Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 
Երկուշաբաթի, 29 Դեկտեմբեր 2014 17:55

ՍԻՄ-Ը 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ԱԺ-ՈւՄ 8 ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ

ՆԱԽԱՁԵՌՆՈւԹՅՈւՆ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵՑ. ՏԵՍԱՆՅՈւԹ

 

Այսօր «Փաստարկ» ակումբում ՍԻՄ նախագահ ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈւԽԱՆՅԱՆԸ ամփոփելով անցնող տարին, նախ ներկայացրեց այն 8 օրենսդրական նախաձեռնությունները, որոնք 2014 թվականին կյանքի են կոչվել պատգամավորի կողմից` մի քանի այլ տասնյակ նախաձեռնություններից զատ:

1. պետական նպաստների մասին,

2. Վարչական իրավախախտումների մասին,

3. Գովազդի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին,

4. Կառավարության ծրագրում փոփոխություն կատարելու մասին

5. Հաջորդ տարվա բյուջեում,

6. Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին,

7. Կուսակցությունների մասին,

8. Քրեական դատավարության օրենքում փոփոխություն կատարելու մասին:

Կան շատ առաջարկներ, որոնք կամ չեն ընդունվել, կամ մերժվել են, դրանց թվում են.

Ուսման վարձի, ՀՀ կառավարության կառուցվածքի, մասին, պետական տոների եւ հ իշատակների մասին, ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ այլն. «Կարծում եմ, օրենսդրական առումով, թե կուսակցությունը եւ թե կուսակցության ներկայացուցիչը ԱԺ-ում կատարել է բավականին մեծ խատանք»:

Այնուհետ  ամփոփելով 2014 թվականը պատգամավորը մեր երկրի արտաքին քաղաքական առումով ամենակարեւոր նախաձեռնությունն ու հաջողությունը համարեց Հայաստանի լիարժեք անդամակցությունը ԵՏՄ-ին:

Ինչ վերաբերում է եկող տարվան, ապա պատգամավորի համար սպասելիքներն ու անելիքները շատ են` հատկապես տնտեսական ոլորտում:

Մանրամասները` տեսանյութում.

ԱՐՄԵՆՈւՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ