Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

ԿԱՍԵՑՆԵ°Լ ԳՐՈՀՆ ԸՆԴԴԵՄ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ
ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀ, ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ (23.10.2012թ.)

 

Վերջին շրջանում, տարբեր ապազգային ու հակաժողովրդավարական ուժեր ակտիվացրել են իրենց քայքայիչ գործունեությունը մեր երկրում` ազգային արժեհամակարգը եւ ժողովրդավարության հիմնադրույթները խարխլելու նպատակով: Այդ հարվածների թիրախներն են մեր ազգային ինքնության հիմնասյուներ հանդիսացող Հայ առաքելական սուրբ եկեղեցին, հայ ավանդական ընտանիքը, հասարակական բարոյականությունը, ինչպես նաեւ հարվածներ են ուղղվում այնպիսի հիմնարար ժողովրդավարական արժեքներին, ինչպիսիք են խոսքի, մամուլի ու կարծիք արտահայտելու ազատություններն ու իրավունքները:Նմանօրինակ կազմակերպությունները փորձում են լռեցնել իրենց վտանգավոր գործունեության հանդեպ ցանկացած քննադական խոսք, ահաբեկել ցանկացած քննադատողի: Այս ուղղությամբ գրոհի անցած որոշ կրոնական աղանդները (օրինակ` ՙԿյանքի խոսք՚ տոտալիտար աղանդը), հասարակական կազմակերպությունները (օրինակ` ՙԿանանց ռեսուրսային կենտրոն՚ ՀԿ-ն), որոշ ԶԼՄ-ներն ու այլ գրանտակեր ու գրանտածիծ օղակները ստանում են անթաքույց աջակցություն արտասահմանյան հայտնի կառույցներից: Պետք է ցավով արձանագրել, որ վերջին շրջանում, արեւմտյան մի շարք կառույցներ ոչ միայն աջակցում են վերոհիշյալ հակահասարակական գործունեությանը, այլեւ անմիջապես են ծավալում նման գործունեություն: Դրա վառ օրինակն է վերջերս եվրոպական կառույցների կողմից կատարված փորձը Պատանի հանդիատեսի թատրոնում միասեռականությունը քարոզող ֆիլմ ցուցադրելու վերաբերյալ:
Ահռելի չափերի է հասել հոգեորսությունը, որը ոչ այլ ինչ է, քան կրոնական մեծամասնության խղճի ազատության իրավունքի ոտնահարում: Վերջերս երաժշտական քոլեջներից մեկում ուսանողներին պարզապես ստիպել են ունկնդրել ՙԿյանքի խոսքի՚ քարոզը: Նույն աղանդը, ապօրինաբար իրականացնում է հանրակրթական ու առողջապահական գործունեություն:
ՍԻՄ կուսակցությունը, խստիվ դատապարտելով որոշ կրոնական ու հասարակական կազմակերպությունների հակահասարակական գործունեությունը, կոչ է անում նաեւ արտասահմանյան կառույցներին ձեռնպահ մնալ մեր ազգային արժեհամակարգի  դեմ ուղղված գործողությունները հովանավորելուց եւ իրականացնելուց: Եվրոպական երկրներին կոչ ենք անում մեզ մոտ ներկայացնել եվրոպական դասական հարուստ մշակույթը, եւ ոչ թե քարոզել հակաքրիստոնեական ՙարժեքներ՚: Միաժամանակ ՍԻՄ կուսակցությունը ակնկալում է մեր երկրի գործադիր մարմիններից, առաջին հերթին` Ազգային անվտանգության ծառայությունից, Կրթության, Առողջապահության, Մշակույթի նախարարություններից կասեցնել այնպիսի գործողությունները, որոնք վտանգում են հասարակական անվտանգությունը, առողջությունը, բարոյականությունը, հասարակության մյուս անդամների իրավունքներն ու ազատությունները: Դիմում ենք նաեւ պետական լիազոր մարմիններին` ուսումնասիրել նման կազմակերպությունների գործունեությունը իրենց գրանցված կանոնադրություններին համապատասխանության տեսակետից եւ առաջարկում ենք դադարեցնել նրանց պետական գրանցումը: