Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 
Չորեքշաբթի, 14 Հունվար 2015 19:12

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

ՍԻՄ կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության ներկայացուցիչների խորհրդի նիստը: ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդը համաժողովից հետո կուսակցության բարձրագույն մարմինն է, կազմված է կուսակցության նախագահից, փոխնախագահից, կուսակցության մարզային կառույցների ղեկավարներից եւ նախագահության անդամներից: Նիստին ներկա էին Երեւանի եւ Երեւանի համայնքային եւ այլ քաղաքային ու շրջանային կազմակերպությունների ղեկավարները:
Ներկայացուցիչների խորհուրդը ընդունեց ՍԻՄ նախագահության 2014 թվականիհաշվետվությունը, կուսակցության բյուջեի 2014 թվականի կատարողականը եւ 2015
թվականի բյուջեն:
Քաղաքական զեկուցմամբ հանդես եկավ ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Իր ելույթում նա ներկայացրեց աշխարհաքաղաքական իրավիճակը, եւ ներքաղաքական զարգացումները: Կարեւորեց Հայաստանի անդամագրությունը ԵՏՄ-ին, նշեց ազգային խնդիրների լուծման ուղղությունները: ՍԻՄ նախագահը կուսակցականներից պահանջեց լինել խստապահանջ, երկրում բարեփոխումները խոչընդոտող չինովնիկների նկատմամբ: Կոչ արեց բացահայտել երկրի զարգացման համար անհրաժեշտ խնդիրները:
Նիստի ավարտին մի շարք կուսակցականներին կուսակցության գործունեության 25 ամյակի կապակցությամբ տրվեցին պատվոգրեր:

ՍԻՄ լրատվական ծառայություն