Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

«Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» մանկական վեճը կհարթի նրանց ղեկավարող նույն կենտրոնը. ՍԻՄ նախագահ

 

«Ժառանգություն» կուսակցության և «Ազատ դեմոկրատների» փոխհարաբերությունների ճշգրտումը պարզապես մանկապարտեզ է հիշեցնում։ Այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Սահմանադրական իրավունք միության» (ՍԻՄ) նախագահՀայկ Բաբուխանյանը:

«Րաֆֆին ձգտում է, որ ինքը լինի թեկնածուն, որի վրա Արևմուտքը խաղադրույք կդնի, բայց մենք տեսնում ենք, որ պարզապես անհաջողություն է ամբողջ դաշտում, իսկ կառավարելու ունակությունները Րաֆֆիի մոտ բացակայում են»,- առաջիկա նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավորությունները գնահատեց Բաբուխանյանը:

Այդ իսկ պատճառով, նա ենթադրեց, որ «Ազատ դեմոկրատների» հետ «Ժառանգության» մանկական վեճերը ավելի շատ պատգամավորի քանակի կռիվ է՝ «Թե ով կունենա ավելի շատ պատգամավոր, ով՝ ավելի քիչ, հատկապես, որ դրանից, ըստ էության, ոչինչ կախված չէ, քանի որ պլյուս մեկ կամ մինուս մեկը, որևէ դերակատարություն չունի»,- ասաց նա:


Ի վերջո նա եզրակացրեց. «Քանի որ նույն կենտրոնից են կառավարվում ուստի այդ կենտրոնը, որ օվկիանոսից այն կողմ է գտնվում, կփորձի նրանց հաշտեցնել»: