Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

Արևմտյան խաղադրույքները հավանական է, որ  դրվեն հենց “Օսկանյան” օպերացիայի վրա


Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սահմանադրական իրավունք միության» (ՍԻՄ) ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությանը կապված Վարդան Օսկանյանի գործի վերջին զարգացումների վերաբերյալ` ասաց. “Այն որ Ամերիկյան դեսպանը բացահայտ և անթաքույց կերպով խառնվում է Հայաստանի ներքին գործերին և քննչական գործընթացներին, ճնշում է գործադրում քննության վրա և պաշտպանում է կոնկրետ անձնավորության, ցույց է տալիս, որ արևմտյան խաղադրույքները հավանական է, որ  դրվեն հենց “Օսկանյան” օպերացիայի վրա”,-և հավելեց.”  Հայաստանում  դարձել է ընկալելի այն, որ այլ պետությունը ֆինանսավորում է կոնկրետ քաղաքական գործչին և հանդիսանում է նրա համար քաղաքական-դիվանագիտական տանիք”:

Այս առումով ՍԻՄ ղեկավարը նշեց նաև` “Մեր կուսակցությունը այս առումով առաջարկում էր շտապ ընդունել օրենք օտարերկրյա գործակալների վերաբերյալ, որովհետև մեր ազգային անվտանգությունը և Հայաստանի սուվերենությունը, ըստ էության, ակնհայտ է, որ գտնվում է հարվածների և վտանգների տակ>:

Մուրադյան Ասյա