Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

Ընտրությունների վերաբերյալ երեք միֆերը, որոնք օդ ցնդեցին



Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը խոսեց նախագահական ընտրությունների արդյունքների մասին: «Մենք կարող ենք մեր ժողովրդին շնորհավորել, որովհետև ժողովուրդը տարավ հաղթանակ: Անկախ հանրապետության պայմաններում առաջին ընտրություններն էին,  որ Հայաստանը դուրս եկավ ուժեղացած, ոչ թե հասարակությունը հակառակ թշնամաբար իրար հանդեպ տրամադրված բևեռների բաժանված:  Վերընտրված նախագահը ստացավ ժողովրդի մեծամասնության ձայները»,-ասաց նա:

Հայկ Բաբուխանյանը նշեց, որ այս ընտրություններից առաջ երեք միֆ կար, որոնք այժմ օդ ցնդեցին: Առաջին միֆն այն էր,  թե իբր չկա մրցակցություն և իբր հիմնական կուսակցությունները չեն մասնակցում: Երկրորդ միֆը  ժողովրդի անտարբերությունն էր, իսկ երրորդ միֆն այն էր, թե իբր Հայաստանում ձևավորվել էր վախի մթնոլորտ։ Իրականում բոլոր պառլամենտական ուժերը մասնակցել են ընտրություններին` կամ իրենց թեկնածուներով, կամ ընտրական հանձնաժողովներում:Ընտրողների ակտիվությունը նույնն էր, ինչ նախորդ ընտրություններում:

«Առաջին անգամ է  որ Հայաստանում այս կարգի օրինականություն դրսևորվեց: Որևէ քաղաքացու նկատմամբ որևէ ճնշում չի եղել»,- ասաց նա և նշեց, որ այս ընտրությունների առանձնահատկություններից մեկը հանդուրժողականությունն է: Ըստ նրա՝ ընտրություններում հաղթեց ազգային պահպանողական գաղափարախոսությունը։

Հարցին, թե ինչպես եք գնահատում, թե ամեն ինչ լավ է, երբ Ազատության հրապարակում ժողովուրդը դժգոհում է կեղծված ընտրություններից,  Հայկ Բաբուխանյանը պատասխանեց.«Դա նույնպես  ժողովրդավարության դրևսորում է, մարդիկ կան, որոնք դժգոհում են, որ իրենց թեկնածուն չի ընտրվել եվ ազատ են իրենց այդ կարծիքը արտահայտելու մեջ:  Լուրջ փաստարկված բողոքներ չեն եղել»,-ասաց նա: