Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 
Երեքշաբթի, 01 Սեպտեմբեր 2015 14:49

ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԵՐ ՄԻ ՇԱՐՔ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՇՎԻ ԵՆ ԱՌՆՎԵԼ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ


 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց Սահմանադրական իրավունք միություն կուսակցության ներկայացուցիչների հետ`սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում:

Հանդիպումը տեւել է մոտ 50 րոպե: Կուսակցությունը ներկայացրել է իր առաջարկությունները, որոնցից մի քանիսը արժանացել են ներկաների հավանությանը. «Երկրի նախագահը լսեց կուսակցության բոլոր առաջարկները, որոնք մանրակրկիտ քննարկվեցին»,- մեզ հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը եւ հավելեց, որ ի սկզբանե աջակցում էին գործընթացին: «Հանդիպման ընթացքում մեր մի շարք մտահոգություններ եւ առաջարկություններ հաշվի են առնվել` սահմանադրության նախագիծը նախապատրաստելու մեջ»:

Վերջում Հ. Բաբուխանյանը ասաց, որ այս հանդիպումը համարում է չափազանց կոնստրուկտիվ: Կարծում է, որ առաջարկությունների մի մասը տեղ կգտնի սահմանադրական նախագծում, իսկ կուսակցությունը հանդիպումից հետո էլ ավելի վստահ է իր դիրքորոշման համար` պաշտպանելով այս նախագիծը: