Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 
ՍԻՄ կուսակցություն - Լուրեր
Երկուշաբաթի, 11 Մայիս 2015 17:27

ՍԻՄ կուսակցությունում հանդիսավոր նիստ` նվիրված

մայիսյան հաղթանակներին

 

 

Այսօր ՍԻՄ կուսակցության կենտրոնական գրասնեյակում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ նվիրված մեծ հայրենական պատերազմի հաղթանակի 70-ամյակի եւ Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձին: Նիստին մասնակցում էին ՍԻՄ նախագահության անդամներ, մարզային կառույցի ներկայացուցիչներ, երիտասարդական կառույցի անդամներ,«Իրավունք» թերթի լրագրողներ: Բացելով նիստը ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը շնորհավորեց ներկաներին տոների կապակցությամբ եւ նշեց մայիսյան հաղթանակների անգերագնահատելի դերը հայ ժողովրդի եւ հայոց պետականության ճակատագրում. «Մենք պետք է հպարտանանք մեր ժողովրդի ունեցած հսկայական ավանդով, ֆաշիզմի ջախջախման գործում: Որպես երկրորդ համաշխարային պատերազմում հանուն համամարդկային իդեալների մեծ զոհաբերություն ունեցած եւ հաղթած ազգ մենք, հայերս այսօր եւս պետք է նախանձախնդիր լինենք աշխարհում ազատության ինքնորոշման, իրավունքի իրագործման, մարդկային վեհ գաղափարների հաղթանակման հարցերի վերաբերյալ»:

Հ. Բաբուխանյանը նշեց, որ Շուշիի ազատագրումը ոչ միայն մեծագույն հաղթանակ է, որը վերականգնեց պատմական արդարությունը, այլեւ հիմքերից մեկն է մեր անկախության եւ պետականության: Նա նշեց, որ մայիսյան հաղթանակների մասին ճշմարիտ պատկերացումների ու դրանց համար հպարտության զգացմունքի ձեւավորումը երիտասարդ սերնդի մոտ, կուսակցության եւ «Իրավունք» թերթի առջեւ դրված կարեւորագույն խնդիրներից մեկն է: Բացի այդ նա կարեւորեց այս հարցում հակազդեցությունը քարոզչական ապատեղեկատվության հարթության մեջ:

Այնուհետեւ կուսակցության ակտիվը քննարկեց սահմանադրական բարեփոխումների հարցը եւ ՍԻՄ-ի ակտիվ ներգործության անհրաժեշտությունը այդ գործընթացում:

Ինչ վերաբերում է կուսակցության օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ աշխատանքներին, ապա քննարկվեցին ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Զանգվածային լրատվության մասին օրենքում» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխությունների անհրաժեշտության հարցերը: Մասնավորապես նշվեց երեխաների ու դեռահասների շրջանում համասեռամոլության քարոզչությունը արգելելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնութւյամբ հանդես գալու ահրաժեշտությունը: Հ. Բաբուխանյանը նշեց, որ համասեռամոլություն քարոզող  բրիտանական ֆիլմերի փառատոնի առնչությամբ իր պատգամավորական դիմումը ՀՀ դատախազությանը, չի ստացել անհրաժեշտ արձագանք: ՀՀ իրավապահ համակարգը այսօր պատրաստ չէ պաշտպանել մեր երեխաների իրավունքները համասեռամոլության քարոզիչներից: Հետեւաբար պետք է հարցի լուծումը իրականացնել օրենսդրական մակարդակով:

ՍԻՄ-ում կստեղծվի աշխատանքային խումբ, որը այլ շահագրգռված ուժերի, ՀԿ-ների ներգրավմամբ աշխատանք կտանի վերոհիշյալ օրենսդրական նախաձեռնության ուղղությամբ. «Մեր ազգը, թե՛ Հայերանական պատերազմում, թե՛ արցախյան` պատերազմում էր իր ազգային ինքնության, անկախությունը ազգային արժեքները պաշտպանելու ու պահպանելու համար: Սակայն այսօր որոշ ուժեր փորձում են մեզ, մեր իսկ հայրենքիում զրկել մեր ազգային արժեքներվ ապրելու իրավունքից, ինչը մենք երբեք թույլ չենք տա: Հետեւաբար մենք պարտավոր ենք մեծ զոհողությունների գնով ձեռք բերած հաղթանակները այսօր պաշտպանել գաղափարական, քարոզչական ճակատում, ամուր պահելով ազգային արժեհամակարգի միջնաբերդը»:

 

ՍԻՄ լրատվական ծառայություն