ԱՄՓՈՓԵԼՈՎ 2015-Ը` «ԻՐԱՎՈՒՆՔՆ» ԸՆՏՐԵԼ Է ՄՇԱԿՈՒՅԹԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՎ ՎԱՏԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ

«Իրավունք» թերթը շարունակելով իր լավագույն ավանդույթները` այս տարի եւս, հաշվի առնելով նաեւ ընթերցողների կարծիքները, ամփոփելով նախորդ` 2015 թվականը, ներկայացնում է տարվա ընթացքում իրենց գործունեությամբ, մշակույթի տարբեր բնագավառներում աչքի ընկած լավագույն եւ վատագույն գործիչներին: Եվ այսպես, ըստ «Իրավունք» թերթի`

Ընթերցել...
 

 

Ընթերցել...
 

«ԻՐԱՎՈՒՆՔԸ» ՀԱՂԹԵՑ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ

 

Ուրբաթ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռ. Ափինյանի հրապարակած վճռով «Իրավունքը» հաղթեց համասեռամոլների լոբբինգով զբաղվող պաշտպաններին: Նշենք, որ «Իրավունք» թերթի շահերը դատարանում պաշտպանում էր «ԼԵՒ ԳՐՈՒՊ» փաստաբանական ընկերության ղեկավար, փաստաբան ԼԵՒՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ: Վճռում մասնավորապես  նշվում է. ««Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի` «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի եւ Իլոնա Ազարյանի` ներողություն խնդրելուն, դատական ակտը մասնակի հրապարակելուն եւ պատճառված վնասը փոխհատուցելուն պարտավորեցնելու մասին հայցը մերժել»:
Հիշեցնենք, որ համասեռամոլների լոբբիստները իբր վիրավորվել էին «Իրավունք» թերթում «Երբ համասեռամոլների գրանտածիծ պաշտպաները պետական աջակցություն են ստանում» հոդվածից:



ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ընթերցել...
 

«ՎԵՐ ԸՆԿԻ ՏԵՂԴ, ԹԵ ՉԷ ՑԵՂԴ ԿՎԵՐԱՑՆԵՄ».

ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ` ՎԱՇԽԱՌՈՒԻ ԶՈՀ.

ՏԵՍԱՆՅՈՒԹ


«Իրավունքի» խմբագրություն էր  դիմել   քաղաքացի Նարինե Պետրոսյանը, ով իր  ընտանիքով դարձել է  վաշխառուական բանդայի զոհը:

2011 թ-ին  դեկտեմբերին` Ամանորից առաջ, տիկին Նարինեն իր որդու` Դավիթ Պետրոսյանի գրպանից  պատահաբար   գտնում է  իր տանն առնչվող առուծախի  փաստաթղթեր:  Որդու հետ զրույցից  Նարինե Պետրոսյանը պարզում է, որ նա կռվի  մեջ է ընկել: Այնպես է ստացվել, որ որդուն  այդ «ռազբորկայի» ժամանակ սխալ են հանել եւ պահանջել մեծ գումար: Քանի որ  Դավիթը առձեռն այդքան գումար չի ունեցել,  կռվի մասնակիցները նրան  առաջարկել են համագործակցել վաշխառուի հետ, ով գրավի դիմաց նրան գումար կտա:  Որպես գրավ` Դավիթ Պետրոսյանը  մորից` Նարինե Պետրոսյանից գաղտնի,  տունը գրավ է դրել 55.000 դոլարի դիմաց: «Բայց հարցն այն է, որ տունը որդուս անունով չի եղել, անգամ նա գրանցված չի եղել այդ տանը: Ես եմ եղել սեփականատերը»,- մանրամասնում  է մեր զրուցակիցը:


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ`ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՒՄ:



 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

 

Ընթերցել...
 

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ԻՐԱՎՈՒՆՔ» ԹԵՐԹԻ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

25.10.2014

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում ներկա է գտնվել «Իրավունք» թերթի 25-ամյակին նվիրված միջոցառմանը:

Հոբելյանի կապակցությամբ, թերթի կայացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար, Հանրապետության Նախագահը Հայկ Բաբուխանյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով: «Իրավունք» թերթի 25-ամյակի կապակցությամբ պետական պարգևի՝ Երախտագիտության մեդալի են արժանացել նաև թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը և թերթի տնօրեն Գեղամ Գրիգորյանը՝ թերթի կայացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի համար:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է թերթի խմբագրակազմին և ընթերցողներին հոբելյանի առթիվ, մաղթել հաջողություն և արգասաբեր աշխատանք:


***

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը «Իրավունք» թերթի 25-ամյակի կապակցությամբ


Հարգելի՛ բարեկամներ,

Սիրելի՛ իրավունքցիներ, տիկնայք և պարոնայք,

Սրտանց շնորհավորում եմ Բոլորիս «Իրավունք» թերթի 25-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Քսանհինգ տարին պատկառելի տարիք է որևէ հաստատության համար, լրատվամիջոցի համար՝ առավել ևս: «Իրավունք»-ը, փաստորեն, դարձավ մեր անցած քսանհինգ տարիների պատմության վկաներից մեկը: Վաղը շատ պատմաբաններ փորձելու են վերականգնել մեր անցած ճանապարհը նաև «Իրավունք»-ի նյութերով: Նրանք ուսումնասիրելու են դրանք, համադրելու են այլ աղբյուրների ու վկայությունների հետ, փորձելու են գնահատական տալ անկախ Հայաստանի պատմությանը:

Իսկ դա փառահեղ պատմություն է. պայքարի, մաքառման, տոկունության և հաղթանակի պատմություն է: Նման պատմությամբ վստահորեն կարելի է հպարտանալ:

Մենք՝ բոլորս միասին, որևէ դժվարության առջև չընկրկեցինք: Ընդհակառակը՝ մենք համառ էինք մեր նպատակներն ու իղձերը կյանքի կոչելու մեջ:

Մարդու կյանքում առաջին քսանհինգ տարին, ամենայն հավանականությամբ, ամենաերջանիկ, անհոգ և ուրախ տարիներն են: Քսանհինգ տարեկանում բոլորս էլ կյանք ենք մտել՝ ուրվագծելով մեր երազանքի ճանապարհը: Ամեն մեկի մոտ տարբեր է ստացվել: Սակայն նրանք, ովքեր իրենց համար հստակ նպատակներ էին սահմանել, միշտ էլ հետագայում հաջողության են հասել:

Անշուշտ, թերթի այդ նույն առաջին քսանհինգ տարիների շրջանն այդքան անհոգ չէր կարող լինել: Թերթի համար, վստահ եմ, դա հաստատման, կայացման, զարգացման, անշուշտ, նաև պայքարի տարիներ էին: Այսօր, կարծում եմ, «Իրավունք»-ն իրավամբ իր արժանի տեղն է զբաղեցնում Հայաստանի ազատ լրատվական դաշտում:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Մենք պետք է ճանաչենք, որ այսօր մեր ազգային պետության շենքը կանգուն է նաև լրատվամիջոցների ազատ աշխատանքի շնորհիվ: Դա մեր պետության ու հասարակության կարևորագույն և ամենաամուր հիմնասյուներից մեկն է:

Այս տարվա սկզբին ես մեկ այլ առիթով ասել եմ, որ մեր երկրում եղած խնդիրների ազատ քննարկումը ոչ թե մեր թուլության, այլ մեր ուժի վկայությունն է: Այն, որ մենք չենք մոլորեցնում մեր ժողովրդին, կրկին, միայն ու միայն մեր ուժն է վկայում:

Իհարկե, խոսքի ուժը հզոր է: Գևորգ Էմինի տված սահմանումը շատ դիպուկ է.

«Խոսքը զենքի պես զգու՜յշ գործածիր,

Երբ խառն է դարը.

Նույն արճիճի՜ց են ձուլում, իմացի՜ր,

Գնդակն ու ... տառը»:

Այսօր, իհարկե, աշխարհը շատ է փոխվել, և տառն արդեն չեն ձուլում, իսկ թերթերը շարում են համակարգիչների միջոցով: Բայց խոսքի ուժը շարունակում է մնալ հզոր:

Ես ուրախությամբ արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքի ուժը կերտում է, զտում է, օգնում է մեզ կատարելագործվել: Իսկ առկա թերություններն էլ շատ դեպքերում բավականին դառը այդ դեղամիջոցի կողմնակի հետևանքներն են:

Որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ՝ վերահաստատում եմ մեր իշխանությունների հավատարմությունը խոսքի և լրատվամիջոցների ազատությանը: Լրագրողների և լրատվամիջոցների ազատ գործունեությունը լավագույնս պաշտպանված է մեր երկրի օրենսդրությամբ: Վերջին տարիների ընթացքում այն հետևողականորեն կատարելագործվել է՝ հետևելով մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում միջազգային և եվրոպական լավագույն փորձին:

Այսօր զգալիորեն նվազել են լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը: Այդ առումով հատկապես կարևորում եմ, որ լուրջ միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի մեր իրականությունից վերանա լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնություն կիրառելու զազրելի երևույթը: Ուրախալի է, որ մեր երկրում առկա այս դրական միտումները ճանաչվել են այս ոլորտը գնահատող միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բազմաթիվ զեկույցներում:

Սրանք բոլորը միտումներ են, որոնք անհրաժեշտ է ամրապնդել և զարգացնել: Այդ միտումները ցույց են տալիս, որ խոսքի ազատությունը մեր երկրում անշրջելի իրողություն է: Մեր խնդիրն է, ոչ միայն պահպանել եղածը, այլև զարգացնել այն՝ համադրելով բոլորիս ջանքերը:

Սիրելի՛ իրավունքցիներ,

Խոսքս ամփոփելով՝ կրկին սիրով շնորհավորում եմ ձեզ՝ ձեր թերթի այս հոբելյանի կապակցությամբ: Պատմաբաններն ասում են, որ քսանհինգ տարին այն ժամանակահատվածն է, որի ընթացքում նոր սերունդ է ձևավորվում:

Հուսով եմ, որ ձեր թերթն ընթերցելու են ազատ ու անկախ Հայաստանի շատ-շատ նոր սերունդներ:

Հաջողություն, արգասաբեր աշխատանք և, անշուշտ, կանաչ ճանապարհ եմ մաղթում «Իրավունք»-ին՝ ի շահ մեր երկրի և հասարակության: Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ ձեր քսանհինգամյա դժվարին, բայց պատվաբեր ճանապարհը:

Շնորհակալություն:

Ընթերցել...
 
Իրավունք Թերթ - Մեր մասին
Հինգշաբթի, 09 Հոկտեմբեր 2014 00:00

Ընտրվեցին «լավագույնները



Զարուհի ամենամյա մրցանակաբաշխությունն այս անգամ եւս հանրությանն էր ներկայացնում տարբեր ոլորտներում լավագույնը ճանաչված մարդկանց:
Այսօր մշակութային գործիչները, շոու բիզնեսի ներկայացուցիչները, հաղորդավարները, բժիշկներն ու այլոք հավաքվել էին մեկ հարկի ներքո՝ ստանալու այդքան բաղձալի «լավագույնիե կոչումները:
Մրցանակաբաշխության ընթացքում աստղաբույլը երգում էր, իսկ կոչումներն էլ իրենց երկար սպասեցնել չէին տալիս:

Եվ այսպես՝ ներկայացնում ենք լավագույնների ցանկը.

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Մեր մասին
Հինգշաբթի, 09 Հոկտեմբեր 2014 00:00

3 տարեկան


Օրեր առաջ Վալենսիա ռեստորանային համալիրում կայացավ ամսագրի 3 տարեկանին նվիրված միջոցառում-մրցանակաբաշխությունը: Երեկույթի ընթացքում տարբեր բնագավառներում հաջփղություններ ու հաղթանակներ գրանցած անձինք արժանացան լավագույն տիտղոսներին: Միջոցառման ժամանակ aad.am կայքի կողմից -ն ճանաչվեց որպես տարվա լավագույն ժամանցային ամսագիր:

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Մեր մասին
Հինգշաբթի, 09 Հոկտեմբեր 2014 00:00

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ. «21tv»-ի երկու հաղորդավարները՝ Դիանա Մալենկոն և Կարեն Մոլիտվինը ճանաչվել են լավագույնը


«Զարուհի» ամսագիրը Դիանա Մալենկոյին և Կարեն Մոլիտվինին մրցանակներ է շնորհել «Տարվա լավագույն հեռուստահաղորդավար» անվանակարգում։

Հեռուստատեսությունում Դիանայի և Կարենի ներկայությունն ընդամենը մի քանի տարով է հաշվվում, բայց գործը նկատելի և պահանջված է, իսկ իրենք՝ սիրված։
Դիանա Մալենկո - Սա առաջին մրցանակն է, որ ստացել եմ որպես հաղորդավարուհի։ Եվ պիտի ասեմ, որ գնահատված լինելն ընդհանրապես հաճելի է, բայց կրկնակի հաճելի է, երբ աշխատանքդ գնահատում են երիտասարդ տարիքում, քանի որ հիմնականում տարիների աշխատանքն է գնահատականի և արդյունքի բերում։

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Մեր մասին
Հինգշաբթի, 09 Հոկտեմբեր 2014 00:00

Лучшие из лучших по версии журнала «Заруи»: награждение депутатов и звезд армянского шоу-бизнеса


Накануне вечером армянский развлекательный журнал «Заруи» отметил свое трехлетие, которое редакция издания по уже сложившейся традиции решила отметить церемонией награждения политиков и деятелей искусства.
В беседе с «АРКА Style»  редактор журнала Лилит Егиазарян рассказала, что «Заруи» ежегодно обращается в своих статьях к деятельности женщин в различных сферах и награждает лучших по итогам года.
«Мы выделили 28 номинаций, победители в которых определяются в течение года нашим редакционным советом»,- сказала Егиазарян.
В качестве приза победителям вручалась деревянная статуэтка в форме армянской буквы «З».
Открыл торжественную церемонию вручения наград  генеральный директор Издательского дома «Заруи» Айк Бабуханян.

Մանրամասն...
 
Իրավունք Թերթ - Մեր մասին
Ուրբաթ, 18 Հուլիս 2014 00:00

«ՄԻ ԱՄԲՈՂՋ ՇՂԹԱ, ՈՐԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԿՈՆՉԻՏԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԱՎԱՐՏՎՈՒՄ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՎՏԱՆԳՆԵՐՈՎ»


Օրերս «Ազդակ» լրագրողական ակումբում տեղի ունեցավ կլոր սեղան «Աղանդավորության եւ այլասերվածության գրոհը Հայաստանի վրա» թեմայով, որի մասնակիցներն էին` ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, «Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ Արման Բոշյանը, «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:


ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԳՐՈՀ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՎՐԱ


Ինչպես իր խոսքում նշեց Սիմ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, այսօր Հայաստանի վրա ակտիվ գրոհում ու այլասերվածություն են տարածում մի քանի ջոկատներ, որոնք են.

Մանրամասն...
 

ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ «ԻՐԱՎՈՒՆՔ» ԹԵՐԹԻ ԿՈՂՄԻՑ

 

Այսօր «Իրավունք» թերթի խմբագրակազմը հյուրընկալվել էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երեւանի պատվավոր քաղաքացի, արձակագիր, դրամատուրգ ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻ բնակարանում:

Առիթը մեկն էր` «Իրավունք» թերթի կողմից վարպետը համարվել է «2013 թվականի լավագույն գործիչ` գրականության ասպարեզում»` Ցեղասպանության 100 ամյակին նվիրված իր «Փարիզյան դատավճիռը» պիեսի համար:

 

 

 

Առավել մանրամասն դիտեք ստորեւ ներկայացրած տեսանյութում.


 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Հ.Գ. Դրամատուրգի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք տպագիր «Իրավունքի» առաջիկա համարներում:

Ընթերցել...
 

«ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԿՈՂՄԻՑ «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԱԽԱՐԱՐ» Է ՃԱՆԱՉՎԵԼ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

Այսօր «Իրավունքի» «Ուղիղ կապ» նախագծի հյուրն էր ՀՀ սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ով մեկ ժամ ուղիղ հեռախոսակապ ձեւաչափով պատասխանեց «Իրավունքի» ընթերցողների եւ ակտիվ հասարակության հեռախոսազանգերին` տալով հուզող մի շարք հարցերի պատասխաններ: Նշենք, որ զանգահարողները մեծամասամբ հետաքրքվում էին քեսաբահայության վիճակի, նրանց այսօրվա ու վաղվա մասին, եւ, իհարկե, հարցերի մի ստվար մաս վերաբերում էր Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերից հետո ուկրաինահայերի եւ ղրիմահայերի խնդիրներին:

Ի դեպ, տիկին նախարարին «Իրավունքի» կողմից անակնկալ էր սպասվում: «Իրավունքն» ավանդաբար ամփոփելով տարվա ընթացքում տարբեր ոլորտներում հայ գործիչների գործունեությունը, եւ, հաշվի առնելով իր ընթերցողների կարծիքը, 2013 թվականի «ԼԱՎԱԳՈՒՅՆ նախարար» է ճանաչել ՀՀ Սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ` Սփյուռքի հետ կապերի սերտացման հարցերում նախաձեռնողական եւ հետեւողական լինելու համար»: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հանձնելով պատվոգիրը նախարարին` նշեց. «Սփյուռքի հետ կատարած Ձեր աշխատանքը, մտավոր աշխատանքային գործունեությունը,  հայ ժողովրդի համար Ձեր մեծ ներդրումը բարձր է գնահատվում մեր ժողովրդի կողմից: Շնորհակալություն Ձեր կատարած աշխատանքի համար, առավել եւս հիմա` Քեսաբի դեպքերի հետ կապված էլ ավելի ընդգծվեց ձեր կատարած աշխատանքը եւ նաեւ ձեր կառույցի կարեւորությունը, անհրաժեշտությունը, հրատապությունը: Մեր կոլեկտիվը, «Իրավունք» թերթը եւ ՍԻՄ կուսակցությունը կանգնած են ձեր կողքին եւ պատրաստակամ ցանկացած հարցով աջակցել»:

«Շնորհակալ եմ, համենայն դեպս, կարծում եմ` Սփյուռք-հայրենիք գործակցությունը ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է եւ Սփյուռքի նախարարության ստեղծումը, որը Հանրապետության նախագահի գաղափարն էր այսօր իրականացնում եմ անձամբ»,- ընդունելով պատվոգիրը` ասաց տիկին նախարարն ու հավելեց.- «Շատերը էին թերահավատ, շատերն էին կասկածում` նախարարությունը կկայանա, թե` ոչ, բայց ի պատիվ մեր թիմի, մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր Սփյոռքին եւ նրա կառույցներին ու կազմակերպություններին, որ վստահեցին մեզ, հավատացին եւ մեր ծրագրերի մասնակիցը դարձան: Դրա համար էլ նախարարությունը ընդլայնվեց ու կայացավ: Առավել եւս շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի այն քաղաքացիներին, «Իրավունք» թերթի ընթերցողներին, որոնք գնահատել կարող են: Դա ամենամեծագույն շնորհն է եւ ես շատ շնորհակալ եմ, որովհետեւ այսօր շատ սիրում են բացասականի մասին խոսել, սակայն կարեւոր է նաեւ արված գործը տեսնել ու գնահատելը: Այս հաճելի, գեղեցիկ եւ շատ կարեւոր պարգեւը նախեւառաջ մեր նախարարության բոլոր աշխատակիցներին է վերաբերում եւ երկրորդ` պարտավորեցնում է, որ ավելին պետք է անել ու ավելին աշխատել, որովհետեւ  ժողովուդը, եթե թեկուզ փոքրիկ հավատ եւ հույս ունի տվյալ դեպքում այս կառույցի նկատմամբ, ապա այն պետք է դարձնենք առավել մեծ, առավել ճոխ եւ կազմակերպված»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Հ.Գ.- Մեր ընթերցողների հարցերն ու ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի տված պատասխաններն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունք» թերթի ուրբաթ օրվա տպագիր համարում:

Ընթերցել...
 
Մեր հիմնը


Անունը Միացնել
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ

 


Քո ուղին` հավերժ, ու գործը քո արդար է,
Հարատեւ կեղծիքի դեմ հավերժ պայքար է.
Քեզանով այսօր ուժ առնենք ու զորանանք,
Մեր Հայոց երկրի զորեղ զինվորը դառնանք:

Արթուն մտքի, արդար խոսքի ակունքն ես, «Իրավունքե
Քո սուր գրչից չի վրիպի թեկուզ ամեն մանրուք:
Թող սերունդներ թերթեն էջերդ` թեւ առնեն քեզնով,
Դու հզոր ես, դու այսօր հաստատ ես քո խոսքով:

Ամենուր շատ բարձր ու վեհ է քո անունը,
Անկոտրում ես, որ պինդ մնա Հայ տան սյունը.
«Ուժն է ծնում իրավունքը կարգախոսը,
Թող լինի մեր ուղեկիցն ու լույս փարոսը:

 

Խոսքի եւ երաժշտության հեղինակ` 
Գայանե Աստվածատրյան


25.02.2011թ.
Կատարումը` Դավիթ Թուջարյանի

 

Մանրամասն...
 
ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ - 2011թ.


 

ՆԿԱՐՆԵՐ



CSS Gallery:
No images found in folder /home/httpd/vhosts/iravunk.com/subdomains/old/httpdocs/images/stories/dilijan

 

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ՇԱԽՄԱՏ ՍԻՐՈՒՄ ԵՆ


Շախմատի դիլիջանյան առաջնությունը սկսելուց առաջ բացման խոսքով հանդես եկավ ՙԻրավունք՚ թերթի խմբագրական խորհրդի նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ. ՙՙԻրավունք՚ թերթն այսօր Դիլիջանում շարունակում է իր հանրապետական մրցաշարը, որն անց է կացվել տարբեր քաղաքներում, որոշ քաղաքներում էլ դեռ անց է կացվելու: Արդյունքը կլինի այն, որ երբ ամբողջ հանրապետությունով մեկ կավարտենք քաղաքային փուլը, Երեւանում կանցկացվի եզրափակիչը՚:

Մանրամասն...
 
КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА - 5 2011 г.


 

ՆԿԱՐՆԵՐ


kp1 kp10 kp11 kp12 kp13 kp14 kp2 kp3 kp4 kp5 kp6 kp7 kp8 kp9

 

ԹԵՐԹՆ ԱԴԱՊՏԱՑՎՈՒՄ Է ԱՅՆ ԵՐԿՐԻՆ, ՈՐՏԵՂ ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ

 

Ապրիլի 26-ին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դահլիճում կայացավ ՙԿոմսոմոլսկայա պրավդա վ Արմենիի՚ թերթի հնգամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում: 
Տանտերերի անունից հյուրերին եւ հոբելյարներին ողջունեց համալսարանի ռեկտոր ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԸ.
-ՙԿոմսոմոլսկայա պրավդա՚ թերթը երեւի դարձել է ամենաճանաչված երիտասարդական բրենդը ռուսալեզու եւ ռուսական կողմնորոշում ունեցող տարածքներում: Այդ բրենդը այնքան ճանաչված է, այնքան որակյալ, որ այսօր էլ ամբողջ ԽՍՀՄ նախկին տարածքում եւ հատկապես այն երկրներում, որտեղ հրատարակվում է, շարունակում է մնալ բարձրորակ բրենդ, ունի մեծ գրավչության: Եվ պատահական չէ, որ մեր համալսարանի ուսանողները եւ համալսարանի ներկայացուցիչները մեծ հաճույքով են համագործակցում թերթի հետ, ներկայացնում են այնտեղ իրենց նյութերը: Ես ցանկանում եմ շնորհավորել նրանց, ովքեր մասնակից են այս իրադարձությանը:

Մանրամասն...
 
ԻՐԱՎՈՒՆՔ - 20 2009թ.


 

ՆԿԱՐՆԵՐ


ir20-1 ir20-10 ir20-11 ir20-12 ir20-13 ir20-14 ir20-15 ir20-2 ir20-3 ir20-4 ir20-5 ir20-6 ir20-7 ir20-8 ir20-9

 

ՏԵՍԱՖԻԼՄ


Մանրամասն...
 
ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ - 2011թ.


 

ՆԿԱՐՆԵՐ



CSS Gallery:
Could not find folder /home/httpd/vhosts/iravunk.com/subdomains/old/httpdocs/images/stories/hrazdan

 

ՏԵՍԱՖԻԼՄ


 

ԻՐԱՎՈՒՆՔԸ՚ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ


ՙԻրավունք՚ թերթը 20-ամյակը լրանալուց հետո դեռ շարունակում է մարզամշակութային մեկնարկը Հայաստանի տարբեր քաղաքներում եւ գյուղերում: Սեպտեմբերի 11-ին ՙԻրավունքը՚ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում էր: Օրը համընկավ նաեւ Սուրբ խաչի տոնին:

 

ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱՆՔ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Ինչպես ՙԻրավունք՚ թերթի խմբագրական խորհրդի նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ նշեց երեկոյան տեղի ունեցած համերգային ծրագրի բացմանը. ՙԱյսօր եւս մեկ տոն կա, դա ՙԻրավունք՚ թերթի 2000-րդ համարի լույսընծայման տոնն է: 2000 համար տպագրել, դա նշանակում է 2000 գիշեր, 2000 անգամ ստեղծագործական միտք՚:

Մանրամասն...