Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ
ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԸ


Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբում տեղի ունեցավ ակումբի առաջին նիստը: Նիստին մասնակցում էին ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը, Վարդան Այվազյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Ռուսաստանի Դաշնությունն էին ներկայացնում ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Սիմագինը, Եվրասիական գործարար խորհրդի անդամ Օլեգ Վելիկորեդչանինեւը եւ քաղաքագետ Ալեքսեյ Պիլկինը:
Հայ խորհրդարանականները բարձրացրին հայ հասարակությանը հուզող մի շարք հարցեր, ինչպիսիք են` ՄՄ-ին Հայաստանի ինտեգրումը, հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը եւ այլն: Հայկ Բաբուխանյանը տվյալ թեմաների շուրջ հանդես եկավ յուրօրինակ կարծիքով. ՙՌուս եւ հայ ժողովուրդներն այսօր գտնվում են բավական լուրջ եւ կարեւոր համագործակցության ճանապարհի սկզբին: Հարկ է նկատել, որ Մաքսային միությանն անդամակցելու հարցը ու Եվրասիական միության համատեղ հիմնադրումը, կարծում եմ, մեր երկրների դիմաց շահավետ համագործակցության դռներ կբացեն: Հարկ է նկատել, որ հայերիս համար այսօր բավական մեծ նշանակություն ունի տնտեսական եւ քաղաքական բլոկադայից դուրս գալը, որում հայտնվել ենք Թուրքիայի ցեղասպան քաղաքականության արդյունքում, երբ հերոսացվում են այն թափոնները, ովքեր մարդ են սպանում` զուտ ազգային պատկանելության` հայ լինելու համար: Ի դեպ, թուրք-ադրբեջանական ցեղասպանասեր գենը շարունակում է ապրել, օրերս ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ունեցանք երկու զոհ, հենց սա էլ փաստում է նրանց հակամարդկային մտածելակերպի եւ գործելաոճի մասին: Ես այս սրացումը մեր սահմաններում կապում եմ Հայաստան-Ռուսաստան համագործակցության նոր մակարդակի բարձրացնելու մեր քաղաքականության հետ, ինչպես Ուկրաինայում տեղի ունեցող ընդդիմադիր ծայրահեղականների բողոքի ալիքը` ուղղված է ռուս-ուկրաինական համագործակցության նոր մակարդակի դեմ: Հայաստանում դժվար է հակառուսական նման զանգվածային դրսեւորումներ կազմակերպել, հետեւաբար ուկրաինական ընդդիմադիր ծայրահեղականների գործառույթը ստանձնել է Ադրբեջանը: Կարծում եմ, այս հարցերի փոխկապակցվածությանն արժե առավել մեծ ուշադրություն դարձնել՚:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ