Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 
Ուրբաթ, 31 Հունվար 2014 22:01

ԱՅԼ ՆՊԱՏԱԿՆԵՐ ՈՒՆԵՆ

 

«Ես կարող եմ հասկանալ, որ մարդկանց ինչ-որ խմբեր դժգոհ են կենսաթոշակային բարեփոխումներից։ Կարծում եմ, նաեւ կառավարության թերացումն է, քաղաքացիների մի մասը անորոշության մեջ է, չգիտի՝ ինչպե՞ս է աշխատելու այդ համակարգը, աշխատելո՞ւ է, թե՞ ոչ։ 
Կան մարդիկ, որոնք իսկապես անհանգստացած են՝ ստանում են 60 հազար դրամ աշխատավարձ, պահումներից հետո մնում է 45 հազար, որից 3000-ը պետք է փոխանցվի հիմնադրամին։ Ինչքան էլ բացատրես, որ դա, ի վերջո, իր համար է արվում, մարդը զրկվում է իր 3000 դրամից, որով հոգում էր իր 3 օրվա ապրուստը, եւ, բնականաբար, նեղվում է, որ ստիպված է կրճատել իր ծախսերը։ 
Բայց երբ բողոքում են մարդիկ, որոնք «Ջիպ»-երով են ման գալիս եւ այնպիսի հագուկապով, որ աշխատավարձի 5 տոկոսը եթե գրպանից ընկնի, չեն էլ նկատի, կասկած է առաջանում, որ այդ մարդիկ այլ նպատակով են գալիս հրապարակ՝ փորձում են օգտագործել մեր քաղաքացիների մտահոգությունները սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար։ 
Դրա համար էլ փորձում են իբր հետին պլան մղել քաղաքական ուժերին՝ առաջին գիծ հանելով իբր թե չքաղաքականացված մարդկանց
», -գտնում է ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ։