Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

ԱՅՈ, ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆՔ ԿՈՒՌ, ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ՄԵՋ

 

ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ելույթը  ԱԺ-ում` ՙՀավաքական անվտանգության մասին՚ պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին՚ արձանագրությունը քննարկելիս
-Հարգելի գործընկերներ, իսկապես, գուցե ճակատագրական հարց ենք քննարկում, եւ պետք է հասկանալ` ո±րն է մեր երկրի շահը: Արդյոք մենք պետք է լինե±նք որեւէ ռազմական դաշինքի մեջ, թե` ոչ: Կարծում եմ, այո, պետք է լինենք: Եթե մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն ակտիվորեն նախապատրաստվում է պատերազմի շարունակությանը, որովհետեւ պատերազմը չի վերջացել: Եթե մենք տեսնում ենք, որ Թուրքիան գնալով ավելի ու ավելի իրականացնում է նեոօսմանիզմի իր քաղաքականությունը, այսինքն` վերականգնում է իր ամբիցիաները ոչ միայն տարածաշրջանում, այլ աշխարհում: Տեսնում ենք, որ Թուրքիան հանդիսանում է ԼՂ-ի կոնֆլիկտի 4-րդ կողմը, մասնակիցը եւ մեզ թշնամի մասնակիցը: Թուրքիան այսօր ներգրավված է սիրիական կոնֆլիկտի մեջ, ինչի մասին հայտարարել է Սիրիայի նախագահը ուղղակիորեն: Թուրքիան բռնազավթել է Կիպրոսի կեսը, Թուրքիան լարված վիճակ ունի Հունաստանի հետ, այնտեղ սահմանային կղզիների հետ կապված: Թուրքիան խառնվել է Լիբիայի եւ Եգիպտոսի պարագաներում, եւ այդտեղ հրահրել է այդ քաղաքացիական պատերազմները: Այսինքն` մենք տեսնում ենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկացած պահին պատրաստ են  հարձակվելու Հայաստանի վրա: Այդ երկրների մենթալիտետը ցեղասպանաստեղծ է: Այսինքն` նրանք խնդիր ունեն ոչնչացնելու հայ էթնոսը, եւ, կարծում եմ, որեւէ մեկն այդտեղ կասկած չունի: Այս պարագայում, այո, մենք պետք է լինենք ռազմական դաշինքի մեջ:

Արդյոք այդ դաշինքը պե±տք է լինի կուռ, համախմբված, սերտ, թե` պետք է լինի հենց այնպես, ձեւի համար: Այո, պետք է լինի շատ կուռ, համախմբված, ձեւավորված ռազմական դաշինք: Այո, որովհետեւ մենք պետք է մեր անվտանգությունն ապահովենք այդ դաշինքի ռազմական հզորությունների միջոցով, չբացառելով համագործակցությունն այլ դաշինքների եւ այլ պետությունների հետ:
Եթե մենք այս դաշինքի միջոցով, ՀԱՊԿ-ի միջոցով կարողանում ենք լուծել մեր անվտանգության խնդիրը, կարողանում ենք լուծել մեր սպաների ուսումնական խնդիրներն այդ երկրներում, ընդ որում` հիմնականում անվճար: Կարողանում ենք լուծել զենք-զինամթերքի խնդիրները, կարողանում ենք լուծել դիվանագիտական աջակցության խնդիրները: Ինչո±ւ մենք պետք է հրաժարվենք դաշինքի սերտացման գործընթացից: Ես գտնում եմ, շատ ճիշտ քաղաքականություն է վարվում, եւ շատ ճիշտ է, որ ստորագրվել է այս արձանագրությունը:
Ինչ վերաբերում է ինքնիշխանության կորստին (ինչի մասին խոսում էին արեւմտամետ պատգամավորները - խմբ), ապա զարմանում եմ, որ մեր գործընկերները չեն խոսում Հայաստանի ինքնիշխանության կորստի մասին այն ժամանակ, երբ որ եվրոպական դատարաններում Եհովայի վկաներին պարտադրում են ազատություն տալ, եւ դեռ մի բան էլ կոմպենսացիա վճարել` հայկական բանակից խուսափելու համար, երբ որ Հայաստանը գտնվում է պատերազմական վտանգի առջեւ: Այս դեպքում չենք խոսում:
Բոլոնիայի համաձայնագիրը, որ պետք է կատարենք, էլի չենք խոսում, որ մենք կորցնում ենք մեր սուվերենությունը: Երբ որ Վենետիկի հանձնաժողովն ամեն մի, քիչ թե շատ ազգային նկարագիր ունեցող, ինքնությունը պաշտպանող օրենքի հանդեպ  ուղարկում է բացասական եզրակացություններ, եւ դեռ մի բան էլ պարտադրում է մեզ դրանց հետեւել, մենք էլի չենք խոսում, որ մենք կորցնում ենք մեր սուվերենությունը եւ այլն:
Ես մի պահ պատկերացրեցի, ի±նչ կլիներ, եթե մենք, օրինակ` լինեինք Եվրամիության անդամ: Այդ դեպքում սուվերենությամբ անհանգստացած մեր ընկերները, երեւի, ուղղակի սարսափելի վիճակի մեջ կլինեին, որովհետեւ հենց այս օրերին Եվրամիությունը խոսում է, որ պետք է անցնի արդեն  դաշնային պետության կարգավիճակի: Այդտեղ ոչ միայն ընդհանուր է զորքը, եւ անվտանգության համակարգը, այդտեղ ընդհանուր է ֆինանսական համակարգը, բյուջետային ձեւավորման սկզբունքները, մաքսային տարածքը, օրենսդրությունը եւ այլն: Այդ դեպքում ստացվում է, որ Եվրամիության անդամները կորցրել են իրենց ինքնիշխանությունը:
Ի վերջո, ի±նչ ալտերնատիվայի մասին ենք մենք խոսում, եթե ոչ ՀԱՊԿ-ի շրջանակներում ինտեգրացիայի եւ համագործակցության սերտացման ճանապարհի: ՆԱՏՕ-ի±, նախեւառաջ, մեզ ոչ ոք չի հրավիրել ՆԱՏՕ, սկսենք դրանից:
2-րդը` կարծես թե, հենց ՆԱՏՕ-ի անդամ պետությունն էր, որ օրեր առաջ Սաֆարովին փոխանցեց Ադրբեջանին, եւ մինչեւ հիմա Ադրբեջանը շարունակում է շատ հանգիստ, մի փոքր կծու խոսքեր լսելով, բայց, այնուամենայնիվ, շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բոլոր շրջանակներում, բոլոր ծրագրերում:
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որը մեր ոխերիմ թշնամին է եւ սպառնում է մեր անվտանգությանը, ՆԱՏՕ-ի մեջ լինելով, գրավեց Կիպրոսի կեսը: Դե ՆԱՏՕ-ն թող պատասխան տա, տեսնենք. ինչու± է Կիպրոսի կեսը գրավել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, եւ այդ հարցը ոչ մի կերպ չի լուծվում:
Եվ վերջապես ով է դեմ ՆԱՏՕ-ի  հետ համագործակցությանը, ծրագրերի զարգացմանը, թեեւ խիստ կասկածում եմ... ՆԱՏՕ-ն մեզ առաջարկեց մտնել 3 պատերազմական գործողությունների մեջ` Իրաք-Աֆղանստան-Կոսովո, եւ դա նպաստե±ց մեր անվտանգության զարգացմանը: Գուցեեւ այդպես է, բայց ես այստեղ տրամաբանություն չեմ տեսնում:
Ես շատ ուրախ կլինեմ, եթե ԼՂ-ն ճանաչվի որպես անկախ պետություն ՀԱՊԿ-ի անդամ մյուս պետությունների կողմից, ե°ւ  Տաջիկստանը, ե°ւ Ղրղըզստանը ճանաչեն ԼՂ-ի անկախությունը եւ քննարկեն, արդյոք ԼՂ-ի զինված ուժերը կարո±ղ են տեղակայվել Հայաստանում, թե` չէ: Դա շատ  երանելի օր կլինի, բայց ուզում եմ հավաստիացնել մեր բոլոր անհանգստացող գործընկերներին, որ ԼՂ-ն հենց որ ճանաչվի որպես անկախ պետություն, նույնպես կդառնա ՀԱՊԿ-ի անդամ, եւ այս արձանագրությունը կգործի նաեւ ԼՂ-ի պարագայում, բայց կրկնեմ մի ճշմարտություն: Այսօր ԼՂ-ն կարիք ունի անվտանգության պաշտպանության, եւ ագրեսիայից մենք պետք է կարողանանք պաշտպանել ԼՂ-ն, դրա համար շատ ճիշտ է, որ ստորագրվել է այս պայմանագիրը, եւ մենք պետք է կողմ քվեարկենք` այն վավերացնելու համար:


ՄԻԱՅՆ ՀՀԿ-Ն ՍԻՐԵԼ ՀԱՊԿ

Այսօր Ազգային Ժողովը վավերացրեց ՀԱՊԿ արձանագրությունը, որով ՀԱՊԿ անդամ երկրները ստանձնում են պարտավորություն իրենց տարածքում չտեղակայել ոչ ՀԱՊԿ անդամ զորամիավորումներ առանց ՀԱՊԿ-ի համաձայնության: Հարցի քննարկումը սկսվել էր դեռ նախորդ քառօրյայում եւ բուռն բանավեճի առարկա դարձել: Պետք է նշել, որ արձանագրությանը կողմ են քվեարկել 70 պատգամավոր, որոնց մեջ բացի ՀՀԿ-ից եւ Օրինաց երկիր խմբակցություններից կան երկու ընդդիմադիր պատգամավոր ՀԱԿ-ից` Լյուդմիլա Սարգսյանը եւ Գագիկ Ջհանգիրյանը: Փաստորեն արտաքին քաղաքական կողմնորոշումների առումով, ՀԱԿ-ում հակասություններ են առաջացել, քանի որ, օրինակ` Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկել, իսկ Արամ Մանուկյանը թեեւ դահլիճում էր, սակայն չի քվեարկել: Նույն կերպ է վարվել նաեւ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ով սակայն պատճառաբանեց, թե իր կոճակը չէր աշխատում, եւ նա, իրականում, դեմ է: Դեմ էին նաեւ ՙԺառանգություն՚ խմբակցության ազատ եւ դեմոկրատական մասը ներկայացնող Ալիկ Արզումանյանը, իրեն անկախ ներկայացնող Էդմոն Մարուքյանը եւ դաշնակ Արծվիկը: Հատկանշական է, որ ՀՅԴ-ի այլ ներկայացուցիչները կամ ձեռնպահ էին, ինչպես օրինակ` Վահան Հովհաննիսյանն ու Աղվան Վարդանյանը, կամ էլ բացակա: Ամբողջ կազմով բացակայում էր ԲՀԿ-ն ու չնայած այդ բացակայությունը վերաբերում էր Օսկանյանի հարցով բոյկոտին, այնուամենայնիվ, տարօրինակ է թվում, որ իրեն որպես ռուսամետ ուժ ներկայացնող կուսակցությունը ոչ միայն չմասնակցեց քվեարկությանը, Ռուսաստանի հետ համագործակցության այս կարեւորագույն հարցի շուրջ, այլեւ քննարկմանը, որը, ինչպես նշեցինք, ծավալվեց դեռ նախորդ քառօրյայի ժամանակ:
Ըստ էության, սա նոր խորհրդարանի արտաքին քաղաքական առաջին կարեւորագույն հարցն էր, որի ընթացքում պարզ դարձավ, որ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցության սերտացման հիմնական ջատագովը` ՀՀԿ-ն է, ոչ մեծ եռանդով, այնուամենայնիվ, հավանաբար կոալիցիոն պարտավորություններից ելնելով այս հարցին կողմ է արտահայտվել ՕԵԿ-ը: Միանշանակ դեմ են ՙԺառանգություն՚ խմբակցությունը, հիմնականում դեմ են դաշնակները, իսկ ՀԱԿ-ը փորձում է հարվածել եւ նալին, եւ մեխին, իսկ ԲՀԿ-ն սույն հարցում պահպանեց խուլ չեզոքություն:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

ՍԻՄ նախագահ
Հայկ Բաբուխանյանի ելույթը 
02.10.12թ.