Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

Դա նարնջագույն հեղափոխության տեխնոլոգիաներից մեկն է. Բաբուխանյանը հերքում է

Թողարկված է՝ 2013-02-23 14:58:42-ին

Դա նարնջագույն հեղափոխության տեխնոլոգիաներից մեկն է. Բաբուխանյանը հերքում է

‘’Բնական  է, որ ես չէի կարող այդպես արտահայտվել եւ կես միլիոն մարդու այդպես անվանարկել: Սա տարածել են սադրիչները` արեւմտյան պատվերով գործող ամերիկյան շնիկները’’,-ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հերքում է իրեն վերագրվող արտահայտությունները, որոնք սոցցանցերում լայն քննարկման ու քննադատության են արժանացել:

Հիշեցնենք, որ նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ՀՀ նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայներից, ‘’Առավոտ’’-ի փոխանցմամբ, Հայկ Բաբուխանյանը կարծիք է հայտնել, թե նրա օգտին քվեարկողներն իրականում անգիտակից մարդիկ են եղել՝  ‘’բնական է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին պետք է ձայն տային անգիտակից մարդիկ, աղանդավորները, կամ՝ նրանք, ովքեր ուզում էին, որ օրինակ՝ Հայաստանում գեյ կլուբներ բացվեն, շքերթներ անցկացվեն: Եվ մի մոռացեք, թե ոնց նա գնաց Ծոմակ կոչեցյալի որջը, որ աջակցի նրան…’’:

Henaran.am-ի հետ զրույցում Հայկ Բաբուխանյանն ասաց, թե իր խոսքը նենգափոխվել է: ‘’Դա սովորական նարնջագույն տեխնոլոգիա է, որն իրագործվում է վարձու գործակալների միջոցով: Այն լուրջ լրատվամիջոցները ովքեր մի պահ փորձեցին այդ լուրը տարածել, անմիջապես լսելով ձայնագրությունը, ոչ միայն հերքեցին, այլեւ ներողություն խնդրեցին ինձանից’’,-նշել է նա:

Հայկ Բաբուխանյանի  խոսքով, ինքն ասուլիսում ասել է հետեւյալը.’’Հայաստանում  պայքար կա լիբերալ եւ ազգայիին պահպանողական գաղափարախոսությունների միջեւ: Լիբերալ գաղափարախոսությունը ներկայացրել է Րաֆֆի հովհաննիսյանը եւ նա ունի իր էլեկտորատը` 500 հազար մարդ, որը ձայն է տվել լիբերալ գաղափարախոսությանը: Ազգային պահպանողական գաղափարախոսությունը հաղթանակ է տարել եւ այդ գաղափարախոսության լիդեր Սերժ Սերժ Սարգսյանն ստացել է 800 հազար ձայն: Լիբերալ գաղափարախոսությանը հետեւում են տարբեր շերտեր, այնտեղ կան մարդիկ, ովքեր ֆինանսավորվում եմ ԱՄՆ-ից, տարբեր արեւմտյան գրանտքների` գրանտակերներ եւ գրանտածիծներ, կան մարդիկ, որոնք պատկանում են այս կամ այն աղանդին, այնտեղ կան նաեւ մարդիկ, ովքեր երազում են , որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում բացի գեյ ակումբներ, շքերթներ անցկացնի, այնտեղ կան  մարդիկ, ովքեր ուզում են, որ ռուսական բազան դուրս գա, դրա տեղը գա ամերիկյան կամ նրա գործընկեր թուրքական ազդեցությունը,, այնտեղ կա նաեւ մարդկանց շատ հոծ զանգված, որը դառնացած է իր կայնքից, ովքեր շփվել են կաշառակեր չինովնիկի հետ, ովքեր չեն կարողնաում աշխատանք գտնել, ովքեր անարդար դատավորի են հանդիպել եւ դառնացել են ու տրամադրվել են իշխանությունների դեմ, այսինքն, շատ մեծ զանգված կա, որը անարդարությունից եւ սոցիալ-տնետսական վատ պայմաններից ելնելով քվեարկում է ոչ թե զուտ Րաֆֆի Հովհաննիսյանին կողմ, այլ քվեարկում է իշխանությունների դեմ’’:

Հայկ Բաբուխանյանն ասաց, որ  այս անարդարության ու սոցիալ –տնտեսական խնդիրների լուծման նպատակով պետք է աջակցել նախագահի կողմից իրականացվող  բարեփոխումներին: Նա ասաց, որ իր հայտարարությունների վերաբերյալ համապատասխան հերքում է տարածվել, սակայն, եթե ոմանց , նրա խոսքով, պետք են այսպիսի սկանդալները, ապա ինքը հարկ եղած դեպքում օրենքով սահմանված քայլեր կկիրառի: Բաբուխանյանը սա համարում է ‘’նարնջագույն հեղափոխության’’ տեխնոլոգիաներից մեկն է: