Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

ԿՈՒՆԵՆԱՆՔ ՆՈՐ ԹՌՉԿԱՆՆԵՐ ՈՒ ՇԱՔԵՆԵՐ

Ինչպես հայտնի է, վերջին տարիներին մեծ աղմուկ բարձրացավ Թռչկանի ջրվեժի վրա հիդրոէլեկտրոկայան կառուցելու շուրջ: Հասարակական մեծ ճնշման ներքո ի վերջո հաջողվեց չեղյալ հայտարարել նախկինում այդ մասին ընդունված կառավարության որոշումը: Սակայն Հայաստանի գեղատեսիլ վայրերից մյուսը, Շաքեի ջրվեժը, դեռեւս մնում է ՙգերեվարված՚: Տարիներ առաջ ջրվեժի վրա տեղեկայված ՀԷԿ-ի պատճառով այն պարապես դադարել է զբոսաշրջության կենտրոն լինելուց: Այսօր Ազգային ժողովում կառավարությունը ներկայացնում էր մի նախագիծ, որով պարզեցվում է փոքր էներգետիկայի համար լիցենզավորման կարգը: Այդ կապակցությամբ ԱԺ պատգամավոր  Հայկ Բաբուխանյանը կառավարության ներկայացուցիչ Արմեն Եղիազարյանին հարցադրում արեց, թե արդյոք նման ազատականացումը չի բերի նրան, որ մենք ունենանք նոր թռչկաններ ու շաքեներ:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ