Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Փետրվար 2017 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28          
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

«ԾՐԱԳՐՈՒՄ ԵՆՔ ԱՐՏԱԴՐԵԼ ՄՍԱՄԹԵՐՔ ՆԱԵՎ ԴԻԱԲԵՏԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

«Իրավունք» թերթի ընթերցողների քվեարկությամբ՝ 2015թվականի լավագույն մսամթերք արտադրող ընկերություն է ճանաչվել «Բարի սամարացի» մսամթերքի արտադրամասը: Այդ կապակցությամբ տարվա լավագույն մսամթերք արտադրող ընկերության հիմնադիր տնօրեն ՀՈՎԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ պատվոգիրը հանձնեց «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի անդամ Վարդան Աստվածատրյանը:Պարոն Հովակիմյանի համար, ինչպես ինքն ասաց, հաճելի անակնկալ էր այդ մասին իմանալը, ինչի մասին նա իր խոսքում մասնավորապես նշեց.

 

Ընթերցել...
 

ՀԷՑ-ԻՑ ՀԱՍՏԱՏ ԳԼՈՒԽ ՀԱՆԵԼԸ ԴԺՎԱՐ Է

Չեն դադարում հանրապետության տարբեր վայրերից քաղաքացիների դժգոհություններն ու բողոքներն այն մասին, որ դեկտեմբեր ամսվա սպառած էլեկտրաէներգիայի դիմաց բավական մեծ հաշիվներ են ներկայացվում: Թե ինչո՞վ է պայմանավորված դա, փորձեցինք պարզել ՀԷՑ-ի մամուլի պատասխանատու ՆԱՏԱԼՅԱ ՍԱՐՋԱՆՅԱՆԻՑ, ով պատասխանեց.
-Մենք այսօր հանդես կգանք հայտարարությամբ` այդ թեմայով:
- Բայց մինչ հայտարարությունը, մեզ չե՞ք կարող պատասխանել:
- Ոչ, որովհետեւ դեռ աշխատում ենք հայտարարության տեքստի վրա, դեռ պատասխան չունենք այս պահին:
- Իսկ ի՞նչ կասեք էլեկտրաէներգիայի դիմաց վճարվող կտրոնների մասին, որոնց վրա մի ամբողջ պատմություն է գրված, եւ հասարակ քաղաքացին չի կարողանում գլուխ բերել այդ խճճված կտրոններից:
- Դուք փոստով ուղարկեք մեզ, խնդրում եմ  այդ կտրոնը, մենք Ձեզ կբացատրենք, որն ինչ է նշանակում:
- Բայց մեզ բացատրելուց զատ, անհրաժեշտ է, որ դա հասկանալի լինի շարքային քաղաքացուն:
- Դուք ուղարկեք` տեսնենք:

 

Ընթերցել...
 

 

ԲԱՌԱՑԻՈՐԵՆ ԳՈՒՆԱԳԵՂ ԴԱՐՁԱԾ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁ

Փոքրիկների ծննդյան տարեդարձին նրանց ոչինչ այնպես չի ուրախացնում, ինչպես գույնզգույն ու հետաքրքիր տորթը: Բայց պարզվում է, որ ծննդյան տորթը կարող է ոչ թե ուրախացնել, այլ իսկական փորձանքի մեջ գցել փոքրիկին:
Օրերս սպառողներից մեկը` Սոնա Հակոբյանը Երեւան քաղաքի տորթերի «Կեսգիշեր» (նախկինում` «Սոնատ») մասնագիտացված խանութից իր փոքրիկի տարեդարձի առիթով գնել էր տորթ: Տարեդարձն ուրախ եւ ջերմ մթնոլորտում է անցել, մինչեւ այն պահը, երբ փոքրիկի ընկերները եւ ընտանիքի անդամները կերել են տորթը: Այդ պահին էլ ամեն բան նորմալ էր թվում, միայն թե ուտելուց հետո պարզվեց, որ բոլորի լեզուները եւ շրթունքները տորթից գունավորվել է՝ ստանալով կապույտ երանգ: Անհանգստությունն իսկական խուճապի է վերածվել, երբ երեխաների դեմքը լվացել են օճառով, սակայն գունավոր հետքերն այդպես էլ չեն մաքրվել: Ս. Հակոբյանը պատմեց, որ բոլորի ձեռքերը եւ դեմքը գունավոր նյութերից մաքրվել է միայն երկու օր անց: Բայց դրանից հետո էլ վախը մնում է. տարեդարձի մասնակիցները մտավախություն ունեն, որ տորթին տված գունանյութերը կարող են վնասել երեխաների առողջությանը:

 

Ընթերցել...
 

 

ԵՐԲ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԷԼԵԿԷՆԵՐԳԻԱՅԻ 7 ՏԱՐՎԱ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԵՐԸՏՐԱ

Օրերս բավականին հետաքրքիր բողոք ստացանք: ՀԷՑ-ի ինչ-որ աշխատակիցներ քաղաքացիներից պահանջել են դեռեւս 2008-2009 թվականների էլեկտրաէներգիայի վարձը, սպառնալով` հակառակ դեպքում, հոսանքն անջատել: Եվ դա Ամանորի նախաշեմին:
Թե օրենքով քանի տարվա վաղեմության պարտքերն իրավունք ունի պահանջել ՀԷՑ-ը՝ պարզեցինք «Լեւ գրուպ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-նախագահ, փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով նկատեց.

 

Ընթերցել...