Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

Աղանդավորությունը դա պատահական երեւույթ չէ

Հ.ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՀԵՏ Հ.ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ ԱԺ-ում 27.02.2013թ.

այլըտրանքային ծառայության մասին օրենքի վերաբերյալ

-Հարգելի պրն նախարար, կարծում եմ պատերազմող երկրի համար անգամ մեկ զինվորի, այպես ասած, տվյալ դեպքում կորուստը վնաս է երկրի պաշտպանունակության համար։ Ուզում եմ իմանալ միջազգային ստանձնած պարտավորությունները, երբ մենք ասում ենք, որ ունենք, հասկանալի է, որ դա ՀԱՊԿ-ի շրջնաակներում ոչ մեկը մեզանից ոչ մի բան չի պահանջում, պահանջում են եվրոպացի մեր գրոծընկերները։ Հիմա որեւէ տարբերություն դրվու՞մ է, ասենք, Լեհաստանի կամ Բուլղարիայի եւ Հայաստանի միջեւ, որ տարբեր իրավիճակներում են գտնվում։ Մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք։ Սա մեկ։

2-րդը՝ արդյոք միջազգային ստանձնած պարտավորությունների մեջ կա նաեւ կետ, որ եթե մենք ենթարկվում ենք, այսպես ասած, այդպիսի ռաֆինացված եվրոպական տենդանցներին, ապա նույն Եվրոպան մեզ կպաշտպանի՞, անվտանգության երաշխիքներ մեզ տալի՞ս են կամ բլոկադան ճեղքելու երաշխիքներ տալի՞ս են, երբ պահանջում են, որ մենք, այսպես ասենք, այսքան լոյալ գտնվենք այդ ամենի նկատմամբ։

3-րդ հարցը՝ չե՞ք գտնում, որ օրենքի այդ փոփոխությունները կբերեն նրան, որ շատերը, ովքեր խուսափում են զինվորական ծառայությունից, այսօր փախնում են այլ երկիր, ասում են ես այսպիսին են, այնպիսին եմ, ինձ կարգավիճակ տվեք, քաղաքացիություն են ընդունում, միայն թե խուսափեն ծառայությունից։ Արդյոք այս օրենքի փոփոխությունը չի՞ նպաստի նրան, որ այդ խուսափողների քանակը կշատանա, կասեն՝ ես եհովական եմ, այսինչն եմ, ինձ բանակ մի տարեք։

Հաջորդ հարցը՝ ինչու՞ 30 ամիս եւ ոչ թե 36 ամիս։ Դուք ասացիք 1,5 տարվա տարբերություն պետք է տալ։ Այստեղ, օրենքների շրջանակում կարելի է, ուրեմն, 36 ունենալ։

Եվ վերջին հարցը՝ հասկանալի է, որ աղանդավորությունը դա պատահական երեւույթ չէ եւ դա նպատակաուղղված է հատուկ ծառայությունների կողմից այլ երկրների մեր երկրի պաշտպանունակությունը, միասնականությունը, հասարակական հանգստությունը քայքայելու նպատակով։ Արդյոք քայլեր կատարվու՞մ են, որպեսզի նման աղանդավորական, տոտալիտար աղանդների մասին է խոսքը, քայքայիչ աղանդների մասին է խոսքը, որպեսզի այդ աղանդավորության այսպիսի ծավալուն աճ տեղի չունենա, բացատրական աշխատանք տարվի կամ գիտենք, որ աղանդավորները խախտում են օրենքը, որպեսզի դրանք կասեցվեն։ Այդպիսի աշխատանքներ կատարվու՞մ են։

Հ.ԹՈՎՄԱՍՅԱՆ

-Սկսեմ ժամկետներից։ Մենք այլընտրանքային զինվորական  ծառայության համար ենք սահմանում 36 ամիս։ Այսինքն՝ 30 ամիս եւ 36 ամիս սահմանում ենք մյուսի համար։ Այս 36 ամիսն է, որ 1,5 անգամից ավել չպետք է լինի, բայց այս երկուսը մենք չէինք կարող նույնականացնել։ Եթե երկուսն էլ դարձնեինք 36, ապա ենթադրվում է, որ այն մեկում ընդհանրապես ոչ ոք չի կարող լինել, որովհետեւ մեկը զինվորական ծառայություն է, մյուսի պարագայում՝ ոչ։ Այսինքն՝ մենք ստիպված կլինեինք սա մեծացնել, որը խնդիր կառաջացնի։ Եվ սա էլ առավելագույն սահմանն է։

Մի քանի թվեր ուղղակի նշեմ։ Էստոնիայում 8-11 ամիս է ժամկետային զինվորական ծառայությունը, այլընտրանքայինը՝ ոչ ավել, քան 18 եւ ոչ պակաս, քան 12 ամիս է, Շվեյցարիայում՝ 10-15, Կիպրոսում՝ 24-34, Ավստրիայում՝ 7-12, Ֆինլանդիայում՝ 6-12 ժամկետային զինվորական ծառայություն է, 13 ամիս ՝ այլընտրանաքյին, Չեխիա՝ 12-18, Խորվաթիա՝ 6-8, Պորտուգալիա՝ 4-7, Իտալիայում՝ 10-10։ Այսինքն՝ մենք մնացել ենք այս շրջանակներում։

Անշուշտ, մեկ զինվորը մեզ համար, այս վիճակում գտնվող պետության համար մեծ արժեք է։ Մյուս կողմից պետք է հասկանանք, որ այդ մարդիկ այնտեղ մեզ չեն պաշտպանելու, այդ մարդիկ ցանկացած ելքը գտնում են այնտեղից փախնելու։ Եթե այդ մարդիկ ոչ թե սահմանին են ծառայություն անցնում, այդ մարդիկ ծառայության վայրից փախչել են, երբ իրենց ծառայությունն իրականացնում էին ծերանոցներում, հիվանդանոցներում եւ այլն։ Այսինքն՝ զոռով շանը որսի տանելու խնդիրն է։ Բայց մյուս կողմից պիտի գտնել, որ սա չլինի ինչ-որ սողանցք, որ մարդիկ փորձեն խուսափել։ Մարդը պետք է հստակ հասկանա, թե որին է գնում, գնում է 24 ամիս ծառայելու, թե՞ կգնա 36 ամիս այդ ծառայության պայմաններից շատ ավելի վատ կամ շատ ավելի վտանգավոր տեղ ծառայությունն իրականացնելու։ Այսինքն՝ նույն փրկարար ծառայությունից դա իրականացնելու կամ առավոտվա 4-ին վեր կենալու եւ քաղաքի մաքրությամբ զբաղվելու։ Այսինքն՝ այն, որ կառավարությունը կսահմանի, չպետք է գայթակղիչ լինի ինչ- որ մարդկանց համար, որ այստեղից փորձեն գնալ։ Այսինքն՝ սա առաջինը, որ մենք աշխատանքներից այդ ծավալը եւ վայրերը, որտեղ պետք է իրականացվեն, այնտեղ չի լինելու, որ հեքիաթային պայմաններ են, ես այս ծառայությունից խուսափեմ, գնամ այնտեղ դա իրականացնեմ։

2-րդը՝ այս հանձնաժողովի աշխատանքներն են։ Ես արդեն նշեցի, որ գալ ասել, որ ես այս կազմակերպության ներկայացուցիչն եմ, դեռեւս բավարար չի լինելու, որպեսզի այս հանձնաժողովը որոշի, որ դու գնում ես այնտեղ։ Այսինքն՝ այստեղ տարբեր հարցերով, թեստերով, ապացուցողական այլ բազաներով, այլ ստուգումներով այդ ամբողջը պետք է պարզվի։ Բայց մյուս կողմից, եթե այդ մարդը զենքով չի ծառայելու, այսինքն՝ նրան զոռով այնտեղ տանել, կապել, ինքն ընդհակառակը այնտեղ է խնդիրներ առաջացնելու մեր մյուս զինվորների համար։ Այսինքն՝ մենք մի կողմից պիտի հասկանանք, որ չթողնենք այնպիսի աշխատանքների ծավալ, բնույթ սահմանել, որ եթե գայթակղիչ չլինի, այսինքն՝ այդ մարդկանց չենք ուղարկելու շատ լավ տեղ, որովհետեւ իրենք մինչեւ 30 հազար կարող են վճարվել։ Այսինքն՝ այն ծառայությունները, որտեղ մենք այս պահին, որ մտածում ենք, որտեղ կիրականացվի, այսինքն՝ ծառայողները, աշխատողները շատ ավելի  բարձր են ստանում։ Մյուս կողմից այս տարիների պարտքերը ցույց են տալիս, որ իերնք չեն գնում եւ մի շարք այլ խնդիրներ են առաջանում պետության համար։ Մի կողմից նրանց դատապարտում ենք ազատազրկման, որը նշանակում է, որ այնտեղ պահում ենք, ծախսեր ենք անում։ Մյուս կողմից՝ մեր միջազգային պարտավորություններն են։ Շատ լավ հարց էր, որ արդյոք մենք հաշվի ենք առել մեր առանձնահատկությունները, թե՞ ոչ։

Մի հարց կար, որտեղ այդ բոլոր քննարկումների ժամանակ հայկական կողմը կտրականապես դեմ է եղել, որ կարողանա հնարավորություն ունենալ փոխել։ Այսինքն՝ ժամկետային զինվորական ծառայությունը փոխել այլընտրանքայինի, որովհետեւ սա հենց այն վտանգն էր, որն ամբողջությամբ կարող էր կանգնել ինչ-որ պատերազմական գործողությունների ժամանակ։ Մենք նման հնարավորությունը բացառել ենք։ Ամենասկզբից տարվա ընթացքում երկու անգամ այդ անձը կարող է որոշել դրանից հետո գնալ։ Կարող ենք ասել, բայց այդ դեպքում էլ այդ ժամանակահատվածում էլ կարող է այս վիճակն առաջանալ, բայց սա ավելի մեծ սողանցք էր եւ այս խնդիրները այդ պայմաններում լուծելը շատ ավելի բարդ էր լինելու։ Սրանով էր պայմանավորված, որ մենք սրանից հրաժարվել ենք եւ ասել ենք, որ սա փոխելու հնարավորությունը չկա։

Տարբերություն դնու՞մ են, թե՝ ոչ։ Սրանք միջազգային պարտավորություններ են, որոնք մենք կամովին ենք ստանձնել։ Այսինքն՝ ԵԽ-ի անդամ մենք ենք դիմել, մեզ է հրավեր ուղարկվել, որպեսզի մենք ստանձնենք։ Սա այդ շրջնականերում է։ Եվ այստեղ տարբերակված մոտեցում իրենք չենք կարող։ Եթե անցումային փուլում մեզ ժամանակ է տրված այս ամբողջը համապատասխանեցնել, դրանից հետո իրականում այն խնդիրները, որոնք մենք ունենք, որոնց մասին խոսեցինք եւ փորձում ենք այդ շջրանակներում, մնացած առումով կապ չունի Լեհաստանն է, թե Հայաստանն է։

Ինչ վերաբերում է մեզ կպաշտպանեն, թե՝ չէ, դժվար է այս հարցին պատասխանել։ Յուրաքանչյուր երկիր կամ ԵԽ անդամ երկիր ունի իր անվտանգության համակարգը, ձեւերն ու եղանակները։

Ինչ վերաբերում է քայքայիչ աղանդների դեմ պայքարին, ապա  շրջանառության մեջ է եւ շուտով կբերենք այդ համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որտեղ անպիսի հասկացություններ, ինչպիսիք են հոգեորսությունը եւ այլն, շատ հստակ կսահմանվեն եւ այս կառույցների գործունեության թափանցիկության շատ ավելի մեծ աստիճան կսահմանվի։ Դրանով կլինի, թե ի՞նչ է նշանակում հոգեորսություն, այդ քարոզչության ձեւերն ու  եղանակները որո՞նք են։ Այսինք՝ն քո ազատությունը, կրոնական համոզմունքի ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի իրավունքները, ազատությունը։ Այս սահմանը պետք է շատ հստակ ընդգծել։ Միջազգային պրակտիկան էլ ցույց է տալիս, որ հանրային վայրերում, ծառայություններ մատուցելու վայրերում նման քարոզչությունը ընդհանրապես արգելվում է։ Ցավոք սրտի, մեր իրականության մեջ դեռ նման երեւույթներ կարող ես տեսնել։ Անգամ տաքսու վարորդները որոշ դեպքերում պասիվ քարոզչություն են անում։ Նման երեւույթները մենք պետք է աշխատենք սահմանափակել։ Մյուս կողմից, որ իրենք կարող են օրենքով սահմանված շրջանակներում քարոզչություն իրականացնել, դա մարդու որոշելու խնդիրն է՝ գնալ այդ հավաքներին մասնակցել, հավատալ կամ չհավատալ նրանց։

Այս ամբիոնից ինձ դժվար է որոշ գաղտնիություն պահելով մնան խնդիր Հայաստանում, այնուամենայնիվ, կա Հայաստանում։ Ես մտահոգությունը կիսում եմ եւ պետք է այդ օրենքը որոշ քայլերով ուղղակի կանոնակարգել, հստակ իր տեղը գցել։

 

Հ.ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

-Շնորհակալություն հանգամանալից պատասխանի համար։ Բայց, գիտեք ինչ, Ֆինլանդիան, Էստոնիան, Շվեյցարիան գուցե շատ ավելի նախանձելի վիճակում են գտնվում հարեւանների առումով, քան մենք։

Դուք ասացիք, որ փողոց ավլել կարող է այդ մարդը։ Հիմա, եթե մարդիկ կան, ովքեր պատրաստ են ամեն ինչի, միայն թե չգնան ծառայության, այսինքն՝ պատրաստ են փողոց ավլել, իրենք իրենց անվանեն սեռական փոքրամասնություն կամ կրոնական փոքրամասնություն, փախնեն Հոլանդիա, փախստականի կարգավիճակ ստանան, միայն չծառայեն, կա՞ն այդպիսի մարդիկ։ Ավելին, մենք գիտենք, որ կա նաեւ որոշակի կոռուպցիոն ռիսկ այս ամենի մեջ։ Այսինքն՝ մարդը ասում է՝ ես գնում եմ փողոց ավլելու, բայց քանի որ պարզ չի նույնիսկ այդ մեխանիզմը ո՞վ է վերահսկելու, ո՞նց է լինելու, դուք չե՞ք տեսնում, որ այդտեղ կոռուպցիոն ռիսկ էլ կարող է լինել։ Բանակից չարամտորեն խուսափողների համար նրանք կարող են ասել՝ ի՞նչ կա, գնում եմ փողոց ավլեմ, գիշերը 4-ին զարթնեմ, մինչեւ առավոտվա 7-ը փողոց ավլեմ, կոչեմ ինձ այդ աղանդի ներկայացուցիչ եւ ընկնեն կոռուպցիոն ռիսկերի տակ։

Հ.ԹՈՎՄԱՍՅԱՆ

-Պրն Բաբուխանյան, ինքը չի որոշելու։ Իր հայտարարելը դեռ բավականին քիչ է։  Ասացի, որ այդ մեխանիզմները որոնք են, ինչպե՞ս պետք է որոշի հանձնաժողովը։ Ես չասացի, որ իրենք բոլորը գնալու են այդ գործով զբաղվելու։ Ես ասացի, որ միջազգային պրակտիկայում, երբ ուսումնասիրում ենք, թե ի՞նչ կարգի ծառայություններում են վերջիններս ընդգրկված, այդ ծառայությունների մեջ նաեւ սա կա։ Այսինքն՝ նմանատիպ ծառայություններ կան, որտեղ այդ անհրաժեշտությունը կա։ Դա կառավարությունն է որոշելու։ Ես նշեցի նաեւ, որ երբեք նման աշխատանքը չպետք է գայթակղիչ լինի մյուսների համար, որպեսզի փորձեն այդտեղ սողոսկեն։

Կոռուպցիոն ռիսկերի առումով, չգիտեմ, կարող մի քիչ էմոցիոնալ  լինի, սա այն տեղը չի, եւ հաշվի առնելով հայրենիք, պաշտպանունակություն, անվտանգություն, այդ ո՞ր հայ մարդն է, որ որոշելու է ձեռքերը տաքացնել կամ ինչ-որ բան անել։ Սա մի խնդիրն է։ Մյուս խնդիրների մասին ես պատասխանեցի։ Այսինքն՝ այն մեխանիզմներն են, որոնք նախատեսված են։ Եթե կոռուպցիոն ռիսկեր կան, ապա հանձնաժողովի 7 անդամները, որոնցից մեկը պաշտպանության նախարարությունն է, շահագրգռված են։ Ասենք, որ բոլորը համախմբվելու են այդ կոռուպցիոն ռիսկի շուրջը, հանցավոր համաձայնության են գալու այդ խնդիրը իրականացնելու, ըստ էության, բավականին փոքրացված է, որ նման մեծ կազմ ունեցող հանձնաժողովում նման երեւույթները կարող են լինել։ Ավելին, երբ այստեղ ընդգրկված են լինելու նաեւ մասնագետներ այդ ոլորտի՝ կրոնի մասնագետներ։ Ասինինքն՝ սկսած պահվածքից, շարժուձեւից, հագնելուց, որոշակի հարցերի պատասխանելուց եւ այլն։ Եթե որեւէ մեկը այդ կազմակերպության ներկայացուցիչ չէ, ապա դժվար թե, այսինքն՝ կարող է ինչ-որ բան իմանալ , բայց այդ ամբողջը՝ սկսած ծիսակատարությունից, թե ի՞նչ են անում, որո՞նք են տոները, ինչպե՞ս են այդ ամբողջը նշում, այս ամենը ստուգման որոշակի ընթացակարգ եւ պրոցեդուրա է անցնելու։ Կրկնում եմ, պատրաստ եմ լսելու ցանկացած առաջարկ, որը այս խնդրի լուծումը կամ այդ փոքրիկ սողանցքը, որը տեսականորեն կարող է լինել անգամ դա փակելով։ Կրկնում եմ, շատ ավելի կարեւոր, ամենակարեւոր բանն է դրված, խնդիրը շատ ավելի բարդ է։ Մեկ-երկու հոգու ճակատագիր չի եւ այլն։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս թիվը չգիտեմ ինչ դառնա հատկապես այն ժամանակահատվածում կամ դրան նախորդող ժամանակահատվածում, երբ որոշակի գործողություններ ռազմական, պատերազմական կամ դրանց հավանականության աստիճանը մեծանա։ Սրանք են այն երաշխիքների համակարգը, համալիրը, որը պետք է մեզ հնարավորություն տա այս խնդիրը լուծել։