Գովազդ
 

Ամենաընթերցվածները

 

Արխիվ

< Ապրիլ 2017 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 

Իրավունքը Facebook-ում

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
 

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
(ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
ԿՈԱԼԻՑԻՈՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ
ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊՈՐՏՖԵԼՆԵՐ ՈՒԶԵԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ավել պատառը դաշնակցության փորը չի ծակի:ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ` ՎԼԱԴԻՄԻՐ
ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ

 

Ընթերցել...
 

ԴԶԻՆ-ՓՉԻՆ

Ըստ քաղաքապետարանի` Արամ Մանուկյանի տունը` Արամի փողոցի վրա, քանդելուց հետո, փողոցը վերանվանվելու է Գռզոյի անունով, քանի որ այդ փողոցում միակ պատմական շենքը մնացել է «Սիլ Պլազան»:
ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՔԾ-ից հայտնում են, որ Սամվել Ալեքսանյանի պնդմամբ` ալյուրի էժանացման լուրերի համար Արտակ Շաբոյանի նկատմամբ կեղծ մատնության հոդվածով գործ է հարուցվել:
ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐ ՄՈՏԵՑՈՒՄ
(ԵԽԽՎ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒՑ ԱՌԱՋ` ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ ԵԽԽՎ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ միջազգայնագետների` ԵԽԽՎ-ն Ադրբեջանից քյաշ նաղդը ստանալուց հետո` Նաղդալյանին փոխնախագահ նշանակելով ցույց տվեց, որ կամ-կամի քաղաքականությունից անցում է կատարել եւ-եւի:ՇՈՒՍՏՐԻՆ
(ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ`
ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԻ ԱԼՅՈՒՐԻ 30%
ԷԺԱՆԱՆԱԼՈՒ ՍՈՒՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ Շաբոյանն այդ սուտն ասելով նպատակ չի ունեցել վարչապետին խաբելու, այլ ցանկացել է` ցանկալին իրականության տեղ անցկացնել:
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ԱՆԳԼԻԱՅԻ ՓՈԽԴԵՍՊԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԵՎ ԵՎ ԿԱՐՄԻՐ ԽԱՎԻԱՐԸ, ԴԵՍՊԱՆԻ ԲՈՒՍԱԿԵՐ ԼԻՆԵԼԸ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԵԼՈՎ, ՉՎԵՐՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ)
Էս ինչ զուլում երկիր ա, սաղի դեսպանները նորմալ են, միայն մերն ա խոտկեր:

 

 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ (ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ 2000 ՌՈՒԼՈՆ ԶՈՒԳԱՐԱՆԻ ԹՂԹԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՎ 4200 ԴՐԱՄ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՆ 100 ՕԴԱՓՈԽԻՉ)

ՀԾԿՀ-ից հայտնում են, որ զուգարանի թղթի մեծ քանակի պահանջարկը պայմանավորված է վերջինիս օգտագործման լայն սպեկտրով, այն օգտագործվում է նաեւ որպես անձեռոցիկ, իսկ թանկ օդափոխիչները նաեւ որպես օծանելիք:ՄԻ՛ ԳՈՂԱՑԻՐ
Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ այսուհետ իրենք ոստիկանապետի հրամանով շարժվելու են Շարիաթի օրենքներով` գողացողի ձեռքը կտրելու են:
ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԻՑ

 

Ընթերցել...
 

 

ԲՐԻԹՆԻՇ ՊԵՏՐՈԼԻՈՒՄԻ ԽԵՐԸ

(ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԻ ԱՆԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԿՈԼԱՊՍԻ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Արեւմուտքն Ալիեւին վառոդի տակառին նստեցրեց:
ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՆՈՐ ԱՍԱՑՎԱԾՔ
Հին ընկերները չեն դավաճանում, բայց ժամանակ առ ժամանակ ճամբարափոխ են լինում:

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՌ ՀԵՏ ՉԿԱՆՉԱԾ

 

Ընթերցել...
 

 

ԷԼԵՄԵՆՏԸ ՆՍՏԵԼ ԷՐ
«Եթե 2016թ. էլ հենց ես մնացի օմբուդսմեն, ապա այս կարեւոր ինստիտուտը այլեւս չէր լինի այնքան արդյունավետ»:                                         ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
ԱՄՍՎԱ ՀԱՐՑԸ
ՎԱՐԱԿԱԲԱՆՆԵՐԻՆ...


Ընթերցել...
 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԵՐԳԸ

 

 


(ԱԺ-ՈՒՄ ԲԵՌՆԱՏԱՐ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԴՆԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԻՆ ՕԵԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մաշինեն եկավ Հեղին ջան,
Ակները մանր, ակները մանր,
Ակները մանր, Հեղին ջան,
Բեռները ծանր, բեռները ծանր: