Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

ԱՐՄԱՎԻԱՅԻ ՀԱՐՑԸ ՀԱՍԱՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Այսօր Ազգային ժողովի նիստում ԱԺ պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը մտահոգություն հայտնեց Հայաստանի ազգային ավիափոխադրող Արմավիա ընկերության գործունեության վերաբերյալ: Պատգամավորը նշեց, որ այդ ընկերությունը ի վիճակի չէ որակյալ ավիափոխադրումներ կատարել, թռիչքների ընթացքում սպասարկման որակը շատ ցածր է, իսկ ինքնաթիռների փոքր պարկի պատճառով չվերթները ժամանակին չեն կատարվում եւ Արմավիան ի վիճակի չէ նոր չվերթներ ապահովելուն: Հ. բաբուխանյանը հարց բարձրացրեց, որ Արմավիայի գոնե 50 տոկոս բաժնեմասը պետք է վերադարձվի պետությանը, բացի ադ անհրաժեշտ է ընդունել օրենք ազգային ավիափոխադրողի մասին: ՍԻՄ նախագահը նշեց նաեւ,որ բանը հասել է նրան, որ Հայաստանի քաղաքացիները թռիչք կատարելու համար մեկնում են Թբիլիսի, որտեղից մեկնելը եւ էժան է եւ հարմարավետ:

Նույն հարցի վերաբերյալ իրենց մտահոգությունները հայտնեցին պատգամավորներ Խոսրով Հարությունյաը եւ Սամվել Ֆարմանյանը: Պարոն Հարությունյանի խոսքում հնչեց այն միտքը, որ ժամանակին (խոսքը հավանաբար 2003-2004 թվականներիմասին է-Ա.Հ.) կառավարությունը մասնատել է մեր ազգային փոխադրող հայկական ավիաուղիներին եւ սա այն դեպքերից է, երբ օրենքով չկարգավորված ոլորտը կառավարությունը ճիշտ չի տնօրինել: Իսկ Ս. Ֆարմանայնն էլ նշեց, որ ազգային փոխադրողը պետք է մտածի երկրի ու ազգի շահերի մասին եւ լինի ազգային հպարտության կրող, ինչը Արմավիայի դեպքում բացակայում է:

Կառավարության ներկայացուցիչ ավիացիայի վարչության պետ Մովսիսյանը ընդունեց, որ խնդիրը գոյություն ունի եւ հայտնեց, որ կառավարությունը մտահոգված է Արմավիայի հարցով եւ ելքեր է փնտրում ստեղծված իրավիճակից:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ