Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 
Հինգշաբթի, 12 Նոյեմբեր 2015 00:00

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՊԱՏՎԱՎՈՐ

ՆՇԱՆՈՎ

 

 

 

 

Հոկտեմբերի 30-ին ԱՊՀ մասնակից երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարգադրությամբ «Խորհրդարանական համագործակցության համար» մեդալով պարգեւատրվել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Դավթյանն ու Խոսրով Հարությունյանը, «ԱՊՀ ՄԽՎ 20 տարի» հոբելյանական մեդալով՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեքսան Պետրոսյանն ու Արաիկ Հովհաննիսյանը: Պատվավոր նշանով պարգեւատրվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը` մամուլի ու տեղեկատվության զարգացման գործում մատուցած ծառայությունների համար: Պատվավոր կրծքանշանով՝ «Հայաստան» մարզական հկ նախագահ Ռազմիկ Ստեփանյանը՝ ֆիզիկակական կուլտուրայի, սպորտի եւ տուրիզմի զարգացման գործում մատուցած ծառայությունների համար:

Պարգեւները հանձնել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ շնորհավորելով պարգեւատրվածներին՝ բարձր է գնահատել նրանց գործունեությունը միջազգային խորհրդարանական հարթակներում: