Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 
ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

 

ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ



ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ շնորհավորեց բոլորին 23 տարի առաջª 1989թ. դեկտեմբերի 1-ին, Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի եւ ԼՂՀ Ազգային խորհրդի համատեղ նիստում կայացված Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշման առիթով: Հետագայում ՀՀ Անկախության հռչակագրում ընդգծվեց, որ ՀՀ պետականությունը հիմնված է նաեւ 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշման վրա: Իսկ հետագայում Արցախի անկախության ճանապարհով գնալը որեւէ կերպ չի հերքում վերամիավորման փաստը. ՙՀայկական ԽՍՀ-ի եւ ԼՂ վերամիավորման մասին որոշումն առանցքային նշանակություն ունեցավ վերամիավորված Հայաստանի հետագա զարգացման առումով՚: ՍԻՄ նախագահը առանձնացրեց այն հանգամանքը, որ որոշման արդյունքում ԼՂ բնակչությունը ստացավ ՀՀ քաղաքացիություն, ձեւավորվեցին հանձնաժողովներ, որոնք սկսեցին աշխատել տնտեսական, կրթական, առողջապահական եւ մյուս համակարգերի ինտեգրացիայի ուղղությամբ:
ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ձեւավորվեց նաեւ Արցախի 6 ընտրատարածքներից ընտրված պատգամավորներով: Հ. Բաբուխանյանի խոսքով, Խորհրդային Միությունն, ըստ էության, ընդունեց  վերամիավորման որոշումը, եւ Մոսկվան որեւէ բացասական գործողություն չարեց այդ կապակցությամբ: Ավելին, այդ ժամանակ ստեղծվեց հատուկ կոմիտե, Ղարաբաղը հանվեց Ադրբեջանի ենթակայությունից եւ կառավարման առումով անմիջականորեն ենթարկեցվեց Մոսկվային: Այս փաստը մինչ օրս բավարար չի օգտագործվում. ՙՑավում եմ, որ Հայաստանի գործնական քաղաքականության մեջ այդ որոշումը չի գրավել իր արժանի տեղը, քանի որ, փաստ է, որ ԽՍՀՄ փլուզման ժամանակ ԼՂ-ն այլեւս Ադրբեջանի կազմում չէր՚: ԱԺ պատգամավորը կարծում է, որ ժամանակն է ակտիվ լինել այդ հարցում, ընդգծելով, որ. ՙՄեր կուսակցությունը կանգնած է դեկտեմբերի 1-ի որոշման ակունքներում, մշտապես փորձել ենք վառ պահել այդ գաղափարը: Կան մարդիկ, թե° Երեւանում, թե° Ղարաբաղում, որ կարծում են, որ ԼՂՀ-ն պետք է անկախ լինի: Գուցե ձեւի մեջ պետք է, բայց Արցախի անկախությունը պետք է դիտվի որպես Հայաստանի կողմից փոխզիջման քայլ, քանի որ Հայաստանը պետք է տա իր համաձայնությունը, որպեսզի Արցախը` որպես Հայաստանի անքակտելի մաս, նահանգ, անջատվի իրենից՚:  Իսկ հնչող այն տեսակետները, որ Հայաստանը պետք է առաջինը ճանաչի Արցախի անկախությունը, ըստ պատգամավորի, կոպիտ սխալ է. ՙՀայաստանը չպետք է անջատի իր տարածքը եւ ճանաչի որպես անկախ պետություն: Եթե այլ պետություններ ճանաչեն Արցախի անկախությունը, ապա միայն այդ դեպքում մենք կարող ենք համաձայնել եւ միանալ այդ գործընթացին: Այստեղ կա նաեւ իրավական հարց` Անկախության մասին հռչակագիրը, որի նախաբանում ասվում է, որ մեր պետությունը հիմնվում է ԼՂՀ-ի վերամիավորման դեկտեմբերի 1-ի որոշման վրա, իսկ Անկախության մասին հռչակագիրը  համարվում է Սահմանադրության մաս: Այսինքն` ՀՀ Սահմանադրությամբ այսօր ԼՂՀ-ն համարվում է ՀՀ-ի մի մաս՚:

ԽՍՀՄ-Ի ՔԱՆԴՄԱՆ ՊԱՀԻՆ ԱՐՑԱԽԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՉԷՐ


Ինչպես գիտեք, մյուս տարի լրանում է Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակը: 200 տարի առաջ, Ղարաբաղը Պարսկաստանից անցավ Ռուսաստանին: Իսկ երբ կազմավորվեց ԽՍՀՄ-ըª Ղարաբաղը վիճելի տարածք էր, Ադրբեջանը չմտավ Խորհրդային Միություն Ղարաբաղով, իսկ երբ դուրս էր գալիս ԽՍՀՄ-ի կազմից, Արցախը կրկին դեկտեմբերի 1-ի որոշումով եւ Վոլսկու կոմիտեին ԼՂԻՄ-ը ենթարկեցնելու Մոսկվայի որոշմամբ Արցախը արդեն Ադրբեջանի կազմում չէր: Երբ այս մանրամասնությամբ զրույցում ես շատ օտար դիվանագետների  հետ, նրանք հասկանում են, թե որն է ճշմարտությունը, եւ այս առումով, մենք պետք է դեկտեմբերի մեկի որոշումը, թե° աշխարհին, թե° մեր երիտասարդ սերնդին ավելի ակտիվ ներկայացնենք, ցույց տանք իրողությունը, որովհետեւ երիտասարդ սերունդը ավելի շատ բան գիտի անկախ Ղարաբաղի մասին, սակայն պետք է հիշենք, թե ինչից ենք սկսել այն է` ՙմիացում՚ կարգախոսը: Այս կապակցությամբ պատգամավորը շեշտեց, որ պատրաստվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ` դեկտեմբերի 1-ը տոնական օր դարձնելու համար:
Այն հարցին, թե ի վերջո, ո±րն է Հայաստանի նպատակը Արցախի անկախության ճանաչո±ւմը, թե± միավորումը Հայաստանին, Հ. Բաբուխանյանը պատասխանեց. ՙՀայ ժողովրդի միակ նպատակը, ազգային գաղափարը պետք է լինի ազգահավաքն ու հողահավաքը, ազատագրել մեր պատմական տարածքները եւ վերադարձնել հայրենիք մեր հայրենակիցներին: Մեր հավաք պետությունը պետք է լինի ժողովրդավարական, ազատ, հայկական ավանդույթներով առաջնորդվող, հզոր, հարուստ, իսկ թե ինչպես դրան կհասնենք` առաջինը Արցախը ճանաչել կտանք աշխարհին, հետո կմիավորվենք, թե կհասնենք նրան, որ Արցախը ճանաչվի որպես Հայաստանի տարածքª ցույց կտան քաղաքական գործընթացները՚:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ
ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԱՎԱՆԳԱՐԴՈՒՄ

Վերջերս ՍԻՄ նախագահը Սանկտ-Պետերբուրգում ընտրվեց ԱՊՀ ՄԽՎ կրթության եւ գիտության հանձնաժողովի փոխնախագահ, իսկ թե ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ համագործակցության այս ոլորտում բանախոսը նշեց. ՙԱՊՀ տարածքը գնում է դեպի ինտեգրացիա, եւ նայելով պատմությանը ՌԴ-ն բազմիցս հետ է մղվել իր նվաճած դիրքերից, բայց հետո կրկին վերադարձել է իր դիրքերին ու դեռ մի բան էլ ավել: Այսինքն` պետք է հասկանալ, եթե 17-20թթ. կամ 90-95թթ. հետընթաց էր գնում ՌԴ-ում, ապա հետագայում  սկսվել է հակառակ պրոցեսը: Այստեղ մենք պետք է շատ զգոն լինենք եւ ՀՀ-ն պետք է շատ ակտիվ մասնակցի եվրասիական ինտեգրացիային բոլոր մակարդակներով: Ոչ միայն մասնակցի որպես պասիվ դիտորդ, այլ լինի այդ գաղափարախոսության ավանգարդում՚: Ի դեպ, օրերս Ն.Ռիժկովի այցի ընթացքում, միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում որոշվեց, որ 2013թ. մայիս ամսին պետք է քննարկվի Եվրասիական Միության շրջանակներում համագործակցությունը: Այս պահին Եվրասիական Միության գաղափարը դեռ գործնական փուլ չմտած, ինչո±ւ պետք է Հայաստանը նման ակտիվություն ցուցաբերի, հարցին  ի պատասխան ԱԺ պատգամավորը նկատեց, որ առաջիկա փուլում քննարկումներ են լինելու եւ քանի դեռ չկա Եվրասիական Միությունը, մենք պետք է լինենք ստեղծողների մեջ, ավանգարդում.ՙԿարծում եմ, որ Եվրասիական Միությունում ԼՂՀ-ն նույնպես կդառնա սուբյեկտ: Աշխարհը գնում է ինտեգրացիայի խոշորացման ճանապարհով եւ եթե 15 տարի առաջ ունեինք միաբեւեռ աշխարհ, Միացյալ Նահանգները, ապա հիմա ձեւավորվում են նոր բեւեռներ, օրինակª արաբական աշխարհը ստեղծում է 350 միլիոնանոց աշխարհաքաղաքական միավորում: Այս առումով չեմ կարծում, որ Եվրասիական Միությունը կարող է լինել ֆեդերատիվ, կոնֆեդերատիվ պետություն, այլ կլինի երկրների միություն, մոտավորապես այնպիսին ինչպիսին է Եվրամիությունը: Ավելին, սխալ եմ գնահատում այն ձգտումները, որ ապագա Եվրասիական Միությունը պետք է հակադրվի Եվրամիությանը, այլ ընթացքում պետք է ինտեգրացիոն գործընթացներ սկսվեն միմյանց միջեւ, բայց այն պայմանով որ Եվրամիությունը անկախանա ԱՄՆ-ից եւ մասամբ Լոնդոնից: Այս դեպքում ամբողջ Եվրասիական մայրցամաքի վրա կունենանք մեկ ընդհանուր ինտեգրացիոն տարածք, ինչը կնպաստի բոլոր եվրասիական ժողովուրդների զարգացմանը՚:

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԹՎԱԾԱՀԱՐՎԱԾ Է

ՍԻՄ նախագահին ուղղվեցին նաեւ ներքաղաքական հարցեր: Նախագահական ընտրություններին մնացել է երկուսուկես ամիս, սակայն բոլորը գտնվում են համատարած սպասման մեջ, ի±նչ է դա նշանակում. ՙԻսկապես համեմատելով նախորդ ընտրությունների հետ այս անգամ իրավիճակը հակառակն է, եւ ընդդիմությունը գտնվում է կաթվածահար վիճակում, չունեն ո°չ գաղափարական եւ ո°չ էլ ռազմավարական ծրագիր, որպեսզի վերջնականապես խայտառակ չլինելով մասնակցեն ընտրություններին: Իսկ այն պահանջները, որոնք այսօր ներկայացվում են` 100 տոկոս համամասնական ընտրակարգ եւ այլն, դրանք որեւէ կապ չունեն նախագահական ընտրությունների նախապատրաստման հետ: Եթե ընդդիմությունը չունի գաղափարներ, տակտիկա ապա ինչպես են կառավարելու երկիրը: Իսկ ՀԱԿ-ը պարզապես բզկտվում է տարբեր հատվածների, հայտնվում են մարդիկ, ովքեր ուզում են առաջադրվել, կամ չեն ուզում առաջադրվել, կամ էլ քնած են: Սա գալիս է նրանից, որ մեր ժողովրդի այն մասը, ովքեր ժամանակին աջակցում էին ՀԱԿ-ին (ի դեպ, դա նրանք անում էին դեմ գնալով Ռոբերտ Քոչարյանին), այսօր արդեն մարդիկ հասկացան, որ իրենք խաբված են ՀԱԿ-ի կողմից՚:
Ինչ վերաբերում է միասնական թեկնածուի գաղափարին, ապա ՍԻՄ նախագահն այն կարծիքին է, որ նման բան չի կարող լինել, քանի որ ընդդիմությունն այսօր խնդիր ունի ոչ թե հաղթելու, այլ ընդամենը երեւալու. ՙԱյսօր  ընդդիմությունից  յուրաքանչյուրն ուզում է Արեւմուտքի իր հովանավորների աչքում ցույց տալ, որ ավելի արժանի է, քան մյուս նարնջագույն ընդդիմությունը, օրինակ` Ր. Հովհաննիսյանի վերջին շոուները: ՀԱԿ-ը փորձում է հասկանալ, թե իրենց մեջ ով է ամենալավ ՀՀՇ-ականը, որի արդյունքում այս պահին տրոհվել է 4-5 մասի: Ընդդիմությունը, ցավոք սրտի, հանդես է գալիս ոչ թե գաղափարական հենքով, այլ տեսնում ենք բզկտված, միմյանց միջեւ գզվռտվող ընդդիմադիրների, էլ ուր մնաց միասնական թեկնածու ունենան: Իսկ ՀՅԴ-ն միշտ առանձին է գնում` հավաքելով իր 5-6 տոկոսը՚:
Ինչ վերաբերում է այլընտրանքային  ուժին` ԲՀԿ-ին, ապա Հ. Բաբուխանյանն այն կարծիքին է, որ նրանք հանգիստ նստած են, սակայն արդյունքի վրա նրանք ազդել չեն կարող. ՙԵս համոզված եմ, որ անկախ նրանից, թե ինչ մարտավարություն կունենան մնացած կուսակցությունները ՀՀ գործող նախագահի դիրքերն այնքան հզոր են, հարգանքն այնքան մեծ է, որ ժողովուրդը, ի վերջո, կկատարի ճիշտ ընտրություն: Ճիշտ է կան շատ դժգոհություններ սոցիալ-տնտեսական իրավիճակից, որը մեզ համար ցավ է, բայց գոյություն ունի ինքնապահպանման բնազդ, եւ երբ երկրի լիդեր է ընտրվում, մարդիկ պետք է վստահ լինեն, որ նա ցնցումներ չի կատարի, երկիրը հետընթացի չի տանի, չի սկսվի անտեղի պատերազմ, ազգային իղձերին չի դավաճանի: Ս. Սարգսյանն այս տարիներին ցույց է տվել, որ կանգնած է ԼՂՀ-ի իրավունքների պաշտպանության, ազգային արժանապատվության, ցեղասպանության ճանաչման դիրքերին: Նա ցույց տվեց, որ հավասար դիրքերից կարող է բանակցել այնպիսի ուժեղ խաղացողների հետ ինչպիսին  են ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՌԴ-ն, Թուրքիան: Նա շարունակեց զարգացնել ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության ծրագիրը: Այսքանից հետո վստահ եմ, որ մեր ժողովուրդը գնալու է իր նախագահի քաղաքականությանը աջակցելու ճանապարհով, եւ կլինի առաջին փուլով հաղթանակ՚:

ԵՐԿՐՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
ՊԱՀՊԱՆԵԼ ԿԱՐՈՂ Է ՄԵԾ ԽՈՀԵՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՋՆՈՐԴԸ


ՙԿենտրոն՚  հեռուստատեսությունը ՍԻՄ առաջնորդին հարց ուղղեց այն մասին, որ 2004 թվականին նա, մասնավորապես, ասել է, որ խունտան  երկիրը տանում է կործանման: Ի±նչը փոխվեց դրանից հետո, որ այսքան վստահություն կա գործող նախագահի նկատմամբ: ԱԺ պատգամավորը պատասխանեց. ՙՏեղեկացնեմ, որ 2004թ. երկրի նախագահն էր Ռոբերտ Քոչարյանը, իսկ 2008թ.-ին փոխվել է երկրի նախագահը: Այո°, Ռ. Քոչարյանի օրոք ես օգտագործել եմ ե°ւ խունտա բառը, ե°ւ այլ բառեր, իսկ հիմա գտնում եմ, որ, բարեբախտաբար, 2008թ ունենք նոր նախագահ, ով բերեց շատ նոր գաղափարներ եւ նոր քաղաքականություն, որին մենք աջակցում ենք՚: Իսկ ի±նչն է փոխվել մեր հասարակական կյանքում Ս. Սարգսյանի օրոք հարցին, Հ.  Բաբուխանյանը նշեց մի քանի կարեւոր դրույթներ. ՙՓոխվել է այն,  որ մենք գնում ենք քաղաքակիրթ իշխանության ձեւավորմանը: Համեմատեք ԱԺ-ի կազմը եւ կտեսնեք, որ երկրի նախագահը ազդարարեց նոր քաղաքականություն որպես ուղենիշ, բազմաթիվ մարդիկ, ովքեր հեռու էին քաղաքականությունից, որոնց Ռ. Քոչարյանը բերում էր ասպարեզ, որոնք աճել էին նրա օրոք, իսկ այժմ նույն ինքը նրանց անվանում է ֆեոդալներ, հիմա նրանք դուրս մղվեցին  ԱԺ-ից, որոնց փոխարեն քաղաքական գործիչներն են զբաղվում պետական քաղաքականությամբ: ՏԻՄ ընտրությունների արդյունքներում եւս այն մարդիկ, ովքեր նույնիսկ ՀՀԿ անդամ էին, սակայն նրանց կերպը չէր համապատասխանում քաղաքակիրթ իշխանության պատկերացումներին, մղվեցին դուրս, եւ եկան ավելի ցիվիլ մարդիկ: Հասարակական կյանքը դարձել է ավելի ազատ եւ եթե նախկինում կային մարդիկ, որ հետապնդվում էին քաղաքական հայացքների համար, ենթարկվում ճնշումների, հիմա նման բան չկա: Կոռուպցիայի դեմ պայքարում տեսնում ենք, որ ՀՀԿ խորհրդի անդամը այսօր բանտում է, ինչպես նաեւ շատ խոշոր չինովնիկներ, ովքեր ներգրավված էին կոռուպցիայի մեջ: Արտաքին քաղաքականության մեջ, եթե Ռ. Քոչարյանի ժամանակ քննարկվում էր, որ պետք է Մեղրին հանձվի, ապա Ս. Սարգսյանի օրոք այդ հարցը նույնիսկ ամենավատ երազում ոչ ոք չի պատկերացնում: Աշխարհի շատ պետություններ այսօր քանդվում են համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով, բացի այդ, ընթանում է նավթահամաշխարհային պատերազմ, Սիրիայի պատերազմը, Իրանում սպասվող կրիզիսը: Սա ցույց է տալիս, որ աշխարհը գալիս է մի նոր իրավիճակի, ձեւավորվում են նոր դաշինքներ` ՌԴ -Չինաստան: Աշխարհի այս շատ լարված կոնտեքստում երկրում կայունություն պահպանել կարող է մեծ վարպետութուն եւ խոհեմություն ունեցող պետական առաջնորդը, ինչպիսին է Սերժ Սարգսյանը՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ