Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

Ադրբեջանը 1 միլիարդի զենքը կարող էր գնել նաև այլ երկրներից

«Այս շաբաթը շատ կարևոր էր մեզ համար, քանի որ Հայաստան էր ժամանել ռուսական մեծ պատվիրակություն և մենք ունեցանք հայ-ռուսական հարաբերությունների և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների խորացման նոր առիթներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով արտաքին քաղաքական վերջին զարգացումներին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:

Անդրադառնալով Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու մասին տեղեկություններին բանախոսը նշեց, որ Ռուսաստանը աշխարհում միակ զենք վաճառողը չէ և Բաքուն կարող է այս մեկ միլիարդի զենքը գնել նաև այլ երկրներից:

Բաբուխանյանը ասաց, որ ՌԴ-ը Ադրբեջանի հետ թշնամական հարաբերություններ չունի և Մոսկվան ԱՊՀ-ի շրջանակներում հարաբերություններ է զարգացնում Ադրբեջանի հետ և Հայաստանի չի կարող միջամտել որպես 3-րդ կողմ՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններին: Սակայան կարե
ւորն այն է, որ Ռուսաստանը եւ ՀՅԱՊԿ-ը ամբողջությամբ պատրաստ են կատարել Հայաստանի հանդեպ վերցրած իրենց պարտավորությունները մեր երկրի անվտանգությունը պաշտպանելու հարցում: Բանախոսը նշեց նաեւ, որ ռուսական կողմը հավաստիացնում է, որ ռազմական հավասարակշռությունը պահպանվելու է, ինչ նշանակում է, որ Ադրբեջանին տրված զենքին համարժեք ռազմական տեխնիկա մտնելու է նաեւ Հայաստան: Հականալի է, որ մեր բյուջեն նման հնարավորություններ չունի, իսկ թե ինչպես է տեխնիկան հայտնվելու Հայաստանում Բաբուխանյանը չբացատրեց, թողնելով լրագրողներին կատարել ենթադրություններ:

«Ադրբեջանը դավանում է ռասիզմի քաղաքականություն և դա վտանգ է ոչ միայն մեզ համար, այլ նաև ողջ տարածաշրջանի և աշխարհի համար»,-ասաց Բաբուխանյանը:

Անցում կատարելով ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացման թեմային ՍԻՄ նախագահը նշեց, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանում ստեղծվում են ռազմական արդյունաբերության ձեռնարկություններ, խորանում է ռազմատեխնիակական համագործակցությունը:

Նա նշեց, որ Հայաստանը զուգահեռաբար զարգացնում է հարաբերությունները նաև ԵՄ-ի հետ՝այս շաբաթ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանում էր:

«Լեհաստանը շատ կարևոր, առանցքային երկիր է Եվրոպայում և այդ երկրի հետ հարաբերությունների խորացումը բխում է մեր շահերից»,-ասաց բանախոսը:

Հ. Բաբուխանյանը նշեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը վարում է նախաձեռնող արտաքին քաղաքականություն, ինչը բխում է ՀՀ շահերից և այդ քաղաքականությունը տալիս է իր դրական արդյունքները: