Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Մայիս 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 
Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 23 Փետրվար 2016 15:59

 

ԱՆՀՆԱՐԻՆ Է ԱՇԽԱՐՀԸ ՃԻՇՏ ԿԱՌԱՎԱՐԵԼ` ԱՌԱՆՑ ԱՍՏԾՈ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ

ԱՄՆ նախագահ Ջորջ Վաշինգտոն

ՌԴ կոմունիստական կուսակցության պատգամավորներն օրեր առաջ բարձր ամբիոնից հայտարարեցին, որ առաջարկում են չեղարկել Սովետական Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ 16.03.1921 թվականին կնքված պայմանագիրը, որի ուժով Թուրքիային եւ Ադրբեջանին են բռնակցվել Հայաստանի պատմական տարածքների մեծ մասը: Որքանով է այդ հայտարարությունն արդիական եւ ինչ իրավական հենք կարող է ունենալ:Կարծում եմ, այն ավելի շատ քաղաքական հարթության վրա արված հայտարարություն էր: Նմանօրինակ հայտարարություններ արվում են այն երկրներում, որոնք ինչ-որ պահի խնդիրներ են ունենում Թուրքիայի հետ: Այդպիսի թարմ օրինակներ ոչ վաղ անցյալում եղել են Եվրոպայում, Իսրայելում, Եգիպտոսում, Սիրիայում… Չպետք է գայթակղվել, անհրաժեշտ է մտապահել հայտնի ռուսական առածը` ձրի պանրի եւ թակարդի մասին:

 

Ընթերցել...
 
Ձեր իրավունքները

ԿՈԼԽՈԶԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԶՈՐԵՂ Է

- Ես դեռեւս 1989 թվականից, ներքին առուվաճառքի միջոցով` վավերացված թաղային կոմիտեի կնիքով, հարեւանների ստորագրությամբ գնել եմ 1300քմ հողատարածք, որի վրա ինքնակամ կառուցված էր երկու սենյակ եւ կոմունալ հարմարություններ: Ումից որ գնել եմ այդ հողամասն ու տունը, նրան այն փոխանցվել էր Ներքին Շենգավիթի Կալինինի կոլտնտեսության ժողովի որոշմամբ, որպես` տնամերձ: Դիմել եմ քաղաքապետարան, որպեսզի ինքնակամ շինությունն օրինականացվի, սակայն քաղաքապետարանից մերժում եմ ստացել, որ ժամանակին Կալինինի կոլտնտեսության ընդհանուր ժողովի որոշմամբ նշված չէ հողամասի անվանումը, տեղանքը:

 

Ընթերցել...
 
Ձեր իրավունքները
Ուրբաթ, 12 Փետրվար 2016 16:37

«ՀՀ-ՈՒՄ ՉԵՄ ՀԻՇՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ՍԽԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԵԿ ԴԵՊՔ»

Նախքան դատապարտելը միշտ պետք է մտածել`
չի՞ կարելի արդյոք արդարացում գտնել:
ԼԻԽՏԵՆԲԵՐԳ
Հաճախացել են դատական սխալի պատճառով նոր երեւան եկած հանգամանքների ուժով դատական ակտերի վերանայումը Եվրոպական երկրներում: Հայաստանն այդ հարթության վրա ետնապահների թվում է:  Չեմ կիսում նաեւ հասարակության մեջ ձեւավորված այն կարծիքը, որ վատ է աշխատում նախաքննական մարմինը, կամ միտումնավոր է շեղում իրական հանգամանքները: Սակայն պետք է փաստել. երբ տվյալ գործով նույն մարմինը գալիս է սխալ հետեւության, որի արդյունքում ենթադրյալ հանցագործություն չկատարած անձ է դատապարտվում կամ պետք է դատապարտվի, աշխատում է տվյալ մարմնում ինքնապաշտպանական բնազդը… ամեն ինչ անել` ապացուցելու, որ իրենք ճիշտ են:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 22 Սեպտեմբեր 2015 17:12

ՄԵԿՈՒԿԵՍ ՏԱՐԻ՝ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

 

- Մոտ տարիուկես աշխատել եմ որպես ծրագրավորող մի կազմակերպությունում, սակայն աշխատանքային պայմանագիր չեմ ունեցել: Օրեր առաջ տնօրենը, որն այդ կազմակերպության հիմնադիրն է, ասաց, որ դադարեցնում է իմ հետ աշխատանքային հարաբերությունները, սակայն հրաժարվեց աշխատանքային գրքույկի մեջ գրառում կատարելուց եւ վերջնահաշվարկ անելուց: Ինչպե՞ս պաշտպանեմ իմ իրավունքները, ունեմ վկաներ, որոնք կհաստատեն իմ այնտեղ աշխատելու հանգամանքը:
Լիդա

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 15 Սեպտեմբեր 2015 18:24

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ-ԴԱՏԱՐԱՆ ՇՂԹԱՅՈՒՄ

 

- Երեք հարյուր հազար դրամ գումարի բռնագանձման պահանջով սկզբից դիմեցի ոստիկանություն: Այնտեղ ինձնից գումար վերցնողն ընդունեց, որ պարտք է, սակայն հրաժարվեց տալուց` պատճառաբանելով, որ իբր դա կանխավճար է եւ ենթակա չէ ետ վերադարձման: Ոստիկանությունը գրավոր մերժեց դիմումս` պատճառաբանելով, որ հանցակազմ չկա եւ խորհուրդ տվեց դիմել դատարան: Դիմեցի փաստաբանի օգնությանը, իմ անունից գրավոր հայցադիմում ներկայացվեց Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը հայցադիմումը ետ վերադարձրեց` պատճառաբանությամբ, որ պետական տուրքի գումարն իմ անունով չի վճարվել, հայցադիմումին կցված ոստիկանությունից վերցրած ձեռքով գրված բացատրություններն էլ անընթեռնելի են:
Նախ ցանկանում եմ հասկանալ` որքանո՞վ էր ոստիկանության պատասխանն օրինաչափ: Եվ՝ բացատրություններն անընթեռնելի են միայն դատարանի՞ համար, բա ոստիկանությունն ինչպե՞ս այդ բացատրությունների հիման վրա որոշում կայացրեց: Կամ այդ բացատրությունները գրել է մյուս կողմը, ես ինչպե՞ս այն փոխեմ, որպեսզի դատավորի նշած թերությունները վերացնեմ:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 08 Սեպտեմբեր 2015 00:00

ՎՐԱՑԻՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԸ ՍԽԱԼ Է

 

- Մատակարարման պայմանագիր եմ կնքում մի կազմակերպության հետ, որը Վրաստանի ռեզիդենտ է: Այդ ընկերությունը ցանկանում է, որպեսզի պայմանագրից ծագող վեճերը քննվեն Վրաստանում` պատճառաբանելով, որ արտադրանքը հասնելու վայրը գտնվում է Վրաստանում: Դիմել եմ խորհրդատվության, իրարամերժ պատասխաններ են տալիս: Խնդրում եմ Ձեր կարծիքը. կարո՞ղ եմ վեճերը լուծելու վայր նշել Հայաստանը, հաշվի առնելով, որ ապրանքը գնալու է Հայաստանից:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 25 Օգոստոս 2015 17:19

ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ

 

- Ես ունեմ փոքր կրպակ: Օրական կատարում եմ 10-15 հազար դրամի առեւտուր: Գրանցվել եմ տարածքային հարկայինում, սակայն հայտարարագիր չեմ ներկայացրել, որպես հաստատագրված հարկ վճարողի, հիմա հարկայինն ասում է, որ ես չեմ կարող համարվել հաստատագրված հարկ վճարող:
Գարիկ

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 28 Հուլիս 2015 17:40

ԻՆՉՊԵՍ ԿԻՍԵԼ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ

 

- Ինչպե՞ս պետք է իրացվի գրավ դրված գույքը, եւ ինչպե՞ս է բախշվում իրացումից ստացված գումարը:
Մի խումբ քաղաքացիներ

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 21 Հուլիս 2015 17:43

ՈՉ ՕՐԻՆԱԿԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

 

- Փաստացի ամուսնական կապի մեջ եմ եղել, սակայն օրենքով գրանցում չի եղել (զագս-ի թուղթ չունենք): Ունեցել ենք մեկ երեխա, ամուսինս ընդունել է երեխայի հայրությունը: Այժմ իրար հետ չենք ապրում: Ամուսինս գրավոր պարտավորություն է ստանձնել, որ ամսական երեխայի ապրուստի համար պետք է վճարի 90.000 դրամ: Արդյոք այն ենթակա՞ է նոտարական վավերացման, թե` ոչ:
Սեդա

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 14 Հուլիս 2015 16:33

ՊԱՐՏՔԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ

- Մի անձի կողմից ահաբեկվելու փաստով ոստիկանության կողմից նյութեր նախապատրաստվեցին, այնուհետեւ հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվեց: Ոստիկանությունում ես բացատրություն տվեցի, որ ժամանակին մեր միջեւ գումարային փոխհարաբերություններ են եղել, պարտավորվել եմ վճարել, գումար չեմ ունեցել, չեմ վճարել: Այժմ իմ այդ բացատրությունը փորձում են օգտագործել որպես ապացույց դատարանում եւ իմ դեմ մտել են գումարի բռնագանձման պահանջի մասով: Արդյո՞ք դատարանը կարող է այն դիտել որպես ապացույց, եթե երբեւիցե ոչ փոխառության պայմանագիր եմ ունեցել, ոչ էլ ստացական եմ տվել:
Սարգիս

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 07 Հուլիս 2015 15:47

ՏԱՔՍՈՒ ՇՈՖԵՐՆ ԻՐ ՄԱՇԿԸ ՉԻ ՓՈԽԻ

- Տաքսի նստելիս` նստատեղի վրա գտա տոպրակ՝ մեջը մրգեր: Քանի որ առաջինը ես էի հայտնաբերել, որոշեցի սեփականաշնորհեմ, էս տաքսու վարորդը կպել է, թե իմ մեքենայի մեջ է հայտնաբերվել, ուրեմն` տերը ես եմ: Վերջում էդ միրգը իրար մեջ արինք:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 30 Հունիս 2015 00:00

ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՀԱՆՑԱՆՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է

- Մասնագիտությամբ բժիշկ եմ: Տարիներ առաջ իմ ծանոթին պարտքով 5.000 դոլարի չափով գումար տվեցի: Երբ ծանոթս չվերադարձրեց տվածս գումարը, դիմեցի դատարան, եւ մինչեւ վճիռ կայացնելը դատարանն արգելանք դրեց նրա սեփական տան վրա: Դատարանի վճռից հետո պարզվում է, որ ծանոթս դատապրոցեսի ընթացքում արդեն վաճառել է իր տունը: Դիմեցի ոստիկանություն, պարզվեց, որ ԴԱՀԿ ծառայության աշխատակցի մեղքով է, որ արգելանք չի դրվել տան վրա: Հարուցվում է քրեական գործ, հետո էլ վաղեմությունն անցնելու հիմքով գործը կարճվում է: Ո՞րն է լինելու իմ հետագա քայլը:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 23 Հունիս 2015 00:00

ՎՐԱՑԱԿԱՆ ՋՐՀԵՂԵՂԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

- Օրեր առաջ Վրաստանում ջրհեղեղը տասնյակ մարդկանց կյանք խլեց: Որպեսզի նույնը մեզ մոտ չլինի, անձրեւի ժամանակ բացել եմ հեղեղատար լյուկը, որպեսզի ջուրը լավ քաշի գետնի տակը:
Անձեւի ժամանակ հարեւանիս տուզիկ շունը գալիս ընկնում է այդ լյուկի մեջ ու սատկում, կամ էլ մինչեւ էդ է սատկել, ջուրը քշել, գցել է լյուկի մեջ: Հիմա հարեւանս, սուտի ինտիլիգենտ, ինձ սպառնում է դատարանով, կամ էլ` երկու հարյուր հազար դրամ փող է ուզում` որպես վնաս:
Մելքոնյան
- Բնակարանս 2003թ-ին նվիրել եմ ազգականիս, սակայն շարունակել եմ ապրել այդ տանը: Կարո՞ղ է տասը եւ ավելի տարի տունը տիրապետելու հիմքով ճանաչվի իմ սեփականության իրավունքը դրա նկատմամբ:
Շուշիկ

 

-ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը կարգավորում է վնասների հատուցման ինստիտուտը: Իրավակիրառ պրակտիկայում նաեւ պարտադիր պայման է դիտվում վնաս պատճառողի մեղքի առկայությունը, որը պետք է ապացուցվի: ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առկա է մի հոդված, որն իմ պրակտիկայում դեռեւս չի հանդիպել. դա անհրաժեշտ պաշտպանության վիճակում վնաս պատճառելն է (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1060 հոդված): Այսինքն՝ անհրաժեշտ պաշտպանության վիճակում պատճառված վնասը ենթակա չէ հատուցման, եթե չի գերազանցվել դրա սահմանները:
Կոնկրետ դեպքում, եթե ապացուցվի, որ Մելքոնյանի` լյուկը բացելու հետ կապված գործողությունները եղել են անհրաժեշտ, որպեսզի անձրեւի պատճառով հեղեղ չառաջանա, ուստի, անգամ պայմանական, նրա պատճառված վնասը ենթակա չէ հատուցման:

-Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածի իմաստով, հարգելի տիկին Շուշիկ, Ձեր իսկ նախկին տունը, սկսած 2003 թվականից, չի կարող դիտվել Ձեր կողմից բարեխիղճ տիրապետվող, քանի որ Ձեր բնակարանն օրենքով սահմանված կարգով Ձեր ազգականին օտարելուց հետո, այն է՝ երրորդ անձի սեփականությանը հանձնելուց հետո այդ նույն բնակարանում շարունակելով բնակվել, չունեք բավարար հիմքեր` ենթադրելու, որ այդ տունը տիրապետում եք որպես Ձեր սեփականը: Ուստի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի փոխանցումը գտնում եմ ոչ իրավաչափ:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Լեւ գրուպ» փաստաբանական
գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am

Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար հասցեով

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 16 Հունիս 2015 18:45

«ԱՆՀՆԱՐԻՆ ԷՐ ԱՅԴ ՓՆԹՓՆԹԱՆ ԾԵՐԱԿՈՒՅՏԻ ՀԵՏ ՆՈՒՅՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ ԱՊՐԵԼԸ»


- Դժբախտություն եմ ունեցել լինելու տնփեսա: Տունը, որտեղ ապրեցի յոթ տարի, սեփականության իրավունքով պատկանում էր կնոջս (նվիրատվություն էր ստացել տատիկից): Այդ տանն ապրում էին զոքանչս, նրա մայրը, հայրը եւ կինս: Համատեղ ամուսնության ընթացքում ունեցանք մեկ աղջիկ երեխա, որից հետո կինս հրաժարվեց այլեւս ծննդաբերել: Այդ տարիների ընթացքում իմ միջոցների հաշվին տունը վերանորոգեցի, մեկ հարկը դարձրի երկու հարկանի, սակայն անհնարին էր այդ փնթփնթան ծերակույտի հետ շարունակ նույն հարկի տակ ապրելը: Առաջարկեցի կնոջս՝ առանձին տեղ ապրել, զոքանչս էնպես վրա տվեց, որ ասածիս համար փոշմանեցի, իսկ զոքանչիս մայրը խռովեց հետս: Մի խոսքով, տնից դուրս արեցին, թե ես դուրս եկա, արդեն էական չի: Ցանկանում եմ բաժանվել, իսկ զոքանչս հայտարարում է, թե էդ չփլաղին, այսինքն ինձ, ոչ մի բան չի հասնում: Արդյո՞ք դա էդպես է:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ
Երեքշաբթի, 09 Հունիս 2015 00:00

«ԻՐԱՎԱՉԱ՞Փ Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ»

- Որքանո՞վ է իրավաչափ էլեկտրաէներգիայի թանկացումը:

-Ցանկացած ապրանքի գնի փոփոխությունն էլ կարող է լինել իրավաչափ: Սակայն երբ այն դիտում ես համալիր առումով, հաշվում ՀՀ քաղաքացու ամսական միջին եկամուտը եւ բաժանում նրա կոմունալ վճարների վրա` լույս, գազ, ջուր, աղբ, բնակարանի սպասարկման գումար, գույքահարկ եւ այլն, որի արդյունքում ՀՀ քաղաքացու ամսական եկամուտը գնում է կոմունալ ծառայությունների վրա, ոչ միայն իրավաչափ չի դառնում հոսանքի թանկացումը, այլ նաեւ օդում կախվում է պետության կողմից իր քաղաքացուն գումարային օգնություն տալու պարտադիր պայմանը` վճարելու համար իր մինիմալ կարիքները: Հակառակ պարագայում՝ Սահմանադրությունից պետք է հանել սոցիալական եզրույթը, կամ էլ մարդկանց առօրյայից հանել լույսն էլ, ջուրն էլ, փոխարենը հրամցնելով` աթար ու ճրագ վառելով տաքանալու եւ լուսավորվելու կուլտուրան:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Ուրբաթ, 05 Հունիս 2015 16:27

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Արդի աշխարհը, այդ թվում եւ Հայաստանը, այսօր գտնվում է այնպիսի վիճակում, երբ խնդիր է դրված ունենալու սոցիալապես ապահովված, ապահովագրված, անվտանգությունն ապահովված հասարակություն: Ո՞րն է այն նոր աշխարհի մոդելը, որը պետք է լինի ուղենիշ: Այսօր աշխարհի գործող լավագույն մոդելը Եվրոպական մոդելն է, որն, ըստ իս, ոչ միայն իրեն սպառել է, այլեւ դեմոկրատիայի, ազատության անվան տակ կատարվող գործառույթները կործանարար են լինելու եւ ամայացնելու այդ տարածաշրջանը: Ձեռնպահ մնալով խոսել մնացյալ տարածաշրջանների մասին, որտեղ համեմատած եվրոպական մոդելի` սոցիալական անարդարությունները բերել են աղքատության, չքավորության, իսկ այն երկրները, որտեղ սոցիալական արդարությունը չի զիջում եվրոպականին, ով այն ապահովում է երրորդ երկրներին վախեցնելու, ճզմելու գործառույթներով: Եթե այսօր նավթի գործոնն է բերում աշխարհի տարբեր երկրներում դեմոկրատիայի անվան տակ, այսպես ասած, տաք գոտիներ ստեղծելուն, վաղը խմելու ջրի սակավությունն է բերելու նույնատիպ գործողությունների:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 26 Մայիս 2015 00:00

"ԲԱՐԱԹԸ" ՊԵՏՔ Է


- Բանավոր պայմանավորվածություն էի ձեռք բերել մի քաղաքացու հետ, որպեսզի վաճառի Սեւանի մայրուղու հարեւանությամբ գտնվող 500քմ հողատարածքը: Կան նաեւ վկաներ: Հաջորդ օրը, պայմանավորվածության համաձայն, գնացի նոտարական գրասենյակ, որտեղ մյուս կողմը հրաժարվեց գործարքը կատարելուց: Կարո՞ղ եմ դատարանով պարտավորեցնել, որպեսզի հաստատված համարվի մեր առքուվաճառքի գործարքը:
Սեդրակ
-Օրենքի ուժով, իսկ դա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 295-րդ հոդվածն է, բանավոր կնքվում է այն գործարքը, որտեղ սահմանված չէ գրավոր ձեւը: Մինչդեռª հողատարածքը համարվում է անշարժ գույք, եւ օրենսդիրը պարտադիր պայման է դիտել այն վաճառելու գործարքը կնքել գրավոր ձեւով, մասնավորապեսª կազմել գրավոր պայմանագիր, ստորագրել, վավերացնել նոտարական կարգով եւ ծագող իրավունքը ենթարկել պետական գրանցման:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 19 Մայիս 2015 00:00

ԳՅՈՒՂԱՊԵՏՆ ԷԼ "ՄԵԿ-ՄԵԿ" ԿԱՐՈՂ Է ՍԽԱԼՎԵԼ


- Հողի վարձակալության պայմանագիր եմ կնքել գյուղապետարանի հետ: Պայմանագրի ժամկետը մինչեւ 2017թ. է: Օրեր առաջ նամակ եմ ստացել գյուղապետարանի կողմից, որ հողի վարձակալության պայմանագիրը լուծվել է:
Գուրգեն
-Վարձակալության պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով հանդիսանալով քաղաքացիաիրավական գործարք, որով դրսեւորվում են կողմերի կամքը եւ կամարտահայտությունները, լոկալ իրավական ակտ է, առաջացնում է իրավունքներ եւ պարտականություններ: օրենքի ուժով, որն իմպերատիվ է, չի կարող լուծվել միայն մեկ կողմի, տվյալ դեպքումª գյուղապետի կամքով:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 05 Մայիս 2015 00:00

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ


Օրեր առաջ տոնվեց մայիսի 1-ը` Աշխատավորների տոնը: Իշխում է այն կարծիքը, որ այս տոնը նախկին ԽՍՀՄ տոներից է եւ ընդունվում է ոչ միանշանակ, թեպետ մայիսմեկյան տոնակատարության թելերը տանում են Եվրոպա` Իտալիա: Անկախ այն բանից, թե ով է մայիսմեկյան տոնի, որպես աշխատավորների օրվա, կնքահայրը, փաստենք, որ այն վերաբերում է աշխատանքին եւ աշխատավորությանը:
Թե որքանով են իրենց դեմոկրատական եւ սոցիալական համարող պետությունները պաշտպանում աշխատողի կամ գործատուի (գործատուն եւս համարվում է տվյալ ոլորտի բաղկացուցիչ մասը) իրավունքները, որքանով է աշխատողն իր թիկունքում զգում պետության աջակցությունը, դա այլ թեմա է: Ունեմ իմ ուրույն կարծիքը, որ աշխատավորների պաշտպանության լավագույն մոդելը երբեւիցե եղել է նախկին ԽՍՀՄ-ում:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 28 Ապրիլ 2015 00:00

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ
ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԵՎ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է


- Տարիներ առաջ վրաերթի ենթարկեցի մի քաղաքացու: Վրաերթի ենթարկելու փաստի առիթով ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա հարուցված քրեական գործի վարույթը կարճվում է` տուժողի հետ հաշտվելու հիմքով: Տուժողին պետական պատվերի շրջանակներում ցուցաբերվեց անհետաձգելի բուժօգնություն, որի գումարը կազմել է 242.906 ՀՀ դրամ: Այժմ դատախազությունն այդ գումարը պահանջում է ինձանից:
-Դատախազության պահանջը գտնում եմ չհիմնավորված եւ անօրինական` հետեւյալ պատճառաբանությամբ: Արդյոք պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում կատարված ծախսերը ենթակա՞ են փոխհատուցման պետությանը: ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի համաձայնª յուրաքանչյուր ոք ունի անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալու իրավունք:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 21 Ապրիլ 2015 00:00

ԿԳՆԱ ԱՇԽԱՐՀԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒՆ, ԿՈՒՆԵՆԱ ԻՆՔՆԱՄԱՔՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Օրեր անց նշվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Ինչո±ւ եմ ասում նշվելու է, այլ ոչ թե նշելու ենք, որովհետեւ այն արդեն դուրս է եկել հայ համայնքի շրջանակներից, տարածվել աշխարհով մեկ: Ինչպես մեզանից յուրաքանչյուրը, ես եւս ցանկանում եմ այնպիսի մի բան գրեմ, ասեմ, հիշեցնեմ, ցույց տամ, որ ես ավելին կարող եմ ասել, քան ձեզանից յուրաքանչյուրը, բայց… մինչ այդ ցանկանում եմ ասել հետեւյալը.
ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱ ԼԻՆԵԼ

1. Շնորհակալ եմ Աստծուն, որ ստեղծել է ինձ հայի կերպով եւ ինձ է վերապահված նաեւ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ տալ գնահատականներ, հայտնել կարծիք, անել քննադատական դատողություններ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 07 Ապրիլ 2015 00:00

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ


Համարվում է, որ մարդկությանը հայտնի ամենագլխավոր, ամենահզոր, ամենաիմաստուն, ամենաշատ տպաքանակով, ամենաշատը թարգմանված, ամենա-ամենա… գիրքը` Աստվածաշունչն է: Ընդ որում, դա փաստում են ինչպես քրիստոնեական համայնքը, այնպես էլ` մնացյալ: Այդքանից հետո ձեռնպահ ենք մնում` օգտվելու այդ անսպառ հարստությունից:
Ժամանակին Ջորջ Վաշինգտոնը, հասկանալով աստվածաշնչյան հզորության խորհուրդը, հրապարակել Է հետեւյալ թեւավոր խոսք դարձած, ես կասեի, կարեւորագույն իրավանորմը. "Անհնար է աշխարհը ճիշտ կառավարել, առանց Աստծո եւ Աստվածաշնչի": Մեծ եւ հզոր երկրներից մեկի` ԱՄՆ-ի այս առաջնորդը, կրողը լինելով այնպիսի մի պետության, որտեղ քրիստոնյաներից բացի` տասնյակ կրոնների ներկայացուցիչներ էին ապրում, տվյալ իրավանորմ դարձրած թեւավոր խոսքով, կարծում եմ, ոչ թե վեր դասեց քրիստոնյաներին այլ կրոն դավանող ազգերից, այլ ամրագրեց Աստվածաշնչի հեգեմոն դերը մնացյալ գրերից, առանց որի` անհնարին է աշխարհը ճիշտ կառավարել:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 31 Մարտ 2015 00:00

ԻՆՉՊԵՍ ՀՐԱԺԱՐՎԵԼ... ՆՎԵՐԻՑ


- Ժողովրդական խոսք է, որ նվեր ստացած ձիու ատամները չեն հաշվում: Տատիկս ցանկանում է ինձ նվիրել 600 քմ հողակտոր: Նվիրատվության պայմանագիրը կնքել ենք, պետական գրանցում կատարել, որից հետո պարզվեց, որ միայն այդ հողակտորի գույքահարկի պարտքը կազմում է մոտ 1 000 000 ՀՀ դրամ:
Ինչպե՞ս կարող եմ հրաժարվել նվերից:
Ժաննա
-Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 597 հոդվածի` նվեր ստացողն իրավունք ունի մինչեւ նվերն իրեն հանձնելը` հրաժարվել դրանից: Նվերն ընդունելուց հրաժարվելը պետք է կատարվի նվիրատվության պայմանագրի համար սահմանված ձեւով: Այն դեպքում, երբ նվիրատվության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը գրանցված է, նվերն ընդունելուց հրաժարվելը նույնպես ենթակա է պետական գրանցման:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 24 Մարտ 2015 00:00

"ԱՆՏԵՐ" ՀՈՂԱՄԱՍԻ ՏԵՐԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է


- Շուրջ քսան տարի աղբանոց դարձած 1000քմ հողամասն օգտագործում եմ: Դիմել եմ քաղաքապետին, որպեսզի ճանաչի իմ սեփականությունն այդ հողատարածքի նկատմամբ: Մերժեց: Դիմեցի դատարան, մերժեցին, ասում ենª թուղթ չունես: Լավ, եթե ես թուղթ չունեմ, այդ հողի նկատմամբ ոչ մեկն էլ չունի, բայց իմ կողմից է օգտագործվում, չեղա՞վ, որ դա իմն է:
Սարգիս
- Ոչ, չեղավ:
ՀՀ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային մի շարք որոշումներով արձանագրել է հետեւյալ իրավական դիրքորոշումը. վեճի առարկա հողամասը ֆիզիկական կամ իրավաբանական անձին պատկանելու մասին որեւէ ապացույցի բացակայության դեպքում գործում է դրա պետական սեփականություն լինելու կանխավարկածը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 17 Մարտ 2015 00:00

"ՈՒՆԵՆՔ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՍԱՐՍԱՓՈՒՄ Է ԽՈՍԵԼ ԴԱՏԱԿԱՆ ՍԽԱԼԻՑ"


- Այն եզակի իրավապաշտպաններից եք, ով բարձրաձայնում է դատապարտյալի իրավունքների թեման, ինչի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ: Տարօրինակ չե՞ք համարում, որ Հայաստանի արդարադատությունը "չի սխալվում"ª ի տարբերություն ավելի իրավական երկրների, ինչպիսին են Ամերիկան, Կանադան, Ֆրանսիան, Ռուսաստանը եւ այլն: Առավել եւս, որ դատական սխալները վերանայելու հարցում էլ ենք, մեղմ ասած, կաղում:
Դատապարտյալի մայր
Շատ արդիական թեմա եք շոշափում: Համարձակություն չունենալով վերանայելու դատական սխալը, ոչ միայն պետությունն է հայտնվում ծիծաղելի վիճակում, այլ նաեւ դատական իշխանությունն ընդհանրապես: Իսկ այդ կառույցի ղեկավարները, մասնավորապես, դառնում են ատելի հասարակության համար` դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 10 Մարտ 2015 00:00

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՁԵՎՈՎ Է
ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ


- Կապալի պայմանագիր եմ կնքել շինարարական ընկերության հետ: Իմ կարծիքով` վերջինս պարտավորությունները թերի է կատարել, իր ձեւով է մեկնաբանում պայմանագրի այն կետը, որը վերաբերում է իր պարտավորությունների կատարմանը` կապված աշխատանքի կատարման որակին:
Վազգեն
-Հարգելի Վազգեն, պայմանագիրը, լինելով Ձեր երկուսի միջեւ համաձայնություն, ուղղված է քաղաքացիական իրավունքներ եւ պարտականություններ սահմանելուն: Օրենքի ուժով Դուք ազատ եք եղել պայմանագիր կնքելիս, ուստի պայմանագրային այն կետը, որը վերաբերել է տվյալ շինարարական ընկերությանը, կապված նրա կատարած աշխատանքի որակի հետ, անհրաժեշտ էր, որպեսզի պարզ եւ հասկանալի ձեւով գրվեր: Այն դեպքում, երբ պայմանագրային կողմերի միջեւ պայմանագրի կետերի հետ կապված առաջանում է վեճ, որը մտնում է դատարան, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447 հոդվածի ուժով հաշվի է առնվում պայմանագրում բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությունից, իսկ եթե հնարավոր չէ որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը, ինչպես նաեւ գործարար շրջանառության սովորույթները:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 03 Մարտ 2015 00:00

ՄԱՐԴՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ԲՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍ


Քրիստոնեական աշխարհում ընդհանրապես, իսկ Հայ առաքելական եկեղեցու կանոններով մասնավորապես, գարնան գալուն զուգահեռ` պահքի շրջան է:
Դրա խորհուրդն ու մեկնումը ցանկալի կլինի ստանալ հոգեւոր դասից, սակայն յուրաքանչյուրս գիտակցում է, որ առավել եւս այս շրջանում ոչ միայն խնդիր ունի ինչպես մաքրվելու, այլեւ պարտավորությունª իր մասով մի բարի գործ անելու:
Հայերենն այն բացառիկ լեզուն է, որով մարդկանց հաշվում են ոչ թե քանակով, այլ` հոգիով: Փաստորեն յուրաքանչյուր մարդու մեջ, անգամ խոսակցական լեզվում, ընդունված է, որ կա հոգի, որը Աստծո կողմից դրված է տվյալ մարդու մեջ...
Այս թեմայի "թիրախը" մարդկային մի կոնտինգենտ է, որն ըստ էության` մոռացված ու լքված է հասարակությունից. նրանք դատապարտյալներն են: Մարդիկ, ովքեր ինչպես մեզանից յուրաքանչյուրը, ծնվել են Աստծո կամքով մերկ եւ հավասար:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 03 Մարտ 2015 00:00

Ի՞ՆՉ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԸ` ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

- Ի՞նչ իրավունքներ ունեն ամուսինները` մեկը մյուսի պարտադիր կուտակային միջոցների նկատմամբ, ամուսնալուծության դեպքում:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 24 Փետրվար 2015 00:00

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՍՏԾՈ ԿԱՄՔՈՎ ԵՎ ԴՐՎԵԼ ՄԱՐԴ ԷՈՒԹՅԱՆ ՄԵՋ


Բարոյականությունը գիտություն է ոչ թե այն մասին, թե ինչպես դարձնել քեզ երջանիկ, այլ` ինչպես մենք երջանիկ լինելու արժանի լինենք:
Ի. Կանտ
Տարիներ առաջ Մոսկվայում, հրեա մի ակադեմիկոս, բաժակ բարձրացնելով` խմեց հայ ազգի կենացը եւ հայտնեց, որ անձամբ բնագրից է կարդացել, որ ՔՐԻՍՏՈՍՆ աղոթել է հայերեն, իսկ թե ինչի է աշխարհը դրա մասին լռում, դա արդեն այլ թեմա է: Հայտնի է, որ հանճարեղ հումանիստ գրող Բայրոնն աղոթել է հայերեն եւ իր շրջապատին խորհուրդ է տվել սովորել այդ լեզուն եւ այդ լեզվով աղոթել, որպեսզի զգացվի աղոթքի ողջ հմայքը եւ ուժը:
Ի տարբերություն շատ լեզուների, հայերենում "բարոյականություն" եւ "բարի" բառերն ունեն նույն արմատը: Եթե իրավունքը գիտություն է բարու եւ արդարի մասին, ապա ստեղծվող օրենքներն ու իրավական ակտերը պետք է լինեն բարոյականության չափանիշներով:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 17 Փետրվար 2015 00:00

ԻՆՉՊԵՍ ԲԱԺԱՆԵԼ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ


- Հայրս մահանալուց հետո ժառանգությունից զրկել է երկու քույրերիս եւ ամբողջը կտակել է ինձ եւ եղբորս, սակայն չի նշել, թե ո՞ւմ` ինչքան: Ինչպե՞ս պետք է բաժանենք, եթե ունենք տարաձայնություններ:
Վազգեն
-Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1234 հոդվածի առաջին կետիª կտակի ժառանգության դեպքում, եթե գույքը կտակված է երկու եւ ավելի ժառանգների, առանց նշելու նրանցից յուրաքանչյուրի կողմից ժառանգվող կոնկրետ գույքն ու իրավունքները, ապա ժառանգության բացման օրվանից ժառանգության ողջ զանգվածը վերածվում է ժառանգների ընդհանուր բաժնային սեփականության:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 10 Փետրվար 2015 00:00

ԴԱՏԱՎՈՐԸ ՃԻՇՏ ՉԷ՞


- Քաղաքացիական գործ կա իմ դեմ: Դատական նիստի ժամանակ դատավորն ասաց` քանի որ հայցադիմումին պատասխան չեմ գրել, որ առարկում եմ, ուրեմն հայցին համաձայն եմ: Հիմա ի՞նչ, պետք է հայցը բավարարվի՞, դա այդպե՞ս է:
Սուրեն
-Ոչ, միայն այդ հիմքով հայցի բավարարելը եւ դատական ակտ կայացնելը, կարծում եմ, կլինի ոչ իրավաչափ:
Նախ հայցին չառարկելը դեռ չի նշանակում, որ անձը համաձայն է հայցապահանջին, քանի որ համաձայնությունը ենթադրում է տվյալ անձի կողմից ակտիվ վարքագիծ, այն է. կամահայտնության դրսեւորում, ինչը տվյալ դեպքում բացակայում է: Ավելին, դատարանը վճիռ կայացնելիս իր կողմից պարզված փաստերի, ապացույցների, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկների, ինչպես նաեւ տվյալ գործի հետ կապ ունեցող օրենքների, միջազգային պայմանագրերի եւ այլ իրավական ակտերի հիման վրա է կայացնում դատական ակտը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 03 Փետրվար 2015 00:00

"ԼՈՒՅՍԻ ՄԱՐԴԸ" ԱՄԵՆԱԶՈՐ ՉԷ


Բազմաթիվ են ահազանգերը, որով քաղաքացիները բողոքում են, որ էլեկտրաեներգիայի տեսուչները սպառնում են հոսանքազրկել քաղաքացիների տները, եթե մեկ կամ երկու օրվա մեջ վճարումները չկատարեն: "Այնքան սարսափելի չէ դրանից հետո մթին, նոր ծնված երեխայի հետ սենյակի մի անկյունում կուչ գալը, ինչքան վիրավորական է այդ անձանց սպառնալիքները, ձայնային ինտոնացիան",- ահազանգում են քաղաքացիները:
Բազմիցս տարբեր առիթներով ասել եմ, որ Հայաստանում արտագաղթը խթանում է ոչ այնքան նյութական պայմանները, որքան յուրաքանչյուր քայլափոխի երկրի քաղաքացու արժանապատվությունը վիրավորելը, պետական չինովնիկի պաշտպանությունը ոչ միայն չգտնելը, այլ նաեւ անտարբերությունը, անգործությունը: Դա էլ սերմանում է անվստահության մթնոլորտ դեպի պետությունն ու պետական ապարատը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 23 Դեկտեմբեր 2014 00:00

ՈՐ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՍՏՎԱԾ ԼԻՆԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ


Ավարտվում է 2014 թվականը: Ավարտվում է նաեւ "Իրավունք" թերթի "Իրավաբանի ընդունարան" էջի վերջին թողարկումը:
Դժվարանում եմ ասել, թե ինչ իրավական օգտակար խորհուրդներ ստացավ ընթերցողը, սակայն վստահաբար կարող եմ ասել, որ "Իրավաբանի ընդունարան" էջն ունի իր ընթերցողը:
Ցանկանում եմ, որ 2015-ին ոչ թե իրավական հոդվածներն ու խորհրդատվությունը լինեն մանր կենցաղային, սոցիալական, պարտավորությունները չկատարելու, սնանկ ճանաչվելու հարցերի շուրջ, այլ գյուտերի, հեղինակային իրավունքի, գործարար շրջանակներում ձեւավորվող տարբեր տեսակի ու տիպի հարցերի շուրջ:
Ցանկանում եմ, որպեսզի 2015թ. պետությունը ձգտի դառնալ իրապես սոցիալական պետություն, լինի երաշխավորն ու պաշտպանը գործարարի ու աշխատողի, շինականի ու մտավորականի:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 16 Դեկտեմբեր 2014 00:00

"ԴԱՏԱԿԱՆ ՆԱԽԱԴԵՊԵՐՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱՎԱՍԱ՞Ր ԵՆ"


- Շատ են խոսում դատական նախադեպերի մասին: Դրանք ե՞ւս օրենքին հավասար են:
Վազգեն, ապագա իրավաբան
Դատական նախադեպերի ճանաչումը եւ կիրառումը, որպես իրավունքի աղբյուր, կիրառվում է եւ ռոմանո-գերմանական իրավական համակարգ ունեցող երկրներում, որոնց թվում է Հայաստանը, եւ անգլո-սաքսոնական իրավական համակարգ ունեցող երկրներում: Որպես կանոն, այդ թվում նաեւ Հայաստանում, դատական նախադեպերի ստեղծումը վերապահված է բարձր ատյաններին: Ո՞րն է դրա իմաստը. նոր դատական վեճերը լուծելու այնպես, ինչպես լուծվել են նախկինում: Թեպետ այն կրում է իմպերատիվ բնույթ, այսինքն, դատարանը պարտավոր է ընդունել ի գիտություն դատական նախադեպը, բայց հաշվի առնելով որոշակի գործոններ, կարծում եմ, այն չպետք է լինի բացարձակ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 09 Դեկտեմբեր 2014 00:00

"ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԴԱՏԻ ՏԱԼ"


- Ցանկանում եմ քաղաքապետարանին դատի տալ, սկսած դիմում-բողոքներիս չպատասխանելով, վերջացրած անօրինական գործողություններով: Ամեն պահանջի համար առանձի՞ն պետք է հայց ներկայացնեմ:
Գրիգոր Եղիազարյան,
Վայոց Ձորի մարզ
Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70 հոդվածի պահանջի. հայցվորը կարող է մեկից ավել պահանջներ միավորել մեկ հայցում, պայմանով, եթե այն վերաբերելի է նույն պատասխանողին, իսկ պահանջները փոխկապակցված են մեկմեկու:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 02 Դեկտեմբեր 2014 00:00

ՀԱՅՑՎՈՐԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՆԱԵՎ ՎԿԱ ԼԻՆԵԼ


- Քաղաքացիական գործով հարց է քննվում, որտեղ հանդես եմ գալիս որպես պատասխանող: Հայցվորի կողմից հանդես է գալիս փաստաբան: Հայցվորն ընդհանրապես դատական նիստերին չի մասնակցել, իսկ նրա փաստաբանը հայցվորի անունից խոսում է փաստացի հանգամանքների մասին, որն իրականություն չէ: Միջնորդել եմ, որպեսզի հայցվորը եւս գա դատարան, դատարանը մերժել է` պատճառաբանելով, որ հայցվորի անունից հանդես է գալիս պատշաճ ներգրավված ներկայացուցիչ, որը շատ հարցերի պատասխանը կամ չի տալիս, կամ էլ պատասխանում է, որ դա իրեն հայտնի չէ: Վերջին նիստի ժամանակ իմ փաստաբանը միջնորդեց, որպեսզի հայցվորին դատակոչեն որպես վկա, դատարանը մերժեց: Ես իրավունքից հեռու մարդ եմ, մաթեմատիկոս եմ, սակայն առանց այդ կարեւոր հարցերի պատասխանն ստանալու` ինչպե՞ս պետք է դատարանն արդարադատություն իրականացնի:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 25 Նոյեմբեր 2014 00:00

ԶԱԳՍ-ՈՒՄ ՉԳՐԱՆՑՎԵԼԸ ԿԶՐԿԻ՞ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ


- 90-ական թվականներին փաստացի ամուսնական կապի մեջ եմ եղել, սակայն ԶԱԳՍ-ով այն հաստատված չի եղել: Համատեղ կյանքի ընթացքում ունեցել ենք մեկ տղա: Ամուսինս վերջերս հանկարծամահ եղավ: Նրան սեփականության իրավունքով պատկանող գույքը ես եւ տղաս կարո՞ղ ենք ժառանգել:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216 հոդվածի պահանջի. առաջին հերթին ժառանգներ են ժառանգատուի երեխաները, ամուսինը եւ ծնողները:
Ամուսին եզրույթի տակ պետք է հասկանալ օրենքի ուժով, իսկ դա մեր ներպետական իրավանորմով ամուսնության գրանցումն է պետական լիազոր մարմնի` ԶԱԳՍ-ի կողմից, որը Դուք չունեք:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 18 Նոյեմբեր 2014 00:00

"ԴԱՀԿ-Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՏՈՒՆՍ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌԵԼ"


- Գումարի բռնագանձման վճիռ կա իմ դեմ 800.000 դրամի չափով: Գործը գտնվում է ԴԱՀԿ ծառայությունում, որը ցանկանում է տունս աճուրդով վաճառել: Պարտատիրոջ հետ ընդհանուր հայտարարի ենք եկել, որպեսզի ամսական 100$ չափով վճարեմ: Ի՞նչ անենք, որպեսզի տունս աճուրդի չգնա:
ՍԵՐՈԲ, ք. Երեւան
Օրենսդիրը հնարավորություն է տալիս կողմերին հաշտության համաձայնություն կնքել նաեւ օրինական ուժ ստացած դատական ակտն ի կատար ածելու, այն է. դատարանի վճռի հարկադիր կատարման փուլում:
Դրա համար անհրաժեշտ է հաշտության համաձայնությունը պատրաստել գրավոր, ստորագրել եւ ներկայացնել հարկադիր կատարողին, որը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը եւ դիմել կատարողական թերթ տված դատարան:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 11 Նոյեմբեր 2014 00:00

ՈՐԴՈՒ ՄԵՂՔՈՎ ԿԱՐՈՂ Է ՀՈՐ ՏՈՒՆԸ ՎԱՃԱՌՎԵԼ


- Տղաս մեղադրվում է առանձնապես խոշոր չափով խարդախություն կատարելու մեջ: Օրեր առաջ քննիչի որոշմամբ կալանք է դրվել սեփականության իրավունքով ինձ պատկանող բնակարանի վրա, որտեղ 1/3-ի չափով բաժնեմաս ունի նաեւ տղաս: Ճի՞շտ է վարվել քննիչը:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232 հոդվածի պահանջի. գույքի վրա կալանք դնելը կիրառվում է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագանձումը եւ դատական ծախսերն ապահովելու համար:
Այնքանով, որքանով ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածը` խարդախությունը, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելն է, ուստի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետագայում տուժողը (տուժողները) կարող է օրենքով սահմանված կարգով քաղաքացիական հայց ներկայացնել տվյալ քրեական գործի շրջանակներում ընդդեմ Ձեր որդու:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 28 Հոկտեմբեր 2014 00:00

"ԳՈՐԾԱՏՈՒԻ ՄԵՂՔՈՎ ՄԵՌՆԵԼՈՒՑ ՊՐԾԱ, ՍԱԿԱՅՆ ԴԱՐՁԱ ՀԱՇՄԱՆԴԱՄ"


- Տարիներ առաջ գործատուի մեղքով մեռնելուց պրծա, սակայն դարձա անաշխատունակ հաշմանդամ: Այդ հիմքով գործատուն գրավոր պարտավորություն է ստանձնելª մինչեւ իմ կյանքի վերջն ամսական վճարել 30.000 դրամ: Օրեր առաջ դիմեցի նրանց` խնդրելով, որպեսզի գումարը բարձրացնի, մերժեցին: Ապրուստը դժվարացել է, ինչպե՞ս վարվեմ:
Գեղամ, ք.Երեւան
Օրենքի ուժով Դուք պաշտպանված եք, որի հիմքով պետք է իմանաք Ձեր իրավունքները եւ կատարեք հետեւյալ գործողությունները.
1. Սկսեք նրանից, որ գրավոր դիմեք գործատուին, որպեսզի վերանայի իր կողմից սահմանված 30.000 դրամ գումարը: Անգամ, եթե Դուք տվել եք Ձեր համաձայնությունը` ստանալու 30.000 դրամ գումար, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1079 հոդվածի ուժով, օրենսդիրը ոչ թե իրավունք է սահմանում առողջությանը պատճառած վնասի հետեւանքով կորցրած եկամտի չափը որոշելը պայմանական իքս դրամով, այլ պարտավորություն է դնում իմպերատիվ կերպով այն որոշել տվյալ անձի միջին եկամտի չափով, ընդ որում, եկամտի բոլոր տեսակները պետք է հաշվվեն մինչեւ հարկային պահումները եղած չափով:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 21 Հոկտեմբեր 2014 00:00

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԱՂԵՏՅԱԼՆԵՐԸ


"Լեւ Գրուպ" փաստաբանական գրասենյակ է դիմել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Բանավան թաղամասի թիվ 126 վագոն-տնակի բնակիչ Ռազմիկ Նազարյանը, տեղեկացնելով, որ երկրաշարժի ժամանակ կորցրել է բնակարանը, սակայն ոչ միայն մինչեւ հիմա բնակարան չի ստացել, այլեւ պետական լիազոր մարմինը, ի դեմս քաղաքաշինության նախարարության, մերժել է դիմումը:
Ավերիչ երկրաշարժից անցել է քառորդ դար եւ ավելի: ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը պարտավորություն վերցրեց` աղետի գոտին վերականգնել չորս տարում: Միգուցե վերականգներ, եթե իր կողմից ղեկավարվող երկիրը չքանդվեր: Նորանկախ Հայաստանի երեք նախագահների օրոք աղետի գոտին, որպես կույրաղիք, մնացել է ու մոռացվել: Իսկ պետական լիազոր մարմնի ներկայացուցիչը, որն աշխատանքի ավարտին գնում է տուն եւ գլուխը հանգիստ դնում բարձին, մոռացել է, որ ՀՀ Սահմանադրությամբ յուրաքանչյուր քաղաքացի տուն ունենալու իրավունք ունի, որ անձը չի կարող քառորդ դար ապրել վագոն-տնակում, որ այս տարիների ընթացքում կառավարության տասնյակ  որոշումներ են դուրս եկել` երկրաշարժի ժամանակ բնակարան ունեցած եւ կորցրած անձանց արտահերթ բնակարան հատկացնելու համար:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2014 00:00

ՈՐՔԱՆՈՎ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ


Մի շարք անձանց հետաքրքրում է, թե որքանով է իրավաչափ ՀՀ նախագահի անակնկալ հայտարարությունը` Մաքսային միություն մտնելու, այնուհետեւ` ստորագրելու Եվրասիական տնտեսական միություն մտնելու պայմանագիրը, արդյոք դրա հետ կապված անհրաժեշտություն չկար` անցկացնել հանրաքվե:
ՀՀ Սահմանադրությամբ հանրապետության նախագահն իրավամբ համարվում է երկրի գլուխը:
ՀՀ հիմնական օրենքի 55-րդ հոդվածի 7-րդ կետի ուժով հանրապետության նախագահն օժտված է ներկայացուցչական ֆունկցիաներով եւ ունի բացառիկ իրավասություն` ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, կնքելու միջազգային պայմանագրեր` Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելով, ինչպես նաեւ ստորագրելով դրանց վավերագրերը: Կարծում եմ, որ ՀՀ նախագահի կողմից Մաքսային միության վերաբերյալ հայտարարությունը, այնուհետեւ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագիրն ստորագրելը համահունչ է գործող Սահմանադրությանը` երկրի հիմնական օրենքին:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 07 Հոկտեմբեր 2014 00:00

ԿՈՎԵՐԻ ԽԵՐԸ


- Կովերս բարձրացել են հարեւանիս գոմի երթիկը, որը հին շինություն էր եւ հողածածք: Ծանրությունից ծածկը, գերանները փլվել են: Հարեւանս էլ կպել ա, թե` ծածկի փողը` 100.000 դրամ, տուր, թե չէ` դատի կտամ:
Լոռու մարզ, Սպիտակի տարածաշրջան, Գագիկ
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1071 պրիմ երկու հոդվածի` կենդանու պատճառած վնասի հատուցման պարտականությունը կրում է տվյալ կենդանու սեփականատերը: Դիմումատուի գրածից երեւում է, որ կենդանիները պատկանել են իրեն, իսկ դեպքի ժամանակ երրորդ անձի տիրապետմանը կամ օգտագործմանը հանձնված չեն եղել, ուստի, եթե ապացուցվի կենդանիների պատճառած վնասը, ապա դրա հատուցման պարտականությունը դրվելու է վնաս պատճառած կենդանիների սեփականատիրոջ վրա:
Օրենսդիրը հնարավորություն է տալիս վնասի հատուցումը կատարել նաեւ բնեղենով (օրինակ` վերականգնել քանդված շինության տանիքը):

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 30 Սեպտեմբեր 2014 00:00

ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ

- Որքանով է իրավաչափ Վարդգես Գասպարիին բերման ենթարկելը ոստիկանություն` զրկելով ազատությունից:
Մի խումբ ակտիվիստներ
Ճիշտ գնահատական տալու համար անհրաժեշտ է ծանոթանալ գործին, գործ, որի շրջանակներում, ենթադրում եմ, պարոն Գասպարին անցնում է կա°մ որպես վկա, կա°մ` տուժող, կա°մ էլ` կասկածյալ...

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 23 Սեպտեմբեր 2014 00:00

ԶԳՈՒՇԱՑԵՔ, ԳԱՅԼԵՐ ԵՆ


- Կառավարության կողմից արգելված է գայլերի որսը: Այսօր ավելի շատ գայլ կա, քան վարազ ու եղնիկ: Դա է պատճառը, որ գայլերը դուրս են եկել ընտանի կենդանիների վրա: Դրա ահից երեկոները դուրս չենք գալիս տնից, քանի որ պետության կողմից դրանց վերացնելու արգելք կա:
Մի խումբ լոռեցիներ` Ավո, Սամվել, Ռուբիկ...
Պետության կողմից գայլերի որսի արգելումը պետք է տարբերել գայլերի ոհմակի կողմից իրական վտանգի պայմաններում, ելնելով անձի կամ անձի գույքի անվտանգությունից եւ կորստից, տվյալ անձի կամ երրորդ անձի կողմից ակտիվ գործողությունների իրականացումից, ընդհուպ` գայլերի ոչնչացման ելքով: Այսինքն, եթե գայլերը հարձակվել են կամ ռեալ հարձակման վտանգ կա քաղաքացու կամ քաղաքացու գույքի վրա, ապա տվյալ քաղաքացու կամ երրորդ անձի, օրինակ` որսորդի, գործողությունը` ընդհուպ գայլերին ոչնչացնելու եղանակով, պետք է դիտել իրավաչափ: Ինչ վերաբերում է պետության կողմից արգելքի սահմանմանը` գայլերին զանգվածաբար ոչնչացնելու ուղղությամբ, ապա այն օրինաչափ է այնքանով, որքանով բնության մեջ ամեն կենդանի իր ուրույն դերն ու նշանակությունն ունի:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 16 Սեպտեմբեր 2014 00:00

ԶԳՈՒՇԱՑԵ°Ք, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է


Մի խումբ քաղաքացիներ բողոքի ձայն են բարձրացրել. Ճանապարհային ոստիկանության կողմից անտեսվել է, որ անձը վճարել է վերջիններիս որոշմամբ նախատեսված վարչական տուգանքները, եւ այդ որոշումները, հնգապատկվելով, ճանապարհային ոստիկանության ծառայության կողմից ուղղարկվել են ԴԱՀԿ մարմիններին: Նրանք էլ հարուցել են կատարողական վարույթներ` արգելանք դնելով քաղաքացիների գույքի եւ դրամական միջոցների վրա:
Տարօրինակ է. պետական լիազոր մարմինը, ի դեմս ճանապարհային ոստիկանության, ԴԱՀԿ ծառայություն է դիմում այն դեպքում, երբ սահմանված ժամկետում վարչական տուգանքը քաղաքացիների կողմից արդեն իսկ վճարվել է: Ոստիկանության նմանօրինակ գործողությունները ոչ միայն իրավաչափ չեն, այլ նաեւ անհարմարություններ են ստեղծում քաղաքացիների համար` դրանից բխող բոլոր իրավական հետեւանքներով:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 09 Սեպտեմբեր 2014 00:00

ԾԽԵԼՈՒ ԿՈՒԼՏՈՒՐԱ


- Օրեր առաջ լրատվական միջոցներից մեկը նկարահանել էր հարցազրույց քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի հետ, ով սիգարը ձեռքին հարցազրույց էր տալիս: Հայաստանյան օրենքները թույլ տալիս են եթեր դուրս գալ ծխախոտը ձեռքին, եթե ոչ` ով է դրա համար պատասխան տալու, եւ ով պետք է հսկողություն սահմանի:
ՆՈՒՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ, ք. Երեւան
Հայաստանում բացակայում է ծխելու կուլտուրան, ծխում են ամենուր, իսկ ծխախոտի մնացորդը գցում` ուր պատահի: Լիազոր մարմինները օրենքի ուժով կարող են եւ պարտավոր են պատասխանատվության ենթարկել այն զանցառուին, ով ոչ միայն ծխում է արգելված վայրերում, այլ նաեւ զլանում է ծխախոտի մնացորդը գցել աղբարկղ: Բավական է երթեւեկել Երեւան քաղաքի կենտրոնական փողոցներից մեկով եւ հաշվել, թե քանի սիգարետի մնացորդ է մեքենաներից նետվում փողոց:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 02 Սեպտեմբեր 2014 00:00

ՙԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԵՏՔ Է ՎԱՍՏԱԿԵԼ՚


Իրավունք թերթի հարգելի ընթերցող.
ՙԻրավաբանի ընդունարան՚ էջը կրկին իր դռներն է բացում ձեր առջեւ: Այն ինքնանպատակ չէ. անհրաժեշտ է բարձրացնել քաղաքացու իրավագիտակցությունը, իսկ հարկ եղած դեպքում կանգնել նրա կողքին` վերականգնելու համար խախտված իրավունքը:
Երկրում դեմոկրատիայի, ինչ-ինչ օրենքների անվան տակ տեղի են ունենում այնպիսի գործառույթներ, որոնք քայքայում են քաղաքացու հոգեւոր եւ ֆիզիկական ուժը` նրան դարձնելով ոչ պիտանի իր ընտանիքի եւ վտանգավոր` շրջապատի համար:
Պետական ստրուկտուրաներում, կուսակցություններում, գրանտածիծ հասարակական կազմակերպություններում աճած ու սերտաճած մոլախոտերի դեմ օրենքով սահմանված կարգով եւ չարգելված եղանակով անհրաժեշտ է պայքարել, որպեսզի հնարավոր լինի ապրել արժանավայել եւ բարեկեցիկ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 29 Հուլիս 2014 00:00

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ
ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ


- Երեւանի թաղամասերից մեկում տասը տարի առաջ գնել եմ առանձնատուն: Այժմ ցանկանում եմ ոչ միայն վերանորոգել, այլեւ հարկ ավելացնել եւ շենքի ֆասադը փոխել: Քաղաքապետարանի աշխատակից ներկայացած անձը տեղեկացրել է, որ առանց շենքի հեղինակ-ճարտարապետի համաձայնության` չեմ կարող շենքի հարկն ավելացնել եւ ֆասադը փոխել: Արդյոք դա այդպես է:
Գառնիկ, ք.Երեւան

Ոչ, այդպես չէ: Համաձայն հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքի մասին ՀՀ օրենքի քսանութերորդ հոդվածի պահանջի. Հեղինակային իրավունքի oբյեկտ հանդիuացող կամ այդպիuի oբյեկտ պարունակող շենքի կամ շինության uեփականատերն առանց հեղինակի թույլտվության`

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 15 Հուլիս 2014 00:00

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ


Այսօր շատ է խոսվում սահմանադրական բարեփոխումների մասին: Ստորեւ ներկայացվող հոդվածը ոչ միայն նպատակ ունի բարձրացնելու քաղաքացիների իրավագիտակցությունը սահմանադրական փոփոխությունների հետ կապված, վերաբերելի է նաեւ վերջիններիս որոշ իրավունք-պարտականություններին, այլ նաեւ իր մեջ պարունակում է մասնավոր կարծիք` սահմանադրական բարեփոխումներին ընդառաջ:
ՀՀ Հիմնական օրենքի 111 հոդվածի ուժով Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են հանրաքվեի միջոցով:
Հանրաքվեն նշանակում է հանրապետության նախագահը` Ազգային ժողովի առաջարկով կամ համաձայնությամբ: Սույն որոշումը ԱԺ-ն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 08 Հուլիս 2014 00:00

ԱԳՐԵՍԻԱՅԻ ԿՐՈՂՆԵՐԸ ԿԱՄ` ՍԵՐԻԱԼԱՅԻՆ ԱՆԱՐԽԻԱ


- Որքանով են սերիալները, որտեղ համատարած արյուն ու սպանություն է, օրենքով թույլատրելի, որպեսզի ցուցադրվեն հանրությանը: Որն է այն մարմինը, որ հսկողություն է իրականացնում հեռուստաընկերությունների վրա:
Կարինե, ք. Երեւան
Նախորդ դարի 70-ական թվականներին կոմունիստական Չինաստանում օրենքի ուժով արգելվեց անգամ խաղալիք զենքերի իրացումը: Պատճառաբանությունը կայանում էր նրանում, որ այն մանուկների մեջ կարող է սերմանել ագրեսիա` հետագա բոլոր բացասական հետեւանքներով: Դպրոցական բարձր տարիքում հիշում եմ. կենտրոնական հեռուստաալիքով ցուցադրվեց մի ֆիլմ, ուր բազմաթիվ էին գողության ու կողոպուտի տեսարանները:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 01 Հուլիս 2014 00:00

ՈՒԶԲԵԿԱԿԱՆ ՓԼԱՎԻ ԵՎ ՂԱԶԻ ԴՈԼՄԱՅԻ ՎԵՐՋԸ
ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՂՈՅԻ ՄԱՍԻՆ


Շուրջ երկու տարի անվճար իրավաբանական ծառայություն եմ մատուցում այս ընկերությանը եւ նրա հիմնադրին, որը բանկային սարդոստայնիկի հերթական զոհերից է: Եվ կարեւորն այստեղ այն չէ, որ բանկի գործողություններն օրենքով են, իրավաչափ, կարեւորը նա չէ, որ օրենքի ուժով թույլ չեմ տալու գրավի իրացումը: Կարեւորը նա է, որ ՀՀ քաղաքացիներից մեկը եւս համալրեց պետական բոմժերի բանակը, ուստի հարցն այնքան չի վերաբերում քաղաքացի-բանկ փոխհարաբերություններին, ինչքան արդեն վերաբերում է պետության անվտանգությանը, երբ երկրի քաղաքացին իր երկրում կքել է բանկային պարտավորությունների տակ եւ չի կարողանում լուծել հացի խնդիրը:
Երեւան-Սեւան մայրուղու ձախ թեւի վրա է գտնվում տվյալ հասարակական սննդի օբյեկտը, որը կոչվում է ՙԱղոյի մոտ՚:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 24 Հունիս 2014 00:00

ԵԹԵ ԴԱՏԱՐԱՆԸ ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿԵԼ Է ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ


Դատարանում հայց ունեմ` բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին: Դատարանը գործն ուղարկել է փորձաքննության, իսկ գործի վարույթն էլ կասեցրել է: Որքանով է դատարանն իրավացի:
Վահե (ք.Երեւան)


Դատարանի, փորձաքննություն նշանակելիս` գործի վարույթը կասեցնելը մտնում է վերջինիս իրավասությունների մեջ: Այնքանով, որքանով կաշկանդված չէ, ինչպես հետաձգել գործը, մինչեւ հատուկ գիտելիք ունեցող մասնագետի կողմից տրվի եզրակացություն, այնպես էլ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 108 հոդվածի ուժով իրավունք ունի` կասեցնելու գործի վարույթը: Օրենսդիրը նաեւ սահմանել է գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու կարգ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 17 Հունիս 2014 00:00

ՈՒՄ Է ՀԱՍՆՈՒՄ ՀԱՅՐԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ


- Հորս մահից հետո պարզվեց, որ թողել է կտակ, որով Կոմիտասի տունը (նկատի ունի Երեւան քաղաքի Կոմիտաս փողոցին հարող բնակարանները) կտակել է եղբորս, իսկ ամառանոցի մասին ոչ մի բան չի գրել: Ես հայտարարություն տվեցի նոտարին, որպեսզի ժառանգեմ ամառանոցը, սակայն պարզվեց, որ եղբայրս էլ է հայտարարություն տվել նոտարին` ամառանոցը ժառանգելու համար: Ասում եմª ա°յ անկուշտ, տունը քեզ է կտակել, ամառանոցն էլ ինձ է հասնում: Ասում է, որ իրավունք ունի: Արդյոք այդպես է:
Անահիտ, Երեւան


-Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1200 հոդվածի, որն իմպերատիվ է, կտակարարի գույքի չկտակված մասը բաշխվում է ըստ օրենքի` ժառանգների միջեւ, օրենքով սահմանված կարգով:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 10 Հունիս 2014 00:00

ՙՄԻ ՏԱՐՈՒՑ ԱՎԵԼԻ Է` ԸՆԿԵԼ ԵՄ ՀԱՐԿԱԴԻՐԻ ՀԵՏԵՎԻՑ՚


ՙԵՐԲ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԸ ՀԱՇՏՎԵԼ ԵՆ՚


- Որ դեպքում են դադարեցնում քրեական գործ հարուցելը, երբ տվյալ գործով հակառակորդները հաշտվել են եւ իրենց ցուցմունքներում գրել են, որ միմյանց նկատմամբ պարտք եւ պահանջ չունեն:  
Հարցի հեղինակը Սամվելն է Երեւանից:
Բոլոր այն դեպքերում, երբ քրեական հետապնդումն իրականացվում է մասնավոր կարգով: Ինչ է պետք հասկանալ մասնավոր կարգ եզրույթի տակ: Բերեմ կոնկրետ օրինակներով, երբ մեկը մեկին դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս է պատճառել եւ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 114 հոդվածի առաջին մասի հատկանիշներով, երբ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում առողջությանը ծանր վնաս է պատճառել եւ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշով, երբ ծեծելու հատկանիշով քրեական գործ է հարուցվել, երբ խոշտանգելու հիմքով Քրեական օրենսգրքի 119 հոդվածի առաջին մասի հատկանիշով քրեական գործ է հարուցվել կամ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս է պատճառվել:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 03 Հունիս 2014 00:00

ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՕՏԱՐՎԵՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ


ՙՀԱՐԵՎԱՆՈՒՀԻՍ ՄԱՔՈՒՐ ԳԻԺ Է՚


Երեւանից Սեդան գրում է. ՙՄեր հարեւանուհի Աննան մաքուր գիժ է, բայց ոչ մեկի պետքը չէ: Թաղապետարանն ասում է` մեր գործը չէ, քաղաքապետարանն ասում է մեր գործը չէ, Ոստիկանությունն էլ ասում է, որ տվյալ անձն իրավախախտում չի կատարել եւ խելոք գիժ է: Վախենում եմ, որ մի օր բակի երեխեքին վնաս է տալու: Խնդրում եմ ներկայացրեք. ինչ կարգով պետք է նրան ենթարկել հարկադիր բուժման՚:
-Հարգելի Սեդա, որպեսզի քաղաքացին հարկադիր կարգով բուժման ենթարկվի, անհրաժեշտ է դատարանի կողմից համապատասխան դատական ակտ: Դիմումը տրվում է տվյալ մասնագիտացված հաստատության (հոգեբուժարանի) վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան`

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 27 Մայիս 2014 00:00

ԽԵՂՎԱԾ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ


Սկիզբը` նախորդիվ

Յուրաքանչյուր դատապարտյալ պետք է աշխատի, ընդ որում, իր ֆիզիկական եւ մտավոր հնարավորությունների համապատասխան: Ազատազրկման վայրերում աշխատանքը դիտվում է որպես ուղղման ներգործության դրական տարր, որն ամրագրված է եվրոպական երկրների ներպետական օրենքներում:
Ավելին, նախկին ԽՍՀՄ տարածքում օրենքի ուժով դատապարտյալների աշխատանքը ոչ միայն դիտվում էր պարտադիր պայման, այլեւ յուրաքանչյուրի վրա դրված էր աշխատանքային պլան, ընդհուպ նաեւ` այսպես կոչված, օրենքով գողերի, որոնց անձնական գործերում երեւում էր 100 եւ ավելի տոկոս աշխատանքային պլանի կատարում: Այն տարիների ազատազրկման վայրերը կոչվում էին ուղղիչ աշխատանքային գաղութներ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 20 Մայիս 2014 00:00

ԽԵՂՎԱԾ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ


Նախքան դատապարտելը միշտ պետք է մտածել. արդյոք չի կարելի արդարացում գտնել:
Լիխտենբերգ

ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐ

Դատապարտվում են այն անձինք, ովքեր կատարել են ծանր հանցագործություններ… Կան երկրներ (նախկին ԽՍՀՄ որոշ երկրներ, Եվրոպա), որտեղ այն չի տարածվում անչափահասների, կանանց, 65-ն անց տղամարդկանց վրա: Որպես կանոն, ցմահ դատապարտումը գործում է այն երկրներում, որտեղ մահապատիժը վերացված է, ինչպես նաեւ այն երկրներում, որտեղ գործում է մահապատիժը, բայց որպես այլընտրանքային պատժի ձեւ, գործում է նաեւ ցմահ դատապարտումը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 13 Մայիս 2014 00:00

ԽԵՂՎԱԾ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ


Սկիզբը` նախորդ համարում

Մահապատիժ

Պատժի տվյալ տեսակը եկել է հին աշխարհից եւ, կատարած ծանր հանցագործության համար, որպես պատիժ, նախատեսվել է տվյալ անձին օրենքի ուժով կյանքից զրկել: Մասնավորապես, եթե տվյալ անձը զրկում է մեկին կյանքից, ապա նա եւս պետք է կյանքից զրկվեր. ՙԱկն ընդ ական, ատամ ընդ ատամ՚: Պատժի տվյալ տեսակի համար խթանիչ դեր է խաղացել նաեւ ՙարյան վրեժ՚ հասկացողությունը, որն իր վրա վերցրեց պետությունը: Հետագայում, որոշ երկրներ ներմուծեցին բարոյական եւ նյութական վնասների ինստիտուտը, սակայն այդպես էլ մահապատժի ինստիտուտը մի շարք երկրներում չվերացավ:
ՄԱԿ-ի տվյալներով շուրջ 150 երկիր, այդ թվում` Հայաստանը մահապատժի ինստիտուտը վերացրել են:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 06 Մայիս 2014 00:00

ԽԵՂՎԱԾ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ


Եթե մեզ մոտ կան բանտեր, քիչ նշանակություն ունի,
թե մեզանից ովքեր են գտնվում այնտեղ:
Բեռնար Շոու

Ընդունված է կարծել, որ բանտ բառն առաջացել է գերմանական turm բառից, որը նշանակում է աշտարակ: Հին աշխարհում բանտերը (զնդան) կառուցում էին գետնի տակ, որտեղ պահվում էին գերիները, հանցագործները: Հին աշխարհից եկած եւ պահպանված բանտի (զնդանի) դասական օրինակ է Հայաստանում գտնվող Խոր Վիրապի բանտը, որտեղ, ըստ ավանդության, պահվել է Գրիգոր Լուսավորիչը, որն էլ հետագայում դարձավ կրողն աշխարհում առաջին քրիստոնեական պետության:
Միջին դարերի բանտերում պահվող անձանց թվին ավելացան նաեւ քաղաքական հանցագործները: Եվրոպայում, սկսած 16-րդ դարից, ընդհուպ 18-րդ դար, կառուցվեցին այնպիսի բանտեր, որտեղ պահվում էին ոչ միայն հանցագործություն կատարած անձանց, այլ նաեւ` անօթեւաններին, անչափահաս որբերին:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 29 Ապրիլ 2014 00:00

ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ԿԻՐԱՌՎԻ
ՙՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ՚ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ


Մանր-մունր հանցագործությունների համար կարող ես ընկնել բանտ,
իսկ մեծերի դեպքում կարող ես տեղ գտնել պատմության էջերում:

Խափանման միջոցները` կալանավորումը, գրավը, ստորագրություն չհեռանալու մասին եւ այլն, ամենը հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են միայն քրեական գործով վարույթի ընթացքում, այն էլ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` վերջիններիս ոչ պատշաճ վարքագիծը կանխելու եւ դատավճռի կատարումը ապահովելու համար: Կալանավորումը եւ գրավը կիրառվում են միայն մեղադրյալի կարգավիճակ ստացած անձանց նկատմամբ: Ընդ որում, կալանքը եւ գրավը չեն կարող կիրառվել մեկը մյուսի հետ, այնքանով, որքանով գրավը համարվում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց եւ կիրառվում է բացառապես այն ժամանակ, երբ առկա է դատական ակտ` մեղադրյալին կալանավորելու համար:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 22 Ապրիլ 2014 00:00

ՙԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՂԾՎԵԼ Է
ԱՍՏԾՈ ԿԱՄՔՈՎ ԵՎ ԴՐՎԵԼ ՄԱՐԴ ԷՈՒԹՅԱՆ ՄԵՋ՚


Բարոյականությունը գիտություն է` ոչ թե այն մասին, թե ինչպես դարձնել քեզ երջանիկ, այլ` ինչպես մենք երջանիկ լինելու արժանի լինենք:
Ի. Կանտ

Տարիներ առաջ, Մոկվայում, գիտական թեզի պաշտպանությունից հետո, բանկետի ժամանակ, հրեա մի ակադեմիկոս, բաժակ բարձրացնելով խմեց հայ ազգի կենացը եւ հայտնեց, որ անձամբ բնագրից է կարդացել, որ ՔՐԻՍՏՈՍՆ աղոթել է հայերեն, իսկ թե ինչի է աշխարհը դրա մասին լռում, դա արդեն այլ թեմա է: Աշխարհին հայտնի է, որ հանճարեղ հումանիստ գրող Բայրոնն աղոթել է հայերեն եւ իր շրջապատին խորհուրդ է տվել սովորել այդ լեզուն եւ այդ լեզվով աղոթել, որպեսզի զգացվի աղոթքի ողջ հմայքը եւ ուժը, բայց որ ԱՍՏԾՈ կողմից ընդունելի լեզուն եղել է հայերենը... իսկ դրա մասին աշխարհը լռում է.

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 15 Ապրիլ 2014 00:00

ԴԱՏԵԼ ԵՆ ՄԱՀԱՑԱԾ ԾՆՈՂՆԵՐԻՆ


Դատավորին անհրաժեշտ են չորս որակներ.
1. լսել հարգանքով, 2. տալ իմաստուն պատասխաններ, 3. մտածել սթափ, 4. անաչառ որոշումներ կայացնել:
Սոկրատես

- Բնակարանը, որտեղ ապրում եմ, ծնողներիս սեփականությունն է: Հունվար ամսին մայրս հիվանդության պատճառով մահացավ, իսկ հայրս երեւի չդիմացավ կորստին. մեկ ամիս առաջ հանկարծամահ եղավ: Նախորդ տարվա դեկտեմբերին համատիրությունը, տան գույքահարկը չվճարելու պատճառով, դատի էր տվել ծնողներիս: Քանի որ նրանք արդեն մահացել էին, ինքս ներկայացա դատական նիստին:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 08 Ապրիլ 2014 00:00

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՑՈՒ ԵՎ ՆՐԱ ՉԾԼԱԾ ՍԵՐՄԻ ՄԱՍԻՆ


Պետությունն այնպիսին է, ինչպիսին նրա քաղաքացին:
Պլատոն
Բազմաթիվ են զանգ-բողոքները, որոնք վերաբերում են պետության կողմից տարվող հետեւյալ քաղաքականությանը. գյուղացուն տրված ցորենի սերմը, որը, ըստ վերջիններիս, անորակ է եղել, բերք չի տվել, հետեւաբար խոսք լինել չի կարող եկամտի մասին, բայց պահանջում են, որպեսզի վերադարձնի սերմացուի արժեքը:
Չցանկանալով խորանալ պետական լիազոր մարմնի (մարմինների) այն գործառույթի մեջ, որով մինչեւ գյուղաբնակներից վնասի փոխհատուցում պահանջելը արդյո±ք ճշտվել է, թե սերմացուի որակական հատկանիշները բավարար են եղել, որպեսզի այն հանձնվի գյուղացուն: Ինչ վերաբերում է վնասի փոխհատուցման պահանջին, առավելեւս, երբ այն վերաբերում է պետություն-քաղաքացի փոխհարաբերություններին, չպետք է լինի ինքնանպատակ:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները
Երեքշաբթի, 17 Հուլիս 2012 00:00

ՀԱՎԱՏՔԻՍ, ՊԱՏՎԻՍ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՉԴԻՊՉԵՔ



Հայ Առաքելական եկեղեցուց շեղված բոլոր ուսմունքներն ու ծեսերն ու խորհուրդները եթե չեն համապատասխանում Հայ Առաքելական եկեղեցու կանոնական եւ ավանդական սկզբունքներին, պետք է դիտվեն որպես աղանդներ եւ լուսաբանվեն մամուլի կողմից:

ՙԿյանքի խոսքի՚ ՙհուզիչ ու թովիչ խոսքի սեւը՚ տրվեց հուլիսի 13-ի դատական նիստում, ինչն ՙԻրավունքի՚ ընթերցողը կարող է ըմբոշխնել ստորեւ: Մինչ այդ նշենք, որ ՙԿյանքի Խոսքի՚ ներկայացուցչի սրտաճմլիկ ու երկարահունչ մոտ 2,5 ժամ տեւած ճառից հետո, երբ հարց տրվեց վերջինիս, թե ո±ր դրվագով է ոտնահարվել պատիվը, ո±ր դրվագով` արժանապատվությունը, վերջինս այդպես էլ ըստ էության չպատասխանեց, թե օրինակ ՙԿյանքի խոսքն՚ աղանդ անվանելով վերջինիս պատիվն է ոտնահարվել, թե արժանապատվությունը, իսկ միգուցե գործարար համբավը:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները

ԱՐՅՈՒՆՈՏ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ



- Շատերիս հիշողության մեջ վառ է մնացել 90-ականների այն ծանր տարիներին մեր ընտանիքում կատարված դեպքը, երբ եղբայրս նավթավառի մեջի նավթը շուռ էր տվել մորս վրա եւ ցանկացել էր այրել, սակայն վերջում փոշմանել էր եւ ի կատար չէր ածել: Մայրս այդ ժամանակ ոչ մեկին չդիմեց, դեպքն էլ մնաց միայն մեր` հարազատներիս մեջ:
Մեկ շաբաթ առաջ մայրս մահացավ: Պարզվում է, որ իբր մահանալուց մեկ տարի առաջ մայրս իր ողջ ունեցվածքը, այդ թվում նաեւ երեք սենյականոց բնակարանը, կտակել է եղբորս: Չեմ ցանկանա տպավորություն թողնել, որ եղբորս ժառանգության զանգվածի վրա աչք ունեմ, բայց եւ չեմ ցանկանա զրկվել իմ հասանելիք բաժնից, իսկ մայրասպանության փորձ կատարողն էլ տիրանա արյունոտ ժառանգությանը: Միթե ես զրկված եմ ժառանգության իմ բաժինը ստանալուց:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները

ՍԵՐԸ ԱԹԱՐԻՆ ԷԼ Է ԿՊՆՈՒՄ



- Տղաս քսանութ տարեկան է, մասնագիտությամբ` բժիշկ: Մեկ տարի առաջ սիրահարվեց իրենից հինգ տարի փոքր աղջկա: Այն աստիճանի սիրահարվեց ու նվիրվեց այդ աղջկան, որ դարձավ լրիվ անտարբեր ծնողների, քրոջ, հարազատների, շրջապատի նկատմամբ: Առաջին անգամ, երբ տեսա այդ աղջկան, հիշեցի հնուց եկած հետեւյալ խոսքը, որ սերը աթարին էլ է կպնում: Հայտնեցի բացասական կարծիքս նրա հանդեպ. տղաս խիստ վիրավորվեց: Մի խոսքով, տղայիս չէի ճանաչում:
Մեկ ամիս առաջ տղաս հայտարարեց, որ ինքն այսքան ժամանակ խաբված է եղել, այժմ գիտակցում է, որ այդ ընկերուհի կոչվածը շահից ելնելով է իր հետ հանդիպել, այժմ էլ թողել է իրեն եւ հանդիպում է այլ տղայի հետ: Ավելին, տղաս ոչ ավել, ոչ պակաս, բոլորիցս գաղտնի, իր անունով գրանցված ամառանոցը, որն իր քսանհինգ ամյակին պապիկն էր նվիրել, երկու ամիս առաջ նվիրել է այդ աղջկան:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները

ՙԺԱՄԿԵՏՈՎ ՖՐԱԽՏ



Հաճախակիացել են դեպքերը, երբ օտարեկրյա անձանց անհրաժեշտ են տրանսպորտային միջոցներ, սակայն պայմանով, որ դրանց կառավարումը, պահպանումը, տեխնիկական շահագործման ծառայություններն ընկնեն տրամադրող ընկերության վրա, իսկ երրորդ անձանց պատճառած վնասների համար պատասխանատվություն կրեն տրամադրող անձինք: Ստորեւ ներկայացվող իրավանորմը վերաբերելի է այդ դեպքերին, որը կոչվում է ժամկետով ֆրախտ:
Ըստ էության, սա դասվում է այն հնագույն պայմանագրերի շարքերին, որը ժամանակին գործել եւ գործում է աշխարհի բոլոր ծայրերում, անգամ` Անտարկտիդայում: Այն օգտագործվել եւ օգտագործվում է մայրցամաքները հայտնագործելիս, բնակավայրերը հետազոտելիս, տարբեր տեսակի եւ ձեւի աշխատանքներ իրականացնելիս, ճանապարհորդելիս եւ այլն:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Ձեր իրավունքները

ՙԵՐԲԵՔ ՄՈԻՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՉԵՄ ԶԲԱՂՎԵԼ՚



- Ծնվել եմ 1995 թվականին: Մայրս մահացել է ծննդաբերության ժամանակ: Մեկ ամիս հետո ավտովթարից զոհվել է հայրս: Մնացել եմ տատիկիս խնամքի տակ: Դպրոց համարյա չեմ գնացել, բայց տառաճանաչ եմ, հիմա էլ անգլերեն եմ սովորում: Առաջին աշխատանքային փորձս ձեռք եմ բերել ութ տարեկանում: Տատիկս տուփերով լուցկի էր տալիս , որը վերավաճառում էի ԳՈՒՄ-ի շուկայում: Օրվա վերջում, երբ գումարը տալիս էի տատիկիս, պարզվում էր, որ ահագին դրամ էր հավաքվում, որը տատիկիս աշխատածի հետ բավականացնում էր ապրելու համար: Մուրացկանություն երբեք չեմ արել, որի համար պարտական եմ տատիս: Տասը տարեկանից շուկայում սայլակ եմ քշել: Հետո դարձա ավտովերանորոգողի` ՙդզող-փչողի՚ աշակերտ:

Մանրամասն...
 


ԾՆՆԴՅԱՆ ՆՎԵՐԻ ԽԵՐԸ



- Հարգելի° խմբագրություն, ամուսինս մասնագիտությամբ ծրագրավորող է: Երեք տարի առաջ  ծննդյան օրն ընկերը նվեր արեց` իր հաշվին հրավիրեց խաղատուն:  Ես եւ ընկերոջս կինը եւս գնացինք: Մոտ երկու ժամ խաղացինք, վերջում, հինգ հազար դրամ շահած, դուրս եկանք: Դրանից հետո  ամուսինս  որոշեց, որ ինքը պետք է հաշվարկի եւ հաշվարկով մեծ  գումարներ շահի: Իր այդ հաշվարկի արդյունքում կորցրեց աշխատանքը, մեքենան, ծնողների կողմից նվեր ստացած  ամառանոցը, անգամ` ամուսնական մատանին: Կուտակել է մեծ պարտքեր, ցանկանում է վաճառել  ամուսնության  ժամանակ գնած  բնակարանը: Տարիների  ընթացքում  ստեղծածը ՙնվիրեցինք՚ խաղատանը: Ինչպես կարող եմ այն ետ բերել:

Մանրամասն...
 


ԴԵՌ  ԿՅԱՆՔ ՉՄՏԱԾ` ԵՐԵԽԱՆ ՏԵՍՆՈՒՄ Է ՄԻ ՇԱՐՔ ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մայիս ամիսը ոչ միայն հաղթանակների ամիս է, այլ նաեւ` դպրոցական վերջին զանգի: Խորհրդավոր այդ վերջին զանգի արձագանքների տակ էլ շրջանավարտներն, ըստ էության, ստանալով հասունության վկայականներ, մտնում են կյանք: Որքանո±վ է այսօրվա շրջանավարտը պատրաստ դիմակայելու կյանքի հարվածներին: Որքանո±վ է դպրոցի տված գիտելիքը բավարար կյանքի հորձանուտում այն օգտագործելու եւ կիրառելու համար: Որքանո±վ է շրջանավարտն ինքը պատրաստ կայանալու, մայրանալու, լինելու երկրի զինվորն ու պատրիոտը, այսինքն`վաղվա իր երկրի տերը: Որքանո±վ է ինքը` տվյալ հասարակարգը, պատրաստ ընդունելու  նրան, ով երեկ դեռ երեխա էր, կարոտ մշտական քնքշանքի, հայրական գուրգուրանքի, իսկ վաղը պարտադրելու են խաղի կանոններ, առանց որի ընդունման կօտարվեն, կամ էլ չեն կարող գոյատեւել:

Մանրամասն...
 


ԱՆԱՌԱԿՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂՆԵՐ, ԹԵ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԴԱՐՁԱԾ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԼՈՒԾՈՂՆԵՐ



- Տաքսու վարորդ եմ: Մի գիշեր մեքենայով շրջեք գիշերային Երեւանով եւ տեսեք, թե ովքեր են գիշերը քաղաքի տերերը. դրանք մարմնավաճառներն են, սուտինյորները, շատերը` մարզերից: Տպավորություն կստանաք, որ ազգովի մարմնավաճառ ու սուտինյոր ենք: Բա ո±ւր մնաց էս ազգի թասիբը, իշխանությունն ո±ւր է նայում, իսկ ոստիկանության մասին լռում եմ, թե չէ գլխիս կսարքեն: Սիրում ենք կոմունիստներին կպնել, թե անաստված էին, սատանա էին: Ավելի լավ է անաստված լինելով բարոյական երկիր պահել, քան թե Աստծո անունը տալով` անբարոյական երկիր կառավարել: Մարդու սիրտ է ցավում: Ժամերով սերիալ ցույց տալու ու դժբախտ երջանկություն կամ խորտակված սեր քարոզելու փոխարեն, ցույց տվեք, թե քաղաքի պետքարանների պակասից ինչպես են բուրում շենքերի մուտքերը, իսկ պուտանկաներն էլ ինչպես են տեր ու տնօրինություն անում գիշերային քաղաքում:

Մանրամասն...
 


ԿԱՑԻՆԸ ԲԵՐԵՄ, ԾԱՌԸ ԿՏՐԵՄ



- Հայրս ներքին առուծախի պայմանագրով տարիներ առաջ Շենգավիթի վարչական շրջանում տան մի մաս է գնել: Պայմանավորվել են, որ մեր տնից դեպի փողոց մուտքը պետք է ապահովվի նախկին սեփականատիրոջ հողամասով: Երկու հազար թվականին մահացավ հայրս, եւ նախկին սեփականատիրոջ տղան որոշեց, որ այլեւս թույլ չի տալու մեր ընտանիքին ելումուտ անելու իրենց սեփական հողատարածքով: Հայտնի առակի պես, որ աղվեսն սպառնում է, թե կգնա կացինը կբերի, ծառը կկտրի, նույն ձեւ վարվում է իմ հարեւանը, երբ մի բան սրտով չի լինում, հայտարարում է, որ հողն իր սեփականությունն է եւ արգելում է մեզ վրայով անցնել:
Քնարիկ ք. Երեւան
-Սեփականության իրավունքի պաշտպանությունն այն կարեւորագույն իրավանորմն է, որն ամրագրված է Եվրոպական Կոնվենցիայով, ներպետական օրենքներով, իրավական ակտերով:

Մանրամասն...
 


ՀԱՂԹԱՆԱԿՆ ԸՆՏՐՈՂԻՆՆ  Է



Հայաստանի Հանրապետությունն իր ողջ նորագույն պատմության ընթացքում նախադեպը չունեցող  համապետական ընտրություններ իրականացրեց: Կարծում եմ` ոչ առաջին, ոչ երկրորդ նախագահների օրոք չի եղել այսպիսի ընտրություն, ուստի պետք է ամրագրել. երրորդ նախագահի օրոք սկիզբ դրվեց արդար ընտրություններով իշխանություն ձեւավորելու պրակտիկան: Ընտրություններ, որոնցում առկա խախտումները դժվար թէ էական ազդեցություն թողնեն ընտրությունների արդյունքների վրա: Այսօրվա ընտրությունների համար իրենց ուրույն լուման ներդրեցին ոչ  միայն գործող նախագահը, այլ նաեւ վերջին երեք տարում քաղաքական արենայում ակտիվ գործող բոլոր քաղաքական կուսակցությունները, միգուցե ավելի շատ` օպոզիցիոն: Հետեւությունը մեկն է. ունենք ազատ, արդար Ընտրություններ, որի արդյունքում հաղթողն ընտրողն է, անկախ նրանից, թե ձայնն ում է տվել:

Մանրամասն...
 


ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄԻՆ


- Մայիսին Հայաստանում սպասվում են Ազգային ժողովի ընտրություններ: Չե±ք կարծում, որ Հայաստանի պես երկրում անհրաժեշտ չէ Ազգային ժողով եւ ավելորդ ճոխություն է պետության համար` պահել հարյուր երեսունմեկ պատգամավոր, աշխատակազմ, վճարել աշխատավարձ եւ այլն: Ո±րն է դրանց գործը, բացի քամի անելուց, կամ իրենց անձնական գործերը լուծելուց:
Վահագն

-Պաշտոնական տվյալներով աշխարհի մոտ հարյուր երեսուն երկրներում գործում են խորհրդարաններ: ԱՄՆ-ում Սենատն է, Գերմանիայում` Բունդեսդագը, հարեւան Մելիքությունում` Միլի մեջլիսը, Բանգլադեշում` Պառլամենտը, Հայաստանում` Ազգային ժողովը եւ այլն: Պատգամավորների թիվը, որը կարգավորվում է օրենքով եւ Հայաստանի Ազգային ժողովում կազմում է հարյուր երեսունմեկ պատգամավոր, կարծում եմ` երկու անգամ ավելին է, բայց… Երկրի զարգացման, կայացման գործում մեր օրենսդիր մարմինն ընդհանուր առմամբ անուրանալի գործ է կատարել ու կատարում:

Մանրամասն...
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ. ՄՏՔԻ, ԽՂՃԻ ԵՎ ԿՐՈՆԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Ցեղասպանության 97-ամյա տարելիցի հետ կապված` ներկայացնում եմ մտքի, խղճի եւ կրոնի ազատության հետ կապված իմ դիտարկումները: Այն ամրագրված է Եվրոպական Կոնվենցիայի 9-րդ հոդվածով եւ վերաբերելի է այն երկրներին  մասնավորապես` Թուրքիային, որոնք Եվրոխորհրդի անդամ են, սակայն Կոնվենցիայով իրենց վրա դրված սույն պարտավորությունը կամ կատարում են թերի, շատ հաճախ էլ` ձեւական, կամ էլ ընդհանրապես անտեսում են իրենց երկրում ապրող փոքրամասնությունների մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունքը:

ԵՐԲ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ
ԴԱՎԱՆՈՂՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՆՈՒՄ ԵՆ ԴԻՆՔԻ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ


Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 9-րդ հոդվածը հղում է. ՙՅուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք:

Մանրամասն...
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ


Աստվածաշունչը, ըստ իս, միայն հոգեւոր գիրք չէ: Նրա մեջ ներառված են նաեւ այն իրավական ակտերը, որոնք կարգավորում են.
• կյանքի իրավունքը
• ընտանիքի իրավունքը
• աշխատանքի իրավունքը
• սեփականության իրավունքը
• անձի ազատությունը,
Ավելին, Աստվածաշնչում բացարձակ ձեւով տրվում է հոգեւոր, դատական, գործադիր իշխանության մեկնումը, իսկ աստվածաշնչյան պատվիրանները, ըստ էության, դա հիմնական օրենքն է` Սահմանադրությունը:
Հարգելինե°րս, ազգովի, այն էլ մեծ շուքով նշում ենք Զատիկը, ինչպես վայել է առաջին քրիստոնեական պետությանը: Լավ ենք անում, բայց… Նայենք մեր շուրջը, մեզ, մեր կատարած ու կատարվող գործողություններին եւ ինքներս մեզ հարց տանք. ՙՀաճո± է մեր կատարածը Բարձրյալին, վայե±լ է մեր փնթի ու կեղտոտ երկիրն առաջին քրիստոնեական պետությանը՚: Զատիկի սեղանին բաժակ ենք բարձրացնելու, խմելու ենք, ըմբոխշնելու ենք սեղանի բարիքները, հետո… հետո գնալու եւ խրվելու ենք մեր կողմից ստեղծված ճահիճը: Դժգոհելու ենք ինձանից, քեզանից, մեզանից, աշխարհից:

Մանրամասն...
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ


Աստվածաշունչը, ըստ իս, միայն հոգեւոր գիրք չէ: Նրա մեջ ներառված են նաեւ այն իրավական ակտերը, որոնք կարգավորում են.
• կյանքի իրավունքը
• ընտանիքի իրավունքը
• աշխատանքի իրավունքը
• սեփականության իրավունքը
• անձի ազատությունը,
Ավելին, Աստվածաշնչում բացարձակ ձեւով տրվում է հոգեւոր, դատական, գործադիր իշխանության մեկնումը, իսկ աստվածաշնչյան պատվիրանները, ըստ էության, դա հիմնական օրենքն է` Սահմանադրությունը:
Հարգելինե°րս, ազգովի, այն էլ մեծ շուքով նշում ենք Զատիկը, ինչպես վայել է առաջին քրիստոնեական պետությանը: Լավ ենք անում, բայց… Նայենք մեր շուրջը, մեզ, մեր կատարած ու կատարվող գործողություններին եւ ինքներս մեզ հարց տանք. ՙՀաճո± է մեր կատարածը Բարձրյալին, վայե±լ է մեր փնթի ու կեղտոտ երկիրն առաջին քրիստոնեական պետությանը՚: Զատիկի սեղանին բաժակ ենք բարձրացնելու, խմելու ենք, ըմբոխշնելու ենք սեղանի բարիքները, հետո… հետո գնալու եւ խրվելու ենք մեր կողմից ստեղծված ճահիճը: Դժգոհելու ենք ինձանից, քեզանից, մեզանից, աշխարհից:

Մանրամասն...
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ

 

Անհնար է երկիրը ճիշտ կառավարել

առանց ԱՍՏԾՈ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՋՈՐՋ ՎԱՇԻՆԳՏՈՆ

Մոտենում են համապետական ընտրությունները, վերակենդանացել են կուսակցությունները, աշխուժանում են դրանց շտաբները  ու ենթաշտաբները: Հերթական անգամ յուրաքանչյուրը փորձելու է ապացուցել իրեն` լավագույնը եւ անփոխարինելին լինելու մեջ:

Անկեղծ ասած, զզվելի է, բայց մի բանն է երեւի լավ... մարդկանց որոշակի զանգված, թեկուզ ժամանակավորապես, բայց ձեռք է բերել աշխատանք, զբաղվածություն, բնականաբար` փող: Այս գարնան զարթոնքի հետ ուշադրություն դարձրեք որոշ կուսակցությունների կողմից կազմված եւ կազմակերպվող հանրահավաքներին: Դրանք հիմնականում ոչ իշխանական կուսակցություններն են` օպոզիցիա, որը կոչված է լինելու երկրի առողջ ուժն ու իշխող կուսակցության զսպաշապիկը, սակայն, ըստ իս, ինքն է թաղվել ինչ որ բազարների եւ ենթաբազարների մեջ:

Մարդկային կերպն իր էությամբ սիրում է առաջընթաց, թարմություն, նորամուծություն, նոր դեմքեր, նոր մտքեր, բայց… տեսնելով այդ կուսակցականների մշտական տխուր, մռայլ, ամեն բանից ու ամենից դժգոհող դեմքերը, նույնաբովանդակ եւ ստանդարտ մտքերը` քեզ բռնում ես այն մտքին, որ թեպետ ցանկանում ես թարմություն, փոփոխություն, բայց չես տեսնում եթե ոչ ավելի լավը, գոնե համարժեք փոխարինողը:

Մանրամասն...
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՏՈՒՐԻՍՏԸ, ԱՂԲԸ ԵՎ ԳՈՒՄԱՐԻ ԿՈՐՈՒՍՏԸ

-Հարգելիներս, ամբողջ աշխարհը ման եկած եմ, չկա մի մայրցամաք, որտեղ ոտքս դրած չլինեմ: Այս տարի ընկերուհուս հետ քառասուն տարվա բացակայությունից հետո եկանք Հայաստան, որտեղ ծնված եմ, սակայն մանուկ հասակից տեղափոխված եմ Կանադա: Այն բնական հրաշալիքները, որ տեսա այստեղ, չեմ տեսել այլ տեղ: Աստված Հայաստանի բնաշխարհը, կարծում եմ, մեծ սիրով է արարել: Ձեր համար այն սովորական է դարձել, քանի որ ամեն օր արթնանում եւ տեսնում եք այս հրաշագեղ բնաշխարհը: Ափսոս, որ ամենն աղբի ու կեղտի մեջ է (նամանավանդ` Երեւանը) եւ վայել չէ ձեզ: Սակայն հարցս հետեւյալն է.

Ջերմուկ քաղաքի հյուրանոցի համարում (երեք օր ապրել եւ վայելել եմ այդ դրախտային բնությունը) առավոտ կանուխ` համարից դուրս գալուց առաջ, 23000 դրամի չափ մեր հետ վերցրեցինք, մնացած գումարը`160000 դրամը, թողեցինք համարում (այնտեղ փողերի պահարան չկար, դրա համար թողեցինք ուտելու սեղանի վրա, իսկ գումարը նախորդ օրն էինք այդ քաղաքի բանկից քաշել): Ճաշին, երբ վերադարձանք, պարզեցինք, որ գումարը չկա, մնացած իրերը ստուգեցինք. տեղում էին:

Մանրամասն...