Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

ԲՀԿ-Ի ՀԵՏ ՈՒՆԵՆՔ ՀՐԱՇԱԼԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՚

Այսօր քոչարյանա-դաշնակական ուժերին սպասարկող տխրահռչակ ՙՙլրագրողՙՙ Էդիկ Անդրեասյանը ՍԻՄ-ի, Ազգային ՄԻաբանության եւ ՔԴՄ-ի առաջնորդներին փորձեց ներկայացնել իբրեւ հակաբհկական գործիչներ: Այս տեսակետը խնդրեցինք մեկնաբանել ՍիՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին.

- Եվ ես անձամբ, եւ ՍԻՄ կուսակցությունը ԲՀԿ-ի հետ ունենք հրաշալի փոխհարաբերություններ: Ես միշտ մեծ հարգանքով եմ արտահայտվել մեր քաղաքական դաշտի երկրորդ կուսակցության մասին, ինչի մասին վկայում են իմ ասուլիսները: Այդտեղ ունեմ բազմաթիվ ընկերներ, որոշ հարցերում մենք համախոհներ ենք, իսկ որոշներում էլ՝ ունենք տարբեր մոտեցումներ, ինչը նույնպես բնական է: Նույնը նկատել եմ նաեւ մեզ դաշնակից կուսակցությունների պարագայում: Այնպես որ վերոհիշյալ տեսակետը ցանկալին իրականության տեղ ներկայացնելու ծիծաղելի ձգտում է: Սրանով որոշ շրջանակների անհանգստությունն է ի հայտ գալիս մեր անկաշկանդ եւ սկզբունքային դիրքորոշումներից Վ.Օսկանյանի եւ Ռ.Քոչարյանի գործունեության վերաբերյալ: Իսկ վերջիններին ԲՀԿ-ի հետ նույնականեցնելու փորձերը բազմիցս մերժվել են եւ նույնպես որոշ շրջանակների համար ցանակալին իրականության տեղ դնելու միտում ունեն: Դա պետք որ հասկանային լրագրողը ու իրեն խաղացնող ուժերը, եթե իհարկե, միանգամյա օգտագործման պիտույք չեն:

ՍԻՄ լրատվական ծառայություն