Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

Արագածոտնի մարզպետ Սարգիս  Սահակյանի եւ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի հանդիպման մասին

Այսօր հուլիսի 23-ին  Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանը ընդունեց ՍԻՄ կուսակցության պատվիրակությանը , կուսակցության նախագահ ԱԺ պատագամավոր Հ. Բաբուխանյանի գլխավորությամբ: Զրույցի ընթացքում  քննարկվում էին  ՍԻՄ կուսակցության առաջարկությունները  Արագածոտնի մարզի վերաբերյալ, ինչպես նաեւ` երկողմանի համագործակցության հարցը: Հանդիպմանը ներկա էին ՍԻՄ կուսակցության փոխնախագահ Ա. Գրիգորյանը, ՍԻՄ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Վ. Աստվածատրյանը, ՍԻՄ նախագահության անդամ Թալինի տարածաշրջանի կազմակերպության ղեկավար Ժ. Մկրտչյանը, ՍԻՄ կուսակցության Աշտարակի տարածաշրջանային կառույցի ղեկավար Ա. Մինասյանը:

ՍԻՄ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ