Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

Սերժ Սարգսյանն ունի բոլոր հնարավորությունները առանց որևէ լուրջ մրցակցության ստանձնելու երկրորդ իր պաշտոնավարման ժամկետը


“Այն կուրսը, որը տանում է իշխող կուսակցությունը, այդ կուրսը ուղղված է Հայաստանի սուվերենությունը պահպանելու,  Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումները պահպանելուն”,-այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարեց «Սահմանադրական իրավունք միության» (ՍԻՄ) ղեկավար Հայկ Բաբուխանյանը խոսելով 2013թ. նախագահական ընտրությունների զարգացումներից:

Հայկ Բաբուխանյանը նշեց նաև, որ մոտակա նախագահական ընտրություններում ռեալ մրցակցություն երկրի ներկայիս նախագահը չի ունենալու. “ Ընտրություններն ավարտվելու են մեկ փուլով: Եվ այստեղ քննարկել Վարդան Օսկանյանի կամ մեկ այլ թեկնածուի ռեալ մրցակից լինելու խնդիրը, հիմքեր չունենք”:

Իսկ թե ինչ խնդիր են լուծելու սպասվող նախագահական ընտրությունները ի տարբերություն նախորդ ընտրությունների, (ՍԻՄ) ղեկավարը ասաց. “Այս ընտրությունները անցնում են շատ ավելի պարզ իրավիճակում, այն առումով, որ ակնհայտ է, որ երկրի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանն ունի բոլոր հնարավորությունները առանց որևէ լուրջ մրցակցության ստանձնելու երկրորդ իր պաշտոնավարման ժամկետը: Այս ընտրությունները անցնում են շատ դրական ֆոնի վրա, քանի որ մենք անցկացրեցինք Ազգային ժողովի ընտրություններ, որոնք աննախադեպ լեգիտիմ էին և աննախադեպ անցնցում: Մենք անցկացրեցինք ՏԻՄ ընտրություններ, որոնք նույնպես անցան շատ հանգիստ պայմաններում, անցնցում: Այսինքն` երկրում ձևավորվել է նոր քաղաքական մշակույթ, դա ընտրությունների օրինական, թափանցիկ և արդար անցկացնելու մշակույթն է: Այս մշակույթը կտարածվի նաև նախագահական ընտրությունների վրա”:

Հայկ Բաբուխանյանն նկատեց նաև, որ այն մրցակիցները, ովքեր, ըստ բանախոսի, ցանկանում են իրենց մրցակից դրսևորել, մարդիկ, ովքեր փորձում են ընտրությունների վրա քաղաքական դիվիդենտներ շահել, այդ ամենն իրականացնեն օրենքի սահմաններում:

Ասյա Մուրադյան