Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

ՈՎ Է ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԲԱՆԿԵՐԻՑ

Հայկ Բաբուխանյանը կոչ է անում Կենտրոնական բանկին` իր աշխատանքի մեջ մտցնել սոցիալական բաղադրիչ

Երեկ խորհրդարանը շարունակեց քննարկել 2013 թվականի Կենտրոնական բանկի ծրագիրը: Ըստ ամենայնի` այս տարի բանկային ոլորտը թեկուզ լինի կայուն, սակայն հին խնդիրները կմնան օրակարգում: Գազի գների բարձրացման պատճառով եւ կարկուտի հետեւանքներով սպասվում է, որ այս տարի գնաճը կլինի նախատեսվածից երկու, երկուսուկես տոկոս ավելին, տնտեսական աճը` ավելի ցածր, իսկ տրվող բանկերի տոկոսներն էլ չեն իջնի:
ԿԲ-ին ուղղված իր հարցադրումներում ՍԻՄ նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հարցադրում արեց, որ ՙԱշխարհի տնտեսությունը եւ հետեւաբար ֆինանսական համակարգը գտնվում են խիստ անկայուն վիճակում, ինչը հղի է նոր համաշխարհային ճգնաժամով: Մի շարք երկրներ պարտավորեցրել են իրենց բանկերին ներկայացնել ճգնաժամային ծրագրեր: Ինչպիսի±ն են ԿԲ-ի մոտեցումները այս հարցում, կա±ն ծրագրեր սեւ օրվա համար՚: Ի պատասխան հարցադրմանը` ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ ՀՀ ԿԲ-ն նույնպես մտահոգված է այս խնդրով, մշակում է ծրագրեր, սակայն դեռ չի հասցրել տեղադրել իրենց կայքում:
Սակայն Հ. Բաբուխանյանի ելույթի առանցքն այն էր, որ Հայաստանի քաղաքացիները բանկերից պաշտպանության կարիք ունեն. ՙՀենց այս պահին ինձ են դիմել երեք քաղաքացիներ, խնդրելով մի բան անել, որպեսզի վերջիններս չհայտնվեն փողոցում: Ռուզաննա Հողմրցյանը, ում որդին այսօր ծառայում է մեր երկրի արեւելյան սահմանում, հայտնվել է մի վիճակում, որ կարող է կորցնել բնակարանը, քանի որ հիմնական վարկ փակողը, հանգամանքների բերումով ծառայում է, եւ նա խնդրում է, որ սպասեն որդու վերադարձին, աշխատի եւ փակի վարկը: Բայց, որքան էլ տարօրինակ է, ՙԱրցախ՚ բանկը տվյալ դեպքում ասում է, որ իրենց դա չի հետաքրքրում, իրենք իրենց փողի տերն են: Կարծում եմ, որ անթույլատրելի է, որ նման խնդիրներ են առաջանում զինվորների ընտանիքների հետ մի երկրում, որը մի կողմից ամեն ինչ անում է բանակը պահելու համար, մյուս կողմից գտնվում է ծանր սոցիալական վիճակում: Եթե կա բանակում ծառայող զինվոր, իր ընտանիքը պետք է պաշտպանված լինի նման բանկային արհավիրքներից՚:
Հ. Բաբուխանյանը կոչ արեց Կենտրոնական բանկին սահմանել այնպիսի խաղի կանոններ, որպեսզի բացառվի վերջին կացարանի գրավադրումը` վարկերի դիմաց: Միաժամանակ նա կոչ արեց թույլ չտալ, որ գյուղատնտեսության մեջ վարկավորման տոկոսը հասնի 40-45 տոկոսի. ՙՈչ մի գյուղացի աշխարհում չի կարող այդպիսի տոկոսով վարկ վերցնել ու բերք ստանալով այն փակել ու մի բան էլ շահույթ ստանալ՚:
ՍԻՄ նախագահը անդրադարձավ նաեւ Արմավիրի կարկտահարության դեպքին: Նա նշեց, որ ճիշտ չէ բնության արհավիրքներից հետո ամեն անգամ իրադարձային լուծումներ գտնել. ՙՖորսմաժորային իրավիճակը պետք է պարտադիր պայման լինի ցանկացած վարկային պայմանագրի համար... Ինչ որ մեկը պետք է պաշտպանի մեր քաղաքացիներին բանկերից:
Ինչ վերաբերում է ֆինանսական հաշտարարին, ապա այդ համակարգը կայացած չէ: Հայտնի է, որ բանկերի հետ խնդիրները շատ են: Սակայն նաեւ դատական համակարգն ունի այնպիսի մոտեցում, որ ցանկացած գնով պաշտպանում է բանկերի շահերը: Իսկ Հայաստանի շարքային քաղաքացին, որը վարկ է վերցրել եւ ինչ-ինչ պատճառներով այդ վարկի ձեռքը ընկել է կրակը, չգիտի, թե որտեղից կարող է ստանալ իր իրավունքների պաշտպանությունը՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ