Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

ԱՊՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԸ ԿԿԻՐԱՌՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Նոյեմբերի 22-23-ին Սանկտ Պետերբուրգ մեկնած ՀՀ ԱԺ պատվիրակության այցը բավականին արդյունավետ էր: ՀՀ ԱԺ նախագահ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ունեցավ մի շարք կարեւորագույն հանդիպումներ ԱՊՀ երկրների խորհրդարանների ղեկավարներ հետ, ինչպես նաեւ պարգեւատրվեց ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով` միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում կարեւոր ներդրում ունենալու համար: ՍԻՄ նախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ընտրվեց ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գիտության եւ կրթության հանձնաժողովի փոխնախագահ: Մեր այն հարցին, թե ինչիսի կարեւորություն է նա տալիս ԱՊՀ միջխորհրդարանական շրջանակներում ընթացող աշխատանքներին, Հ. Բաբուխանյանը պատասխանեց. ՙԻր 20 տարվա գործունեության ընթացքում, վեհաժողովը կայացավ որպես ԱՊՀ պետությունների միջեւ համագործակցության կարեւորագույն օղակ: Այստեղ ոչ միայն համակարգվում է խորհրդարանական աշխատանքը ԱՊՀ տարածքում այլեւ հսկայածավալ, օրինաստեղծ գործունեություն է իրականացվում: Հաշվի առնելով այս կամ այն ոլորտում ԱՊՀ երկրներում ամենաառաջադեմ փորձը ստեղծվում են մոդելային օրենքներ, որոնց մշակման մեջ ներգրավվում են ԱՊՀ-ի լավագույն գիտական հաստատությունները: Այս ամենը մեծ չափով կարող է աջակցել մեզ, մեր ազգային օրենսդրությունը բարեփոխելու գործում ինչպես նաեւ շատ կարեւոր է, որ ԱՊՀ երկրների օրենսդրությունները մոտեցվեն իրար՚:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ