Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Դեկտեմբեր 2017 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

ՋՈՐՋ ԵՎ ԱՄԱԼ ՔԼՈՒՆԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ

Այս տարի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը Հայաստան կժամանեն համաշխարհային մշակույթի գործիչներ, որոնք կայցելեն Ծիծեռնակաբերդ եւ կդատապարտեն 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականցված ոճրագործությունը:

 

Ընթերցել...
 
Մշակույթ
Ուրբաթ, 26 Փետրվար 2016 17:12

 

«ԿԱՐՈՏ ԵՆՔ ԼԱՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ...»

Ռեժիսոր, դերասան ՀԱՄԼԵՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, որը բախտ է ունեցել խաղընկերը լինելու Ազատ Շերենցի, Խորեն Աբրահամյանի, Մհեր Մկրտչյանի եւ այլ մեծերի, այսօր թատրոնում անելիք չունի: Ըստ նրա` թատրոններում հիմնականում երիտասարդ սերունդն է, ինչի մասին դերասանը սիրով ու ուրախությամբ է շեշտում, իսկ տարեց դերասանները` հարկավոր են միայն տարին մեկ կամ երկու անգամ:«ԴԵՐԱՍԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԱՀ Է...»
-Իմ թատերական վերջին կարիերան եղել է «Նորք» թատոնում, որից հետո քանդվեց երկիրը, թատրոնները չէին գործում, սկսեցի աշխատել Ազգային ռադիոյում` առաջին ծրագիրն էի վարում: Թատրոն չեմ ուզում վերադառնալ, նախ` տարիքս, հետո` օրերս թատրոններից մեկում էի, անուն չեմ նշում, բոլորն են այդ վիճակում. իմ տարիքի դերասանները թատրոնում այլեւս անելիք չունեն: Կարող է մեկ կամ երկու կերպար լինի, այն էլ` գուցե տարվա մեջ մի դեր խաղաս, որովհետեւ թատրոններում կան իմ տարիքի 10-15 դերասան: Դու կարող ես աշխատավարձ ստանալ ու ոչինչ չանել, ինչը դերասանի համար մահ է:

 

Ընթերցել...
 
Մշակույթ
Չորեքշաբթի, 24 Փետրվար 2016 17:34

 

ՍԱՀՅԱՆԻ ՈՐԴԻՆ ՀՈՐ ՁԵՌԱԳՐԵՐԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ. «ՍՏԻՊՎԱԾ ԷԻ, ՀԻՄԱ` ՈՉ»

Լորում Համո Սահյանի տունը կառուցվել է դեռեւս 1972-73 թվականներին` Կիմ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, Լորի կոլտնտեսության միջոցներով, բայց այն այդպես էլ անավարտ է մնացել: 40 տարիների կիսակառույցը նախատեսված է եղել բնակելի տան համար: Նոր կառույցը, որպեսզի համապատասխաներ տուն-թանգարանի պահանջներին, ստեղծվեց բոլորովին նոր նախագիծ` պահպանելով միայն երկրորդ հարկի դիմահայաց պատը եւ աստիճանների դիրքը: 2010-ին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Լոր համայնքի հարեւան` Շամբի գործարան, Լորի համայնքապետ Դավիթ Առուստամյանը խնդրանքով դիմել է նախագահին` աջակցություն ցուցաբերել` Սահյանի տունը թանգարանի վերածելու համար: Նախագահը ոչ միայն դրական պատասխան է տվել, այլեւ հետաքրքրվել է անգամ տուն-թանգարանի հետագա պահպանության հարցով, եւ նախագահականից 3 տարվա համար կոնկրետ գումար հատկացրել` թանգարանի տնօրենի հաստիք պահելու համար:ՍԱՀՅԱՆՈՎ ԼԵՑՈՒՆ

 

Ընթերցել...
 
Մշակույթ
Չորեքշաբթի, 24 Փետրվար 2016 16:59

«ՇԱՏԵՐԻՆ ԹՎՈՒՄ Է, ԹԵ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ ՍԵՐԻԱԼ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՎ` ՓՐԿՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ»


Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ «Իրավունքը» «Ուղիղ կապ» խորագրի ներքո հյուրընկալել էր ՀՀ ԿԳ նախարարության լեզվի պետական տեսչության պետ ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԻՆ:


«ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ»

Ընթերցել...
 

«ՊԱՅՔԱՐԵՆՔ ՄԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ»


Ընդամենը օրեր առաջ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը լրագրողներիս վստահեցնում էր, որ միայն ծայրահեղ դեպքում է երեւանյան հին շենք քանդվելու, ու ինքն անձամբ դեմ է այդպիսի շենքերի քանդմանը: Ավելին` ըստ նախարարի. «Անընդհատ լրատվության մեջ տեսնում եմ ինչ-որ կարծիքներ, թե Պատկերասրահն են քանդում կամ մեկ ուրիշ շենք, հասեք-փրկեք, չկա նման բան: Երբեւիցե չի եղել որեւիցե կառավարության կամ քաղաքապետարանի օրակարգում այդպիսի խնդիր»: Բայց, արի ու տես, որ օրակարգից դուրս շարունակվում են քանդվել երեւանյան հին շենքերը, եւ հիմա էլ հերթը հասել է Ամիրյան 2 հասցեում գտնվող Ավ. Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ճակատային մասին:
Ընթերցել...
 
Մշակույթ
Երեքշաբթի, 23 Փետրվար 2016 16:02

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՉՍՏԱՑՎԱԾ ԴԵՐԸ

Картинки по запросу hovhannes tumanyanԱրդեն 8 տարի ամենայն հայոց բանաստեղծ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ծննդյան օրը յուրահատուկ տոնի է վերածվում. այդ օրը հռչակվել է գիրք նվիրելու օր:
Ուստի այդ առթիվ ներկայացնում ենք բանաստեղծի կյանքից համեղ պատառիկ` նրա դստեր` Նվարդ Թումանյանի «Թումանյանի մանկությունը» գրքից: Պարզվում է, ամենայն հայոց բանաստեղծը «չստացված» դերասան է:
1890 ական թվականներին Ներսիսյան դպրոցի խիստ ռեժիմը աշակերտներին արգելել է թատրոն հաճախելը, բայց նրանք գաղտնի են ներկայացումներ դիտել: Աշակերտութունն առանձնապես ոգեւորված է եղել Պետրոս Ադամյանի խաղով: Ինչպես ռուս գրող Մ. Լերմոնտովն է դրամատուգիական փորձեր արել` թատրոն հաճախելուց եւ Մոչալովի խաղը տեսնելուց հետո, այնպես էլ` Թումանյանը պատանի հասակում ոգեւորվել է Պետորս Ադամյանի խաղով եւ պիես գրելու փորձեր արել:

 

Ընթերցել...
 

«ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ ՀԻՄԱ Ո՞Ր ԹԱՏՐՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՌԵԺԻՍՈՐՆ Է»

Կամերային պետական երաժշտական թատրոնում կրքերը, կարծես թե, արհեստականորեն դադարեցվել են, սակայն չի բացառվում, որ ամեն պահի կրկին կարող է պայթել հասունացած կոնֆլիկտը: «Իրավունքի» հետ զրույցում թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ հավաստիացրեց, որ չնայած ստեղծված բավականին բարդ իրավիճակին` դերասանների հետ իրեն հաջողվել է գալ մի եզրահանգման.«ԱՆԴՐԴՎԵԼԻ ԷԻՆ

 

Ընթերցել...
 

 

«ԵՐԲԵՄՆ ՎԱՏ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՐԴՈՒՆ

«ՀՈՒՆԻՑ ՀԱՆԵԼ»«ՀՈՒՆԻՑ ՀԱՆԵԼ»


«Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրն էր երգչուհի ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆԸ: Երգչուհու հետ զրուցելու եւ իրենց ջերմ բարեմաղթանքները հղելու առիթը բաց չէին թողել ինչպես նրա շատ երկրպագուները, այնպես էլ մեր  ընթերցողները` թե հեռախոսազանգերի, թե ֆեյսբուքյան հարցերի միջոցով: Իսկ հարցերը բազմազան էին` սկսած Ք. Պեպելյանի ստեղծագործական նորություններից` մինչեւ հասարակությանը մտահոգող այս կամ այն խնդիրները:«ՊԱՐԱՅԻՆ ԵՐԳԸ ԴԵՌ«Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրն էր երգչուհի ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆԸ: Երգչուհու հետ զրուցելու եւ իրենց ջերմ բարեմաղթանքները հղելու առիթը բաց չէին թողել ինչպես նրա շատ երկրպագուները, այնպես էլ մեր  ընթերցողները` թե հեռախոսազանգերի, թե ֆեյսբուքյան հարցերի միջոցով: Իսկ հարցերը բազմազան էին` սկսած Ք. Պեպելյանի ստեղծագործական նորություններից` մինչեւ հասարակությանը մտահոգող այս կամ այն խնդիրները:«ՊԱՐԱՅԻՆ ԵՐԳԸ ԴԵՌ

 

Ընթերցել...
 
Մշակույթ
Չորեքշաբթի, 17 Փետրվար 2016 18:29

 

«ԵԹԵ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՀԱՄԱՑԱՆՑԻ ՕՊԵՐԱՏԻՎՈՒԹՅԱՆԸ ՈՏԱՏԱԿ ՉԸՆԿՆԻ, ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԻ ԱՐԺԵՔՆԵՐ»

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմաշարը, որը հանդիսատեսին ներկայացվեց անցյալ տարեվերջին, մինչեւ այսօր էլ դեռ շարունակում է իր ճանապարհը ե՛ւ համացանցում, ե՛ւ փոքրիկ ցուցադրությունների շնորհիվ: «Իրավունքի» հետ զրույցում ֆիլմի բեմադրիչ, հեռուստահաղորդավար ԱՐԹՈՒՐ ԲԱԽՏԱՄՅԱՆՆ ասաց, որ ստեղծագործական խումբը նկարահանումների ընթացքում հայտնաբերել ու բացահայտել է մեծագույն բանաստեղծներին, նրանց կյանքը, ճանապարհը: Դրա համար անցել են այսօրվա Թուրքիայի, Ստամբուլի այն փողոցներով, որտեղ գրողներն ապրել ու ստեղծագործել են: Ըստ մեր զրուցակցի` սա հարյուրամյա կարոտի ու կորստի ճանապարհն է, որը ֆիլմի միջոցով ներկայացվում է հանդիսատեսին: «Չարտասանված Նոբելյան ճառեր» փաստավավերագրական ֆիլմը ներկայացնում է եղեռնազոհ չորս արեւմտահայ գրողների` Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սեւակի այն երեւակայական Նոբելյան ճառերը, որ նրանք կարող էին ասել Ստոկհոլմի բեմում` Նոբելյան մրցանակ ստանալիս, սակայն չկարողացան, որովհետեւ չարաբաստիկ 1915 թվականն ընդհատեց նրանց կյանքը:«ԿԱՐԾԵՍ, ԿՅԱՆՔՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՆՈՐԻՑ ԿՐԿՆՎԱԾ ԼԻՆԵԻՆ»

 

Ընթերցել...
 

 

ԻՆՏՐԻԳՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ. ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ՌԵԺԻՍՈՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ

Տարեսկզբին սկիզբ առած ու գրեթե մեկ ամիս հանրության ուշադրության կենտրոնում քննարկվող Կամերային երաժշտական թատրոնի ռեժիսոր-կոլեկտիվ ինտրիգներն ավարտվեցին կադրային փոփոխությամբ: Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանի 2016 թվականի փետրվարի 12-ի N 13-Ա հրամանով` աշխատանքից ազատվել է նույն թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը եւ լուծվել է 2015 թվականի փետրվարի 2-ին նրա եւ թատրոնի միջեւ կնքված N 11 աշխատանքային պայմանագիրը:

 

Ընթերցել...
 

 

ՀԱՅ ԱՂՋԻԿԸ ԳԵՐԵԼ Է ԱԲՐԱՀԱՄ ՌՈՒՍՈՅԻՆ

Հայկական արմատներով, ռուսական շոու-բիզնեսի հայտնի երգիչ ԱԲՐԱՀԱՄ  ՌՈՒՍՈՆ (Աբրահամ Իպջյան) հայ հանդիսատեսին է ներկայացրել իր հայալեզու «Իմ աշխարհ» երգն ու տեսահոլովակը: Առաջին անգամ չէ, որ նա երգում է հայերեն, սակայն այս անգամ երգչի տեսահալովակը տարբերվում է գեղեցիկ հայկական պարերով ու տարազներով. «Ցանկանում էի իմ հին երգերից մեկը նորացնել ու ներկայացնել հայ հանդիսատեսին: Սակայն ընկերներիցս մեկն առաջարկեց` հնի փոխարեն նոր երգ գրել:

 

Ընթերցել...
 

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ


«Իրավունք» թերթն օրերս Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հյուրն էր: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, որը թերթի խմբագրակազմի հետ ցերեկույթ-հանդիպման ընթացքում ծանոթացավ Իսահակյանի անվան գրադարանի անցյալին ու ընթերցողի համար գերժամանակակից, հարմարավետ պայմաններով ներկային:

 

Ընթերցել...
 

«ԽՈՍԵԼ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ, ԻՄ ԱՐՎԵՍՏՆ ԱՌԱՆՑ ԲԱՌԵՐԻ Է»


Հայկական բալետային արվեստի երախտավոր ՎԻԼԵՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ դարձավ 75 տարեկան, ինչի առթիվ փետրվարի 13-ին կայացած գալստյանական խորեոգրաֆիայով Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացումը նվիրվեց հենց հոբելյարին: Մինչ արվեստասեր հանրությունը կվայելեր «Գայանե» բալետը, տեղի ունեցավ ծննդյան տարեդարձի պաշտոնական հատվածը:


«ՉԳԻՏԵՄ` ԿԱ՞ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԻ ԵՐԿԻՐ, ՈՐՏԵՂ ՊԱՐԱԾ ՉԼԻՆԵՄ»

Ընթերցել...
 

«ԽՈՍԵԼ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ, ԻՄ ԱՐՎԵՍՏՆ ԱՌԱՆՑ ԲԱՌԵՐԻ Է»

Հայկական բալետային արվեստի երախտավոր ՎԻԼԵՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ դարձավ 75 տարեկան, ինչի առթիվ փետրվարի 13-ին կայացած գալստյանական խորեոգրաֆիայով Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացումը նվիրվեց հենց հոբելյարին: Մինչ արվեստասեր հանրությունը կվայելեր «Գայանե» բալետը, տեղի ունեցավ ծննդյան տարեդարձի պաշտոնական հատվածը:«ՉԳԻՏԵՄ` ԿԱ՞ ԱՇԽԱՐՀՈՒՄ

 

Ընթերցել...
 

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՅ ԵՐԱԺԻՇՏԸ ԴԱՐՁԱՎ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՄԵԾՆ ՎԱՐՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐՏԻՍՏԸ


Օրերս Լոս Անջելեսում կայացել է «Namm show» երաժշտական ցուցահանդեսը, որտեղ իր մասնակցությունն է ունեցել նաեւ բասկիթառահար ԳԱԳԻԿ ԹՈՐՈՅԱՆԸ: «Իրավունքի» հետ զրույցում երաժիշտը պատմեց, որ ցուցահանդեսը երաժշտության հետ առնչություն ունեցող մարդկանց  հնարավորություն է տվել շփվելու եւ ծանոթանալու ինչպես աշխարհահռչակ երաժիշտների, այնպես էլ` նրանց համար կերտած երաժշտական գործիքների հետ:-Կիթառի ֆրանսիացի հանրահայտ վարպետ Պաուլ Լաիրատի պաշտոնական կայքում Դուք ներկայացված եք որպես արտիստ, հետաքրքիր է ի՞նչ կապ ունի հայ բասկիթառահար Գագիկ Թորոյանը ֆրանսիացի երաժիշտների հետ:

- Ինձ համար մեծ պատիվ էր այդ ցուցահանդեսին ներկայանալ իբրեւ Պաուլ Լաիրատի բասկիթառների ցուցադրող-մեկնաբան: Իսկ ընդհանրապես, զուր չեն ասում, որ հայերը այն բացառիկ ազգերից մեկն են, ովքեր կարողանում են կապ ստեղծել եւ բարեկամանալ այլ ազգերի ներկայացուցիչների հետ: Ուրախ եմ, որ արժանացել եմ Պաուլ Լաիրատի մասնագիտական ուշադրությանը եւ դարձել եմ բասկիթառի մեծն վարպետի պաշտոնական արտիստը: Ի դեպ, բացի նրա հետ համագործակցելուց, նաեւ Իսրայելում մասնակցություն եմ ունեցել իրենց գործունեությունը ծավալող Յոնի Էլիավի եւ Դավիդ Դավիդովի երաժշտական նախագծերում:

Ընթերցել...
 

ՓՈԽԵ՞Լ, ԹԵ ՉՓՈԽԵԼ ՏԵՐՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ


Օրերս նշվեց հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 131-ամյակը: Նրա գրական գործունեության մասին քննարկումներից եւ խոսակացություններից զատ, որոշ մտավորականներ անդրադարձան նաեւ 2000 թվականին օղակաձեւ այգում տեղադրված Վ. Տերյանի արձանին: Երեք մետր բարձրությամբ քանդակի ճարտարապետը` Համլետ Խաչատրյանն է, իսկ քանդակագործը` Նորայր Կարգանյանը:
Մտավորականներին չի գոհացնում արձանի ընդհանուր տեսքը: Այսպես, հրապարակախոս, գրող Մերուժան Տեր-Գուլանյանի կարծիքով` արձանը չի պատկերում Տերյանին, քանի որ այնտեղ նստած է վիզը ծուռ, խեղճ ու կրակ մի տղա: Ըստ նրա, մինչդեռ Տերյանը երբեք խեղճ չի եղել, ավելին` «Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին» տողերի հեղինակը չէր կարող այդպես վիզը ծռել ու խեղճանալ:

 

Ընթերցել...
 
Մշակույթ
Ուրբաթ, 12 Փետրվար 2016 16:00

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԳՐԱԳԵՏ ՔԱՐ ՉԿԱ,

ԻՍԿ ԱՆԳՐԱԳԵՏ ՄԱՐԴ` ՈՐՔԱՆ ՈՒԶԵՍ»


Արամի 30 հասցեում գտնվող կարմիր տուֆից մոտ 200 տարվա պատմություն ունեցող շենքն այլեւս հիշողություն է: Այն ապամոնտաժելուց հետո ըմբոստացած հանրությանը մեկ անգամ եւս բորբոքեց ճարտարապետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երեւանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը` ապամոնտաժված շենքը ընդամենը «սարայ» անվանելով: Այդ առթիվ երգահան, «Հայկազունք» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գուսան Հայկազունը հանդես եկավ Լեւոն Իգիթյանին ուղղված բաց նամակով:
Ընթերցել...
 

«ԵՐԲԵՄՆ ՎԱՏ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՐԴՈՒՆ «ՀՈՒՆԻՑ ՀԱՆԵԼ»»

 

«Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրն էր երգչուհի ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆԸ: Երգչուհու հետ զրուցելու եւ իրենց ջերմ բարեմաղթանքները հղելու առիթը բաց չէին թողել ինչպես նրա շատ երկրպագուները, այնպես էլ մեր  ընթերցողները` թե հեռախոսազանգերի, թե ֆեյսբուքյան հարցերի միջոցով: Իսկ հարցերը բազմազան էին` սկսած Ք. Պեպելյանի ստեղծագործական նորություններից` մինչեւ հասարակությանը մտահոգող այս կամ այն խնդիրները:


«ՊԱՐԱՅԻՆ ԵՐԳԸ ԴԵՌ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ,ՈՐ ՌԱԲԻՍ Է»


- Դուք այն երգչուհին եք, ով ե՛ւ Ֆլորա Մարտիրոսյանի հետ զուգերգ ունի, ե՛ւ Արմենչիկի, կարելի է ասել` ծայրահեղությունից ծայրահեղություն: Ձեզ համար երգարվեստում կա՞ն լավ ու վատ երգիչ-երգչուհիներ, թե` ոչ: (ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ք. Արմավիր)

Ընթերցել...
 

«ԵՐԲԵՄՆ ՎԱՏ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՐԴՈՒՆ «ՀՈՒՆԻՑ ՀԱՆԵԼ»»

Ընթերցել...
 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՎ ՎԱՏԱԳՈՒՅՆ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է


Ինչպես արդեն տեղեկացրել էինք, շուրջ մեկ ամիս iravunk.com կայքում տարվա լավագույն եւ վատագույն ֆիլմերի ու փառատոների ընթացող քվեարկությունն ավարտված է:

Այսպիսով` շուրջ 400 ընթերցողների հեռախոսազանգերի ու կայքում ընթացող քվեարկությունների արդյունքում պատկերը հետեւյալն է.


ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՌՅԱԿՆԵՐԸ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄ անվանակարգում լավագույն եռյակը գլխավորում է կինոռեժիսոր Արամ Շահբազյանն իր «ՓՐԿՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶ» խաղարկային-փաստավավերագրական ֆիլմով: Պատմում է այն 5 միսիոներուհիների մասին, որոնք հայերի հետ 100 տարի առաջ ապրել են Հայոց ցեղասպանության դառնությունը:

Ընթերցել...
 

ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՆ.

ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ԱՇԽԱՐՀԸ ՎԱՐՁՈՎ Է ՏՎԵԼ,

ՄԵՆՔ ԷԼ ԻՐ ՎԱՐՁՆ ՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆՔ»


«Իրավունքն» արդեն անդրադարձել է Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնում տիրող քաոսային մթնոլորտին, որի հեղինակը տասը տարի անց կրկին թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանն է: Չնայած դերասանների այն պահանջը` չենք աշխատելու Մելիքսեթյանի հետ, հունվարի 29-ին կայացած գեղարվեստական խորհրդի նիստից հետո չբավարարվեց, ու Մելիքսեթյանը դեռեւս շարունակում է մնալ որպես թատրոնի գլխավոր ռեժիսոր, իսկ դերասանները` իրենց պնդմանը: Հավելենք, որ Մելիքսեթյանի դեմ ըմբոստացած նույն դերասանների կազմում են նաեւ հենց Մելիքսեթյանի նախկին ուսանողները, որոնց նա անվանում է ապաշնորհ դերասաններ: Զավեշտալի է ստացվում, փաստորեն Մելիքսեթյանն ինքն է հիմք դրել ապաշնորհ դերասանների ինստիտուտին ու հիմա էլ կռվում է ինքն իր դեմ:

Ընթերցել...
 

«ՄԱՔՍԻՄԱԼԸ ՊԵՏՔ Է ԱՆԵԼ, ՈՐ ՌԵՆՋԵՐՆԵՐԸ ԿՈՐԵՆ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆՆԵՐԻՑ»

 

Ինչպես արդեն նշել էինք, «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշնի ղեկավար, ռեժիսոր, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԸ` հյուրընկալվելով «Իրավունքի» խմբագրությունում` «Ուղիղ կապ» ձեւաչափով պատասխանել է ընթերցողների հեռախոսազանգերին եւ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, որի մշակութային հատվածը ներկայացնում ենք ստորեւ: Եվ, իհարկե, հարցերի մի ստվար մաս վերաբերում էր «Անահիտ» մուլտֆիլմին:

Ընթերցել...
 

ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՆ. «ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ԱՇԽԱՐՀԸ ՎԱՐՁՈՎ Է ՏՎԵԼ,ՄԵՆՔ ԷԼ ԻՐ ՎԱՐՁՆ ՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆՔ»


«Իրավունքն» արդեն անդրադարձել է Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնում տիրող քաոսային մթնոլորտին, որի հեղինակը տասը տարի անց կրկին թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանն է: Չնայած դերասանների այն պահանջը` չենք աշխատելու Մելիքսեթյանի հետ, հունվարի 29-ին կայացած գեղարվեստական խորհրդի նիստից հետո չբավարարվեց, ու Մելիքսեթյանը դեռեւս շարունակում է մնալ որպես թատրոնի գլխավոր ռեժիսոր, իսկ դերասանները` իրենց պնդմանը: Հավելենք, որ Մելիքսեթյանի դեմ ըմբոստացած նույն դերասանների կազմում են նաեւ հենց Մելիքսեթյանի նախկին ուսանողները, որոնց նա անվանում է ապաշնորհ դերասաններ: Զավեշտալի է ստացվում, փաստորեն Մելիքսեթյանն ինքն է հիմք դրել ապաշնորհ դերասանների ինստիտուտին ու հիմա էլ կռվում է ինքն իր դեմ:

Ընթերցել...
 

«ՄԵՐ ԵՐԿՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՈՉՆՉՈՎ ՉԻ ԶԻՋՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻՆ»

 

Սանկտ Պետերբուրգի լեգենդար Մարինյան թատրոնում, որը Ռուսաստանի եւ աշխարհի ամենահայտնի ու խոշոր օպերայի եւ բալետի թատրոններից մեկն է, կրկին հնչեց հայկական ազգանուն: Ավելին` օտար հանդիսատեսը վայելեց հատված Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերայից մի հատված` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բարեշնորհ ՀՈՎՀԱՆՆԵՍ սարկավագ ՆԵՐՍԵՍՅԱՆԻ կատարմամբ, ում հետ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը` վերջերս կայացած համերգի, միջազգային բեմերի եւ հոգեւոր ծառայության կողքին իր ստեղծագործական ուղու մասին:

Ընթերցել...
 
Մշակույթ
Շաբաթ, 30 Հունվար 2016 14:39

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԹՎԱԾԱՀԱ՞Ր Է ԵՂԵԼ


Հայաստանում գրեթե ամեն օր տպագրվում են զանազան գրքեր, որոնք ընթերցողին ընտրության լայն հնարավորություն են տալիս` գտնել, կարդալ, քննարկել ու քննադատել: Ահա այս քննադատությունների արդյունքում է, որ արժեքավոր ստեղծագործություններն ու գրքերը մարդիկ տարբերակում են ոչ արժեքավորից, եթե իհարկե քննադատությունն առողջ է: Բայց, արի ու տես, որ վերջին տարիներին գրականագետներին մտահոգում է առողջ քննադատության, տվյալ դեպքում գրաքննադատության բացակայությունը: Պատճառն էլ բացատրում են հետեւյալ կերպ` սոցիալական ծանր պայմանների պատճառով շատ գրաքննադատներ իրենց օրվա հացը վաստակելու համար վարձատրվող աշխատանք են կատարում, իսկ գրքեր կարդալու եւ գրաքննադատական հոդվածներ գրելու համար` գումար չկա: Եվ ուրեմն, այս դեպքում ստացվում է, որ Հայաստանում գրականագիտությունն ու գրաքննադատությունը հետընթաց է ապրում: Այս հրատապ թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց որոշ գրականագետների եւ գրաքննադատների հետ:

 

Ընթերցել...
 
Մշակույթ
Ուրբաթ, 29 Հունվար 2016 22:09

10 ՏԱՐԻ ԱՆՑ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԿՌԻՎ ԳՑԵՑ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ

 

1987 թվականին Դավիթ Զալյանը հիմնադրել է Երեւանի պետական մանկական երաժշտական թատրոնը եւ նշանակվել նրա գեղարվեստական ղեկավար: Համաձայն ՀՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության հրամանի /տրվ. 21.07.97 թիվ 255/` Պետական մանկական երաժշտական թատրոնը վերանվանվել է Երաժշտական կամերային պետական թատրոնի եւ դարձել է նրա իրավահաջորդը: 1997-2006 թթ. թատրոնը ղեկավարել է ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը, ով այդ ընթացքում մոտ 8 տնօրեն է փոխել: 2006 թվականին ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից ելնելով` միայն տնօրեններից մեկին` Լեւոն Աբրահամյանին հաջողվեց Մելիքսեթյանին ազատել աշխատանքից: Դրանից հետո Մելիքսեթյանը թատրոնում ավելի թեժացրեց իրավիճակը: Արդյունքում` ՀՀ մշակույթի նախարարի հրամանով` տնօրենը նույնպես ազատվեց աշատանքից: Լ. Աբրահամյանը բացատրում էր, որ Մելիքսեթյանի «կլյաուզաների» ու բամբասանքների հիման վրա են իրեն ազատել աշխատանքից: Ինչեւէ, կրքերն այդ թատրոնում հանդարտվեցին, երբ ղեկավար նշանակվեց բեմադրիչ, դերասան ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ով մինչեւ այժմ համարվում է թատրոնի երկարամյա ղեկավար: Իսկ արդեն 2014 թվականի սեպտեմբերի 27-ից ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ազատվելով իր պաշտոնից` նշանակվեց թատրոնի նոր տնօրեն: Իսկ նույն թվականի հոկտեմբերի 1-ից թատրոնի նոր ռեժիսոր նշանակվեց կրկին Արմեն Մելիքսեթյանը:

Ընթերցել...
 

ՅՈՒՐՈՎԻ ՊԱՅՔԱՐ ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ԴԵՄ


Օքրո Օքրոյանի անվան երրորդ գրադարանի, Վիվարտ ՀԿ-յան, «Արտագերս» հրատարակչության նախաձեռնությամբ եւ Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ` օրերս լույս է տեսել «Գրական զարկերակ» երիտասարդ ստեղծագործողների հավաքական ժողովածուն:
Միջոցառման մեկնարկը տրվեց քահանայի օրհնությամբ, ով կարեւորեց հայոց դպրության եւ գրականության տարածումը:
Միջոցառմանը ներկա էին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, Էրեբունի վարչական շրջանի մշակույթի բաժնի պետ Իննա Դավթյանը եւ աշխատակազմի ղեկավար Հարություն Սարգսյանը, ինչպես նաեւ, Երեւանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Էմին Թորոսյանը:
Ընթերցել...
 

 

ԵՐԵԿՎԱ ԵՎ ԱՅՍՕՐՎԱ ՀԱԼԵՊԸ` ՆՈՐ ՖԻԼՄՈՒՄ

Շուտով հանրությանը կներակայացվի փաստավավերագրական ֆիլմ, որը պատմում է երեկվա եւ այսօրվա Հալեպի, Դեր Զորի, Մարգաթեի, Եփրատի եւ այն հայերի մասին, ովքեր Հալեպում տեղի ունեցող ռազմական գործողությունների պատճառով այժմ ապրում են Հայաստանում: Ամեն ինչ սկսվել է 2010 թվականին, երբ բեմադրիչ, ռեժիսոր ՄԱՐԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆՆ աշխատանքային այցով մեկնել է Հալեպ: Հայաստանում ամբողջ տեսածը փաստերով պատմելու համար նա որոշել է իր այցելած բոլոր վայրերը նկարահանել. «Սա միայն անմեղ ցանկություն էր, եւ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ այդ նկարահանումները վերջում կվերածվեն ֆիլմի: Մեր կատարած սովորական ուխտագնացությունը դեպի Դեր Զոր, Մարգաթե փաստորեն տեսանկարահանվեց:

 

Ընթերցել...
 

 

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԻ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՄԱՐՄԱՐԵ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Երեւանում կտեղադրվի Հայաստանի ազգային եւ Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանը: Այն քանդակագործ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆԻ հեղինակած հերթական հուշարձանն է, որն իր մեջ ամփոփելու է ոչ միայն հերոսի ամբողջական կերպարը, այլեւ Արցախյան հերոսամարտը: Հուշարձանը կլինի մարմարից եւ կունենա 4,5-5 մետր բարձրություն: Լ. Թոքմաջյանն «Իրավունքի» հետ զրույցում նշեց, որ մարմարե քարը բերվել է  Արցախից, որպեսզի Մոնթեի կերպարն ավելի սերտանա Ղարաբաղի իրականության հետ. «Մոնթեի կերպարի մեջ պետք է խտացնեմ բոլոր հերոսների կերպարները: Քանի որ ձմեռ է` ժամանակավորապես աշխատանքիս դադար եմ տվել, գարնանը կրկին շարունակելու եմ աշխատել: Պաշտպանության նախարարությունը ցանկություն է հայտնել, որ հուշարձանի բացումն անենք հաջորդ տարի` Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: Սակայն` չեմ ուզում այդ առիթով բացվի»,- փաստեց քանդակագործը: Նրա բնորոշմամբ` այս հուշարձանը պետք է լինի կատարյալ աշխատանք եւ հերոսության խորհրդանիշ:

 

Ընթերցել...
 

ԳՐԵԹԵ 18 ՏԱՐԻ «ԿԱՐՊԻ ԹԱՏՐՈՆԸ» ԱՌԱՆՑ ԿԱՐՊԻ Է

Օրերս մեծանուն կատակերգու, ՀՀ ժողովրդական արտիստ ԿԱՐՊ ԽԱՉՎԱՆՔՅԱՆԻ ծննդյան օրն էր, հայ կատակերգության վարպետը կդառնար 93 տարեկան:«Պատերազմի տարիներն էին, նոր էի ավարտել Թբիլիսիի կինոդերասանական դպրոց-ստուդիան: Հնարավորություն եւ հրավերներ ունեի տարբեր թատրոններում աշխատելու: Հենց այդ օրերին ինձ հրավիրեցին աշխատելու Երեւանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Ընկերներս` Սերգեյ Եվլախովը եւ հատկապես Լեւոնը (հռչակավոր Լեւ Կուլիջանովը) ոգեւորեցին եւ խորհուրդ տվեցին` ընդունել հրավերը: Եկա... Հենց առաջին իսկ ներկայացումները հաջողություն բերեցին: Երեւանցինեը սիրեցին ինձ, ես էլ փոխադարձաբար` նրանց: Եվ ընդմիշտ մնացի Հայաստանում` իմ հայրենիքում»,- իր հարցազրույցներից մեկում ասել է Կ. Խաչվանքյանը:

Ինչպես ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արվեստաբան, դերասան, թանգարանագետ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի թանգարանի վարիչ ՍԵՐԳԵՅ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ է շեշտում` թատրոնի պաշտոնական կայքում, այսօր էլ շատերը երաժշտական կոմեդիայի թատրոնն անվանում են «Կարպի թատրոն»: Բայց գրեթե 18 տարի է «Կարպի թատրոնը» առանց Կարպի է:

 

Ընթերցել...
 

Դ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ԳՈՒՑԵ ԱԶԱՏՎԻ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ «ՋՐՈՑԻԻՑ»


Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի անմխիթարության, անհյուրընկալ պատերի ու խոնավահոտության մասին գիտի յուրաքանչյուր այցելու: Թանգարանը 1975 թվականից մինչեւ այսօր չի վերանորոգվել, ավելին` հարեւանների կողմից պարբերաբար ենթարկվում է «ջրոցիի», այդ իսկ պատճառով թանգարան այցելելիս` ճռռացող հատակն ու խոնավության հոտը այցելուին ստիպում են վայրկյան առաջ դուրս պրծնել թանգարանից` անուշադրության մատնելով վարպետի թողած մասունքներն ու կարեւոր հուշերը: Քանի որ Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանը համարվում է Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան-ինստիտուտի մասնաճյուղ, ապա «Իրավունքի» հետ զրույցում տուն-թանգարանի աղետալի վիճակը փաստեց նաեւ թանգարան-ինստիտուտի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:


Ընթերցել...
 

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, Բնապահպանության նախարարությունը եւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը:
Կայքում ընթացող լավագույն եւ վատագույն ֆիլմերի ու փառատոների քվեարկությունը կընթանա մինչեւ փետրվարի 1-ը եւ կամփոփվի փետրվարի 2-ի տպագիր «Իրավունքում»: Սակայն, դեռեւս քվեարկությունը չավարտված, արձագանքնել է ֆեմինիստական գաղափարախոսություն քարոզելու համար վատագույն փառատոն անվանակարգում հայտնված «Կին» միջազգային կինոփառատոնի ղեկավար ՄԱՐԻԱՄ ՕՀԱՆՅԱՆԸ: Ի դեպ, նամակը ներկայացնում ենք այնպես, ինչպես ստացել ենք թերթի էլեկտրոնային հասցեին: Ուստի` լատինատառի համար ներողություն ենք խնդրում ընթերցողներից. «Hargeli khmbagrutiun,
Shoivats enq, vor KIN paratone nshel eq dzer hetazotutian mej. Da arden haghtanak e! Sakain kareli e imanal te inch principov eq duq arel aid hetazotutiune? Inchpes kareli e nshel vataguin paratoni mej endamene erku anvanum ev 4 dzaini himan vra anel ezrakatsutiun? Da arnvazn professional che. Ete duq amen inchum eq aid voraki informatsia talis, apa linel dzer "hetazotutian" mej vataguine nuinisk kompliment e.
harganqnerov, Mariam Ohanyan, KIN paratoni tnoren»:
Լատինատառ նամակը մեզ հուշում է, որ ճիշտ ճանապարհի վրա ենք:

Ընթերցել...
 

 

ՈՉ ԹԵ ԳՐՈՂՆԵՐ, ԱՅԼ «ՄՐՈՂՆԵՐ»

20-րդ դարի պոեզիայի մեծությունների կողքին այսօրվա որոշ ժամանակակից գրողներին գրող համարելը, պարզապես, հանցագործություն կլինի: Նրանց ընդամենը կարելի է կոչել ոչ թե գրողներ, այլ` «մրողներ», բառիս բուն իմաստով: Ովքեր ոչ միայն թուղթ են մրում, այլ նաեւ մարդկանց ուղեղներ` իրենց հիմար գրվածքներով:
«Սարեր կանաչ խաղաղ
սարեր կանաչ խաղաղ
մեկի վրա մի քիչ ձյուն
սեմինար
աղվերան
լրագրողներ
շուն
ուզում եմ բանաստեղծություն գրեմ
բայց աչքերս փակվում են
սարեր կանաչ խաղաղ
լրագրողները չկան
մենակ շուն

 

Ընթերցել...
 

«ՀՈ ՉԵ՞ՆՔ ԿԱՐՈՂ ՔԱՆԴԱԿԻ ՄԵՋ ՌՈՒՄԲ ԴՆԵԼ, ՈՐ ԱՅՆ ՆՈՐԻՑ ՉԿՈՂՈՊՏԵՆ»

Երեւանի «Դվին» հյուրանոցի բակում տեղադրված «Լեռնային պար» խմբաքանդակը, որը տարիներ առաջ անհայտ անձնաց կողմից գրեթե կիսով չափ վնասվել էր` շուտով ամբողջովին վերականգնված կներկայացվի հանրությանը: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում հայտնեց քանդակի հեղինակ ՏԻԳՐԱՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ:Նրա խոսքով` վերականգնումը վերջնական փուլում է, քանի որ այս պահին «Դվին» հյուրանոցում ընթանում են շինարարական աշխատանքներ եւ կշարունակվեն մինչեւ 2018 թվականը,  դեռեւս հայտնի չէ, թե երբ տեղի կունենա բացումը:

 

Ընթերցել...
 

ԴԱՎԹՅԱՆԸ  ԴՈՒՐԳԱՐՅԱՆԻՆ. «ՈՐ ԴԻՐԻԺՈՐԻՑ ԱՌԱՋ «ԳԼԽԱՎՈՐ» ԲԱՌԸ «ՊԱԳՈՆԻԴ» ՎՐԱ ՉԻ ԳՐՎՈՒՄ, ԽԱՆԳԱՐԵԼՈ՞Ւ Է ՂԵԿԱՎԱՐԵԼ»

Գրեթե մեկ ամիս է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն աշխատում է առանց գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի: Չնայած` վերջին օրերին նվագախմբի երաժիշտները Դուրգարյանին կրկին իր պաշտոնին հետ վերադարձնելու խնդրանք-պահանջով նամակ էին գրել ՀՀ նախագահին, բայց ըստ աշխատակիցների` թատրոնում ոչինչ չի տուժել, ամեն ինչ ընթանում է իր հունով: «Իրավունքի» հետ զրույցում թատրոնի դիրիժոր-կոնսուլտանտ, Կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ ՅՈՒՐԻ ԴԱՎԹՅԱՆԸ, ով երեք անգամ եղել է թատրոնի գլխավոր դիրիժորը,  կարեւորություն չտալով այդ գլխավոր պաշտոնին` ասաց, որ թատրոնում, հնարավորության դեպքում, թարմ արյուն ու նորություն է պետք:


Ընթերցել...
 

 

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ` ԿՐԿԻՆ ԳԱՆՁ ՈՐՈՆՈՂՆԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ

Օրերս Թուրքիայում հայկական հուշակոթողների նկատմամբ բարբարոսներն իրականացրել են հերթական մշակութային ցեղասպանությունը: Արեւմտյան Հայաստանի Երզնկա նահանգում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին զգալիորեն վնասվել է գանձ որոնող արկածախնդիրների ձեռքերով, որոնք վնասելով եկեղեցին` փորձել են գանձեր գտնել: Մի քանի տարի առաջ եկեղեցուց գողացվել են հայկական սրբապատկերներ, գողերը մնացել են անպատիժ, ինչն էլ բերել է նրան, որ այսօր հիմնահատակ ոչնչացվել է եկեղեցին:
Իրենց բարբարոսությունների հետքերը որոշ չափով վերացնելու համար Երզնկայի նահանգապետը տարիներ առաջ նախաձեռնել էր եկեղեցու վերանորգումը, սակայն վերջինիս փոխվելուց հետո շինարարական աշխատանքերը կիսատ են մնացել:

 

Ընթերցել...
 

ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻՆ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼԸ ՄԻԱՅՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՉԷ

 

ՀՀ մշակույթի նախարարությունում մինչեւ սույն թվականի փետրվարի 15-ը բոլոր ստեղծագործական միություններից ստացված առաջարկությունները կամփոփվեն, եւ հայտնի կդառնա, թե այս տարվա հոբելյաններից որոնք կնշվեն ու ինչպիսի հանդիսավորությամբ: Այս մասին փորձեցինք մանրամասներ պարզել մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻՑ, ով նախեւառաջ նշեց իր անձնական մոտեցումը.

Ընթերցել...
 

 

ԻՐԱՐԱՆՑՈՒՄ` «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՎ ՎԱՏԱԳՈՒՅՆ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԻ ՇՈՒՐՋ

«Իրավունքի» նախորդ ուրբաթօրյա համարում հրապարակվեց թերթի կողմից 2015 թվականի ընթացքում մշակույթի տարբեր բնագավառներում իրենց գործունեությամբ աչքի ընկած լավագույն եւ վատագույն գործիչների ցուցակը: Հրապարակումից հետո մինչ այսօր «Իրավունքը» դեռեւս շարունակում է ստանալ շնորհակալության ու երախտիքի խոսքեր ոչ միայն լավագույնների ցուցակում հայտնված անձանց կողմից, այլ նաեւ` ընթերցողների: Ուստի, մինչ լավագույններն այդ կապակցությամբ կստանան իրենց պատվոգրերը, անդրադառնալով այդ իրարանցմանը, ստորեւ ներկայացնում ենք այն բոլոր  արձագանքները, որոնց մի մասն «Իրավունքը» ստացել է հեռախոսազանգերի, մի մասը` խմբագրության էլեկտրոնային հասցեների, մի մասն էլ` սոցիալական էջերի միջոցով:
Ընթերցել...
 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՈՒԼՏԻԿՈՒԼՏՈՒՐԻԶՄԻ ԵՐԿԻՐ ԼԻՆԵԼՈՒՑ ԴԵՌ ՇԱՏ ՀԵՌՈՒ Է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը որոշել է իր երկրում տիրող տնտեսական խորը ճգնաժամից ժողովրդի ուշադրությունը շեղել «յուրօրինակ» մեթոդով: Վերջինս հրամանագիր է ստորագրել, որով 2016 թվականը Ադրբեջանի համար հայտարարել է մուլտիկուլտուրիզմի տարի:
Ալիեւը տարիներ շարունակ բոլոր հնարավորություններն օգտագործել է, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տա, թե իբրեւ Ադրբեջանն է հենց այն երկիրը, որը կարող է մուլտիկուլտուրիզմի ոլորտում ունեցած փորձով կիսվել աշխարհի հետ: Չնայած` այստեղ կա որոշակի ճշմարտություն, Ադրբեջանից բացի կա՞ որեւէ  երկիր (չհաշված Թուրքիան), որտեղ այդքան ջանասիրաբար կարող են ոչնչացնել այլ ազգերի` հատկապես հայերի մշակույթը:

 

Ընթերցել...
 

«ՃԻՇՏ ՉԷ ՄԱՅՐԻԿԻՍ ԱՅՍՏԵՂ ՄԻԱՅՆԱԿ ԹՈՂՆԵԼԸ»


Ամուսնությունից հետո ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի ԷՄՄԻՆ տարեսկզբից իր նորաստեղծ ընտանիքի` ամուսնու եւ որդու հետ Հայաստանում է: Երգչուհին «Իրավունքի» հետ զրույցում իր ամուսնական կյանքից, որդուց, առաջիկա պլաններից խոսելուց զատ, չանտեսելով հարազատ շոու-բիզնեսը, առանձնահատուկ շեշտեց, որ Երեւանն իր ամենասիրած քաղաքն է, եւ յուրաքանչյուր անգամ կարոտով ու սիրով է վերադառնում հայրենիք:


«ԵՐԵՎԱՆՆ ԻՆՁ ՈՒԺ Է ՏԱԼԻՍ»


- Երբ Հայաստանում էի ապրում, նույնիսկ մի շաբաթով կամ երկու օրով բացակայությունից հետո վերադարձս ինձ համար ուրախալի էր ու հաճելի: Կարելի է ասել` Երեւանն ինձ ուժ է տալիս, այն իմ ամենասիրած քաղաքն է: Հիմա, առավել հետաքրքիր եւ ուրախալի է, երբ վերադարձել եմ նորությունով, որը ոչ միայն ինձ համար է հաճելի, այլ նաեւ այն մարդկանց, ովքեր իսկապես սիրում են ինձ` հարազատ են: Այնտեղ էլ ունեմ ընկերներ, այնտեղ էլ եմ լավ ժամանակ անցկացրել` ե՛ւ Երեւանից եկած իմ ընկերների, ե՛ւ ամուսնուս ընկերների շրջապատում, ովքեր արդեն ինձ հարազատ են դարձել: Ուղղակի տարբերությունն այն է, որ մի քանի ամիսների ընթացքում ինձ համար մի քիչ ավելի դժվար էր շփումը, հատկապես հղիության վերջին ամիսներին, որովհետեւ շատ հոգնածություն էի զգում, ինչը բնականաբար նորմալ երեւույթ է:

 

Ընթերցել...
 

ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԵՐԳՆ ԱՐԴԵՆ ԸՆՏՐՎԱԾ Է, ԲԱՅՑ...

Արդեն հայտնի է, որ այս տարվա մայիսին Ստոկհոլմում կայանալիք «Եվրատեսիլ 2016-ին» Հայաստանը կներկայացնի երգչուհի ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ, բայց, թե ինչ երգով, դեռեւս հայտնի չէ:«ԱՄԲՈՂՋ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՆՈՐ ԷՔՍՊԵՐԻՄԵՆՏ Է

ԻՆՁ ՀԱՄԱՐ»
Այնուամենայնիվ, Իվետան Eurovision.tv-ին տված հարցազրույցում պատմել է, որ երգի ընտրության համար Առաջին ալիքի ստեղծագործական թիմի հետ ստիպված են եղել լսել աշխարհի տարբեր ծայրերից ուղարկված 300-ից ավելի երգ. «Վերջին ամիսներին մենք ավելի քան 300 երգ ենք ստացել ամբողջ աշխարհից` ԱՄՆ-ից, Կանադայից, Շվեդիայից, Բելգիայից, Գերմանիայից, Հայաստանից: Ուզում եմ օգտագործել այս հնարավորությունն ու շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ստեղծագործությունները ներկայացրին մեր մրցույթին:

 

Ընթերցել...
 

«ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐԵՆ ԻՐԱՎՈՒՆՔ Է ՎԵՐԱՊԱՀՈՒՄ ՀՈՒՄՈՐԻՍՏ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ, ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ»


«Իրավունք» թերթի այս տարվա առաջին «Ուղիղ կապի» հյուրն էր ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի ավագանու անդամ ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆԸ: Սիրված դերասանին ուղղված մեր ընթերցողների եւ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերը բազմազան էին` սկսած քաղաքականությունից մինչեւ թատերական, հեռուստատեսային ոլորտին առնչվող խնդիրներ:

Ընթերցել...
 
«ՉԻ ԿԱՐՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՎՐԱ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԼԻՆԵԼ»

Պահեստազորի մայոր, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական, բարերար Հրաչյա Պողոսյանը, ով հայկական խաչքարեր եւ հուշարձաններ է կանգնեցրել տարբեր երկրներում, մտադրվել է մի հուշակոթող էլ կանգնեցնել ո՛չ ավել, ո՛չ պակաս հենց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում, որը կլինի Ցեղասպանության սրբադասված զոհերի խորհրդանիշը: Վերոնշյալ նախաձեռնության մասին «Իրավունքը» պարզեց շահագրգիռ եւ մերժող կողմերի տեսակետները:
Ընթերցել...
 
ԱՄՓՈՓԵԼՈՎ 2015-Ը` «ԻՐԱՎՈՒՆՔՆ» ԸՆՏՐԵԼ Է ՄՇԱԿՈՒՅԹԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՎ ՎԱՏԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ

«Իրավունք» թերթը շարունակելով իր լավագույն ավանդույթները` այս տարի եւս, հաշվի առնելով նաեւ ընթերցողների կարծիքները, ամփոփելով նախորդ` 2015 թվականը, ներկայացնում է տարվա ընթացքում իրենց գործունեությամբ, մշակույթի տարբեր բնագավառներում աչքի ընկած լավագույն եւ վատագույն գործիչներին: Եվ այսպես, ըստ «Իրավունք» թերթի`

Ընթերցել...
 

ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍՆ ԱԿՏԻՎ ԷՐ


Մինչ տոնական օրերին համայն հայությունը զբաղված էր հյուրասիրելով ու հյուր գնալով, հայկական շոու-բիզնեսում տարին նորություններով էր սկսվում:

ոնական սեղաններին հայրենիքի ու բանակի կենացը խմելուց հետո անպայման նշում էին` բա իմացա՜ր` ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ տղա է ունեցել: Իրոք, երգչուհին մայրացել է, որդին` ում ամուսնու հայրիկի պատվին անվանակոչել են Արթուր, ծնվել է 3.600 կգ քաշով եւ 52սմ հասակով:


Ամուսնությունից հետո ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի ԷՄՄԻՆ էլ, Ամանորը դիմավորեց ԱՄՆ-ում, սակայն տոնական օրերը գերադասեց շարունակել հայրենիքում: Արդեն մի քանի օր է` երգչուհին Հայաստանում է որդու` Դանիելի եւ ամուսնու հետ: Երգչուհին ասել է, որ Սուրբ ծննդյան տոնին Հայաստան գալը եղել է ամուսնու ցանկությունը:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ընթերցել...
 

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ. «ՉԵՄ ԿԱՐՈՂ ՆՐԱՆ

ԶՈՌՈՎ ԾԵՐԱՆՈՑ ՏԱՆԵԼ»


Արդեն մի քանի օր է էլեկտրոնային մամուլում խոսվում է, որ Գուրգեն Մահարու այրին` ՀՀ Գրողների միության անդամ, գրող Անտոնինա Մահարին հիվանդ, մենակ, անօգնական, առանց հոսանքի, ցուրտ բնակարանում գամված է անկողնուն: ՀՀ գրողների միության նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ տիկին Մահարին, անկախ ամեն ինչից, միշտ իրենց ուշադրության կենտրոնում է:


-Մենք միշտ որոշակի աջակցություններ ցուցաբերում ենք եւ շարունակելու ենք ցուցաբերել: Մեր միությունում Մարգո անունով հրաշալի աշխատակից ունենք, ով ամեն օր գնում է նրա մոտ, զրուցում է, խնամում է:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Չորեքշաբթի, 23 Դեկտեմբեր 2015 00:00

ՊԱՐԶԱՊԵՍ ՉԻ ՑԱՆԿԱՑԵԼ ՀԱՆՐԱՅՆԱՑՆԵԼ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Լուրեր էին շրջանառվում, թե երգիչ, Երեւանի մշակույթի պետական քոլեջի փոխտնօրեն ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ գաղտնի ամուսնացել է: «Իրավունքի» հետ զրույցում Վրեժը հաստատեց ամուսնության մասին լուրերը, սակայն շեշտեց, որ ոչ թե գաղտնի` այլ պարզապես չի ցանկացել հանրայնացնել ամուսնությունը.

Ընթերցել...
 

ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ԴՈՒՐԳԱՐՅԱՆՆ ԱՐԴԵՆ ԻՐԱ ՏԵՂՈՒՄ ՉԷՐ»

 

Արդեն մի քանի օր է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբն աշխատում է առանց ղեկավարի` Կարեն Դուրգարյանի, քանի որ թատրոնի գեղարվեստական ղեկավար ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ որոշմամբ` դա ավելորդ հաստիք էր: «Իրավունքի» հետ զրույցում Գ. Գրիգորյանը չհերքեց, որ որոշումը կայացվել է իր անձնական ցանկությամբ եւ առաջարկով: Ավելին` չբացառեց, որ որոշ ժամանակ անց հաստիքը կրկին կվերականգնվի: Ի դեպ, Գ. Գրիգորյանի կոլորիտը պահելով` զրույցը ներկայացնում ենք բառացի:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 00:00

ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆԸ ԿԲԱՑՎԻ «ՊԵՊՈՅՈՎ»

 

2014 թվականի հունիսի 4-ի ՀՀ կառավարության նիստի որոշմամբ` սեպտեմբերից Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում սկսվել են դահլիճի տեխնիկական վերազինման աշխատանքները: Այսօր դեռեւս թատրոնում ընթանում են ապամոնտաժման աշխատանքներ, որոնք ըստ մասնագետների կավարտվեն 2016 թվականի հունվարի վերջին, որին կհաջորդի մոնտաժման աշխատանքները, որոնք էլ կավարտվեն հունիս-հուլիս ամիսներին: Դրան էլ կհաջորդի կոսմետիկ վերանորոգման աշխատանքները, ինչի համար հաջորդ տարվա պետական բյուջեով նախատեսված է 20 միլիոն դրամ հատկացնել թատրոնին:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 00:00

ՈՉ ՈՔ ԵՎ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ

 

Դեկտեմբերի 7-ին Սպիտակում բացվեց 1988թ. երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցած` զինվորականներին նվիրված հուշարձան: Ճարտարապետ Վ. Ֆրոլովի եւ քանդակագործ Ա. Միրոնովի կերտած հուշարձանը ստեղծվել է Մոսկվայում` «Սպիտակի մեմորեալ» ՀԿ նախագահ Նորայր Գրիգորի Սուրադյանի նախաձեռնությամբ եւ Ռուսական Ռազմապատմական միության աջակցությամբ:
Սպիտակի մեմորեալը մարմնավորում է հայ ժողովրդի սգո եւ հավերժ հիշատակի գաղափարը: Դրա ստեղծումը բարձր մարդասիրության եւ միջազգային պարտքի ցուցաբերում է: Այն կամուրջ է ներկայի եւ անցյալի միջեւ` հիշեցնելով մարդկությանը դարերով ստեղծված հերոսական պատմության, պայքարողների եւ հաղթանակողների մասին: Նրանց, ովքեր անցել են Օսմանյան լծի եւ սարսափահար տարերային աղետի միջով, մասնակցել են վերականգնողական եւ փրկարարական աշխատանքներին, ով մեղմել է հայ ժողովրդի ցավը եւ կիսել համամարդկային վիշտը: Ոչ ոք եւ ոչինչ չի մոռացվել` սա է մեմորեալի խորհրդանիշը:
Սպիտակի մեմորեալը հոգեւոր եւ բարոյապես մաքրման ուղի է, համամարդկային հիշատակի ճանապարհ` յուրաքանչյուրի համար: Եվ հպվելով հայ ժողովրդի սրբությանը` լրջամիտ կմտածեն սեփական կյանքի եւ հետնորդներին հավիտենական հարստություն թողնելու մասին: Սպիտակը ոչ միայն սգո եւ քաջ անցյալի, այլեւ ներկայի եւ ապագայի հիմնաքարն է: Եվ որքան շուտ հասկանանք այս ճշմարտությունը, այնքան շուտ մեր հանրապետությունը Փյունիկի նմամ կհառնի մոխիրից, եւ կվերածնվի մեր հինավուրց ազգը:
Սպիտակն այն վայրն է, որտեղ ռուս զինվորը սխրանքներ է գործել, իսկ երիտասարդ սերունդը շարունակում է այդ ուղին:

ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐԻ ՍՈՒՐԱԴՅԱՆ

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Ուրբաթ, 18 Դեկտեմբեր 2015 00:00

«ՈՉ ԹԵ ՏՈՆԱԾԱՌ, ԱՅԼ ՏՈՆԱԿԱՆ ԾԱՌ»

 

Ամանորին մնացել են հաշված օրեր, եւ մայրաքաղաքի գրեթե բոլոր փողոցները ստացել են տոնական տեսք` ազդարարելով, որ ժամանակն է, որպեսզի բնակիչներն էլ զարդարեն իրենց բնակարանները: Էլ ի՞նչ Ամանոր` առանց շքեղ եւ լուսավոր տոնական եղեւնու: Շատերն են մտահոգված` ինչպես զարդարել տոնածառը, որպեսզի տոնը խորհրդանշող գեղեցկուհին հաղորդի տոնական տեսք ու տրամադրություն:
Ամանորյա տոնածառը զարդարելու հաճելի հոգսը թեթեւացնելու համար «Իրավունքը» զրուցեց ազգագրագետի եւ դիզայների հետ, որոնց տված հետաքրքիր խորհուրդներն անշուշտ կօգնեն բոլորին` յուրահատուկ տոնածառ, իսկ նրանց բարեմաղթանքները` հաճելի տրամադրություն ունենալու համար:

 

Ընթերցել...
 

ԲԵՄԸ «ՇՐՋԱՓԱԿՄԱՆ» ՄԵՋ ԷՐ, ԻՍԿ ԱՌԱՋԻՆ ՇԱՐՔՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՆՄԱՏՉԵԼԻ

 

Օրերես Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի «Խաղաղություն մոլորակին» հատուկ համերգային նախագիծը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը, որը միտված էր սեր, խաղաղություն եւ համերաշխություն քարոզելու առաքելությանը, իր շուրջն էր համախմբել մեծ թվով հանդիսատեսի: Առաջին հայացքից հաճելի էր տեսնել, որ համերգն այդքան մեծ հետաքրքրություն էր առաջացրել մարդկանց մոտ, բայց ամեն ինչ սկսենք սկզբից:

Ընթերցել...
 

ՄԻԱՅՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԻՍԻՆԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

 

Ռուս դաշնակահար, հայ ժողովրդի լավագույն բարեկամ ԵՎԳԵՆԻ ԿԻՍԻՆԸ օրերս կրկին անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Նա հայտարարել է, որ Թուրքիայում ելույթ չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ նրանց կառավարությունը 1915 թվականին Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած հայերի զանգվածային կոտորածները չի ճանաչել որպես Հայոց ցեղասպանություն: Դաշնակահարը Թուրքիայի կողմից համերգային ծրագրերի բոլոր հրավերները մերժում է. «Իմ անձնական համոզմունքն է, եթե երաժիշտներից շատերը հրաժարվեն ելույթ ունենալ Թուրքիայում, այնտեղ կհասկանան, որ ժողովուրդը տուժում է իր ղեկավարների արարքներից` ինչն էլ կխթանի կիրթ մտածելակերպով մարդկանց առավել տեղեկացվածությանը»,- ասել է դաշնակահարը: Նա նաեւ նշել է, որ արդեն վեց տարի է, ինչ ելույթ չի ունեցել Ռուսաստանում եւ  հնարավոր է, որ սպասված ելույթը տեղի ունենա  2017թ.-ին:
Եվգենի Կիսինը, վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում երկու անգամ հանդես է եկել մենահամերգային մեծ ծրագրով, ինչպես նաեւ խոշոր բարեգործական ձեռնարկներով:
Նշենք, որ 2012 թվականին ՀՀ նախագահի հրամանով Ե. Կիսինը պարգեւատրվել է «Պատվո» շքանշանով:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ընթերցել...
 

ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆԸ ԿՈՒՆԵՆԱ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԵՄ ԵՎ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Ըստ 2014 թվականի հունիսի 4-ի ՀՀ կառավարության նիստի որոշման` այս տարվա սեպտեմբերից Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում սկսվել են դահլիճի տեխնիկական վերազինման աշխատանքները: Այսօր դեռեւս թատրոնում ընթանում են ապամոնտաժման աշխատանքներ, որոնք ըստ մասնագետների` կավարտվեն 2016 թվականի հունվարի վերջին, որին կհաջորդի մոնտաժման աշխատանքները, որոնք էլ կավարտվեն հունիս-հուլիս ամիսներին: Մասնագետները խոստանում են, որ վերազինումից հետո մայր թատրոնը կունենա ժամանակակից բեմ եւ հարմարավետ պայմաններ: Իսկ արդեն թատերաշրջանը նախատեսվում է 2016 թվականի հոկտեմբեր ամսին` «Պեպո» ներկայացման բեմադրությամբ, ճիշտ այնպես, ինչպես առաջին անգամ` 1922 թվականին:
Թատրոնի տնօրեն ՍՏԵՓԱՆ ԴԱՎԹՅԱՆՆ ասաց, որ վերազինման արդյունքում անցած դարի 60-ական թվականներից ժառանգած բեմական համակարգի եւ դահլիճի հնամաշ նստարանների փոխարեն կունենան ժամանակակից բեմ, իսկ հանդիսատեսն առավել հարմարավետ պայմաններում կդիտի մայր թատրոնի ներկայացումները:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ.Առավել մանրամասն կարդացե՛ք «Իրավունքի» հաջորդ համարում:

Ընթերցել...
 

«ԴԱՍԱԿԱՆԸ ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ՄՂԵԼ Է ՀԵՏԻՆ ՊԼԱՆ»

 

Անցնող տարին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համար բուռն էր ու հագեցած: Նախ` տարեսկզբին սկսվեց համերգասրահի վերանորոգումն ու վերազինումը, իսկ նվագախումբը համերգային հյուրախաղերով եղավ աշխարհի տարբեր երկրներում` համերգները նվիրելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Իրավունքի» հետ զրույցում համերգասրահի տնօրեն ՌՈՒԶԱՆՆԱ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ ամփոփելով տարին` կարեւորեց նաեւ Ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակով:

 

Ընթերցել...
 

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԵՂԱՆ ՖԻԼՄԵՐ, ՈՐՈՆՔ ՉՈՂՋՈՒՆՎԵՑԻՆ

 

2015-ն ամբողջությամբ նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի շրջանակներում տեղի ունեցան բազմաթիվ մշակութային միջոցառումներ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս: Տարվա ընթացքում կայացան նաեւ ֆիլմերի պրեմիերաներ` 100-րդ տարելիցին նվիրված, սակայն դրանց մի մասը բոյկոտվեցին, մի մասն էլ` ընդունվեցին հասարակության եւ կինոոլորտի ներկայացուցիչների կողմից:

Ընթերցել...
 

«ԱՅԴ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿՆԵՐՆ» ԱՎԵԼԻ ՇԱՏ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ, ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԻՆ, ՔԱՆ` ԻՆՁ»

 

Իտալացի հայտնի դիրիժորի հետ «Իրավունքի» զրույցը կայացավ համերգին նախորդող օրը` գլխավոր փորձին, որի ընթացքում նախ խոսեց օրվա խորհրդի` երկրաշարժի 27-րդ տարելիցի մասին, ապա Հայաստանի ու Արցախի ջերմության, ինչպես նաեւ հայաստանյան արտիստների ու հանդիսատեսի պրոֆեսիոնալության մասին:

 

Ընթերցել...
 

«ՆՐԱ ՆԿԱՐՆԵՐՈՒՄ ԱՆԳԱՄ ՁՅՈՒՆԻՑ ԱՐԵՎ ԵՍ ՏԵՍՆՈՒՄ»

 

Երեկ ՀՀ նկարիչերի միությունում ՀՀ ժողովրդական նկարիչ ՍԼԱՎԻԿ ՊԱՐՈՆՅԱՆԻ ծննդյան 85-ամյակի առիթով բացվեց «Կյանքն ինչպես արվեստ» խորագրով հետմահու անհատական ցուցահանդեսը, որին նկարչի վրձնակից ընկերներից զատ ներկա էին անվանի արվեստագետներ ու հարազատներ: Ցուցահանդեսին ներկայացված էր նկարչի մոտ 150 կտավ` գրաֆիկական պատկերներ, բնանկարներ, դիմանկարներ, հայկական բնաշխարհի գույներով նատյուրմորտներ:

Ընթերցել...
 

«ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻՄԱՑԱՎ, ՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆՆ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՉԷ»

 

Օրերս լրացավ հայ մեծանուն գրող, արձակագիր ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ծննդյան 100-ամյակը: Ժամանակակիցները նրան կնքեցին հայ ժողովրդի քայլող պատմություն անունով, ով իր բոլոր ստեղծագործությունները գրեց հայ ժողովրդի ձեւով ու ժողովրդի համար, իսկ նպատակը մեկն էր` հայությանը տալ ապրելու եւ չընկճվելու կամք: «Ով թշնամուն դիմադրել գիտի, նա կապրի», սա է Ս. Խանզադյանի պատգամը, ով ապրելով 20-րդ դարում կանխազգում էր, որ հայի պայքարը հանուն իր երկրի ու հողի շարունակվելու է նաեւ 21-րդ դարում: ]

Ընթերցել...
 

ԿՐԿԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐՈՎ

 

Ռիգայում կայացած «Ռիգա Սիմֆոնիա-2015» մանկապատանեկան երգի ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնից Երեւանի մշակույթի պետական քոլեջի սաները` տարբեր տարիքային խմբերում, Հայաստան են վերադարձել 4 մրցանակով` երկու ոսկե, մեկ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալներով:
«Միջազգային հիթ» անվանակարգում Սարո Գեւորգյանն արժանացել է առաջին մրցանակի` ոսկե մեդալ: «Ժողովրդական հիթ» անվանակարգում Գրիգոր Գրիգորյանը նույնպես գրավել է առաջին հորիզոնականն ու վաստակել ոսկե մեդալը: Իսկ «Երկրի հիթ» անվանակարգում արծաթե մեդալի է արժանացել Էդմոն Մեխակյանը` երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու համար: Հայաստանյան պատվիրակության միակ իգական սեռը ներկայացնող երգչուհի Անի Թամամյանը «Հեղինակային հիթ» անվանակարգում արժանացել է բրոնզե մեդալի` գրավելով երրորդ հորիզոնականը:
Հ.Գ. Առավել մանրամասն «Իրավունքը» կներկայացնի մրցույթի հայաստանյան պատվիրակների վերադարձից հետո:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ընթերցել...
 

ՀԱՄԵՐԳԸ ՆՎԻՐՎԵՑ 1988-Ի ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

 


Դեկտեմբերի 7-ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ, հանդես եկավ համերգով, նվիրված 1988 թվականի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին: «Ադաջիո» խորագրով համերգային ծրագրում ընդգրկված էին միայն ադաջիոներ. «Լարային նվագախմբի համար ընտրված են ամենագեղեցիկ ադաջիոները: Ընտրվել են այնպիսի ստեղծագործություններ, որոնք հաճույք կպատճառեն ունկնդրին եւ մեզ, որովհետեւ հազվադեպ է լինում, երբ մեկ համերգային ծրագրում ընդգրկված լինեն այսքան գեղեցիկ ստեղծագործություններ: Դրանցից մի քանիսը ընտրվել է նաեւ իմ ճաշակով` ինչն անձամբ կնվիրեի զոհերի հիշատակին, այս պարագայում ընտրված է այն ամենը, ինչը մեզ համար թանկարժեք է»,- համերգից առաջ նշեց ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ: Համերգն արժանացավ հանդիսատեսի բարձր ծափահարությանը, որոնք չդադարեցին այնքան ժամանակ, մինչեւ Վ. Մարտիրոսյանը չհայտարարեց. «Կատարենք մեկ ադաջիո եւս, որ ե՛ւ մենք հանգստանանք, ե՛ւ դուք»:

Ընթերցել...
 

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐ- ԶԻՆՎՈՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՏԵՂ ԳՏԱՎ ՍՊԻՏԱԿԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

 

Դեկտեմբերի 7-ին Սպիտակ քաղաքի հուշահամալիրում բացվեց 3,5 մետր բարձրությամբ խորհրդային փրկարար-զինվորի հուշարձանը: Այն իր մեջ ամփոփում է Խորհրդային զինվորի հավաքական կերպարը, ով երկրաշարժի ժամանակ օգնության ձեռք մեկնեց աղետի գոտու բնակիչներին: Մինչ հուշարձանի բացումը` միջոցառմանը ներկա մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը, այնուհետեւ Տեր ՆԱՎԱՍԱՐԴ արքեպիսկոպոս ԿՃՈՅԱՆԸ ներկաների հետ միասին Տերունական աղոթք հղեց առ Աստված` հանուն անմեղ զոհերի հոգու հավերժության:

Ընթերցել...
 

«ՈՒԶՈՒՄ ԷԻ ԻՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՆԱԼ ԲՈԼՈՐ «ԱՅՈ» ԱՍՈՂՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԻՆ»

 

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, աշխարհահռչակ կինոռեժիսոր-վավերագրող ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԸ դեկտեմբերի 6-ին դիմել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը` Սահամանդրական հանրաքվեին մասնակցելու համար, սակայն նրան մերժել են` ելնելով օրենքից: Լուրի իսկությունը պարզելու համար, մեզ հաջողվեց կապ հաստատել պարոն Փելեշյանի հետ, ով հավատարիմ մնալով իր սկզբունքին, թեպետ հրաժարվեց հարցազրույց տալ, սակայն հաստատեց տեղեկատվությունն ու ընդգծեց. «Ես ուզում էի  մասնակցել հանրաքվեին, ինչի համար զանգահարեցի Մոսկվայում գտնվող ՀՀ դեսպանատուն, բայց ասացին, որ դեսպանատանը չի անցկացվում հանրաքվե, այլ միայն Հայաստանում է: Շատ ափսոսեցի ու զարմացա, թե ինչու դեսպանատանն ընտրություն չկա: Հարգարժան ընկերներ ունեմ Երեւանում, որոնք «այո»-ի կողմնակիցներ են, եւ ես վստահում եմ նրանց, հարգում նրանց կարծիքը: Ես ուզում էի իմ քվեարկությամբ միանալ բոլոր «այո» ասողների կարծիքներին»:

Ընթերցել...
 

«ԿԳՆԱՆՔ ՕՏԱՐԱՑՄԱՆ, ԵԹԵ ՉՓՈՐՁԵՆՔ ԱՊՐԵԼ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԱՊՐԱԾՈՎ»

 

Օրերս Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ, ժողովրդական երգիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԴԱԼՅԱՆԻ ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական համերգ: Ողջ երեկոյի ընթացքում բեմում էին Հ. Բադալյանի սաները, որոնց մի մասն այսօր հայ երգարվեստում ունեն իրենց ուրույն տեղն ու երկրպագուների բանակը: Իսկ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանի ղեկավարությամբ, ով ի դեպ, հոբելյանական համերգ անցկացնելու նախաձեռնողն է եղել, նվագակցում էր երեկոյի ընթացքում հանդես եկող արտիստներին, ովքեր Հ. Բադալյանի երգացանկի ամենավառ գործերը` «Ես իմ անուշ Հայաստանի», «Ասում են թե», «Հորովել», «Մայրիկիս», «Միայն թե, մայրս չիմանա», «Քամանչա», «Երկու ընկեր», «Մայրական ձեռքեր», «Սարերի հովին մեռնեմ», «Երեւանի ջուրը» կատարելով` հանդիսականին գցեցին կարոտախտի գիրկը:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 18:05

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ ՏԵՂ ՉՈՒՆԵՆ

 

Տարբեր ոլորտները ներկայացնող մշակույթի գործիչները հաճախ են մասնավոր խոսակցությունների ժամանակ նշում, որ ժամանակակից սերունդը չի ճանաչում մեր հերոսներին: Տարվա ընթացքում ոչ պակաս ակտիվությամբ նկարահանվում են ֆիլմեր, բեմադրվում ներկայացումներ ու տպագրվում գրքեր, բայց ոչ մի անդրադարձ հայ հերոսներին: Նրանց կյանքի, գործունեության եւ անցած հերոսական ուղու մասին կարելի է անվերջ գրել, բեմադրել եւ նկարահանել ֆիլմեր, որով էլ կդաստիարակվի այսօրվա սերունդը եւ ամերիկյան ու եվրոպական անճոռնի կերպարների փոխարեն իր համար իդեալ կդարձնի հայ հերոսներին: Ճիշտ է, կան որոշ գրքեր ու ֆիլմեր հայ հերոսների մասին, բայց դրանք շատ քիչ են: Թեպետ` եղածներն էլ հասարակության կողմից այնքան են արժանանում քննադատության, որ արդեն ում մտքով էլ անցնում էր մեկ այլ հերոսի էլ ինքն անմահացնի իր ֆիլմում, գրքում կամ էլ ներկայացման մեջ` փոշմանում է: Հիշենք, թե ինչպես քննադատվեց, նույնիսկ ծաղրի ենթարկվեց «Գարեգին Նժդեհ» ֆիլմը...
«Իրավունքը» մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ զրույցում փորձեց պարզել այս խնդրի պատճառները.


Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Ուրբաթ, 04 Դեկտեմբեր 2015 18:00

«ՎՍՏԱՀՈՒՄ ԵՄ ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՄԱՐԴԿԱՆՑ»

 

Անցյալ տարին «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշնի» համար կարեւորվեց, երբ տարեվերջին էկրան բարձրացավ Ղ. Աղայանի համանուն հեքիաթի մոտիվներով «Անահիտ» մուլտֆիլմը: Իսկ անցնող տարին, ըստ «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշնի» ղեկավար, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ, կրկնակի է կարեւորվել: «Իրավունքի» հետ զրույցում Դ. Սահակյանցը ոչ միայն անդրադարձավ այդ ձեռքբերումներին ու տարվա խորհրդին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, այլ նաեւ հայաստանյան քաղաքական իրավիճակին:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Չորեքշաբթի, 02 Դեկտեմբեր 2015 14:38

ԳՅՈՒՄՐԻԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃ

 

Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն օրերս մեծ շուքով նշեց թատրոնի 150-ամյակը, այդ կապակցությամբ` աճեմյանական բեմում անցկացվեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի բեմադրությամբ` հոբելյանական «Դատավարություն», որտեղ վկաների դերում` հայ բեմի մեծանուն արտիստներն էին, ովքեր իրենց մասնագիտական կենսագրությամբ ու ստեղծագործական աշխատանքով կապված են եղել Գյումրիի դրամատիկական թատրոնին:  
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւմշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Հոբելյանական միջոցառումները մեկնարկեցին վերանորոգված Մհեր Մկրտչյանի անվան փոքր բեմի բացման արարողությամբ: Գյումրու թատրոնն արդեն ունի 70 հանդիսականի համար նախատեսված դահլիճ, որի բացումն ազդարարվեց մեծ դերասանի մասին պատմող տեսանյութով:
Ի դեպ, փոքր բեմ ունենալու գաղափարը տարիների պատմություն ունի, եւ թղթից գործի է վերածվել` 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում: Դահլիճի բացմանը հաջորդեց «Թատրոնը` ժամանակի ափի մեջ» խորագրով թատրոնի ճեմասրահում բացված լուսանկարների եւ ներկայացումների մանրակերտերի ցուցահանդեսը, որն ըստ էության պատմեց 150-ամյա թատրոնի դիտարժան ներկայացումների մասին:
Թատրոնի անցած ուղու մասին պատմեց նաեւ «Դար ու կես եւ 60 րոպե» փաստավավերագրական ֆիլմը` արխիվային նյութերից, մասնագիտական գրականությունից, ժամանակի մամուլից, թատրոնի մարդկանց հուշերից ու անցած տարիների բեմական կյանքի պատառիկներից:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Չորեքշաբթի, 02 Դեկտեմբեր 2015 14:34

«ՇՈՒՆՉԸ» ՖԻԼՄՆ ԱՄԵՆ ՄԻ ԱՆԱՐԺԱՆԻ ՀԱՄԱՐ ՉԷ

 

«Օժանդակ օգնություն սահմանապահներին» նախաձեռնության հեղինակ, կինոռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ շուտով հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր 22 րոպեանոց «Շունչը» ֆիլմը, սակայն այս անգամ կինոռեժիսորի մյուս ֆիլմերի պես այն հասանելի չի լինի համացանցում, ինչի մասին «Իրավունքի» հետ զրույցում նա նշեց հետեւյալը.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Չորեքշաբթի, 02 Դեկտեմբեր 2015 14:28

«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԳԸ 90-ԱԿԱՆՆԵՐԻՆ ՉՄԵՌԱՎ»

 

Դեկտեմբերի 7-ին կլրանա երկրաշարժի զոհերի 27-րդ տարելիցը, այդ օրերին շատերն իրենց գործունեությամբ կանդրադառնան հայության այս ցավոտ էջին: Հեղինակ-կատարող ՌՈՒԲԵՆ ՔԱՄԱԼՅԱՆՆ էլ երկար տարիներ կուտակած իր «լռությունը» կարտահայտի «Ճեղքվող լռություն» խորագրով մենահամերգով:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Չորեքշաբթի, 02 Դեկտեմբեր 2015 14:22

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ. «ԿԱԽ ԳԼԽՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ

ԵՐԿԻՐ ԿԱՌՈՒՑԵԼ ՈՒ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՂԹԵԼ»

 

Այս տարի լրացավ հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր եւ գեղանկարիչ ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ 90-ամյակը: Տարին ավարտվում է, սակայն մշակութային տարբեր հասատություններում դեռեւս շարունակում են նշել մեծ արվեստագետի հոբելյանը: Երեկ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի «Ուսանողական թատրոնում» եւս հուշ-ցերեկույթին` բեմականացված տարբերակով հիշվեց ու մեծարվեց անվանի արվեստագետը` հայտնի դերասանների մատուցմամբ, որոնք ընդմիջվում էին այվազյանական ֆիլմերով: Ցուցադրվեց նաեւ Ա. Այվազյանի վերջին հարցազրույցներից մեկից փոքրիկ դրվագ, որտեղ մտորելով իր կյանքի ապրած տարիների մասին` խորհուրդ է տալիս. «Ամեն մարդ պետք է ունենա իր անձնական սահմանադրությունն ու առաջնորդվի հենց սեփական սահմանադրությամբ»:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Երեքշաբթի, 01 Դեկտեմբեր 2015 16:12

«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՎԱՆԳԱՆ ԷԼ ԿԴԺՎԱՐԱՆԱՐ ԳՈՒՇԱԿԵԼ

 

Մինչ ողջ հայությունը երկընտրանքի մեջ է` «այո» թե «ոչ» ասել Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, այդ նույն հայությունը օրեր առաջ միահամուռ «ԱՅՈ» ասաց «Մանկական Եվրատեսիլում» Մալթան ներկայացնող փոքրիկին, ինչը եւ ճակատագրական եղավ ե՛ւ մեր մասնակցի, ե՛ւ մալթացի փոքրիկի համար: Հայաստանի նվիրաբերած 12 միավորը մալթացի փոքրիկին բերեց հաղթանակ, իսկ մեզ` երկրորդ հորիզոնական: Ինչեւէ, հայաստանյան ժյուրիի կազմում ընդգրկված երգչուհի ԷՄՄԱ ԱՍԱՏՐՅԱՆԸ, ում սաներն են վերջին տարիներին ներկայացնում Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում», «Իրավունքի» հետ զրույցում հորդորեց համաքաղաքացիներին չմեղադրել հայաստանյան ժյուրիին, քանի որ հենց այդ հանրությունն է անաչառորեն բարձր միավորներ նվիրել Մալթայի ներկայացուցչին:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Երեքշաբթի, 01 Դեկտեմբեր 2015 15:57

ԷՐԻԿԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻՆ ՀԵՏ ԲԵՐԵՑ ՀՈԳԵՎԱՐՔԻՑ

 

Օրերս երգիչ ԷՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ առաջին մենահամերգն ապացուցեց, որ հայկական շոու-բիզնեսում դեռեւս նշույլներ մնացել են: Վերջին անգամ նման մենահամերգ Էրիկի գործընկերները դժվարացան մտաբերել: Բայց Էրիկը բեմից ասաց, որ գրեթե մեկ տարի առաջ պլանավորած մենահամերգը ընթացավ սպասվածից շատ լավ, ըստ նրա` վերջին շրջանում հաճախ է քննարկվում, որ Հայաստանում համերգ կազմակերպելն այլեւս չի արդարացնում իրեն, իսկ երգիչները հաճախ տոմսերն իրացնելու խնդիր են ունենում. «Բայց ես աշխատում եմ մնալ դաշտում` չհիմնվել այդ ուսումնասիրությունների վրա, քանի որ ունեմ իմ տեսակետը: Ունեմ իմ հանդիսատեսը, որը միշտ պատրաստ է գալ իմ համերգին, ինչի ապացույցը հենց դուք եք»,- ասաց երգիչն ու շարունակեց. «Իմ կյանքի եւս մեկ շատ կարեւոր փուլ համարում եմ ստացված: Անչափ հուզիչ օր է ինձ համար, ձեր շնորհիվ իրականություն դարձավ իմ վաղեմի երազանքը, քանի որ ունեմ Ձեզ պես կիրթ, բարձրաճաշակ հանդիսատես, ովքեր ստիպում են նայել միայն առաջ, կատարելագործվել, ինչ-որ մի տեղ անել անհնարինը, անիրականը, որը Ձեր շնորհիվ կարող է դառնալ իրականություն»:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 00:00

«ԻՄ ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆ ԻՆՁ ՄԻ ՔԻՉ ԵՐԵՍ Է ՏՎԵԼ»

 

Թեպետ երգչուհի ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆԸ բուռն գործունեություն սկսեց ծավալել տարվա ավարտին, բայց «Իրավունքի» հետ զրույցում մինչեւ տարեվերջ խոստացավ եւս մեկ անակնկալ` երգի տեսքով, ինչն ըստ երգչուհու` կամփոփի 2015 թվականի իր գործունեությունը: Իսկ այս տարվա համերգային շրջագայությունները կավարտվեն մի քանի օր անց` Ռուսաստանի մի շարք քաղաքներում:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Ուրբաթ, 27 Նոյեմբեր 2015 00:00

«ԱԶԳԱԼԴՅԱՆՆ ԱՐԺԱՆԻ Է, ՈՐ ԻՐ ԱՆՈՒՆՈՎ ՓՈՂՈՑ ԿՈՉՎԻ»

 

«Սա Հայաստանն է եւ վերջ» այս խոսքերը պատկանում են ռազմական գործիչ, արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանին, ով Արցախյան պատերազմի հենց առաջին օրերին, կազմելով կամավորական ջոկատ, կյանքի գնով պահպանեց արցախյան հողը: Հերոսի համար Արցախն այն տարածքն էր, որը կորցնելուց հետո կկործանվեր ամբողջ հայությունը: Ուրեմն պետք էր պայքար, որը թշնամուց կազատագրեր Արցախը եւ կապահովեր հայության լինելիությունը: Շնորհիվ նրա եւ իր նման հայ հերոսների` այսօր Արցախն ազատագրված է, հայի տեսակը կա ու ապրում է: Լ. Ազգալդյանն ինքն իր սխրանքով բացեց հերոսական ուղին, որով դեռ երկար տարիներ կդաստիարակվեն սերունդներ եւ օրինակ կլինի նրանց համար: Իսկ ինչպե՞ս է ժողովուրդը գնահատում մեր հերոսին... Գնահատե՞լ... Մինչեւ այսօր Հայաստանում չկա նրա անունով փողոց, դպրոց, հուշամեդալ, ու այսքանից հետո հերոսը գնահատվում է...
Նոյեմբերի 22-ին Լ. Ազգալդյանը կդառնար 73 տարեկան, եւ սա առիթ դարձավ, որ կրկին բարձրացվի նրա անունով փողոց անվանելու հարցը: Լավ է, գոնե, տարին մեկ անգամ հիշվում են այն մարդիկ, որոնց շնորհիվ պահպանվեց երկրի անկախությունը:
Անդրադառնալով Լ. Ազգալդյանի անունով փողոց անվանելու կոչերին` «Իրավունքը» զրուցեց մշակույթի որոշ գործիչների հետ:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 17:48

ՀԱՅ ԲԵՄԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԱՅԼԵՎՍ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ

 


ԽՍՀՄ եւ  ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Երեւանի պատվավոր քաղաքացի, սիրված դերսանուհի  87-ամյա  ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆՆ այլեւս մեզ հետ չէ: Դերասանուհին երեկ առավոտյան կնքեց իր մահկանացուն` մեզ թողնելով իր կերտած դերերն ու բազում կերպարներ: Երիտասարդական հոգու ավյունով հայ բեմի թագուհին, շուրջ վեց տասնամյակից ավելի` իր խոսքով ու խաղով  շարունակում էր հիացնել իր հանդիսատեսին: Նա ամենեւին էլ չէր համարում, որ արդեն 87 տարեկան է, այլ ընդունում էր 65 տարին, երբ որպես դերասանուհի վերածնվեց Գյումրու թատրոնի բեմում:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 17:46

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԶՈՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՐԹԱ՞Կ

 

Ի տարբերություն Հայաստանում նորաձեւությամբ զբաղվող մեր մոդելավորողների, ովքեր, պարզապես, փորձում են ոլորտում գոյատեւել, պարզվում է` այն առավել խոստումնալից մասնագիտություն է ՌԴ-ում, որտեղ իրենց խոսքն են ասում էլի մեր հայերը: «Իրավունքը» առիթ ունեցավ այս մասին զրուցել մոսկվաբնակ մոդելավորող ԱՐԱՔՍՅԱ ՎԻՏԱՅԻ հետ, ով հայտնի է իր երեկոյան  էլեգանտ զգեստների հավաքածուներով.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 17:24

ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ «ՀՈՒՇԵՐԸ»` ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար ԿԱՄՈ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ մի քանի օրից թողարկվող նոր տեսահոլովակն իրական պատմության հիմքեր ունի` երաժիշտն այն նվիրել է մտերիմ ընկերոջ հիշատակին: «Իրավունքի» հետ զրույցում Կամոն ասաց, որ տեսահոլովակը նկարահանել է ընկերասիրությունից դրդված. «Յուրաքանչյուրս աշխարհ ենք գալիս մի առաքելությամբ, լավ, թե վատ, ապրում ենք մեր օրերը ու հրաժեշտ տալիս երկրային կյանքին: «Հուշեր» կոչվող նոր տեսահոլովակս նվիրված է ընկերոջս, ով հասարակությանը պիտանի անհատ էր, ընտանիքին նվիրված անձնավորություն: Բարեբախտաբար, նրա ժառանգները պահում են իր օջախի բարի ավանդույթները»,- ասաց դուդուկահարն ու շտապեց խոսել այն թիմի մասին, ովքեր օգնել են Կամոյին իրականություն դարձնել տեսահոլովակը. «Երաժշտության հեղինակը Արմեն Ալեքսանյանն է, գործիքավորումն արել է Կարեն Անանյանը` սիմֆոնիկ նվագախմբի համար, իսկ նվագակցել են շեփորահար մեքսիկացի Ռամոն Ֆլորենսը, Արչի Պենան (հարվածային գործիք): Իսկ այս ամենը տեսահոլովակի է վերածել ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Չորեքշաբթի, 25 Նոյեմբեր 2015 17:18

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ` ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ

 

Այսօր չկա մեկը, որն իր կյանքը պատկերացնի առանց համակարգչի: Ամբողջ օրն անցկացնում ենք ճառագայթ արտացոլող սարքի առջեւ, որը մեզ ծառայում է աշխատանքի եւ ժամանցի համար: 21-րդ դարի սերունդն առավել գերազանց է տիրապետում համակարգչային նույնիսկ ամենաբարդ ծրագրերին: Բայց չանտեսենք, որ երեխաները ճառագայթային այս չարիքի առջեւ շատ ժամանակ են անցկացնում` ամենատարբեր խաղեր խաղալով, որը գամում է երեխային աթոռին: Ծնողներն ուշադրություն չեն դարձնում ո՛չ երեխայի նստելաձեւին, ոչ էլ` խաղերի բնույթին:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015 15:48

ԱԻԴԱ ՍԻՄՈՆԻ «ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔԸ» ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

 

Օրերս «Երեւան» մշակութային կենտրոնում հայ հանդիսականին ներկայացվեց պարուհի, Հայաստանի ֆիտնեսի չեմպիոն, բեմադրող ռեժիսոր ԱԻԴԱ ՍԻՄՈՆԻ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» կտավի հիման վրա պարային բեմադրությունը, որը կազմակերպել էր «Արտքաստ պրոդաքշն» ընկերությունը:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Երեքշաբթի, 24 Նոյեմբեր 2015 15:44

«ՊԱՏՎԵՐՈՎ ԳՐՎԱԾ ԿԱՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՈՉԻՆՉ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐՎԵՍՏ ԿՈՉՎԵԼ»

 

Վերջերս ռոք երգիչ, երգահան, կիթառահար ՎԱՀԱԳ ՌԱՇՆ իր ունկնդիրների դատին հանձնեց Մեծարենցի բառերով գրված հայտնի «Կարմիր Ծաղիկ Մը Գարունի» երգը` նոր գործիքավորմամբ (Կարեն Արզումանյան, Գիսանե Պալյան), որի երաժշտության հեղինակը հայրն է` Աշոտ Ռուշանյանը: Այս, ինչպես նաեւ մերօրյա երգարվեստի, ապագա ծրագրերի ու իր երգերում հայ գրականության լավագույն գոհարներին անդրադառնալու մասին էլ Վահագի հետ ծավալվեց «Իրավունքի» զրույցը:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Ուրբաթ, 20 Նոյեմբեր 2015 17:32

«ՊԱՐԶԵՑԻ` ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿ ԵՐԱԺԻՇՏՆԵՐՆ ՈՒՆԵՆ «ԿՌԻՇԱ»»

 

Երեւանի կենտրոնում իրենց օրվա հացը վաստակող թափառաշրջիկ երաժիշտների կողքով շատերս ենք անտարբեր անցնում, կամ էլ մանրադրամ նետելով նրանց առջեւ դրված տուփի մեջ` առաջնորդվում ենք` փող եմ տվել, թող նվագի տրամաբանությամբ: Բայց պարզվում է` կան մարդիկ, ովքեր անտարբեր չեն անցել նրանց կողքով, ավելին` հոգացել են մուրացիկ երաժիշտներին փողոցից բեմ տեղափոխելու մասին: Դերասանուհի, բեմադրիչ Արսինե Նավասարդյանն ու «Արտքաստ պրոդաքշնի» տնօրեն, պրոդյուսեր Արմեն Մայիլյանը մի օր զբոսնելով Հյուսիսային պողոտայով` երկարատեւ քննարկման, նույնիսկ վիճաբանության արդյունքում որոշել են` հրավիրելով գրեթե բոլոր թափառաշրջիկ, նաեւ պրոֆեսիոնալ երաժիշտներին ու դերասաններին, ներկայացում բեմադրել: Մտահղացման հեղինակները նախագիծը գրեթե ավարտին են հասցրել եւ մտադիր են «Մենք ու մենք» վերնագրով հանդիսականին ներկայացնել նոյեմբերի վերջին` «Երեւան» մշակույթի կենտրոնում:

 

Ընթերցել...
 

87-ԱՄՅԱ ՍԻՐԻԱՀԱՅ ԳՐՈՂ. «ՀԵՏԱՅՍՈՒ ԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԳՐՈՂ ԵՄ»

 

Սիրիահայ հայտնի հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ, 87-ամյա ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆՅԱՆԸ օրերս Ավ. Իսահակյանի անվան գրադարանում` գրական մի երեկոյի ժամանակ հայտարարեց, որ հայտ է ներկայացրել ՀՀ քաղաքացի դառնալու համար. «Ինձ կոչում են սփյուռքահայ գրող, բայց հետայսու ես հայաստանցի գրող եմ»: Այս մասին «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու նրա հետ. «Մարդ իր տուն հրավերով չի գալիս, Հայաստան հրավերով չեն գալիս, այլ տուն են գալիս: Սփյուռքում ապրող բոլոր գրողները, ընդհանրապես, բոլոր հայերը տուն չունեն, իրենց այսօրվա ունեցած պալատները վաղը տեղացիների կողմից կարող են գրավվել: Տունը Հայաստանի մեջ կըլլա, սփյուռքին մեջ ապրողները բնակարան ունեն եւ ոչ թե տուն», - շեշտեց անվանի գրողը:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Չորեքշաբթի, 18 Նոյեմբեր 2015 00:00

ԱՅՐԻՆ 150 ՔՄ ՏԱՐԱԾՔ Է ՈՒԶՈՒՄ Ա. ԱՅՎԱԶՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Այս տարի լրացավ հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր եւ գեղանկարիչ ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ 90-ամյակը: Այդ առթիվ երեկ Օքրո Օքրոյանի անվան 3-րդ գրադարանում ,Աղասի Այվազյանի ստեղծագործական ժառանգությունըե խորագրով տեղի ունեցավ հանդիպում Այվազյանի կնոջ` տիկին ԳՐԵՏԱ ՎԵՐԴՅԱՆԻ հետ: Նրա գրականությունը փիլիսոփայություն է, նա քանդակագործի պես մադուն  տարբեր անկյուններից էր դիտումե,- այսպես որակեց ամուսնուն տիկին Վերդյանն ու հանդիպման ընթացքում խոսեց ոչ միայն Աղասի Այվազյան մարդու, բազմակողմանի արվեստագետի մասին, այլ նաեւ մտաբերեց իրենց առաջին հանդիպումը` այն որակելով որպես ճակատագրի նվեր:

 

Ընթերցել...
 

«ԳՈՒՄԱՐԻ ՈՒԺՈՎ ՎԱՌՎԱԾ ԱՍՏՂԸ ԿՀԱՆԳՉԻ ՆՈՒՅՆՔԱՆ ԱՐԱԳ, ԻՆՉՊԵՍ ՎԱՌՎԵԼ Է»

 

Նոյեմբերի 27-ին Մոսկվայի «Lookin Rooms» համալիրում առաջին անգամ տեղի կունենա հայկական նորաձեւության օր` «armFASHIONday» խորագրով, որի կազմակերպիչն է ՌԴ-ում բնակվող մեր հայրենակցուհին` հայտնի հաղորդավարուհի Նաիրա Նիազյանը: Միջոցառման շրջանակներում  կհամախմբվեն ռուսաստանաբնակ հայտնի հայ մոդելավորողները, որոնք բազմաթիվ հաջողություններ ունեն այս ոլորտում ու իրենց աշխատանքով հայտնի են ոչ միայն ողջ Ռուսաստանում, այլեւ աշխարհում:
Այս մասին «Իրավունքը» զրուցեց ռուսաստանաբնակ մոդելավորող ԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ, ում հավաքածուները ցուցադրվել են միջազգային բազմաթիվ փառատոներում, իսկ «Ani Manoukian» բրենդային հագուստը անգամ կրել է բրազիլական երգչուհի Գաբրիելլա դա Սիլվան. «Կարծում եմ` այս միջոցառումը հիանալի հնարավորություն է սկսնակների համար, որոնք փորձ ձեռք կբերեն, իսկ հանդիսատեսը հնարավորություն կունենա գնահատելու նրանց աշխատանքը: Վստահ եմ` այս գեղեցիկ նախագիծը կդառնա ավանդական»: Անդրադառնալով հարցին, թե ինչ է անհրաժեշտ հայ մոդելավորողին, որպեսզի Ռուսաստանում կարողանա առաջ գնալ, Ա. Մանուկյանն ընդգծեց. «Անկախ ազգությունից, հարկավոր է ունենալ շնորհ եւ անսպառ աշխատասիրություն, եւ կապ չունի, թե որ երկրում է ծավալում իր գործունեությունը: Շատերն այս հարցին կպատասխանեն, թե մեծ ֆինանս է հարկավոր, բայց հավատացնում եմ` գումարի ուժով վառված աստղը կհանգչի նույնքան արագ, ինչպես վառվել է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ընթերցել...
 

87-ԱՄՅԱ ՍԻՐԻԱՀԱՅ ԳՐՈՂ. «ՀԵՏԱՅՍՈՒ ԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԳՐՈՂ ԵՄ»

 

Սիրիահայ հայտնի հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ, 87-ամյա ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆՅԱՆԸ օրերս Ավ. Իսահակյանի անվան գրադարանում` գրական մի երեկոյի ժամանակ հայտարարեց, որ հայտ է ներկայացրել ՀՀ քաղաքացի դառնալու համար. «Ինձ կոչում են սփյուռքահայ գրող, բայց հետայսու ես հայաստանցի գրող եմ»: Այս մասին «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու նրա հետ. «Մարդ իր տուն հրավերով չի գալիս, Հայաստան հրավերով չեն գալիս, այլ տուն են գալիս: Սփյուռքում ապրող բոլոր գրողները, ընդհանրապես, բոլոր հայերը տուն չունեն, իրենց այսօրվա ունեցած պալատները վաղը տեղացիների կողմից կարող են գրավվել: Տունը Հայաստանի մեջ կըլլա, սփյուռքին մեջ ապրողները բնակարան ունեն եւ ոչ թե տուն», - շեշտեց անվանի գրողը:
Հիշեցնենք, որ Հալեպ քաղաքում ծնված Թ. Թորանյանը լույս է ընծայել «Աստղերու ճամբան» (1960), «Կանաչ տառեր» (1965), «Անտալուզեան երգեր» (1979), «Կարօտի ճամբաներով» (1990), «Մեծ հորս պատմած հեքիաթները» (1992), «Թող Հայաստանը խօսի» (1998), «Կեանքի կեռմաններով» (1999) գրքերը: Հեղինակ է նաեւ «Վավա եւ Սարգիս Խաչատրեան» (1983), «Ժամանակի վկան եւ ապագայի դեսպանը» (1990), «Անդրանիկ Ծառուկեան արձակագիրն ու բանաստեղծը» (2000), «Ամբողջական գրագէտը. Ռոպէր Հատտէճեան» (2002), «Ձրոյցներ Կարպիս Սուրէնեանի հետ» (2003), «Սիմոն Սիմոնեան երեւոյթը» (2004) մենագրությունների: 2012 թվականին արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Երեքշաբթի, 17 Նոյեմբեր 2015 17:48

ԵՐԲ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ

ԵՐԵԽԱՆԵՐԸ ՎՏԱՆԳՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ

 

«Տվեք ինձ առողջ սերունդ, եւ ես ձեզ կտամ նոր հասարակություն»,- այս ճշմարտությունը առավել արդիական է դառնում, երբ կանգնում ենք հարցի առաջ. ի՞նչ սերունդ ենք պատրաստում այսօրվա ու վաղվա   հասարակության համար: Եվ հատկապես ի՞նչ արժեքներով ենք  դաստիարակում երեխաներին, որոնց վաղը վստահելու ենք մեր երկրի ճակատագիրը: Ամեն ինչ բարի թվացող մուլտֆիլմերում դաժան, բայց զվարճալի տեսարաններն ու համակարգչային գերարագ խաղերը երեխային գամում են էկրանին: Հաճախ մուլտֆիլմերը փրկություն են դառնում բազբազբաղ ծնողների համար: Մինչդեռ  անհասկանալի սեռ ու տարօրինակ արտաքին ունեցող կերպարները դառնում են մեր երեխաների հերոսները, որոնց նմանվելու համար  երեխաները  ջանք չեն խնայում, բայց երբեմն ծնողները  օգնում են երեխաներին այդ հարցում:


Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 00:00

ՌՈՒՍ ՋԱԶՄԵՆԸ ԿԻՍԱԴԱՏԱՐԿ ԴԱՀԼԻՃԻՑ ԶԱՐՄԱՑԱԾ` ԱՆԵԿԴՈՏ ՀԻՇԵՑ

 

 

Սեպտեմբերին Մոսկվայի միջազգային երաժշտության տանը տեղի ունեցավ «Հայաստանի ջազային երաժշտության արտիստների երեկո» խորագրով համերգ` նպատակ ունենալով ռուս հանդիսատեսին ներկայացնել ջազի հայ երիտասարդ կատարողների` «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» ջազ-բենդի երաժշտարվեստը: Որպես պատասխան` հայկական կողմը` ի դեմս ՀՀ մշակույթի նախարարության եւ Ջազի հայկական ասոցիացիայի, օրերս Երեւանում հյուրընկալեց ռուս ճանաչված շեփորահար, ջազմեն ՎԱԴԻՄ ԷՅԼԵՆԿՐԻԳԻՆ եւ իր բենդին:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 00:00

«ՀԻՄԱ ԱՐԴԵՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԶԲԱՂՎԵԼ ԹԱՏՐՈՆՈՎ»

 

Երկարատեւ պայքարից հետո Աբովյանի քաղաքային թատրոնը ամիսներ առաջ կարգավիճակ ստանալուց հետո այժմ աշխատում է իսկական թատրոնի նման: Աբովյանցիներին ու թատրոնին այժմ միակ խանգարող հանգամանքը հանդիսանում է ցուրտ եղանակը, բայց ըստ թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՇՈՏ ՉՏՉՅԱՆԻ դա էլ ժամանակավոր հանգամանք է, սակայն` լուծելի:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Չորեքշաբթի, 11 Նոյեմբեր 2015 00:00

ԻՆՉՆ Է ՄԻԱՎՈՐՈՒՄ ՄԻՔԱՅԵԼ ՇԱՐԱՖՅԱՆԻՆ ԵՎ ՕՍԿԱՐԱԿԻՐ ՇԵՐԼԻ ՄԱՔԼԵՅՆԻՆ

 

Այս օրերին Հայաստանում է հայտնի ամերիկաբնակ զգեստների ձեւավորող ՄԻՔԱՅԵԼ ՇԱՐԱՖՅԱՆԸ` ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Լեւոն Շարաֆյանի որդին: Երեւանյան նորաձեւության ցուցադրություններից մեկի ժամանակ «Իրավունքն» առիթ ունեցավ հանդիպելու ու զրուցելու դիզայների հետ, ով պատմեց իր ստեղծագործական նորությունների մասին.

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Չորեքշաբթի, 11 Նոյեմբեր 2015 00:00

«ԴԱՐԱՍԿԶԲԻՆ ԿՆՈՋ ԴԵՐՆ ԱՅԼ ԷՐ»

 

Նոյեմբերի 3-7-ը կայացած «Կին» միջազգային 12-րդ կինոփառատոնի նպատակն է` վերաիմաստավորել կնոջ տեղը եւ դերը հասարակության մեջ: «Իրավունքի» հետ զրույցում փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՄ ՕՀԱՆՅԱՆՆ ասաց, որ կինոյի միջոցով ցանկանում են լուսաբանել նրա խնդիրները, ձեւավորել մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանը, ինչպես նաեւ` տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանը:


Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Երեքշաբթի, 10 Նոյեմբեր 2015 17:17

«ԵԹԵ ՋԻՆՍՈՎ ԵՆ ԽԱՂՈՒՄ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՆՈՐ Է»

 

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնը նոր  խաղաշրջանը բացեց Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» կատակերգության նոր բեմադրությամբ` դերասան Արման Նավասարդյանի ռեժիսուրայով:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Երեքշաբթի, 10 Նոյեմբեր 2015 17:14

«ՄԵՐԸ ԹՈՂԱԾ` ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՆ ԵՆՔ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ»

 

«Սասնա Ծռեր» ազգագրական երգի-պարի համույթը գրեթե երկու տարի նախաձեռնել է ու չի կարողանում կյանքի կոչել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ-ներկայացումը: Պատճառը ֆինանսն է: Խմբի գեղարվեստական ղեկավար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉՅԱՆԻ խոսքերով հուսով են, որ այն իրականություն կդարձնեն հաջորդ տարի: Իսկ մինչ այդ, խմբի անդամները հայ ազգային երգն ու պարը սերնդեսերունդ փոխանցելու առաքելությունը ստանձնած ելույթներով հանդես են գալիս նախ որոշ սահմանամերձ գյուղերում ու Ռուսաստանի մի քանի հայ համայնքներում: Ըստ մեր զրուցակցի` հայ ազգային երգն ու պարը արդիական դարձնելն ու սերնդեսերունդ փոխանցելու առաքելությունը լավ իրականացվում է «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնի միջոցով:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Ուրբաթ, 06 Նոյեմբեր 2015 00:00

«ԵՐԵՎԻ «ՏԱՆՆ ԵՆ ՄՆԱՑԵԼ», ՉԱՐԱՑԱԾ ԲԱՄԲԱՍՈՒՄ ԵՆ ԻՄ ՄԱՍԻՆ»

 

Երգչուհի ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆՆ օրերս իր լսարանին ներկայացրեց «Ընտանիք» երգի տեսահոլովակը, որն ըստ երգչուհու` հանդիսանում է նախորդ` «Հարսի շոր» եւ «Նորապսակներ» երգերի տրամաբանական շարունակությունը: «Իրավունքի» հետ զրույցում Սոնան նաեւ անկեղծացավ, որ երեք երգն էլ արտացոլում են իր հոգեվիճակը: Հարսանեկան երգերի, ամուսնական կյանքի ու շոուբիզնեսյան հարաբերական անդորրի մասին էլ ծավալվեց մեր զրույցը Սոնայի հետ:

Ընթերցել...
 

ՈՐՈՇ ՀԿ-ՆԵՐ ԳՐԱՆՏԱՅԻՆ ՄՈԼՈՒՑՔՈՎ ՏԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՊԻ՞ՄԱՍԻՆ

 

Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ, որոնք մեծամասամբ աչքին են ընկել իրենց գրանտակեր տխրահռչակ գործունեությամբ, միացյալ հայտարարությամբ են հանդես եկել: Արի ու տես, որ վերջիններս հանկարծ վիրավորվել են դեռեւս հոկտեմբերի 7-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի արած հայտարարությունից, ով խորհրդարանում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի հաշվետվությանը ծանոթանալով` նշել էր, որ Հանրային հեռուստառադիոընկերության գործառույթների մեջ պետք է մտնի նախեւառաջ քաղաքացիների հոգեւոր դաստիարակությունը եւ առաջարկել, որ կրոնական հաղորդումներ հեռարձակեն` աղանդների դեմ պայքարելու համատեքստում:

Ընթերցել...
 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՆԱՐՀՎԱԾ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՄԱՏԹԵՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

 

«Իրավունքն» անդրադարձել էր, որ ռուս ջրասույզները ԵԱՏՄ անդամ Ղրղզստանում գտնվող Իսսիկ-Կուլ լճի հատակում հայտնաբերել են Հիսուսի աշակերտներից մեկի` առաջին Ավետարանի հեղինակ Մատթեոս առաքյալի մասունքները: Նյութն ուշագրավ է հատկապես, որ վարկած կա այն մասին, թե սրբի մասունքները պահպանվում են Իտալիայի Սալերմո քաղաքի Սան Մատթեո տաճարում: Մինչդեռ մեկ այլ վարկածի համաձայն` առաքյալի աճյունը հողին է հանձնվել հայկական մենաստանում, որը գտնվում է հենց Իսսիկ-Կուլ լճի ափին:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Երեքշաբթի, 03 Նոյեմբեր 2015 17:59

«ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՃԻՇՏ ԿԱՏԱՐՎԵՑ»

 

Հոկտեմբերի 31-ին 1935 թվականին հիմնադրված Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը նշեց 80-ամյա հոբելյանը: Թատերական այս վառ իրադարձությանը ներկա էին մեծանուն արտիստներ, թատերական գործիչներ, պետական եւ զինվորական այրեր, Սյունիքի մտավորականության ընտրանին:
Թատերական գործիչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ շնորհավորելով ներկաներին` նշեց, որ ինքն անբաժան է այս քաղաքից ու թատրոնից: ՀԹԳՄ նախագահը կարեւորեց նաեւ տեղական իշխանությունների դերը մարզային թատրոնների գոյատեւման հարցում:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Երեքշաբթի, 03 Նոյեմբեր 2015 17:51

«ՈՒՆԵԻՆՔ ՀԻՆ ՀԱԼԵՊ, ՈՐՆ ԱՅԼԵՎՍ ԱՆՃԱՆԱՉԵԼԻ Է»

 

Սիրիահայ հայտնի լուսանկարիչ, լրագրող, հասարակական գործիչ ՔԱՌԼՈՍ ԽՈՍԵ ԲՈՒՐԴՋՅԱՆԸ վերջին անգամ Հայաստան եկել է 2013-ին, ինչից հետո Հալեպ-Երեւան թռիչքը դադարեցվել է` ահաբեկչական ու պատերազմական իրավիճակում օդանավակայանն այդ ժամանակվանից մինչեւ օրս չի գործում: Այդ եւ Սիրիայում հայերի իրավիճակի ու հայկական հուշարձանների ոչնչացման մասին ծավալվեց «Իրավունքի» զրույցը սիրիահայ հայտնի լուսանկարչի հետ, ով այս անգամ Հայաստան է եկել երկու պատճառով:

 

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Ուրբաթ, 30 Հոկտեմբեր 2015 16:00

35 ՏԱՐԻ ԱՆՑ. «ԿՏՈՐ ՄԸ ԵՐԿԻՆՔ» ՖԻԼՄԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ԿԱԴՐԵՐՆ ՈՒ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

 

Տարին հոբելյանական է երբեք չհնացող ու այդքան սիրված «Կտոր մը երկինք» ֆիլմի համար: Ուղիղ 35 տարի առաջ կայացավ ֆիլմի պրեմիերան` Թորիկի եւ Անժելի արգելված թվացող սիրո պատմությունը: Եվ առ այսօր ֆիլմից ցիտված խոսքերը մնացին յուրաքանչյուրիս ընտանիքում, շրջապատում: Ժամանակի համար բավական համարձակ այս ֆիլմը թե՛ երաժշտությամբ, թե՛ դերակատարումներով ու ռեժիսուրայով առ այսօր հայ ֆիլմադարանի լավագույն գոհարներից է համարվում: Ի վերջո, թե ո՞րն էր այս ֆիլմի հարատեւման գաղտնիքը, «Իրավունքը» պարզեց «Կտոր մը երկինք»-ում իրենց ներդրումն ունեցած արվեստագետներից:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբեր 2015 16:52

ԼԻՏՎԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ՋԵՐՄՈՒԹՅԱՄԲ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՅ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ


Օրերս Լիտվայի Վիսագինաս քաղաքում կայացած ATSPINDIS միջազգային թատերական 10-րդ հոբելյանական փառատոնին ցուցադրվել է 14 ներկայացում` 6 երկրից: Հայաստանը փառատոնին մասնակցում է արդեն 5-րդ անգամ: Իսկ այս տարի հոբելյանական փառատոնին Հայաստանից մասնակցել են ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը` «Դզին», դերասանուհի Նորա Բադալյանը` «Քիչ ավելի, քիչ պակաս» մոնոներկայացումներով:
Դերասանուհիները «Իրավունքին» փոխանցեցին, որ ներկայացումները հաջող ընթացք են ունեցել, հանդիսատեսը ջերմությամբ է ընդունել հայ մասնակիցների ներկայացումները:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբեր 2015 16:48

ՉՆԱՅԱԾ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ` ՄՈՒՍԱՆ ԾՆՎՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

 

BIG APPLE MUSIC AWARDS 2015 ամենամյա մրցանակաբաշխությունը, որն ամեն տարի անցկացվում է ԱՄՆ-ում, այս տարի կայացավ Գերմանիայի Համբուրգ քաղաքում: Մրցանակաբաշխությանը ներկա են եղել եւ տարբեր տիտղոսների են արժանացել տարբեր երկրներից 25 երաժիշտներ, երգիչ-երգչուհիներ, որոնց թվում` մեր հայրենակից, երգչուհի Նանան արժանացել է Տարվա լավագույն երգչուհի, իսկ կլարնետահար Եղիշե Գասպարյանը` Կովկասի լավագույն երաժիշտ մրցանակներին:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մշակույթ
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբեր 2015 16:45

«ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԵՐԲ ԻՄԱՆՈՒՄ ԷԻՆ` ՀԱՅ ԵՆՔ, ԻՐԵՆՔ ԷԻՆ ՍԿՍՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ՇՈՇԱՓԵԼ»

 

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ օրերս է վերադարձել Ստամբուլից, ուր երկու օր` 680 տեղանոց լեփ-լեցուն հանդիսասրահում հայ, թուրք եւ ֆրանսիացի հանդիսականին ներկայացել է «Մարսել» մոնոներկայացմամբ: Ինչպես «Իրավունքին» փոխանցեց դերասանուհին, հանդիսատեսը ջերմ է ընդունել իր խաղը, հատկապես բարձր են գնահատել հոր` ներկայացման բեմադրիչ Հակոբ Ղազանչյանի ռեժիսորական մտահղացումը: Դերասանուհին նաեւ փոխանցեց, որ հյուրախաղերի հրավերը ստացել է Ստամբուլի Բոյալի Կուշ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժալե Կարեբեկերիից:

 

Ընթերցել...
 
Page 1 of 8