Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 
Երկուշաբաթի, 14 Դեկտեմբեր 2015 00:00

ՓԱԿՎԵԼ Է ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՁՄՌԱՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԼՈԼԻԿԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ

 

Պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հարց ուղղեց ՀՀ գյուղփոխնախարար Սամվել Գալստյանին, թե ժամանակին մեր տեղական գյուղմթերքի սորտերը` լոլիկի, ձմերուկի եւ այլնի պարագայում, տեղի տալով արտադրողականությանը, նվազեց նրանց իրացումը գյուղատնտեսության մեջ` ի հաշիվ որակի: Վերջին տարիներին կարծես դրական փոփոխություն ենք տեսնում` վերադարձ հայկական որակյալ սորտերին: Արդյոք մեր տեղական սորտերը, որոնք մեր բնակչությանը ավելի սրտամոտ են, պաշտպանվա՞ծ են եւ էլ ավելի կպաշտպանվե՞ն` համապատասխան հանաձայնագրի ստորագրման պայմանում, պատասխանեց.

–Հայաստանի Հանրապետությունում գենետիկ մոդիֆիկացված սերմերի տեսակներ, բնականաբար, մեր ունեցած օրենսդրությամբ չի ներկրվում, բայց պետք է անկեղծորեն պատասխանեմ` հանրապետությունը չունի այնպիսի մակարդակի լաբորատորիա, որը կկարողանա հստակ պատասխան տալ, թե արդյոք սոյայի, որը չենք օգտագործում, եւ եգիպտացորենի, որը մենք օգտագործում ենք, եւ բանջարաբոստանային մշակաբույսերի այլ տեսակի սերմերի մեջ կան, թե` ոչ: Փաստաթղթերով` ներկված մարմինը, որը ներկայացնում է, դրանցում չունենք այդպիսի փաստ, որ մոդիֆիկացված սերմ մտնի Հայաստան: Ձեր մտավախությունը տեղին է, որ Հայաստանի համար բոլոր մշակաբույսերի` բացառությամբ հացահատիկի, խորհրդային տարիներին սելեկցիոներների աշխատանքի արդյունքում որոշակի սորտեր ունեցել ենք:
Տարիներ առաջ մենք ունեցանք բացթողումներ տարբեր հացահատիկային մշակաբույսերի` ցորենի սերմացուներ, որոնք բարձր բերք էին ապահովում, որը սակայն ավելի շատ օգտագործվում էր օղու համար, քան հացաթխման: Դրանից բացի, տեղական կազմակերպությունների կողմից բանջարաբոստանային մշակաբույսերի տեղական սերմերի ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ, ծրագրեր` մեր ժողովրդի պահանջներին հարիր: Մենք սեփական սերմերով ապահովում ենք այդ ոլորտը` 4-5 տոկոս, որը շատ ցածր է, բայց պետք է նշենք, որ վերջին տարիներին ՀՀ-ում հատկապես լոլիկի արտադրության բնագավառում տեղի ունեցած մեծ ռեֆորմը` 83 հեկտար վերազինված են ամենաբարձր մակարդակով, եւ այնտեղ օգտագործված տեսակները մեծ պահանջարկ են ներկայացնում: Փակվել է այլ երկրներից ձմռան ամիսներին լոլիկի ներկրումը, եւ մենք ապահովում ենք մեզ ինքներս, եւ, ի ուրախություն, պետք է ասեմ, որ այսօրվա դրությամբ 1167 տոննա լոլիկ ենք գնում եւ 3280 տոննա արտահանում ենք:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ