Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 
Հինգշաբթի, 24 Սեպտեմբեր 2015 17:04

ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍՈՒՐԳՈՒՏ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ


 

ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Սուրգուտ քաղաքում, որտեղ մասնակցել է հանդիսավոր արարողության, մի շարք միջոցառումների` նվիրված ռուս եւ հայ ժողովուրդների դարավոր բարեկամությանը: Պատգամավորը Սուրգուտ է մեկնել Երեւանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանի եւ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության պետ Թեւոս Ներսիսյանի հետ: Հայաստանյան պատվիրակությանն ընդունել եւ ուղեկցել են Սուրգուտի քաղաքապետ Դմիտրի Վ. Պոպովը, Սուրգուտի այլ պաշտոնական դեմքեր, հայ ազգային մշակութային կենտրոնի «Արարատ» հասարակական կազմակերպությունը եւ այլք: Տեղի է ունեցել հուշարձանի բացման արարողություն եւ գալա համերգ` «Вместе навеки» ստեղծագործական կոլեկտիվի մասնակցությամբ: Շրջագայել են քաղաքում, հանդիպել տեղի հայ համայնքի հետ:

Երեկոյան Սուրգուտի ֆիլհարմոնիկ դահլիճում  նշվեց Հայաստանի Անկախության տոնը: Քաղաքապետ Դ. Պոպովը շնորհավորեց Անկախության տոնի կապակցությամբ: Այնուհետեւ պարոն Բաբուխանյանը եւս շնորհավորեց, շնորհակալություն հայտնեց, իր խոսքում կարեւորեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ աշխարհի տարբեր վայրերում նման միջոցառումներ են տեղի ունենում, հուշարձան է բացվում, ինչը մեծ աջակցություն է հայ ժողովրդին: Ելույթներով հանդես եկան հայ աստղերը` Հայկոն, Սոնան, Էրիկը եւ Անահիտ Սիմոնյանը:

Այս ամենի մեջ մեծ ներդրում ուներ Սուրգուտի հայ համայնքի ղեկավար Արմենակ Սիմոնյանը: