Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 
Երկուշաբաթի, 28 Դեկտեմբեր 2015 00:00


ՏԵՂԻ ՈւՆԵՑԱՎ ՍԻՄ 23-ՐԴ ՀԱՄԱԳՈւՄԱՐԸ

 

 



2015թ. դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության 23-րդ համագումարը:

Համագումարում հաշվետու զեկուցումով հանդես եկավ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Իր խոսքում նա ներկայացրեց կազմակերպության կատարած աշխատանքները հաշվետու ժամանակաշրջանում: Նա հատկապես ընդգծեց կուսակցության ակտիվ մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Հ. Բաբուխանյանը առանձնահատուկ կանգ առավ ՍԻՄ կուսակցության ներդրումանը` ազգային արժեհամակարգի պահպանման գործում:  Ներկայացվեցին կուսակցության միջազգային կապերը, անդրադարձ եղավ քաղաքացիների հետ տարվող աշխատանքին:

Հաշվետու ժամանակաշրջանում ՍԻՄ-ը ունեցել է մեծ հաջողություններ հրատարակչական եւ տեղեկատվական ոլորտներում: Ներկայացվեց նաեւ Հ. Բաբուխանյանի 2015թ.պատգամավորական գործունեության ամփոփումը:

Զեկույցի քննարկմանը մասնակցեցին Ասքանազ Մինասյանը, Ասյա Ամիրխանյանը, Վալերի Պետրոսյանը եւ այլոք: Համագումար հավանություն տվեց կուսակցության գործունեությանը:

Համագումարը ընդունեց բանաձեւ, ինչպես նաեւ վերընտրվեցին կուսակցության ղեկավար մարմինները: Կուսակցության նախագահ վերընտրվեց Հայկ Բաբուխանյանը, փոխնախագահ` Արտակ Գրիգորյանը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ`Լիլիթ Եղիազարյանը:

 

ՍԻՄ լրատվական ծառայություն