Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 
ՍԻՄ կուսակցություն - Լուրեր
Չորեքշաբթի, 20 Մայիս 2015 14:10

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. «ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԲՈՅԿՈՏԵԼ «ԵՎՐԱՏԵՍԻԼԸ», ՔԱՆԻ ՈՐ... »

 

«Իրավունք» թերթը   ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին խնդրեց մեկնաբանել   հայկական դրոշը Կոնչիտա Վյուստի ուսերին հայտնվելու հանգամանքը, որը տեղի է ունեցել  այս տարվա «Եվրատեսիլ» մրցույթի բացումից առաջ:

Հայկ Բաբուխանյանի խոսքով` վերջին տարիներին «Եվրատեսիլ» մրցույթը  ընկղմվում է անբարոյականության, հակաքրիստոնեական, անբարո, քայքայիչ հակարժեքների ճահիճը:«Ակնհայտ է, որոշ ուժեր աշխարհում վերացնել քրիստոնեական, ընտանեկան ավանդական արժեքները: Դրանք իրենց  համար հարթակ են դարձել «Եվրատեսիլ» կոչվածը: Այդ հարթակը չունի գեղարվեստական նշանակություն, երաժշտական ճաշակ չի դաստիարակում: Կարծում եմ` Հայաստանը պետք է ոչ միայն հրաժարվի  նման հարթակներում հանդես գալուց, այլեւ մեզ համար վիրավորական է, որ մեր երկիրը մասնակցում է  համասեռամոլության քարոզով զբաղվող միջոցառմանը: Ավելին` այդ այլասերված երեւույթները` կոնչիտաները, որոնցից ցանկացած նորմալ մարդ պետք է զզվի, իրեն է հպում մեր  պետական դրոշը: Դա բոլոր սահմաններն անցնելու նշան է: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին բոյկոտել «Եվրատեսիլը»»,-  հորդորեց ՍԻՄ նախագահը: