Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ԱՄՆ-Ի ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ

«Մեր կուսակցությունը խստիվ դատապարտում է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի սպառնալիքները եւ գործողությունները, որոնք ուղված են Սիրիայի դեմ»,- այս խոսքերով ասուլիսը սկսեց ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգանավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հավելելով. «Դա անթույլատրելի է եւ այս ոճը նոր չէ, այն սկսվել է վաղուց Հարավսլավիայից, սակայն ամեն ինչ ունի իր սահմանները, իսկ տվյալ դեպքում մենք միացնում ենք մեր ձայնը այն առաջադեմ կազմակերպություններին, մարդկանց եւ գործիչներին, հենց միացյալ նահանգներից սկսած, եվրոպայում եւ ամբողջ աշխարհում, ովքեր բողոքում են, վրդովված են ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նման հակաժողովրդավարական, հակամարդկային ուղղություններից: Բացի այդ մենք գտնում ենք, որ այն գործընթացը, որը տեղի է ունենում եվրամություն եւ եվրասիական միություն ճամփաբաժանում, միանժանակ մենք պետք է հրաժարվենք այդ ասոցացման համաձայնագրի գործընթացից»:

Պատգամավորի ասուլիսի մասնին նյութն ամբողջությամբ կարդացեք վաղվա «Իրավունք Հետաքննություն» թերթի համարում:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ