Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

ՍԻՄ-Ը ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԵՐԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Մեծարգո պարոն նախագահ
Սրտանց շնորհավորում ենք Ձեզ ՀՀ նախագահական ընտրություններում տարած տպավորիչ հաղթանակի կապակցությամբ, որը համարում ենք նաեւ մեր եւ ժողովրդի հաղթանակը, եւ որը վկայում է Հայաստանում ազգային-պահպանողական գաղափարախոսության լայն ժողովրդականության մասին:
Գոհունակությամբ պետք է նշենք, որ 2013-ի նախագահական ընտրությունները, 1990թ.-ից ի վեր, մեր երկրում անցկացված նախադեպը չունեցող ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրություններն էին, ընդ որումª ընտրական գործընթացի բոլոր փուլերը առանձնացան բարձր որակով, կազմակերպվածությամբ, բոլոր մասնակիցների համար հավասար պայմաններով: Շատ կարեւոր ենք համարում, որ այս ընտրություններով արդեն անդառնալիորեն հիմք է դրված քաղաքական հանդուրժողականության, կիրթ եւ կառուցողական մրցակցության, մրցակիցների փոխադարձ հարգանքի ավանդույթի, որում Ձեր անձնական ներդրումը շատ մեծ է:
Վստահ ենք, որ հենվելով մեր հանրության անվիճելի մեծամասնության վստահության վրա, Դուք հաջողությամբ կիրականացնեք ներքին կյանքի արմատական բարեփոխումները եւ կշարունակեք այս բարդ ժամանակաշրջանում արդյունավետ եւ հավասարակշիռ արտաքին քաղաքականությունըª ի շահ մեր պետականության, երկրի եւ ժողովրդի:
Հայտնում ենք մեր պատրաստակամությունըª աջակցելու Ձեզ այդ կարեւոր եւ դժվարին առաքելությունում:

ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ