Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանի ասուլիսը խորհրդարանում

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը հուլիսի 27-ին  խորհրդարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասներ ներկայացրեց  Ուկրաինա կատարած այցից: Պարոն Բաբուխանյանը տեղեկացրեց, որ այցի ընթացքում ԱՊՀ երկրների ԶԼՄ-ների խորհրդի պատվիրակության կազմում  հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, Ղրիմում մասնակցել «Սուրբ խաչե հայկական ազգագրական փառատոնին:

Յալթայում Ուկրաինայի նախագահի հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավորը հետաքրքրվել է, թե 2013 թ.-ին ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնելուց հետո արդյոք Ուկրաինան պատրաստ է հարգել ազգերի ինքնորոշման իրավունքը` մասնավորապես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի:  Ի պատասխան Ուկրաինայի նախագահը նշել է, որ ակնկալում են` իրենց նախագահության շրջանում հարցի կարգավորումը զգալի առաջընթաց կունենա: Ըստ նրա` Ուկրաինան ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն միջազգային իրավունքի հիման վրա, բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:

Հայկ Բաբուխանյանը տեղեկացրեց, որ Ղրիմի Սուրբ Խաչ վանական համալիրի տարածքում տեղի ունեցած «Սուրբ խաչե փառատոնը անցկացվում էր երրորդ անգամ` ներկայացնելով հայկական ավանդույթը: Փառատոնի ժամանակ պատգամավորը ներկայացրել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը, որտեղ խորհրդարանի ղեկավարը ողջունել է արվեստի փառատոնը` նշելով, որ այն միավորում է Ղրիմի եւ Ուկրաինայի հայությանը,  նպաստում հայ երիտասարդության շրջանում հոգեւոր արժեքների պահպանմանը, ձեւավորում ստեղծագործական ու բարեկամական կապեր ինչպես մեր հայրենակիցների, այնպես էլ փառատոնի այլազգի մասնակիցների միջեւ:

ՀՀԿ խմբակցության պատգամավորը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: