպտեմբեր 2015 15:24

«ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐՆ ՈՒԺԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՆՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎՐԱ»

 

Այն, որ աղանդավորներն առիթը բաց չեն թողնում հոգեորսությամբ զբաղվելու եւ դրա համար օգտագործում են ցանկացած առիթ, հայտնի բան է: Բայց հոգեւորսության այդ մարմաջը հաճախ ստանում է ծայրահեղ վտանգավոր ու անհանգստացնող ձեւ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Հինգշաբթի, 03 Սեպտեմբեր 2015 15:15

«ԴՈՒԲԱՅՈՒՄ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵԻ ՈՉ ԹԵ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀԻ, ԱՅԼ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒՀԻ»

 

«Իրավունքը» առիթ ունեցել է անդրադառնալ Կենտրոն Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ քննվող կավատ Հերիքնազ Խաչատրյանի գործունեությունից տուժած՝ ԱՄԷ-ում սեռական շահագործման ենթարկված կանանցից մեկի պատմությանը: Եվ ահա այս անգամ մեր զրույցը Հերիքնազի մեկ այլ զոհի՝ Աննա Սարուխանյանի հետ է: Շատ այլ կանանց համեմատությամբ` Աննայի բախտը բերել է, ավելի ճիշտ՝ ժամանակին է կռահել գլխին գալիքը.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Հինգշաբթի, 03 Սեպտեմբեր 2015 15:08

«ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ ՄՆԱՑԵԼ, ՈՐ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ ԴԱՐՁՆԵՆՔ»

 

Սահմանադրության փոփոխության ծրագրի շուրջ մտորումները, մոտեցումները, գաղտնիք չէ, որ հիմնականում խտացված են մայրաքաղաքում հնչող գնահատականների շրջանակներում: Դա հասկանալի է եւ իր պատճառներն ունի: Բայց նաեւ չմոռանանք, որ Սահմանադրություն ասվածը վերաբերում է ողջ երկրին, ամբողջ բնակչությանը, ու այդ նպատակով հանրաքվեն անցկացվելու է ոչ միայն մայրաքաղաքում: Ուստիեւ` միասեռ ամուսնությունների Վենետիկի հանձնաժողովի հայտնի դիտարկումների, սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ հնչող տարաբնույթ այլ հնչեղ հարցերի հետ կապված գյումրեցիների այսօրվա մոտեցումների շուրջ զրուցեցինք Գյումրու նախկին քաղաքապետ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Ուրբաթ, 28 Օգոստոս 2015 00:00

ԻՆՉ ԿԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՃԱՆԿԱՐ

 

Մինչ տպագիր մամուլն օգոստոսին հանգստանում էր, կառավարությունը շարունակում էր բնականոն աշխատանքը: Գործադիրի նիստերում քննարկվել են երկրի տնտեսական կյանքին, սոցիալական եւ այլ ոլորտներին առնչվող բազմաբնույթ հարցեր, որոնք, հնարավոր է, դուրս են մնացել հանգստացող լրատվամիջոցների ուշադրությունից: Բացը լրացնելու նպատակով ներկայացնում ենք կառավարության նիստերի օգոստոսյան խճանկարը:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Չորեքշաբթի, 26 Օգոստոս 2015 17:11

ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐԸ ՉԻ ԸՆԿՃՎՈՒՄ. «ՄԵՐ ԳՈՐԾՆ ԷՐ, ՊԵՏՔ Է ԱՐՎԵՐ»

 

ԼՂՀ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում օգոստոսի 9-ին հակառակորդն իր ձեռագրին բնորոշ` հերթական անգամ խախտեց զինադադարը, որի պատճառով թշնամու գնդակը դիպավ ժամկետային զինծառայող ԱԴԻԲԵԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ձախ կողին: Այս մասին «Իրավունքը» տեղեկացավ հենց նրանից` այցելելով կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ էլ ապաքինվում է վերինգետաշենցուն հատուկ համարձակություն ունեցող զինվորը: Անդրադառնալով դեպքի մանրամասներին` մինչ զինակոչվելը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանող Ադիբեկը, ում ծառայության 15-րդ ամիսն էր լրացել, երկար չցանկացավ խոսել.
– Զինակից ընկերներիս հետ խրամատում աշխատանքներ էինք իրականացնում, երբ տեղի ունեցավ դեպքը: Կրակոցը հեռվից է եղել, մարդ չենք տեսել: Հետո էլ իջել եմ դիրքերից, ինձ առաջին օգնություն են ցույց տվել ու տարել Մարտակերտ:
– Ի՞նչ կասեք առողջական վիճակի մասին:
– Նորմալ է, գնդակը ձախ կողիս էր դիպել: Մարտակերտում վիրահատվել եմ, ու վիրահատությունից արդեն 10 օր է անցել:
– Ընդհանրապես, հետ նայելով` ի՞նչ եք մտորում տեղի ունեցածի շուրջ:
– Մեր գործն էր, պետք է արվեր:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Չորեքշաբթի, 26 Օգոստոս 2015 17:04

«ՓԱԽՍՏԱԿԱՆ 924 ԸՆՏԱՆԻՔ ԱՊՐՈՒՄ Է ՏԱՐՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԶՈՒՐԿ ՎԻՃԱԿՈՒՄ»

 

Վերջին ժամանակներս հաճախակի է թեժ քննարկումների թեմա դառնում Սիրիայից փախած մեր հայրենակիցներին օգնելու, հայրենիքում գոնե կացարանով եւ աշխատանքով ապահովելու հարցը: Դրանից զատ՝ բավականին մտահոգիչ դեպքեր են տեղի ունենում նաեւ Բեյրութում, եւ արդեն կան խոսակցություններ, որ այնտեղի բավականին մեծ հայկական համայնքի շատ ներկայացուցիչներ եւս հնարավոր է, որ ստիպված լինեն հայրենիք տեղափոխվել, որտեղ, հասկանալի է, բախվելու են նույն խնդիրներին: Բայց այս ամենի հետ մեկտեղ, նաեւ չմոռանանք, որ 1990-ականների ջարդերի պատճառով Ադրբեջանից մի կերպ Հայաստան հասած փախստականների մի ստվար զանգված ավելի քան երկուսուկես տասնամյակ է, որ ապրում է տարրական կեցության պայմաններից զուրկ տարածքներում, եւ նրանց խնդիրն արդեն գրեթե մոռացության է մատնվել: Համենայնդեպս՝ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Չորեքշաբթի, 26 Օգոստոս 2015 17:00

ԴՊՐՈՑՈՒՄ ԴՐԱՄԱՀԱՎԱՔՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴՐԱՆՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է, ԲԱՅՑ...

 

Ընդամենը օրեր անց կրկին կհնչեն դպրոցի զանգերն ու կազդարարվի նոր ուսումնական տարվա սկիզբը: Հենց այս առթիվ էլ «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրում այս անգամ հյուրընկալեցինք ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ: Բարձրացված խնդիրները հիմնականում վերաբերում էին դպրոցներում դրամահավաքության դեպքերին, աշակերտներին դասագրքերի տրամադրման կարգին, ինչպես նաեւ ավագ դպրոցներում առկա պրոբլեմներին:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Երեքշաբթի, 25 Օգոստոս 2015 16:56

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՎԻՐԱՎՈՐ ՍԵՐԺԱՆՏԸ ՓՐԿԵՑ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՈՒ ՍԱՐԿԱՎԱԳԻՆ

 

Օգոստոսի 11-ի, լույս 12-ի գիշերը, հայ-ադրբեջանական սահմանին գրանցվեց հակառակորդի կողմից զինադադարի խախտման հերթական, բայց առավել ամոթալի փորձը: Վերջիններիս ավելի քան 20 հոգուց բաղկացած դիվերսիոն խումբը հարձակվել էր ԼՂՀ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիրքեր` հաց տեղափոխող 4 հոգուց բաղկացած անձնակազմով բեռնատար մեքենայի վրա: Սակայն հրաշքով մեքենայի վարորդին` ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ ԱՐԹՈՒՐ ԲԱԼԱՅԱՆԻՆ, հաջողվեց 100-ից ավելի փամփուշտներից գնդակոծված մեքենայով դուրս գալ դարանակալումից ու փրկել ինչպես իր, այնպես էլ մեքենայում գտնվող սպայի, նորակոչիկի ու զորամասի հոգեւոր սպասավոր բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գալստյանի կյանքը:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Երեքշաբթի, 25 Օգոստոս 2015 16:52

ԴԻԼԻՋԱՆՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ ԿԲԱՑԱՀԱՅՏՎԵ՞Ն

 

Մոտ մեկ ամիս առաջ առիթ էինք ունեցել անդրադառնալ Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի որդու՝ Արագած (Արգո) Թամրազյանի անվան հետ կապված մի ուշագրավ պատմության: Արգոն, ով հետախուզման մեջ է գտնվում, հերիք չէ, որ, ըստ մեր աղբյուրի՝ «իր համար հանգիստ, անվախ, անկաշկանդ Դիլիջանում ման է գալիս», այն էլ՝ «զենքը վրան խփած», դեռ հասցնում է անգամ՝ «բիզնեսներ «կանտրոլի» տակ է պահել»: Մասնավորապես՝ «դեպի Հաղարծին վանքային համալիր տանող ճանապարհին, «Դիլիջան ազգային պարկի» տարածքում գտնվող հանգստյան տաղավարները, որն ըստ փաստաթղթերի` տնօրինում է սպանված Արտավազդ Թամրազյանի կինը»: Խոսքը քսանից ավել տաղավարների մասին է, որոնց օրավարձը 20-25 հազար դրամ է: Եվ հաշվի առնելով, որ ամառային այս սեզոնին «կլիենտների» պակաս չկա, արդյունքում՝ ամսական լուրջ փողեր են ձեւավորվում:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Երեքշաբթի, 25 Օգոստոս 2015 16:49

ԻՆՉՊԵ՞Ս Է ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՓՈՂՈՑԸ ԴԱՐՁԵԼ ԲԱՑՕԹՅԱ ՇՈՒԿԱ

 

Երեկվանից «Մալաթիա» գյուղմթերքների տոնավաճառի բացօթյա տարածքում գյուղմթերքի վաճառքով զբաղվող մի քանի տասնյակ քաղաքացիներ հարկադրված տեղափոխվել են նույն շուկայի փակ տարածք: Բայց ահա բացօթյա տարածքում առեւտուր իրականացնողների մի զգալի մասն այդպես էլ չի համաձայնել փակ տարածքում առեւտրով զբաղվել` դժգոհելով առեւտրի սղությունից եւ պայմաններից:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Ուրբաթ, 21 Օգոստոս 2015 00:00

«ԶԳՈՒՄ ԷԻ, ԹԵ ՓԱՄՓՈՒՇՏՆ ԻՆՉՊԵՍ Է ԴԱՂԵԼՈՎ ԿՐԾՔԱՅԻՆ ՄԱՍՈՎ ԱՆՑՆՈՒՄ»

 

«Աստծո ողորմածության շնորհիվ է, որ այսօր ողջ ենք: Մինչեւ այս պահը հավատս չի գալիս, ուղղակի հրաշք է: Երբ հիշում եմ այդ պահը, թե մեքենայի մեջ ինչ էր կատարվում, ամբողջ մարմնովս սարսուռ է անցնում` ինչպե՞ս կարող էր այդպիսի պայմաններում մարդը ողջ մնալ: Միայն Աստծով»,- Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հենց այսպես էլ սկսվեց «Իրավունքի» զրույցը ԼՂՀ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մինչեւ օգոստոսի 11-ն իր հոգեւոր ծառայությունն իրականացնող 24-ամյա բարեշնորհ ՀՈՎՀԱՆՆԵՍ սարկավագ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ, ով այդ օրը երեկոյան հակառակորդի դիվերսիոն գործողության հետեւանքով գլխի եւ ձեռքի հատվածում վիրավորում էր ստացել: Արդեն վիրահատությունից հետո, մանրամասնելով տեղի ունեցածը, Հովհաննես սարկավագը հավատացած է, որ օգոստոսի 11-ը որքան չարաբաստիկ, նույնքան էլ հրաշքներով լի օր է եղել.

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 16:32

ՋԵՐՄԱՅԻՆ ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ՆԵՐՔՈ

 

Առաջիկայում անձրեւային եղանակներ չեն սպասվում: Ավելին, ջերմաստիճանի նվազում եւս չի լինելու: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ ԶԱՐՈՒՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ.

-Համենայնդեպս առաջիկա հինգ օրերին շոգ եղանակը կպահպանվի: Բնականաբար՝ հրդեհավտանգությունը եւս կպահպանվի` տարածվելով դեպի ավելի բարձրադիր գոտիներ: Այսինքն եթե հիմա հրդեհները հիմնականում հովտային շրջաններում են, ապա վաղվանից նախալեռնային եւ լեռնային գոտիներում նույնպես կստեղծվի հրդեհավտանգ իրավիճակ:
- Իսկ նմանատիպ շոգ տարիներ էլի եղե՞լ են:
- Իհարկե, նմանատիպ շոգեր եղել են`  2011, 2010, 2006, 1998, 1978 թվականներին:
- Իսկ ինչո՞վ է պայմանավորված շոգ եղանակները:
- Հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ: Ընդհանրապես՝ մեր ամառները շոգ են լինում, բայց այս ժամանակահատվածում մեր երկիրը գտնվում է հարավային տաք հոսանքների ներքո, որը այլ կերպ կոչվում է ջերմային դեպրեսիա:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Չորեքշաբթի, 29 Հուլիս 2015 16:25

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՐԵԼՈՎ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆԻՆ` ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է ԴՆՈՒՄ ԻՐ ԱՊԱԳԱՆ»

 

Արդեն օրինաչափություն է դարձել, որ երբ արցախյան հիմնախնդրի լուծման հարցում նկատվում է ամերիկյան ու եվրոպական ակտիվություն, անմիջապես սրվում է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմաններին: Ասվածի վառ օրինակն էլ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի այցերն էին Հայաստան եւ Ադրբեջան, որին հաջորդեց ադրբեջանական հերթական սադրանքները սահմանին, այս անգամ արդեն նորմա դարձնելով զինադադարն ականանետային կրակով խախտելը: Իսկ դրանից այն կողմ՝ արդեն ծանր հրետանին, տանկերն ու հրթիռներն են: Այս համատեքստում, թե ինչ է սպասվում առաջիկա ամիսներին սահմանում, ինչպես նաեւ՝ վերոնշյալ արտասահմանյան պաշտոնյանների վերջին, մեղմ ասած, հակահայկական հայտարարություններն ի՞նչ ազդեցություն կունենան արցախյան գործընթացների վրա, «Իրավունքը» պարզեց խնդրից քաջատեղյակ այրերից, որը ներկայացնում ենք «Կլոր սեղան» ձեւաչափով:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Ուրբաթ, 24 Հուլիս 2015 16:46

ԴԻԼԻՋԱՆՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

 

«Իրավունքը» առիթ ունեցել է անդրադառնալ 2013 թվականի դեկտեմբերի լույս 25-ի գիշերը Դիլիջանում հնչած կրակոցների հետեւանքով մահացած Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի 34-ամյա որդու` Արտավազդ Թամրազյանի եւ մարզում հեղինակություն համարվող Նավոյի՝ դիլիջանցի մեծահարուստ, «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանի եղբորորդու սպանությունների պատմությանը: Անդրադարձել ենք նաեւ, որ այս հանցագործությունից որոշ ժամանակ հետո հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզում էր հայտարարվել նաեւ Թեղուտի գյուղապետի մյուս որդու՝ Արագած (Արգո) Թամրազյանի նկատմամբ: Մասնավորապես, որ. «Հետախուզման մեջ գտնվող Արագած Թամրազյանը կարողանում է ճարպկորեն թաքնվել իրավապահներից... իր համար հանգիստ, անվախ, անկաշկանդ Դիլիջանում ման գալով: Ավելին՝ նաեւ «զենքը վրան խփած»»:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Ուրբաթ, 17 Հուլիս 2015 16:11

ԷՍ ՇՈԳ ՈՒ ԿՐԱԿԻՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԱՆՑ ՋՐԻ ԵՆ ԹՈՂԵԼ


Վերջերս առիթ էինք ունեցել անդրադառնալ Արարատի մարզի մի շարք համայնքների բնակիչների դժգոհություններին, որ այս շոգ օրերին զրկված են խմլու ջրից: «Ոնց որ անապատում լինենք, մի բաժակ ջուր ավել խմելու համար տնեցիներով կռիվ ենք տալիս. դե պատկերացրեք` ինչ վիճակում ենք: Դիմել ենք գյուղապետին, ինքն էլ պատասխանում է, որ իրեն էլ ասել են, որ էդպես պետք է լինի, պետք է հարմարվենք, որ չորս օրը մեկ էլ տալիս են, պետք է գոհ ու երջանիկ լինենք: Ջրի եղածն ինչ է, որ էդ էլ են կտրում ամբողջ օրը արեւի տակ համբալություն անող գյուղացուց»,- մեզ հետ զրույցում բավական վրդովված ասել էր Փոքր Վեդու բնակչուհի տիկին Ռոզան:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 17:42

ՔԱՂՇԻՆՆ ԷԼ Է ԱՏԱՄՆԵՐԸ ՍՐԵԼ

Վերջերս բավականին տարօրինակ բողոքներ ենք ստանում մարզերի բնակիչներից: Օրինակ՝ գյուղական տան, ասենք՝ պատշգամբը, ինչ-որ կից շինություն, նույնիսկ՝ ցանկապատը կառուցելու համար Քաղաքաշինության նախարարության կողմից տուգանվում են: Թե ինչով է բացատրում վերը նշվածը ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, փորձեցինք պարզել Ճարտարապետության վարչության պետ Ն. Մարտիրոսյանից, ով մեր հարցին գրավոր պատասխանեց ընդամենը հետեւյալը.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Չորեքշաբթի, 15 Հուլիս 2015 17:37

ՀԻՄԱ ԷԼ՝ ՇԱՏ ԲԵՐՔԻ ՁԵ՞ՌՔՆ ԵՆ «ԿՐԱԿՆ ԸՆԿԵԼ»

Չնայած այս տարի բերքը բավական առատ է, եւ գյուղացիները «հակառակ կողմից» են բողոքում, որ մթերողները չնչին գներ են առաջարկում: Հաշվի առնելով, որ ցածր գներից ինչ-որ չափով օգտվում են քաղաքի բնակիչները, շրջանցենք այդ դժգոհությունները: Չնայած՝ այս կարգի տրտնջոցները դեռ կշարունակվեն, հաշվի առնելով, որ մթերման գների հետ կապված լուրջ մտահոգություն ունեն նաեւ խաղողագործները. նրանք եւս փաստում են, որ առատ բերք է սպասվում, բայց թե ով կմթերի եւ ինչ գներով, հայտնի չէ: Այս իրավիճակի շուրջ փորձեցինք զրուցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ ՌՈԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆԻ հետ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ
Երեքշաբթի, 14 Հուլիս 2015 16:23

«ԵԹԵ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ԵԶԴԻ ՄԱՐԴՈՒՆ ԱՍԵՆՔ` ԵԶԴԻ, ՎԻՐԱՎՈՐԱԿԱ՞Ն Է, ՆՈՒՅՆՆ Է, ՈՐ ՄԵԶ ՀԱՅ ԱՍԵՆ` ՎԻՐԱՎՈՐՎԵՆՔ»

 

Վերջին շրջանում մամուլում ակտիվորեն հրապարակում ու տարածում են դեռեւս 2014 թվականի նոյեմբերին տեղի ունեցած մի միջադեպ, որով փորձում են սեպ խրել հայ եւ եզդի բարեկամ ժողովուրդների միջեւ: Մինչդեռ կատարվածը մասնավորապես վերաբերում է ազգությամբ եզդի Ամարյանների ընտանիքի ու ԴԱՀԿ աշխատակիցների միջեւ տեղի ունեցած վիճաբանությանը, որի առնչությամբ սկսվել է դատական գործընթաց: Իսկ այս ընթացքում Ամարյանների ընտանիքի մայրը` Նազիկ Ամարյանը, լրատվամիջոցներով գրոհ է սկսել` հայտարարելով, թե ԴԱՀԿ աշխատակիցները հայհոյում են եզդիներին:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Չորեքշաբթի, 08 Հուլիս 2015 00:00

ԱՀՌԵԼԻ ՋՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ԷԼ Է ՍԱԿԱԳԻՆԸ ԳԵՐՈՒՌՃԱՑՎԱԾ

Դեռեւս 2006 թվականին, երբ Երեւանի ջրամատակարարումը հանձնվեց հավատարմագրային կառավարման, բազմիցս պաշտոնապես հայտարարվել է, որ ջրի սակագնի հիմնական բաղադրիչը էլեկտրաէներգիան է: Եվ այսօր էլ «Երեւան ջուրը» պաշտոնապես հայտարարում է, որ էլեկտրաէներգիայի օգտագործումը 81 տոկոսով նվազել է:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Չորեքշաբթի, 08 Հուլիս 2015 00:00

«ԱԽ, ԱՅԴ ԿԻՆ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ. ԻՆՉ ԱՆՈՒՄ-ՉԵՆ ԱՆՈՒՄ, ԿԱՆԱՅՔ ԵՆ ԱՆՈՒՄ»

 

«Իրավունքի» զրուցակիցն է «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ումից փորձեցինք հետաքրքրվել, թե վերջին շրջանում, որոնք են վարորդների  հիմնական խնդիրները, ի՞նչ ընթացքի մեջ են վարորդների կողմից դատարանում շահարկվող մի շարք դատական գործեր, հիմնականում ի՞նչ վիճահարույց խնդիրներով են վարորդները դիմում դատարանի օգնությանը:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 15:27

ՌՈՒՍ ԳՈՐԾԱՐԱՐ ՍՏԵՐԼԻԳՈՎԸ ԼՂՀ ԱՊԱԳԱ ՔԱՂԱՔԱՑԻ՞

 

Հայտնի ռուս գործարար, մեկենաս, նշանավոր ֆերմեր Գերման Ստերլիգովը, ով եղել է «Ալիսա» բորսայի հիմնադիրը, եւ ում անվան շուրջ պտտվում են միլիարդավոր դոլարների խոսակցություններ, ըստ ռուսական լրատվամիջոցների տեղեկությունների, հուլիսի 4-ին մեկնել է Արցախ: Ի դեպ, նույն աղբյուրների հավաստմամբ` նա փակել է իր` Սլոբոդայում գտնվող տան դռներն ու սկսել վաճառել գույքը, ինչը պատճառ է դարձել, որ մամուլում շրջանառվի, թե Գ. Ստերլիգովը ոչ թե հյուրի, այլ մշտական բնակության համար է տեղափոխվել Արցախ: Այս մասին «Իրավունքը» փորձեց մանրամասներ ճշտել ԼՂ նախագահի մամուլի քարտուղար, քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻՑ, ով նախ հաստատեց լուրը, որ Ստերլիգովը եղել է Արցախում. «Նա չի հայտարարել, որ տեղափոխվում է ԼՂ կամ չի տեղափոխվում, բայց շատ է սիրել մեր երկիրը:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 15:25

«ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՄԵԾ ԵՆ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԸ»

 

Տնտեսագիտության դոկտոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ անտրամաբանական է համարում այն, որ եթե ՀԷՑ-ի աշխատանքն անարդյունավետ է եղել, եւ պարտքեր են գոյացել, ապա ինչպե՞ս է կազմակերպությունը ճոխ բարեգործական ծրագրեր իրականացրել եւ գումարներ ծախսել:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 15:21

ՈՐՏԵՂ ՓՆՏՐԵԼ ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՆԵՐՈՒԺԸ

Հայ-ֆրանսիական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել իրենց առանձնահատկությամբ, ինչը պատմական ակունքներ ունի: Հայաստանի անկախացումից ի վեր, մեր ժողովուրդների փոխադարձ ջերմությունը վերածվեց միջպետական ջերմ եւ բարեկամական հարաբերությունների: Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի հստակ դիրքորոշումը մեծ դերակատարում ունի մեր ողբերգության միջազգային ճանաչման եւ դատապարտման համար:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Ուրբաթ, 03 Հուլիս 2015 16:29

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐՆ ԻՐԵՆՑՈՎ ԱՆՈՒՄ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ

 

Այն, որ «Հայբիզնեսբանկը» պարբերաբար հայտնվում է տարաբնույթ տհաճ եւ մինչեւ իսկ՝ քրեական բնույթի իրադարձությունների կենտրոնում, նոր բան չէ: Իսկ թե ժամանակի ընթացթում ինչքան ավելի «անմեղ» բողոքներ եւ տրտնջոցներ են լսվել այս բանկի առօրյա գործունեության հետ կապված, դժվարանում ենք ասել: Եվ ահա «Հայբիզնեսբանկից» հերթական դժգոհողն է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, աղմկահարույց բանդայի գործով տուժող Նապոլեոն Ազիզյանը, թե բանկն ապօրինի քայլերի եւ իրավական նորմերի  բազմաթիվ խախտումներով խլել է գրավադրված գույքը` էլիտար շենքի տարածքները:
Ընդ որում՝ պարոն Ազիզյանի փաստաբանի կողմից մեզ տրամադրված փաստաթղթերից պարզվում է, որ այդ իրավիճակը ծավալվել է բանկ-ԴԱՀԿ-կադաստր օղակով: Մի խոսքով՝ փաստաբան ԼԵՌՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ներկայացրեց հետեւյալ պատմությունը.

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Չորեքշաբթի, 01 Հուլիս 2015 00:00

ՀԻՄԱ ԷԼ ԲԵՆԶԻՆԻ՞ՆԸ

Երեկ առավոտվանից երեւանյան բենզալցակայաններում  մոտ 10-20 դրամով անսպասելիորեն թանկացել է բենզինը: Թե ինչը կարող էր այս հերթական թանկացման պատճառը լինել, եւ որքանով է այն օբյեկտիվ, երբ նավթի էժանացման թեման օրակարգից չի իջնում, փորձեցինք հետաքրքրվել տնտեսագետ ՎԻԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ, ով նկատեց.
- Կարծում եմ՝ օբյեկտիվ որեւէ պատճառ չկար` բենզինի գների բարձրացման համար: Թանկացման վրա կարող էր ազդել նավթի գինը, բայց նավթի գները չեն բարձրացել: Կարծում եմ՝ բենզինի թանկացման վրա  որոշ չափով կարող են ազդել փոխարժեքի տատանումները, թե չէ այլ գործոնների ազդեցություն այս պահին հնարավոր չեմ համարում:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Երեքշաբթի, 30 Հունիս 2015 16:41

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ԱՐԵՎԱԴԱՐՁ. ՀՍՏԱԿԵՑՎԵՑ` ՈՎՔԵՐ ԵՆ ՀԱՅ, ԻՍԿ ՈՎՔԵՐ` ՄԱՅԴԱՆՉԻ

Եվ այսպես, ՀՀ նախագահը հստակություն մտցրեց «էլեկտրական» պատմությունների մեջ: Սակագինը չի բարձրանա մինչեւ չլինեն աուդիտի արդյունքները: Գումարած դրան` հաճելի «բոնուսներ». Պերմյակովը հանձնվեց ՀՀ-ին, վարորդ Հրաչյա Հարությունյանն արտահանձնվում է մեր երկրին, 200 մլն դոլարի զենքի վարկ է հատկացվում, հատկացվում են անհրաժեշտ գումարները` մեր ատոմակայանը արդիականացնելու:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Երեքշաբթի, 30 Հունիս 2015 00:00

«ԲԱՎԱՐԱՐՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՏՈՒԺՈՂՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ՝ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԸ»

Օրերս հայտնի դարձավ, որ հունվարին Գյումրիում կատարված դաժան հանցագործության դատավարությունն ու մարդասպան Պերմյակովը հանձնվելու են հայաստանյան արդարադատությանը: Այս պահանջը թեեւ ժամանակին մեծ ռեզոնանս էր ստացել, սակայն առնվազն «տարօրինակ» է, որ ամիսներ առաջ այդ մասին ամեն անկյունից գոռացողներից շատերը ոչ միայն ոգեւորված չեն, այլ նույնիսկ կարծես այդ փաստը չեն էլ նկատել: Թե ինչու, կարելի է կռահել: Սակայն շատ ավելի կարեւոր է ոչ թե ռեակցիան, այլ թե այս փաստից ինչ ակնկալիքներ ունեն տուժողները: Ավետիսյանների ընտանիքի փաստաբան ԵՐԵՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ այս մասին մեզ հետ զրույցում նկատեց.

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Ուրբաթ, 26 Հունիս 2015 18:35

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՄՌԱՆՆ ԷԼ ՊՐԾՈՒՄ ՉԿԱ

Այն, որ սեպտեմբերի 1-ի՝ ամեն նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ տրվում է նաեւ դպրոցական դրամահավաքությունների մեկնարկը, նոր բան չէ եւ, ճիշտն ասած, նույնիսկ հասցրել ենք հաշտվել: Տարօրինակ է, որ այս անգամ դրամահավաքությունների մասին ենք խոսում նաեւ թեժ ամառային սեզոնին, բայց պարզվում է, մի շարք դպրոցներում գլխի են ընկել դրամահավաքությունները նաեւ ամառ տեղափոխելու մասին: Ամեն դեպքում՝ նման ահազանգեր այս օրերին շատերից ենք ստացել: Պատճառաբանությունն է՝ փող է պետք` վերանորոգման համար: Լավ, ինչքա՞ն կարելի է ծնողների գրպաններից դուրս չգալ: Դա էլ մի կողմ. դպրոցը պետական շինություն է, եւ պատկան մարմիններն էլ քանիցս հավաստիացրել են, թե վերանորոգումների հարցում խնդիրներ չունեն: Ուրեմն, ստացվում է, որ դա արդեն ծնողների հո՞գսն է, երբ ամեն տարի կրթության համակարգին տրվող բյուջետային փողերը միայն ավելանում են: Դե, մնում էր Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ ԳԱՅԱՆԵ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՑ ճշտել, թե այս ինչ է կատարվում իր ղեկավարած համակարգում: Ու պարզվում է.

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Ուրբաթ, 26 Հունիս 2015 17:08

400.000 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքը կառավարության նիստի սկզբում

Ուզում եմ մեր նիստն սկսել էլեկտրաէներգիայի սակագների շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմամբ եւ դրանից ելնելով, լրացուցիչ հարց մտցնել օրակարգ: Ի սկզբանե ուզում եմ ասել, որ որեւէ կառավարություն, այդ թվում` Հայաստանի կառավարությունը, չի ցանկանում որեւէ սակագնի բարձրացում: Սակայն կառավարությունը պարտավոր է հաշվի նստել օբյեկտիվ իրողությունների հետ, որոնք հաճախ էապես տարբերվում են դրանց մասին հասարակական ընկալումներից: Հասարակությունում տարածված է այն մտայնությունը, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է բաշխիչ ցանցերում առկա չարաշահումներով, ժողովրդական լեզվով ասած` թալանով: Չեմ բացառում, որ չարաշահումներ եղել են: Բայց ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ անկախ նրանից, թե ինչպիսի եւ ինչ չափերի չարաշահումներ կարող էին լինել ընկերությունում, դրանցից ոչ մի լումա չի հաշվարկվել սակագնի մեջ:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 00:00

ՎՃԱՐՈՎԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԻ՞, ԹԵ ՏՈՒԳԱՆՔԱՅԻՆ ԾՈՒՂԱԿ

Այն փաստը, որ թեեւ Երեւանում արդեն երկու-երեք տարի գործում է այսպես ասած՝ ավտոկայանատեղիների տուրքը, այդ թեման առ այսօր շարունակում է բազում դժգոհությունների տեղիք տալ: Նման բողոքներից մեկն էլ վերջերս տեղի ունեցած պատմությունն է: Քաղաքացին անսպասելիորեն ստանում է կայանատեղիի տուրքը չվճարելու մասին ծանուցող տեղեկանք: Նախնական պատկերացմամբ՝ դա թյուրիմացություն էր, քանի որ տուգանվողը միանգամայն վստահ էր (կա նաեւ համապատասխան ապացույցը), որ տվյալ օրն ու ժամին ճիշտ է՝ կայանել է համապատասխան հատվածում, բայց նաեւ SMS-ի միջոցով վճարել է պահանջվող 100 դրամը:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Չորեքշաբթի, 24 Հունիս 2015 00:00

ԵՊՀ-Ն ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉՈՒՆԻ

 

Հունիսի 25-ից հուլիսի 2-ը հանրապետությունում կմեկնարկի դիմորդների հայտագրման երկրորդ փուլը: Այդ մասին «Ազդակ» լրագրողական ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Երեւանի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ ԺԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Երեքշաբթի, 23 Հունիս 2015 00:00

ՍԱ ԷԼ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ԽԵՐԸ

Այն, որ էլեկտրաէներգիայի թանկացման թեման իր շարունակությունն էր ունենալու հրապարակային բողոքների տեսքով, սպասելի էր: Թե ուր կտանի այդ դժգոհությունը, դա էլ ժամանակը ցույց կտա:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Շաբաթ, 20 Հունիս 2015 13:11

ՊԱԿԱՍԵԼ Է 20 ՍՏԱՑՈՂ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ


Քննական շրջանը, ինչպես ասում են, բուռն ընթացքի մեջ է: Հայտնի են քննական արդյունքները (որոշ քննական առարկաներից):

 

 

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ այս տարի գրեթե բոլոր առարկաների քննական արդյունքները` նախորդ տարվա ճիշտ կրկնօրինակն են, սակայն որոշ առարկաների արդյունքներն անշուշտ այլ են. «Օրինակ` ֆիզիկա առարկայի միջին միավորը այս տարի փոքր-ինչ վատացել է: Միջին գնահատականը մեկ բալով ցածր է նախորդ տարվանից: Այս տարի միջին միավորը 11-ն է, պակասել է նաեւ 20 ստացող դիմորդների թիվը»:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Հանրություն
Չորեքշաբթի, 17 Հունիս 2015 00:00

«ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ ՄՈՐԹԵԼՈՒ ԵՆ, ՈՐ ՎԱՐԿԵՐԻ ՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱՆ»

 

«Օրերս տեղեցած կարկուտն ամբողջությամբ հողին է հավասարեցրել Տավուշի մարզի Զորական գյուղի բնակիչների ապրուստի մի մասը: Կարկուտը ոչնչացրել է Զորականի բերքի շուրջ 40 տոկոսը` 25 հա այգի եւ շուրջ 70 հա գարու եւ ցորենի ցանքատարածություններ»,- մեզ հետ զրույցում ասաց Զորականի համայնքապետ Սուրեն Մարտիրոսյանը: Գյուղապետի խոսքով.
- Գյուղացիները վարկեր էին վերցրել, որ հետո բերքը ծախեն վարկերի տոկոսները մարեն, բայց էսօր առանց բերքի մնացած գյուղացիները շատ դժվարությամբ են մարելու պարտքերը: Անասուններին մորթելու են, որ վարկերի տակից դուրս գան, էն էլ հլը դուրս կգան, թե չէ` հայտնի չէ: Գյուղացիների միակ հույսն այգեգործությունն է եւ անասնապահությունը, էն էլ տեսաք` մի տեղից` կարկուտը, մյուս տեղից էլ` կաթի գների նվազումը գյուղացիներին հասցրել են ճարահատ եւ անօգնական վիճակի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 Հաջորդ > Վերջ >>

Page 1 of 5