Միջոցառումներ

03 11 2015

ՍԻՄ 23 համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 2015թ. 28-ին, ժամը 13:00-ին:

ամբողջը...

03 11 2014

ՍԻՄ նախագահության նիստերը տեղի են ունենում երկու շաբաթը մեկ՝շաբաթ օրը,...

ամբողջը...

03 04 2012

ՈՒՇԱԴՐՈւԹՅՈՒՆ ՍԻՄ կուսակցության եւ ՙԼԵՎ ԳՐՈՒՊ՚ փաստաբանական գրասենյակի կողմից 2012 թ....

ամբողջը...
 

Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 
 
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

 

Հայաստանի ՙՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ՚ կուսակցությունը հիմնադրվել է 1989 թվականին: Կուսակցությունը հանդիսանում է հայկական իրականության նորագույն ժամանակաշրջանի / 1988 թվականի ազգային զարթոնքից սկսած / քաղաքական դաշտի առաջնեկը և ստեղծման օրվանից իր անմնացորդ նվիրումն է բերել մեր անկախացող հայրենիքի կայացման գործընթացին: Իր գործունեության ողջ ժամանակահատվածում կուսակցությունը ներկայացված է եղել և մասնակցել է Ազգային Ժողովի երեք գումարման

աշխատանքներին:Կոսակցությունը այսօր էլ շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը` կարևորելով ազգային շահը իր ամենօրյա գործունեությամբ` պաշտոնաթերթ ՙԻՐԱՎՈՒՆՔՈՎ՚ և կուսակցության դիրքորոշումը արտահայտող այլ քաղաքական գործիքներով, շարունակում է հետամուտ լինել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության և այլ առաջադեմ միջազգային սկզբունքների ներդրման գործընթացին:

Կուսակցության նախագահն է Հայկ Բաբուխանյանը:

 
Լուրեր
Ուրբաթ, 12 Փետրվար 2016 16:30

ՉԻ ԿԱՐԵԼԻ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ԶՈՌ ՏԱԼՈՎ` ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐ ՇՌԱՅԼԵԼ, ՑՈՒՅՑ ՏԱԼՈՎ, ԹԵ ԻՆՉՔԱՆ ՈՒԺԵՂ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՔ

«Ստացվում է, որ մեր ընդդիմադիր գործընկերները կարող են իրենց թույլ տալ այս ամբիոնից ունենալ ռեմբոյական` սուր ճոճելու ելույթներ, մեզ վիրավորել, ահ ու սարսափ տարածել, իսկ իշխանությունը իրենց չի կարող անգամ քննադատել»,- այս խոսքերով իր ելույթը սկսեց ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ` անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող ճանապարհաշինության համար վարկ վերցնելու հարցի շուրջ որոշ ընդդիմադիր գործիչների ճոռոմ-ճոռոմ ելույթներին: Նագտնում է, որ դա լավագույն բանավիճելու ձեւը չէ, երբ իրենց իբր ընդդիմադիրի տեղ դրած պատգամավորները նման տոնայնությունը կիրառում են բավականին լուրջ եւ կոնկրետ հարցի ժամանակ:

 

Ընթերցել...
 

ԻՆՉՊԵ՞Ս ՎԱՐՎԵԼ՝ ՁՄՌԱՆԸ  ԿՈՄՈՒՆԱԼ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ ՉԸՆԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Երեկ Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ ներկայացնում էր  2015թ. տարեկան զեկույցը եւ պատասխանում պատգամավորների հարցերին: ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ մի քանի հարցեր եւ առաջարկներ ներկայացրեց պարոն Նազարյանին: Մասնավորապես.

1.Հայտնի է, որ ձմռան ամիսներին բնակչությունն ավելի շատ է սպառում թե՛ գազ, թե՛ էլեկտրաէներգիա: Սակայն կան թոշակառուներ, գործազուրկներ, անապահով այլ մարդիկ, կամ պարզապես ասենք՝ հիվանդանում են եւ չեն կարողանում գումարը վճարել, որի դիմաց պատժվում են անջատումներով: Հնարավոր չէ՞ սահմանել մի կարգ, որ սոցիալապես անապահով մարդիկ ունենան վճարման հետաձգման հնարավորություն: Կամ պայմանագիր, ըստ որի կարող են ամառն ավելի շատ վճարեն, քան սպառում են, որ ձմռանը չընկնեն ճգնաժամի մեջ:

 

Ընթերցել...
 

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ


 

ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ  ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երեկ մեկնարկել է ԵԽԽՎ-ի հերթական նստաշրջանը, որտեղ այդ բավականին ոչ հեղինակավոր կազմակերպության պատգամավորները պատրաստվում են քննարկել երկու հակահայկական բանաձեւ, որոնք անթաքույց պատվիրված են եվրոպացիների թուրք-ադրբեջանական  գործընկերների կողմից:Թուրքերի եւ ադրբեջանցիների դիրիժորության տակ  երգելու պատրաստ եվրոպական երգչախումբն այնքան խայտառակ վիճակում է, որ չի էլ նկատում, որ ամբողջ աշխարհը տեսնում է, թե ինչպես է աշխատում այն հայտնի բանաձեւը, որ, ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը:

 

Մանրամասն...
 
ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԱՃԸ ԻՆՔՆԻՆ ԼԱՎ ՑՈՒՑԱՆԻՇ ՉԷ
Նախաձեռնություններ
Ուրբաթ, 29 Հունվար 2016 17:49

ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԱՃԸ ԻՆՔՆԻՆ ԼԱՎ ՑՈՒՑԱՆԻՇ ՉԷ

2015թ. Արդարադատության նախարարության կազմում գործող Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հարուցել է 893222 կատարողական վարույթ: Դա կրկնակի շատ է 2014թ. ցուցանիշներից: Արդյունքում ազգաբնակչությունից բռնագանձվել է 25 մլրդ դրամ:Այս ցուցանիշները լուրջ մտահոգվելու առիթ են տալիս` ոչ միայն այն առումով, որ բռնագանձված գումարը ահռելի է, այլեւ նրանով, որ Հայաստանի ազգաբնակչության գրեթե 1/3-ը նախորդ տարվա ընթացքում առնչվել է հարկադիր բռնագանձումների հետ: Հարուցված վարույթների մեկ տարվա ընթացքում կրկնակի աճը դժվար թե վկայի բնակչության կողմից իրավախախտումների կրկնակի աճի մասին: Սակայն վստահելիորեն կարելի է ասել, որ այդ ամենի հետեւանքով կրկնակի աճել է բնակչության դժգոհությունը, սակայն ոչ թե ԴԱՀԿ-ից, այլ հենց պետությունից:

 

Ընթերցել...
 
Ուրբաթ, 12 Հոկտեմբեր 2012 00:00

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

 

ՍԻՄ կուսակցության հայտարարությունը Ղրիմի վերաբերյալ
11.03.2014թ.
ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի ելույթը
Նիստ 1 
27.02.2014թ.

Ուրվագիծ
ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը Ուկրաինայի վերաբերյալ 
06.03.2014թ.