Հայկ Բաբուխանյանի գիրքը

Գովազդ
 
Չորեքշաբթի, 27 Հունվար 2016 14:53

ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ


 

Ա) ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՐԱԾ ՀԱՐՑԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Իր ելույթներում, ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում եւ պատգամավորական հարցումներում Հ. Բաբուխանյանը բարձրացրել է հետեւյալ հարցերը.
1. Հայաստանում գենային մոդիֆիկացված գյուղապրանքների արգելման վերահսկողության եւ բնիկ հայկական սորտերի պահպանման հարցը:
2. Դատավորների էթիկայի եւ արդարադատության մակարդակի բարձրացման հարցը:

 

 


3. Թափոնների վերամշակման խնդիրը:
4. ԵՏՄ-ին անդամագրվելու հետեւանքով Հայաստանից ստացած տնտեսական օգուտների հարցը:
5. Բրիտանական ֆիլմերի փառատոնի, որպես երեխաների իրավունքների ոտնահարման խնդիրը:
6. 12-ամյա պարտադիր կրթության հետ առնչվող հարցերը:
7. Հեռուստատեսությունում եւ ռադիոյում հայոց լեզվի մատուցման եւ հայրենասիրական դաստիարակության խնդիրները:
8. Տնտեսական մրցակցության ասպարեզում եւ ՏՄՊՊՀ-ի աշխատանքի մեջ առկա խնդիրները:
9. Բանկերի հետ առնչվող քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը:
10. Էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված եւ Հայաստանի էներգահամակարգին առնչվող խնդիրներ:
11. Հասարակական տրանսպորտի անվտանգության խնդիրներ:
12. «Սորոսի» հիմնադրամի եւ արտասահմանից ֆինանսավորվող որոշ ՀԿ-ների հակապետական եւ ազգային արժեքների դեմ ուղղված գործունեության որոշ խնդիրների մասին:
13. Թուրքիայի եւ Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականության մասին:
14. ՌԴ-ի հետ ռազմավարական դաշնակից հարաբերությունների մասին:

Բ) 2015 ԹՎԱԿԱՆԻՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին. (համահեղինակ, առաջարկությունն ընդունվել է):
2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ (քննարկման ընթացքում):
3. Կուսակցությունների մասին օրենքում լրացումներ եւ փոփոխությունների մասին (ընդունվել է):
4. Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ (քննարկան ընթացքում է):
5. Առաջարկություններ ՀՀ Սահմանադրության հայեցակարգի, այնուհետեւ` նախագծի վերաբերյալ (ընդունվել են մասամբ):
6. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին (համահեղինակ, չի ընդունվել):
7. Կրթության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին (ընդունվել է մասամբ):

Գ) ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ` 2015 ԹՎԱԿԱՆԻՆ
1. Հ. Բաբուխանյանը վերընտրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) Գիտության եւ կրթության հանձնաժողովի նախագահ, մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստերին եւ խորհրդի նիստերին:
2. ԱՊՀ ՄԽՎ Գիտության եւ կրթության հանձնաժողովում ներկայացրել է "ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների միջեւ համագործակցության մասին" հանձնարարականների նախագիծը (ընդունվել է որպես հիմք):
3. ՌԴ խորհրդարանի հետ բարեկամության հանձնաժողովի կազմում մասնակցել եւ ելույթներ է ունեցել հանձնաժողովի նիստին, ինչպես նաեւ հանդիպումներ` ՌԴ Պետդումայում եւ ՌԴ Դաշնային խորհրդում:
4. ՌԴ խորհրդարանի հետ բարեկամության հանձնաժողովի կազմում հանդիպում է ունեցել ՌԴ-ի Յակուտիայի Հանրապետության ղեկավարության, այնուհետեւ Յակուտսկ եւ Միրնի քաղաքների վարչակազմերի հետ, Յակուտսկ քաղաքի հայ համայնքի հետ:
5. Որպես ՀՀ պատվիրակության ղեկավար` մասնակցել է ՌԴ Սուրգուտ քաղաքում Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի տոնակատարություններին, հայ-ռուսական բարեկամության հուշարձանի բացմանը` հանդիպումներ ունենալով Սուրգուտ քաղաքի ղեկավարության եւ հայ համայնքի հետ: Դասախոսությամբ հանդես է եկել Սուրգուտի պետական համալսարանում:
6. ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության մշտական հանձնաժողովի կազմում մասնակցել է Արցախի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի հետ համատեղ նիստին (քաղաք Ստեփանակերտ):
7. Մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության պատգամավորների հետ հանդիպմանը (քաղաք Երեւան):
8. Հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Սոցիոլոգիայի եւ Արեւելքի փիլիսոփայության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
9. Մասնակցել է Եվրոպայի եւ Ասիայի մեդիաների ֆորումին (քաղաք Մոսկվա):
10. Հանդիպում է ունեցել «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի «Գործարար համբավի» ակումբի հետ, որտեղ ներկայացված են վերոհիշյալ թերթի եւ մի շարք ռուսական լրատվական եւ PR գործակալությունների ու առաջատար բիզնեսի ներկայացուցիչերը (քաղաք Երեւան):
11. Մասնակցել է Ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Խորհրդարանականները ընդդեմ Ցեղասպանության» միջազգային խորհրդաժողովին (քաղաք Երեւան):
12. Մասնակցել է եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական 9-րդ գագաթաժողովին (քաղաք Երեւան):
13. Հանդես է եկել բաց նամակով` ուղղված ԵԽԽՎ-ի նախագահին եւ պատգամավորներին:

Դ) ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ, ՆԱՄԱԿՆԵՐԻ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔ
1. Ազգային ժողովում եւ կուսակցական գրասենյակում ընդունելության ընթացքում տեղի է ունեցել հանդիպում 32 քաղաքացու հետ:
2. Ստացվել է 44 նամակ եւ դիմում, որոնցից 24-ին տրվել են պատասխաններ, իսկ 11-ի վերաբերյալ հարցումներ եւ միջնորդություններ են ուղղվել պետական այլ մարմիններ:
3. Հանդիպումներ են տեղի ունեցել Երեւան քաղաքի եւ մարզերի ընտրողների հետ, ինչպես նաեւ ՀՀ սահմանները պաշտպանող զինծառայողների հետ:

Ե) ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1. Հոդվածներ` 17,
2. Մամուլի ասուլիսներ` 10,
3. Տեսակամուրջներ` 3,
4. Հարցազրույցներ` 47 (որից 8-ը արտասահմանյան ԶԼՄ-ներում):

Զ) ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ
2015թ. Հ. Բաբուխանյանը պարգեւատրվել է Գրողների միությունների միջազգային ընկերության (ք. Մոսկվա). «Վ. Գոգոլ մեդալով»եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի Պատվավոր կրծքանշանով` մամուլի եւ տեղեկատվության զարգացման գործում մատուցած ծառայությունների համար: