Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

Լևոն Տեր-Պետրոսյանը լռում է, քանի որ այլևս ասելիք չունի




«Սահմանադրական իրավունք միության» (ՍԻՄ) ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը լռում է, քանի որ այլևս ասելիք չունի։

«Նրա ամբողջ քաղաքական ծրագիրն ավարտվեց սիեստայով»,- հայտարարեց պատգամավորը։ Բաբուխանյանն ընդգծեց, թե անգամ նրա յոթ պատգամավորները ԱԺ-ում յոթ ձևով են քվեարկում: «Վերցրեք ՀԱՊԿ-ի քվեարկությունը, վերցրեք այլ հարցեր, այսինքն՝ ամենակարևորագույն խնդիրներում չկա միասնություն»,- ասաց նա:


Հայկ Բաբուխանյանը շարունակեց թվարկել «ՀԱԿ-ի ձախողումները». «Տեղական ինքնակառավարաման մարմինների ընտրություններին դուք տեսաք, որ որևէ մասնակցություն չունեցան: Դուք տեսաք, որ ԱԺ ընտրություններում 6-ը հրաշքով դարձավ 7, որպեսզի ներկայանան ԱԺ: Նախընտրական շրջանում Լևոն Տեր-Պետրոսյանին դիմավորում էին 3-4 հոգի»:


ՍԻՄ նախագահն այս ամենից ենթադրեց , որ ՀԱԿ-ը չունի ժողովրդի աջակցությունը և չունի թիմ, որ կարող է լուրջ դերակատարություն ունենալ նախագահական ընտրություններում:


«ՀԱԿ-ի էջը փակված կարելի է համարել: ՀԱԿ-ը կմնա Պառլամենտում, որպես ծայրահեղ ընդդիմություն, բայց նույն պառլամենտական ֆրակցիան տարբեր տեսակետներ կներկայացնի նույն հարցի վերաբերյալ»,- եզրափակեց նա: