Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 
Երեքշաբթի, 28 Օգոստոս 2012 12:18

 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԱՐԲԵՐ Է ՏԵՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ



ՙԱյն ավանդույթը, որ ձեւավորվեց խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ, իսկ դրանք որակապես տարբերվում էին նախորդներից եւ անցան քաղաքակիրթ մրցակցության պայմաններում, շարունակվում է նաեւ ՏԻՄ ընտրություններում: ՏԻՄ առաջին ընտրություններից մեկը Թալինի քաղաքապետի ընտրություններն էին: Լուրջ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր չեղան, հայցադիմումներ  դատարաններին չուղղվեցին: Բոլոր կողմերը ընդունեցին ընտրությունների արդյունքները: Հուսով եմ, որ սեպտեմբերի 9-ին եւ 23-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների հաջորդ փուլերը կանցնեն նույնկերպ, կպահպանվի այդ ավանդույթը, եւ դրական միտումը կփոխանցվի նախագահական ընտրություններին՚,- ՙՓաստարկ՚ ակումբում նշեց ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ:
Այս ընտրություններում թեկնածությունների քանակով առաջատար ուժը Հանրապետական կուսակցությունն է: Նկատելի է միտումը, որ թեկնածուների ընտրությունը կատարվում է ոչ թե, այսպես կոչված, կուսակցական ՙչոր՚ սկզբունքով, այլ հաճախ հավանություն է տրվում կամ աջակցություն է ցուցաբերվում անկուսակցական թեկնածուներին, իսկ երբեմն էլ այլ կուսակցությունների ներկայացուցիչներին, որոնք տվյալ համայնքում ունեն բարձր հեղինակություն եւ ժողովրդի համակրանքն են վայելում. ՙԿա այն միտումը, որ իշխանության մարմինները պետք է լինեն ավելի քաղաքականացված եւ ավելի հեռու այնպիսի մարդկանցից, որոնք այս կամ այն կերպ առնչություն են ունեցել քրեական շրջանակների հետ կամ սկանդալային պատմությունների մեջ են հայտնվել: Այս առումով մենք տեսնում ենք, թե ում է պաշտպանում ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն: Այդ միտումը կար նաեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ ձեւավորվում էր ՀՀԿ-ի ընտրական ցուցակը՚:

ԿՈՆԳՐԵՍԸ ԲԱՄԲԱՍԿՈՏ ԿՆԿԱ ՆՄԱՆ...

ՏԻՄ ընտրություններում ընդդիմության պասսիվությունը ԱԺ պատգամավորը մեկնաբանեց հետեւյալ կերպ. ՙԸնդդիմությունը փաստորեն ցույց տվեց, որ մարզերում չունի որեւէ հենարան, տեսնում ենք, որ գործնականում ընդդիմադիր թեկնածուներ չեն առաջադրվում: Մինչեւ հիմա ՀԱԿ-ը որեւէ ցայտուն ներկայացուցիչ չունի, ՙԺառանգությունը՚ ընդամենը մեկ համայնքում է առաջադրվել, մի փոքր ավելի ակտիվ է ՀՅԴ-ն: Այդ կուսակցությունն ունի 25-27 թեկնածու, որը ընդհանուր առմամբ, իհարկե, շատ քիչ է, եթե հաշվի առնենք ողջ ընտրական գործընթացի ծավալը: Սա նշանակում է, որ ընդդիմությունը մարզերում բազա, աջակցություն չունի: ԱԺ ընտրությունների ժամանակ մենք արդեն տեսանք, որ ՀԱԿ առաջնորդը մարզային հանդիպումներում հավաքում էր 10-15 հոգի, օրինակ, ինչպես Գորիսում: Այժմ էլ այդ միտումը փաստորեն շարունակվում է՚:
Լրագրողների այն հարցին, թե կոնգրեսականները պատճառաբանում են, որ ՏԻՄ ընտրությունների պասսիվությունը պայմանավորված է նրանով, որ բացարձակ անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծված, որ ՀՀԿ-ն գործի է դնում ողջ պետական լծակները, եւ այդ պարագայում ՏԻՄ ընտրություններին մասնակցելն անարդյունավետ է լինելու, պատգամավորը պատասխանեց. ՙԿոնգրեսը չունի սոցիալական բազա, հենարան չունի մարզերում, բնական է, որ բամբասկոտ կնկա նման պետք է փորձի բացատրել իր անկարողությունը: Թե իրենց նեղում են, ճնշում են, ծիծաղելի է, որովհետեւ ընտրությունները չսկսած դեռ պարզ չի, թե ով պիտի նեղի: Հավաքելով Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ մոտ 15 տոկոս ձայն, ՀԱԿ-ը այդ ձայները փոշիացրեց, իրենց ավագանու անդամները չեն մասնակցում որեւէ համայնքային աշխատանքի: Իսկ իրենց ասածը զուտ արդարացում է, դե պետք է չէ± արդարացնեն իրենց չմասնակցությունը՚:

ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԵՐԲԵՔ ԷԼ ՉԷՐ ԿԱՅԱՑԵԼ


Ինչ վերաբերվում է Գյումրիի ընտրություններում ՀՀԿ-ԲՀԿ համագործակցությանը, Հ. Բաբուխանյանը այն ողջունում է. ՙԵս շատ ուրախ եմ, որ այդ երկու կուսակցությունները կարողացել են գտնել կոնսենսուս, ընդհանուր լուծում: Դա միայն կհանգեցնի այն բանին, որ մեր հանրապետության երկրորդ քաղաքը դուրս կգա բացասական այն շրջապտույտից, որը կար վերջին տարիների ընթացքում, եւ հուսով եմ, որ այնտեղ կլինեն սոցիալ-տնտեսական բարեփոխումներ, դրական տեղաշարժեր մշակույթի ու կրթության ոլորտներում: Կփոխվեն մարդկանց տրամադրությունները, կընդհատվի վերջին շրջանի քրեական միջադեպերի շղթան: Կվերականգնվի այն յուրահատուկ կոլորիտը, որն ուներ Գյումրին: Կարծում եմ, որ այլ տեղերում էլ երկու կուսակցությունները հասել են համատեղ լուծումների, եւ ինչքան շատ լինեն այդպիսի լուծումները, ինչքան շատ գործենք համաձայնության, փոխադարձ վստահության, հարգանքի մթնոլորտում, այդքան կշահի ամբողջ հասարակությունը: Ժամանակին շատ լավ հուշագիր ստորագրվեց, երբ կար ընդհանուր կոալիցիան, եւ հուսով եմ, որ նախագահական ընտրություններում այդ ընդհանուր կոալիցիոն մոտեցումները, այդ ոգին, մթնոլորտը կվերականգնվի՚:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո±վ է բացատրում Վարդան Ղուկասյանի չառաջադրվելը: Բանախոսը պատասխանեց. ՙԿա կուսակցական դիսցիպլինա, կային որոշումներ, եւ ելնելով դրանից, դա նորմալ է՚: Հարցին, կիսո±ւմ եք Խոսրով Հարությունյանի կարծիքը, որ Վարդան Ղուկասյանը որպես քաղաքական գործիչ իրեն սպառել է, նա պատասխանեց. ՙԵս գտնում եմ, որ Վարդան Ղուկասյանը, որպես քաղաքական գործիչ, երբեք էլ չի կայացել՚:

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

Հարցինª թե նախագահական ընտրություններում, ըստ Հ. Բաբուխանյանի, ովքեր են հավանական թեկնածուները, պատգամավորը նշեց, որ առայժմ հավանական թեկնածուներից միայն մեկի անունը հստակ կարելի է ասել. ՙԴա մեր երկրի նախագահն է` Սերժ Սարգսյանը: Ես վստահ եմ, որ նա հենց առաջին փուլում հաղթանակ կտանի: Մնացած թեկնածուները, թե ովքեր կարող են լինել, այդ մասին մամուլը հաճախ է գրում, արդեն ինչ-որ մարդիկ խոսում են իրենց ինքնաառաջադրման մասին, մյուսները դեռ մտածում են՚:
Ինչ վերաբերվում է ընդդիմության մեկ թեկնածուով հանդես գալուն, ապա ըստ Բաբուխանյանի դրա հավանականությունը փոքր է. ՙՅուրաքանչյուրն ուզում է ինքն առաջ ընկնել, ամեն մեկն իրենն է առաջ տանում: Մեր ընդդիմությունն ի վիճակի չէ հասնել միասնական լուծումների, որովհետեւ մտահոգված չէ երկրի ճակատագրով: 96-ին դա հնարավոր էր եւ եղավ, ընդդիմությունը միավորվեց եւ Վազգեն Մանուկյանը հաղթեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, վերջինս ստիպված զորք մտցրեց քաղաք: Այն ժամանակ դա հնարավոր էր, հիմաª ոչ՚:
ՍԻՄ նախագահն իր տեսակետը ներկայացրեց նաեւ Վանո Սիրադեղյանի շուրջ ստեղծվող աղմուկի վերաբերյալ. ՙՆրան շատ ծանր մեղադրանքներ են ներկայացված, ու նա պետք է պատասխանատվություն կրի: Բայց եթե վերադառնա Վանո Սիրադեղյանը, ապա կփախչի Լեւոն Տեր-Պետրոսյանը, որովհետեւ Վանո Սիրադեղյանը չէր կարող ինքնագլուխ գործել: Այն ծանր հանցագործությունները, որոնց համար նա մեղադրվում է, սովորաբար քաղաքական որոշումների արդյունք են լինում՚:
Հայկ Բաբուխանյանը նաեւ նշեց, որ քրեաօլիգարխիկ համակարգը մեր երկրում ձեւավորվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, Ռոբերտ Քոչարյանի օրոք զարգացավ եւ դա Ռ. Քոչարյանի բազմաթիվ սխալներից մեկն է, որի պատճառով նա այսօր չունի հենարան ժողովրդի մեջ ու թեեւ ցանկանում է, սակայն դժվար թե վերադառնա հրապարակային քաղաքականության մեջ: Հարցին իսկ այսօր կա± քրեաօլիգարխիկ համակարգ, նա պատասխանեց. ՙՄենք տեսնում ենք, որ այս առումով դրական տենդենց կա, մենք պետք է լուծենք այս խնդիրը, որ ընդհանրապես նման երեւույթներ չլինեն՚:

ՍԽԱԼ ԷՐ ԱՄԲՈՂՋ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՁՆԵԼ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ

Ասուլիսին հնչեցին հարցեր նաեւ հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ կապված եւ Հայկ Բաբուխանյանից հետաքրքրվեցին, ճի±շտ է, որ նա ՙՀոկտեմբերի 27-ի՚ գործով ներգրավված է եղել որպես կասկածյալ, նա պատասխանեց. ՙԿասկածյալ չեմ եղել, եղել եմ վկա, հետոª տուժող: Իմ կարգավիճակը ՙՀոտեմբերի 27-ի՚ գործով տուժող է՚: Հ. Բաբուխանյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը ՙՀոկտեմբերի 27՚-ի հետ կապված մի շարք սխալներ է թույլ տվել: ՙԲայց հատկապես այդ օրն ու այն դեպքից հետո իր քայլերի մեջ ես սխալ չեմ տեսնում: Սխալ էր հետագա ամբողջ քննությունը հանձնել Գագիկ Ջհանգիրյանին, որը դարձրեց քննությունը մահակ իր թշնամիների դեմª վերադասավորելով փաստերը, սպառնալիքներով: ԱԺ-ում սպառնաց, որ պետք է բացահայտեր ինչ-որ բաներ, սակայն այնուհետեւ լռեց: Գագիկ Ջհանգիրյանը պետք է նաեւ դրա համար պատասխան տա: Քոչարյանի սխալը 28-ին էր, երբ սկսեց նահանջել, ասեց, որ ուզում է հրաժարական տա, իմ կարծիքով դա թուլության դրսեւորում էր: Սակայն այդ դեպքը վերագրել Քոչարյանին սխալ է՚:
Հարցին, այսինքն ինչ-որ չափով նաեւ Գագիկ Ջհանգիրյա±նն է մեղավոր, որ ՙՀոկտեմբերի 27՚-ի դեպքը չբացահայտվեց, նա պատասխանեց. ՙԻնչ-որ չափով այո՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

ՙ