Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

«ՇԱՆԹԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ՕՏԱՐ ՈՒԺԵՐ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ»

Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգությունների մասին ՍԻմ նախագահ Հայկ Բաբուխանյանը նշեց, որ. «Շանթ Հարությունյանի թիկունքում կան ուժեր, ովքեր ուզում էին չեղած տեղից կոնֆլիկտ ստեղծել, ապակայունացնել երկիրը: Դրանք այն ուժերն են, որոնք ֆինանսավորվում են արևմուտքից ստացվող գրանտներով, որոնց գործունեությունը ծավալվում է մեր բանակի, ընտանիքի, եկեղեցու, մեր պետության դեմ: Անուններ չեմ կարող տալ, դրանք մի քանի հարյուր հոգի են»:

«Ինչ վերաբերում է զուտ այդ միջադեպին մասնակցած անձանց, ապա կարծում եմ, որ նրանց մեծ մասը, բացառությամբ 4-5 հոգու, իրականում չի գիտակցել , թե ինչ վնաս են հասցնում մեր երկրին: Բայց դրանից ամենևին չի բխում, որ նրանց կատարած հակաօրինական արարքը պետք է ավելի մեղմ գնահատական ստանա իրավապահ մարմինների կաղմից: Պետք է պատժվեն բոլորը` օրենքի ամբողջ խստությամբ»,-հավելեց բանախոսը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ