rus#35 30.03.12թ.

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ ԲԱՑՎՈՒՄ Է ՙԹՇՎԱՌՆԵՐ՚ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՈՎ

Եվ այսպես, առաջին ըստ էության նախընտրական հանրահավաքը այսօր անցկացնելու է ՀԱԿ-ը: Հենց նախընտրական, զի չեն էլ թաքցնում, որ հանրահավաքը հիմնականում նախատեսված է ՀԱԿ-ի թեկնածուներին ներկայացնելու համար: Միաժամանակ ՀԱԿ-ում այս պահին նույնիսկ ստույգ չգիտեն` արդյոք հանրահավաքին հնչեցնելո±ւ են արտահերթ նախագահական ընտրությունների կոչեր, թե± ՙավազակապետության կազմաքանդումը՚ արդեն դարձել է ոչ ակտուալ:
Մենք արդեն առիթ ունեցել էինք մատնանշել, թե ինչպես է տեղի ունեցել շահերի բախումը ՀԱԿ-ի եւ ՙԺառանգության՚ միջեւ: Արդյունքում ՀԱԿ-ի ե°ւ գործիչները, ե°ւ քարոզչամեքենան ՙԺառանգության՚ ու

վերջինիս առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին ինչ ասես ասել են, սակայն համարժեք հակահարված չեն ստացել, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ դրսեւորել է թուլություն եւ, ՀԱԿ-ից այդպես էլ չկարողանալով ոչինչ կորզել, շտապ նահանջել է թիվ 7 ընտրատարածքից: Իսկ մյուս որեւէ ընտրատարածքներից ՀԱԿ-ը չկամեցավ գեթ մեկ թեկնածու հանել, որպեսզի չխանգարի ՙԺառանգության՚ թեկնածուին: Նույնիսկ ՀԱԿ-ի գործիչների ելույթներն էին շատ ագրեսիվ, դե, իսկ ՙՖեյսբուք՚ մտնելիս կարելի էր պարզապես վախենալ, թե ինչ քանակությամբ ՀԱԿ-իստներ շան լափ էին լցրել ու շարունակում են լցնել ՙԺառանգության՚ գլխին:

ՙԱՅՆՊԵՍ ՉԷ, ՈՐ ՄԵՐ ՈՂՋ ԵՐԿԻՐԸ ՙՆՍՏԱԾ՚ Է ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ՚

ՙԽՈՍՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔԻՑ, ԻՐԵՆՔ ԻՍԿ ԽԱԽՏԵԼՈՎ ԱՅՆ

ՙՙ100 ԸՆՏՐՈՂ ՄԻ ՏՆԻ±Ց

ՙՙՙՄՈՒՍԻՆՅԱՆԻՆ ՉԻ ՀԱՍՆՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՆ ԻՄԱՆԱԼ

ՙՙՓՈՐՁԸ ՓՈՐՁԱՆՔ ՉԻ

ՙՙ9-ՐԴԸ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ Է 3-ՐԴԻ±Ն ԵՎ 8-ՐԴԻ±Ն


ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ

ՏԱՐԻՆԵՐԻ ԽՈՐՔԻՑ ԵԿՈՂ ՄԵԾ ԿՈՂՈՊՈՒՏ

Մայրաքաղաքի Մաշտոցի պուրակում իրականացվող կրպակաշինության հիմքերը, ինչպես ներկայացրել ենք մեր նախորդ համարում, գնում են տարիների խորքը: Այն ժամանակները, երբ Աբովյան փողոցում մայթերն ու կանաչապատ տարածքները տրվում էին կառուցապատման կամ ՙժամանակավոր՚ կրպակներ տեղադրելու նպատակով, ապա պետական գրանցում ստացան, եւ ահա, այսօր էլ դրանք քանդելու համար

որպես փոխհատուցում` տարածքներ են տրամադրվում Մաշտոցի պուրակում:
Աբովյան փողոցում ժամանակին անհասկանալի պատճառներով նման տարածք վարձակալության տալու հետ կապված մեկ փաստ ներկայացրել էինք մեր նախորդ հրապարակման մեջ: Նշել էինք նաեւ, որ Երեւանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի կողմից ընդունված համապատասխան որոշումն ամենեւին էլ միակը չէ: Եվ խոսքը մերկապարանոց չթողնելու համար ներկայացնենք երկու այլ նման որոշում եւս:
Դրանցից մեկն ընդունվել է 2000-ականների սկզբներին:

Մանրամասն




ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՙՙՙՙՙՙՙՄԵԾԱՄԻՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ԵՆ ԹՎԵՐ ԿՐԱԿՈՒՄ՚

ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը, ով նաեւ ՙԱրցախ՚ հայրենակցական միության նախագահն է, խորապես զարմանում է այն բանի վրա, թե ինչու են ցուցակները այս աստիճան քննարկման առարկա դարձնում: Եվ այս առումով, ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ունի իր տեսակետը.
-Ցանկացած կուսակցություն ինքն է կազմում իր ցուցակը` ելնելով իրենց կուսակցական հետաքրքրություններից: Կուսակցությունը մի մեծ

օրգանիզմ է, որն ունի իր մարտավարությունը: Ովքեր չեն ծուլանում, քննարկում են այս կամ այն կուսակցության ցուցակը: Զարմանում եմ, որ ցուցակներն այսչափ հետաքրքրություն են առաջացրել: Իսկ ինչ վերաբերում է մեր ցուցակին, որը նունպես լուրջ քննարկումների թեմա է դարձել, ապա այն շատ թարմացված է. առաջին տեղերը երիտասարդացված տեղեր են, 20 տոկոսը` կանայք են, մնացածը` կուսակցության ղեկավար կազմն է: Ի±նչ անենք, վերցնենք փոխե±նք այդ կազմը: Ղեկավար կազմը այդքան հեշտ չի փոխվում:

 

Մանրամասն



ԶԱՐԿԵՐԱԿ

ԻՆՉՆ Է ՊԵՏՔ
ՓՈԽԵԼ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԵՎ ԻՆՉՊԵՍ

Մարտի 10-ին տեղի ունեցավ ՀՀԿ 13-րդ համագումարը, որտեղ ՀՀ նախագահ եւ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը իր ելույթի ժամանակ առաջ քաշեց փոխվելու անհրաժեշտության թեզը: ՙԻսկ թե ինչն է պետք փոխել առաջին հերթին եւ ինչպես՚,- հարցով Z-S սոցհարցման կենտրոնն անց է կացրել սոցհարցում Երեւան քաղաքում` 100 հոգու շրջանակում: Այս կապակցությամբ մենք լսեցինք նաեւ մի քանի քաղաքական եւ հասարակական գործիչների

կարծիքները, որից հետո կներկայացնենք հարցման արդյունքները: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ. ՙԻմ կարծիքով, առաջինը պետք է փոխել բոլոր այն բացասական երեւույթները, որոնք, ցավոք, տեղ են գտել մեր հանրային կյանքում: Պետք է փոխել մտածելակերպը, եւ այն ավելի շատ դարձնել պետականակենտրոն ու մարդակենտրոն, եւ սա ուղղված է ողջ հանրությանը, որի համար պետք է քաղաքական համակարգը, կուսակցությունները, իշխանությունը եւ ընդդիմությունը իրենց ծրագրերը կառուցեն այդ ուղղությամբ, հավատան ու փոխեն այդ սկզբունքը ու հավատան, որ կունենան բավարար կամք, ցանկություն, հետեւողականություն նպատակներն իրականացնելու համար:



Մանրամասն

ԲԱՄԲԱՍԱՆՔ

ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ
ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ

Ըստ պտտվող լուրերի, ՀԱԿ-ի ճամբարում գնալով իրադրությունը թեժանում է: Նույն լուրերի համաձայն, ասում են, որ ՀԱԿ առաջնորդ ԼՏՊ-ն եւ նրա զինյալ գրոհային Նիկոլ Փաշինյանը, ով տարիներ ի վեր ՙխմբագրում՚ է ԼՏՊ-ի մտքերը, հերթական անգամ իրար են բախվել, այս անգամ արդեն Նիկոլին թիվ 7 ընտրատարածքում նախընտրականի համար նախատեսված գումարներ տրամադրելու առումով: Նույն լուրերի համաձայն, ասում են, որ Նիկոլը ԼՏՊ-ին մեղադրել է այլ հոսքերից եկած գումարները վատնելու

մեջ` ասելով, որ ինքը նույնպես այդ գումարներից պետք է հասանելիք ունենա, քանի որ այս տարիների ընթացքում քիչ բան չի արել` հանուն միջազգային հանրության: Դե, սպասելի էր Նիկոլի ու Լեւոնի զմիմյանս բախվելու փաստը, քանի որ Արեւմուտքից ստացված գումարները արդեն կիսվում են ոչ թե ԼՏՊ-ի ու ՀԱԿ-ի միջեւ, այլ նաեւ անժառանգ մնացած ՙժառանգականների՚ ու ազատական հայացքների տեր ազատ դեմոկրատների միջեւ, որոնց հացն ու ջուրը նույնպես Արեւմուտքն է ապահովում… Դեռ ի¯նչ նորանոր ՙզխկոցներ՚ են լինելու, մնում է մի քիչ էլ համբերել:

 

Մանրամասն


ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՙՏՈՒՐԻՍՏԸ, ԱՂԲԸ ԵՎ ԳՈՒՄԱՐԻ ԿՈՐՈՒՍՏԸ

-Հարգելիներս, ամբողջ աշխարհը ման եկած եմ, չկա մի մայրցամաք, որտեղ ոտքս դրած չլինեմ: Այս տարի ընկերուհուս հետ քառասուն տարվա բացակայությունից հետո եկանք Հայաստան, որտեղ ծնված եմ, սակայն մանուկ հասակից տեղափոխված եմ Կանադա: Այն բնական հրաշալիքները, որ տեսա այստեղ, չեմ տեսել այլ տեղ: Աստված Հայաստանի բնաշխարհը, կարծում եմ, մեծ սիրով է արարել: Ձեր համար այն սովորական է դարձել, քանի որ ամեն օր արթնանում եւ տեսնում եք այս հրաշագեղ բնաշխարհը: Ափսոս, որ ամենն աղբի ու

կեղտի մեջ է (նամանավանդ` Երեւանը) եւ վայել չէ ձեզ: Սակայն հարցս հետեւյալն է.
Ջերմուկ քաղաքի հյուրանոցի համարում (երեք օր ապրել եւ վայելել եմ այդ դրախտային բնությունը) առավոտ կանուխ` համարից դուրս գալուց առաջ, 23000 դրամի չափ մեր հետ վերցրեցինք, մնացած գումարը`160000 դրամը, թողեցինք համարում (այնտեղ փողերի պահարան չկար, դրա համար թողեցինք ուտելու սեղանի վրա, իսկ գումարը նախորդ օրն էինք այդ քաղաքի բանկից քաշել): Ճաշին, երբ վերադարձանք, պարզեցինք, որ գումարը չկա, մնացած իրերը ստուգեցինք. տեղում էին: Անմիջապես տեղեկացրեցինք հյուրանոցի մենեջերին, որն ասաց, որ իրենք այդ դրամի համար պատասխանատվություն չեն կրում, սակայն եթե ցանկանում ենք, կարող են իմ անունից զանգահարել եւ հրավիրել խուզարկուի, որը կզբաղվի այդ հարցով:

Մանրամասն


ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՙՙԱՅՆՊԵՍ ՉԷ, ՈՐ ՄԵՐ ՈՂՋ ԵՐԿԻՐԸ ՙՆՍՏԱԾ՚ Է ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ՚

Այս տարվա առաջին եռամսյակը մոտենում է ավարտին: Ասել, թե այս ժամանակահատվածում արտառոց տնտեսական թռիչքներ ունենք, հասկանալի է` անիմաստ կլիներ: Բայց մյուս կողմից էլ` արտասովոր անկումներ էլ չեն երեւում: Մի խոսքով, մի միջին պատկեր, չնայած, որ Հայաստանի բավականին ցածր տնտեսական բազայի պարագայում միջին վիճակները հազիվ թե որեւէ մեկին բավարարեն:
Իսկ ի±նչ են մտածում պետական վերին օղակներում

տարվա առաջին եռամսյակի մասին, կամ ի±նչ նկատառումներ կան առաջիկայի հետ կապված: Հարցերի այս շրջանակի շուրջ էր մեր զրույցը ՀՀ էկոնոմիկայի նախարար ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆԻ հետ:
-Իհարկե, տարվա այս առաջին ամիսների արդյունքների հիման վրա դեռ մի փոքր շուտ է գնահատականներ տալ եւ հետեւություններ անել: Բայց, ամեն դեպքում, այս առաջին ամիսները խոստումնալից են: Ավելի ճիշտ` եթե նայում ենք ոչ թե կոնկրետ այդ ամիսների կտրվածքով, այլեւ որպես անցած տարվա տրամաբանական շարունակություն: Այդ առումով ունենք մոտավորապես այն պատկերը, ինչ կանխատեսում էինք: Իսկ դա նշանակում է, որ անցած տարվա դինամիկան ոչ թե պատահականություն էր, այլ օրինաչափ` եւ այդ միտումները շարունակվում են:

Մանրամասն




ՍՊՈՐՏ

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԵՐՋԻՆ
ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՆ Է

Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը մարտի 27-ից հանգրվանել է Աբովյանի համալիր մարզադպրոցում:
Բռնցքամարտի սիրահարներին, համոզված ենք, կհետաքրքրի, թե որ քաշային կարգում քանի ուղեգիր է վիճարկվելու: Դրանք տարբեր քաշային կարգերում տարբեր են: Օրինակ, 49 կգ եւ 60 կգ քաշային կարգերում ուղեգիր կնվաճեն 1-4-րդ տեղ գրավողները: Այս քաշային կարգերում Հայաստանը կներկայացնեն Կորյուն Սողոմոնյանը եւ Վլադիմիր Սարուխանյանը:
52 կգ քաշային կարգում մեր երկրի պատիվը կպահի

Հովհաննես Դանիելյանը, 56 կգ-ում` Արամ Ավագյանը, 81 կգ-ում` Արթուր Խաչատրյանը (երեք քաշային կարգում էլ 1-3-րդ տեղեր զբաղեցրածները կմեկնեն Լոնդոն), 69 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Հրայր Մաթեւոսյանը, ով Լոնդոն մեկնելու համար պետք է առնվազն դուրս գա եզրափակիչ:
64 կգ եւ գերծանր քաշային կարգերում Տրապիզոն մեկնողների անունները հայտնի կդառնան ավելի ուշ:

 

Մանրամասն


ՄՇԱԿՈՒՅԹ

ՙՙՙՙՙՙՙՙՙՙՁԵՌՔ ԵՆՔ ԲԵՐԵԼ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ՚

Շարունակվում են Մատենադարանի հին շենքի հիմնանորոգման աշխատանքները, սակայն դրան զուգընթաց` չեն դադարում հարստանալ Մատենադարանի արխիվային ֆոնդերը: Այս մասին մեզ տեղեկացրեց Մատենադարանի արխիվային փաստաթղթերի պահպանման, գիտական մշակման եւ թվայնացման բաժնի վարիչ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ:
-Երեք տարիների ընթացքում ձեռք ենք բերել շատ կարեւոր արխիվային ֆոնդեր` սկսած Մատենադարանի հիմնադիր Լեւոն Խաչիկյանի արխիվային ֆոնդից` մինչեւ Համազասպ եւ Վիկտոր Համբարձումյանների

արխիվային ֆոնդերը, որ ժառանգների ցանկությամբ հանձնվեցին Մատենադարան: Նվիրատուների շնորհիվ ձեռք ենք բերել Ադանայի հայոց առաջնորդարանի վարչական-հոգեւոր մարմինների գործունեությանն առնչվող վավերագրեր, որոնք ընդհատվում են 1915 թվականի ապրիլի 24-ովª անմիջապես Ցեղասպանության օրով:

Մանրամասն

 

ՓԱՆՋՈՒՆԻ

 

 

БОЛЬШАЯ СТИРКА

Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի կեղտոտ սպիտակեղենը հանում է, Հմայակ Հովհաննիսյանը` լվանում:

Մանրամասն

 

 

Designed by Administrator