Ուրբաթ, 13 Նոյեմբեր 2015 00:00 | |||
ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ ԿՈՌԵԿՏՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
«Լավ կլիներ` Հայաստանում ԱՄՆ դեսպանը քննարկեր` ինչպես եղավ, որ ԱՄՆ դեսպանն Ադրբեջանում այդ երկիրն անվանում է ժողովրդավար: Սա այն դեպքում, երբ աշխարհի բոլոր երկրները քննադատում են Ադրբեջանի հակաժողովրդավարական դրսեւորումները»,- ասաց նա: Հայկ Բաբուխանյանի խոսքով` պետք չէ, որ որեւէ մեկը ՀՀ իշխանություններին հուշի` երկրում կոռուպցիա կա: «Մենք ինքներս գիտենք, որ այդ ոլորտում ամեն ինչ չէ, որ հարթ է: Առանց «բարի խորհուրդների», մենք ինքներս գիտենք` ինչ է կատարվում: Պայքարը կոռուպցիայի դեմ գնում է: Իհարկե, անձամբ ես կցանկանայի, որ այդ պայքարն ավելի արդյունավետ լիներ, բայց ունենք այն, ինչ ունենք: Միաժամանակ, մենք չենք բավարարվում մեր ունեցածով: Մենք աշխատում ենք, պայքարում ենք, որպեսզի այդ բացասական երեւույթը նվազի»,- հավաստիացրեց նա:
|