Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

«ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ ԷԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ»

«Հայաստանը գնում է դեպի Մաքսային միություն և Եվրասիական միություն և աշխարհի հզորագույն պետություններից մեկի և մեր ամենամոտ դաշնակցի նախագահի այցը Հայաստան նախևառաջ խորհրդանշում է մեր երկրի նկատմամբ վերաբերմունքը և ցույց է տալիս աշխարհին, որ մեր բարեկամությունը գնալով ամրապնդվում է և Ռուսաստանը շատ մեծ տեղ է տալիս իր դաշնակից Հայաստանին: Դա իհարկե ազդակ է ամբողջ աշխարհի համար»,- այս մասին տեղի ունեցած ասուլիսին նշեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը հավելելով, որ «Հայաստանն ունի իր ճանապարհային քարտեզը, որով պետք է շարժվի դեպի Մաքսային միություն»:

«Հասկանալի է, որ Երասիական միության ստեղծման ճանապարհին բազմաթիվ հարցեր: Դրանք աշխարհաքաղաքական և պաշտպանության անվտանգության, տնտեսության զարգացման խնդիրներն են: Այս հարցերը պետք է քննարկման առարկա դառնան: Հայաստանը ունի իր ճանապարհային քարտեզը, որով պետք է շարժվի դեպի Մաքսային միություն»,-հավելեց բանախոսը:

Պատասխանելով այն հարցին` ուշացած չէ՞ արդյոք Պուտինի այցը, Հ. Բաբուխանյանը նշեց` «Այդպիսի լիդերների այցը երբեք ուշացած չի լինում»:

Սակայն ըստ բանախոսի Հայաստանը պետք է շարունակի իր համագործակցությունը Եվրոպայի հետ:

«Հայաստանը պետք է համագործակցի բոլոր այն երկրների հետ, ովքեր ցանկանում են մեր հետ բարեկամություն անել, այդ թվում` Եվրամիության հետ: Դա պետք է լինի հավասարազոր, հավասարաչափ համագործակցություն, որը պետք է նպաստի մեր ժողովրդի, կյանքի մակարդակի երկրի անվտանգության աճին»,- նշեց Հ. Բաբուխանյանը:

ԱԺ պատգամավորը Հայաստանի հետ կապված որևէ էական զարգացում չի սպասում Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովից, այն պատճառով որ դեռևս չի տեսում ԵՄ-ի կողմից ` «հավասարը` հավասարի հետ» սկզբունքով Հայաստանի հետ բանակցություններ վարելու, հարաբերություների հաստատելու ցանկություն:

Թեմայի շարունակությունը կարդացեք «Իրավունք»-ի երեքշաբթի օրվա համարում

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ