Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 
Երկուշաբաթի, 29 Դեկտեմբեր 2014 19:02

2014 ԹՎԱԿԱՆԻՆ ԲԱՐԵԼԱՎԵՑ 42 ՀԱԶԱՐ ԾՆՆԴԿԱՆ

ԿԱՆԱՆՑ ՎԻՃԱԿԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈւԽԱՆՅԱՆԸ խոսելով անցնող տարվա ներքաղական իրադարձություններից /1 տեսանյութ/ ասաց. «Տարին նշմարվեց նրանով, որ մեզ մոտ տեղի ունեցավ կառավարության փոփոխություն: Եթե նախորդ կառավարությունը ֆինանսիստների կառավարություն էր, եւ միգուցե դա այդ ժամանակ արդարացված էր, քանի որ գոյություն ուներ միջազգային վալյուտայի դիկտատոր: Ինչ վերաբերում է ներկա կառավարությունը, ապա այն ի դեմս Հովիկ Աբրահամյանի, ավելի շատ շեշտը դնում է արտադրության եւ արտադրողի վրա, որը կզարգացնի արդյունաբերությունը մեր երկրում, քանի որ այսօրվա հրամայականը դա է»:

30 հազար կանանց այս կառավարությունը ապահովեց ծննդաբերության պարագայում: ՍԻՄ-ի նախաձեռնությամբ բարելավեց նաեւ այն կանանց, մայրերի վիճակը ովքեր գտնվում են դեկրետային արձակուրդում հնարավորություն է տրվել ստանալ այլ եկամուտներ, ինչ սրանից առաջ արգելվում էր աշխատող կանանց պարագայում: Այսինքն 42 հազար ծննդկան կանանց վիճակը այս օրենքով բարելավվեց:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը /2,3 տեսանյութ/ ապա ըստ Հ. Բաբուխանյանի. «Ընդդիմությունը այս տարի գրանցեց գաղափարական սնանկություն: Այսինքն այն 12 կետերը, որոնք ներկայացվում էին իրենց կողմից, քաղաքագիտական տեսակետից անլուրջ է եւ իմաստն այն է, որ ավելի լավ է լինել առողջ եւ հարուստ, քան աղքատ եւ հիվանդ: Իսկ ով չգիտի, որ այդպես ավելի լավ է, բայց թե ինչպես նրանք այդ մասին ոչինչ չեն ասում: Բացի այդ ԱԺ նիստերին ամենալուրջ քննարկումների ժամանակ ընդդիմությունը կամ այլընտրանքը բավականին պասիվ է ու անտարբեր»:

Մանրամասները` տեսանյութերում.

 

ԱՐՄԵՆՈւՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ